Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 20-26-ը Մոսիա 4-6: «Զորեղ փոփոխություն»


Ապրիլի 20-26-ը Մոսիա 4-6. «Զորեղ փոփոխություն» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 20-26-ը Մոսիա 4-6. «Զորեղ փոփոխություն» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Բենիամին թագավորն ուսուցանում է իր ժողովրդին

Ձեր Աստծո ծառայության մեջ եք, Ուոլթեր Ռեյն

Ապրիլի 20-26-ը

Մոսիա 4-6

«Զորեղ փոփոխություն»

Բենիամին թագավորի ուսմունքներից Մոսիա 4–6-ում ո՞րը կօգնի ձեր ուսուցանած երեխաներին «հզոր փոփոխություն» զգալ (Մոսիա 5.2) իրենց սրտում: Գրի առեք ձեր տպավորությունները, երբ առաջնորդություն փնտրեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Թերթիկների վրա գրեք ձեր դասարանի բոլոր երեխաների անունները և տեղադրեք դրանք տարայի մեջ: Տարայի միջից յուրաքանչյուրի անունը վերցնելիս, հրավիրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որ նրանք հիշում են վերջին շաբաթվա դասից կամ ինչ-որ բան, որ նրանք այս շաբաթ սովորել են տանը Մոսիա 4–6-ից:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 4.1–3, 10

Ապաշխարությունը ուրախություն է բերում

Օգնեք երեխաներին սովորել ապաշխարության հրաշալի պարգևի մասին, որը մատչելի է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Մոսիա 4.1–3 և 10-ը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչ է նշանակում ապաշխարել: Օրինակ՝ օգնեք նրանց բացահայտել, որ Բենիամին թագավորի ժողովուրդը զղջաց իր մեղքերի համար և ներում խնդրեց (հատված 1–2), իսկ Բենիամին թագավորը ասաց նրանց «թողնել» իրենց մեղքերը (կամ դադարել գործել) դրանք (հատված 10): Կարդացեք հատված 3-ը և հարցրեք, թե մարդիկ ինչ էին զգում, երբ ապաշխարեցին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ ենք զգում, երբ մեր հագուստը կեղտոտվում է: Ի՞նչ ենք զգում, երբ կրկին մաքրվում ենք: Բացատրեք, որ ինչպես կեղտոտ հագուստներն ենք լվանում, այնպես էլ կարող ենք ապաշխարել, երբ սխալներ ենք գործում: Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և վկայեք, որ Նա զորություն ունի հեռացնել մեր մեղքերը և մաքրել մեզ կրկին, եթե ապաշխարենք: Միասին երգեք «Օգնիր ինձ, սիրելի հայր» երգի երկրորդ տունը (Մանկական երգարան, 99): Հարցրեք երեխաներին, թե ինչ է ուսուցնում երգը ապաշխարության մասին:

Մոսիա 4.13-26

Մենք պետք է սեր ու բարություն ցուցաբերենք ուրիշների հանդեպ:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մոսիա 4.13–26-ը, որպեսզի ուսուցանեք երեխաներին «սիրել և ծառայել միմյանց»: (հատված 15)

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի փոքրիկ սիրտ։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են բարի լինել ուրիշների հանդեպ: Ամեն անգամ, երբ նրանք կիսվեն, ջնջեք սիրտը և նկարեք ավելի մեծ սիրտ: Վկայեք, որ մեր սերը ուրիշների հանդեպ աճում է, երբ մենք բարի ենք նրանց հանդեպ: Երեխաներին բաժանեք թղթի վրա նկարված սրտեր և խնդրեք նրանց սրտերի վրա նկարել, թե ինչպե՞ս կարող են սեր ու բարություն ցուցաբերել ուրիշների հանդեպ:

  • Օգնեք երեխաներին հորինել գործողություններ, երբ նրանք երգում են ուրիշներին սիրելու մասին «Հիսուսն ասել է՝սիրեք բոլորին» կամ «Սիրեք միմյանց» (Մանկական երգարան, 61, 136):

Մոսիա 5.5–15

Երբ ես ուխտ եմ կապում Աստծո հետ, ես ինձ վրա եմ վերցնում Քրիստոսի անունը։

Խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին պատրաստվել մկրտության ուխտեր կապել Աստծո հետ և «կոչվել Քրիստոսի զավակներ» (Մոսիա 5.7):

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին ստեղծել անվանապիտակներ, որոնց վրա գրված է «Հիսուս Քրիստոս» և փակցնել իրենց վերնաշապիկներին՝ սրտի վրա (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Բացատրեք, որ Բենիամին թագավորն ուսուցանեց իր ժողովրդին, որ երբ մենք ուխտեր ենք կապում կամ խոստումներ տալիս Աստծուն, նման է այն բանին, որ «այդ անունը միշտ գրվ[ում է] [մեր] սրտերում» (Մոսիա 5.12): Ի՞նչ ենք խոստանում անել, երբ մկրտվում ենք և ընդունում հաղորդություն: (տես Մոսիա 5.8, ՎևՈւ 20.37, 77, 79):

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կանեին, որպեսզի ընկերանային ինչ-որ մեկի հետ (օրինակ՝ խոսել, գործեր անել և ժամանակ անցկացնել նրա հետ): Երեխաների համար կարդացեք Մոսիա 5.13-ը: Ի՞նչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար, որ Նա «օտար» չլինի մեզ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 4․1-11

