Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 13-19-ը Մոսիա 1-3․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»


Ապրիլի 13-19-ը Մոսիա 1-3. «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 13-19-ը Մոսիա 1-3, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Բենիամին թագավորն ուսուցանում է իր ժողովրդին

Միներվա Կ. Թեյչերտ (1888-1976), Բենիամին թագավորի հրաժեշտի խոսքը, 1935, կտավ յուղաներկ, 91 x 122 սմ: Բրիգամ Յանգ համալսարանի արվեստի բաժին

Ապրիլի 13-19-ը

Մոսիա 1-3

«Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»

Մոսիա 1․1-3-ը կարդալիս աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ կարևոր ճշմարտությունները, որոնք ուսուցանում էր Բենիամին թագավորը։ Գրանցեք գաղափարները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ուսուցանելիս ցույց տվեք Բենիամին թագավորի նկարը, որը գտնվում է այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում: Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն նկարի մասին:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 2-3

Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ նաև Աստծուն:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ ծառայելով ուրիշներին, ծառայում են Աստծուն:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաները թող հերթով թագ կրեն (այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում կա մի օրինակ) և հերթով կանգնեն աթոռի վրա՝ ձևացնելով, որ Բենիամին թագավորն են: Նրանք կարող են անել այդ, երբ դուք կիսվում եք մի քանի բաներով, որ Բենիամին Թագավորը ուսուցանեց իր ժողովրդին Մոսիա 2-3-ում: Տես նաև «Գլուխ 12. Բենիամին թագավորը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 32-35, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

  • Խնդրեք երեխաներին կրկնել հետևյալ նախադասությունը՝ ամեն անգամ մի քանի բառ, միաժամանակ յուրաքանչյուր վանկի հետ ծափ տալով ձեզ հետ. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Կրկնեք սա, մինչև երեխաները սովորեն որոշ բառեր կամ բոլոր բառերը։ Վկայեք, որ երբ մենք օգնում ենք ուրիշներին, մենք օգնում ենք նաև Երկնային Հորը և Հիսուսին, ուրախացնելով Նրանց: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են օգնել ուրիշներին:

  • Օգնեք երեխաներին, որ իրենց ձեռքերը նկարեն թղթի վրա և էլի ինչ-որ բան, որը նրանք կարող են անել իրենց ընտանիքներին ծառայելու համար: Միասին երգեք մի երգ ծառայության մասին, օրինակ՝ «Երբ մենք օգնում ենք» (Երեխաների երգարան, 198)։

Նկար
երեխաները ծալում են գործվածքի կտորը

Բենիամին թագավորը սովորեցրել է, որ մենք կարող ենք ծառայել Աստծուն՝ ծառայելով ուրիշներին:

Մոսիա 2.19-25

Իմ բոլոր օրհնությունները գալիս են Երկնային Հորից

Երբ երեխաները ճանաչեն Աստծուն՝ որպես բոլոր օրհնությունների աղբյուր, նրանք խոնարհ ու երախտապարտ կլինեն:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Բենիամին թագավորը ուսուցանեց, որ մեր բոլոր օրհնությունները գալիս են Երկնային Հորից: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել օրհնությանը, որը Երկնային Հայրը տվել է մեզ, երբ կարդաք Մոսիա 2.21-ը: Ուրիշ ի՞նչ օրհնություններ է Երկնային Հայրը տվել մեզ: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք երախտապարտ ենք այս բոլորի համար (տես Մոսիա 2.22):

  • Խաղացեք մի խաղ, որում երեխաները պտտվում են որևէ առարկայի շուրջ, երբ երգում են երախտագիտության մասին կամ լսեք մեկ ուրիշը (տես «Երախտագիտություն» թեմատիկ ցուցիչում Երեխաների երգարանում): Դադարեք երգել կամ պարբերաբար անջատեք երաժշտությունը և հրավիրեք առարկան պահող երեխային կիսվել որևէ օրհնությունով, որի համար նա երախտապարտ է:

Մոսիա 3․1-20

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին

Մի հրեշտակ Բենիամին թագավորին պատմեց Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության մասին։ Այս հատվածներում փնտրեք ճշմարտություններ Հիսուսի մասին, որոնք, ըստ ձեզ, կարևոր են երեխաների համար:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Մոսիա 3.5-10-ում նշված իրադարձությունների նկարները (տես, օրինակ, Ավետարանի պատկերագիրք, հմր. 30, 41, 42, 5759): Հարցրեք երեխաներին, թե ինչ է կատարվում նկարներում և օգնեք նրանց, եթե անհրաժեշտ է։ Դանդաղ կարդացեք Մոսիա 3.5-10-ը, և խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ կարդաք այս նկարներից մեկում պատկերված ինչ-որ բանի մասին: Խնդրեք երեխաներին կիսվել այլ բաներով, որ Հիսուսն արել է, երբ Նա երկրի վրա էր։

  • Գրատախտակի վերևում նկարեք արև, որը կներկայացնի երկինքը: Նկարեք մի քանի արահետներ, որոնք տանում են տարբեր վայրեր, բայց միայն մի արահետն է տանում դեպի երկինք: Խնդրեք երեխաներին գտնել այդ արահետը և Հիսուսի նկարը տեղադրել դրա վրա: Կարդացեք Մոսիա 3.17-ը, և վկայեք, որ Հիսուս Քրիստոսին հետևելը միակ ճանապարհն է Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 2.11-18