Ես կարող եմ ապաշխարել

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ՝ ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ըստ ձեզ, Մոսիա 4.1–11-ում ո՞ր հատվածները կօգնեն նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք ներում բառը: Միասին կարդացեք Մոսիա 4.1–3-ը, և խնդրեք երեխաներին հատված 3-ում փնտրել բառեր, որոնք նկարագրում են գալիք օրհնությունները, երբ մենք ապաշխարում ենք և ներում ստանում:

  • Խնդրեք երեխաներին անվանել այն գործողությունները, որ մենք պետք է կատարենք, որպեսզի ապաշխարենք լիովին և անկեղծորեն: Օգնեք նրանց գտնել դրանցից մի քանիսը Մոսիա 4.10-ում և քննարկեք այս հատվածում տրված բառերի և արտահայտությունների իմաստները: Կիսվեք որևէ պատմությունով, որը լուսաբանում է ապաշխարությունը, գուցե ձեր կյանքից կամ Եկեղեցու որևէ ամսագրից:

  • Օգնեք երեխաներին Մոսիա 4.6, 9, և 11-ում գտնել բառեր, որոնք նկարագրում են Երկնային Հորը: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ՝ ինչպիսի՞ն է Երկնային Հայրը, երբ մենք ապաշխարության կարիք ունենք: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես եք զգացել Աստծո սերը, երբ ապաշխարել եք։

Մոսիա 4.12–26

Ավետարանը ոգեշնչում է ինձ ուրիշներին վերաբերվել սիրով և բարությամբ

Բենիամին թագավորն ուսուցանեց, որ երբ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և ստանում ենք թողություն մեր մեղքերին, մենք «լցված կլինեք Աստծո սիրով» (Մոսիա 4.12), որն առաջնորդում է մեզ սիրով ու բարությամբ վերաբերվել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին փնտրել Մոսիա 4.13–16, 26-ում և գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես կարող ենք ծառայել ուրիշներին: Խնդրեք նրանց արտահայտել կամ նկարել դրանք, և թույլ տվեք ուրիշ երեխաներին կռահել արտահայտությունը: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերն ու բարությունը տանը, դպրոցում կամ եկեղեցում:

  • Խնդրեք երեխաներին կիսվել փորձառությամբ, երբ նրանք սիրել և ծառայել են ինչ-որ մեկին և ինչ են զգացել այդ փորձառության շնորհիվ: Մարդիկ ի՞նչ պատճառներով, գուցե, չցանկանան ծառայել ուրիշներին: Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեիք ինչ-որ մեկին, որպեսզի համոզեին նրան օգնել կարիքի մեջ գտնվողներին: Նրանք կարող են գաղափարներ գտնել Մոսիա 4.16–26-ում:

Նկար
young girl playing with baby

Հիսուս Քրիստոսը ուսուցանել է մեզ բարի լինել ուրիշների հանդեպ։

Մոսիա 5.5–15

Երբ ես մկրտվում եմ և ընդունում եմ հաղորդությունը, իմ վրա եմ վերցնում Քրիստոսի անունը

Ձեր ուսուցանած երեխաներից շատերը հավանաբար մկրտված են և նորոգում են իրենց ուխտերը հաղորդության միջոցով: Հիշեցրեք նրանց, որ իրենց մկրտության ուխտի կարևոր մասը Հիսուս Քրիստոսի անունը իրենց վրա վերցնել է:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին մի շրջան նկարեք և Հիսուս Քրիստոսի նկարը դրեք շրջանի մեջտեղում։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց նկարները, երբ միասին կարդաք Մոսիա 5.8-ը: Ըստ այս հատվածի, մենք ի՞նչ պետք է վերցնենք մեզ վրա: Ինչի՞ մեջ ենք մենք մտել: Խնդրեք երեխաներին Քրիստոսի անունը գրել իրենց նկարների վրա և տեղադրեք նկարները շրջանի մեջ Փրկիչի նկարի հետ։ Մենք ի՞նչ ուխտեր ենք կապում, երբ մկրտվում ենք և ընդունում հաղորդությունը։ (տես Մոսիա 18.8–9, ՎևՈւ 20.77, 79):

  • Խոսեք երեխաների հետ այն մասին, թե մարդիկ ինչու են իրենց անունները գրում իրերի վրա, օրինակ՝ դպրոցի հանձնարարությունների, սպորտային վերնաշապիկի վրա և այլն (տես Մոսիա 5.14–15): Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Քրիստոսի անունը «միշտ գրվ[ած է] [մեր] սրտերում»: (Մոսիա 5.12):

  • Հրավիրեք ձեր ծխի որևէ երիտասարդ տղամարդու կամ երիտասարդ կնոջ ձեր դասին և խնդրեք բացատրել ուխտերը, որոնք մենք նորոգում ենք հաղորդություն ընդունելու միջոցով: Երեխաների հետ կարդացեք հաղորդության աղոթքները Վարդապետություն և Ուխտեր 20.77 և 79-ում, հրավիրելով նրանց փնտրել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչ ենք ուխտում կատարել, և Աստված ինչ է խոստանում մեզ փոխարենը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին նկարել ինչ-որ բան, որը նրանք սովորել են այսօր, և օգտագործել իրենց նկարները իրենց ընտանիքներին ուսուցանելու համար։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Նույնիսկ երեխաները կարող են սովորել գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով հասարակ գրառումներ իրենց օրագրում:

Տպել