Երբ ես ծառայում եմ ուրիշներին՝ ծառայում եմ նաև Աստծուն:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Բենիամին թագավորի ծառայության օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք նկարը, որում Բենիամին թագավորն ուսուցանում է իր ժողովրդին (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կամ Ավետարանի պատկերագքում, հմր. 74): Խնդրեք երեխաներին ուսումնասիրել Մոսիա 2.11-18-ը, որպեսզի պարզեն, թե Բենիամին թագավորն ինչ արեց ծառայելու համար: Ինչո՞ւ էր նա ծառայում իր ժողովրդին: Մենք ինչո՞ւ պետք է ծառայենք միմյանց:

  • Գրատախտակին գրեք արտահայտություններ Մոսիա 2.16-17-ից, բաց թողնելով մի քանի բառեր: Երեխաներին խնդրեք իրենց սուրբ գրություններում փնտրել բաց թողնված բառերը: Խնդրեք նրանց բացատրել, թե այս հատվածներն ինչ են նշանակում նրանց համար: Խնդրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ ուրիշները ծառայել են իրենց կամ իրենք են ծառայել ուրիշներին: Այդ փորձառություններից հետո ի՞նչ են զգացել:

  • Երեխաներին տվեք թերթիկներ, որպեսզի գրի առնեն այն եղանակները, որով նրանք կարող են ծառայել իրենց ընտանիքի անդամներին, և յուրաքանչյուր երեխայի տվեք մի պայուսակ, որի մեջ կդնեն թերթիկները: Խրախուսեք երեխաներին ամեն օր պայուսակից հանել մի թերթիկ և կատարել այդ ծառայությունը ինչ-որ մեկի համար:

Մոսիա 2.15-25

Ես չեմ պարծենա իմ ծառայությունով և բարի գործերով:

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ մեր ծառայությունը պետք է ոգեշնչված լինի ուրիշների և Աստծո հանդեպ մեր սիրով։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես կսահմանեն պարծենալ, բառը կամ օգնեք նրանց գտնել սահմանումը բառարանում: Օգնեք նրանց ուսումնասիրել Մոսիա 2.15-24-ը, փնտրելով պատճառները, թե Բենիամին թագավորն ուրիշների մոտ ինչու չէր պարծենում իր կատարած ծառայությունով: Ինչո՞ւ ենք մենք ծառայում ուրիշներին: Երբ երեխաները կիսվեն իրենց գաղափարներով, օգնեք նրանց հասկանալ, որ մենք պետք է ձգտենք ծառայել ուրիշներին, քանի որ սիրում ենք նրանց և Աստծուն, այլ ոչ թե որպեսզի լավ երևանք ուրիշների մոտ:

  • Խնդրեք երեխաներին պատմել որևէ իրավիճակի մասին, երբ ինչ-որ մեկը պարծեցել է ինչ-որ բանով: Ինչո՞ւ է սխալ պարծենալ այդ իրավիճակներում: Խնդրեք նրանց օգտագործել խորհուրդը Բենիամին թագավորի ճառից Մոսիա 2.15-24-ում, որպեսզի օգնեք նրանց պատասխանել:

Մոսիա 3.19

Հիսուս Քրիստոսը մաքրում է ինձ մեղքից և օգնում է ինձ սուրբ դառնալ

Որպեսզի նմանվենք Երկնային Հորը, մենք ավելի շատ բանի կարիք ունենք, քան սոսկ մեր մեղքից մաքրվելն է. մեր սրտերը պետք է փոխվեն: Ինչպես Բենիամին թագավորն է ուսուցանել, մենք պետք է հաղթահարենք մեր մեղսալից ցանկությունները և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով դառնանք սրբեր:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք երկու մարդու՝ մեկը ներկայացնում է «բնական մարդուն», իսկ մյուսը ներկայացնում է «սրբի»: (Ձեզ անհրաժեշտ է սահմանել այս եզրույթները:) Միասին կարդացեք Մոսիա 3.19-ը, և խնդրեք երեխաներին գտնել փոփոխությունները, որոնք պետք է կատարի բնական մարդը, որպեսզի սուրբ դառնա: Ո՞ր բառերն ու արտահայտությունները երեխաները կարող են չհասկանալ:

  • Ձեր ուսուցանած երեխաները երբևէ օգնե՞լ են իրենց ծնողներին կերակուր պատրաստել՝ օգտագործելով որևէ բաղադրատոմս: Եթե այո, կարող եք հրավիրել նրանց օգտագործել Մոսիա 3.19-ը, որպեսզի առաջարկեն «բաղադրատոմս», թե ինչպես կարող են նմանվել Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Քավությունը ամենակարևոր «բաղադրիչը»:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի կիսվեն իրենց ընտանիքների և ընկերների հետ, թե իրենք ինչպես են պատրաստվում հետևել Բենիամին թագավորի օրինակին և ծառայել ուրիշներին:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներն օգուտ են քաղում կրկնությունից: Մի վախեցեք գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, հատկապես՝ կրտսեր խմբի երեխաների հետ: Կրկնությունը կօգնի երեխաներին հիշել այն, ինչ նրանք սովորել են:

Տպել