Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 13-19-ը Մոսիա 1-3․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»


Ապրիլի 13-19-ը Մոսիա 1–3․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 13-19-ը Մոսիա 1-3, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Բենիամին թագավորն ուսուցանում է իր ժողովրդին

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Բենիամին թագավորի հրաժեշտի ուղերձը, 1935, յուղաներկ կտավի վրա: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան

Ապրիլի 13-19-ը

Մոսիա 1-3

«Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»

Բենիամին թագավորը մեր հոգևոր տպավորությունները գրի առնելու մի պատճառ է բերել․ «Հնարավոր չէր լինի, որ մեր հայր Լեքին կարողանար հիշել բոլոր այս բաները՝ սովորեցնելով դրանք իր զավակներին, եթե չլիներ այս թիթեղների օգնությունը» (Մոսիա 1․4

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ լսում եք թագավոր բառը, դուք, գուցե, մտածեք թագերի, ամրոցների, ծառաների և գահերի մասին։ Մոսիա 1–3 գլուխներում դուք կկարդաք մեկ այլ տեսակի թագավորի մասին։ Իր ժողովրդի աշխատանքի հաշվին ապրելու փոխարեն, Բենիամին թագավորը «աշխատեց [իր] իսկ ձեռքերով» (Մոսիա 2․14)։ Փոխանակ ուրիշները ծառայեին իրեն, նա ծառայեց իր ժողովրդին «ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել [էր] [նրան]» (Մոսիա 2․11)։ Այդ թագավորը չէր ցանկանում, որ իր ժողովուրդը երկրպագեր իրեն, այլ ուսուցանեց, որ նրանք երկրպագեն իրենից մեծ Թագավորի, քանի որ նրա հասկանում էր, որ դա «Ամենակարող Տերն է, որն իշխում է զորությամբ» (Մոսիա 3․5)։ Աստծո արքայությունում բոլոր մեծ ղեկավարների նման, Բենիամին թագավորի խոսքերը և օրինակը մատնանշում են Երկնային Թագավորին, որը Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը: Բենիամին թագավորը վկայեց, որ Հիսուսը եկավ «ներքև երկնքից» և «առաջ գնաց մարդկանց մեջ, գործելով հզոր հրաշքներ: … Եվ ահա, նա գալիս է յուրայինների մոտ, որպեսզի փրկություն գա մարդկանց զավակներին, միայն առ նրա անունը հավատքի միջոցով» (Մոսիա 3․5, 9

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 2.1–9

Աստծո խոսքը ստանալու համար անհրաժեշտ է նախապատրաստություն։

Երբ Բենիամին թագավորը հրովարտակ ուղարկեց, որ ինքը ցանկանում է խոսել իր ժողովրդի հետ, այնքան մեծ թվով մարդիկ եկան, որ «նրանք չհաշվեցին նրանց» (Մոսիա 2․2)։ Նրանք եկան, քանի որ երախտագիտություն ու սեր էին տածում իրենց ղեկավարի հանդեպ։ Բայց ամենակարևորը, նրանք եկան ուսուցանվելու Աստծո խոսքը։

Երբ կարդաք Մոսիա 2․1–9 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե մարդիկ ինչ գործերով ցույց տվեցին, որ արժևորում են Աստծո խոսքը։ Բենիամին թագավորն ի՞նչ խնդրեց, որ նրանք անեն, որպեսզի պատրաստ լինեն լսելու Աստծո խոսքը (տես հատված 9): Ինչպե՞ս կարող եք ավելի լավ պատրաստվել, որ ստանաք Աստծո խոսքը ձեր անձնական, ընտանեկան ուսումնասիրության և Եկեղեցու հանդիպումների ժամանակ:

Տես նաև Մատթեոս 13․18–23, Ալմա 16․16–17։

Մոսիա 2․10–26

Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ նաև Աստծուն:

Դուք դժվարանո՞ւմ եք ժամանակ գտնել ծառայելու համար կամ ցանկանում եք, որ ձեր ծառայությունը ավելի շատ ուրախություն պարգևի ձեզ: Ձեր կարծիքով, ի՞նչ կպատասխաներ Բենիամին թագավորը, եթե հարցնեիք, թե ինչու է նա ծառայել իր «ողջ զորությամբ, մտքով և ուժով»: (Մոսիա 2.11)։ Երբ կարդաք Մոսիա 2․10–26-ը, բացահայտեք այն ճշմարտությունները, որոնք Բենիամին թագավորն ուսուցանեց ծառայության մասին, և մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել դրանք ձեր կյանքում։ Օրինակ, ձեզ համար ի՞նչ է նշանակում այն, որ երբ դուք ծառայում եք այլ մարդկանց, դուք ծառայում եք նաև Աստծուն (տես Մոսիա 2.17): Մտածեք, թե ինչպես կարող եք այս շաբաթ ծառայել որևէ մեկին։

Տես նաև Մատթեոս 25․40։

Նկար
երկու կին գրկախառնվելիս

Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ նաև Աստծուն:

Մոսիա 3․1-20

Ես կարող եմ հաղթահարել բնական մարդուն և դառնալ սուրբ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով

Բոլոր մարգարեների նման, Բենիամին թագավորը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի իր ժողովուրդը «կարողանա ստանալ իր մեղքերին թողություն և անչափ մեծ ուրախությամբ հրճվի» (Մոսիա 3․13)։ Նա նաև ուսուցանեց, որ Փրկիչը Իր Քավության շնորհիվ ոչ միայն մեզ մաքուր է դարձնում, այլև մեզ ուժ է տալիս՝ հանելու «բնական մարդուն» և դառնալու «սուրբ» (Մոսիա 3․19, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Բնական մարդ», scriptures.ChurchofJesusChrist.org

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Հիսուս Քրիստոսի Քավությունն է, որ ապահովում է և մաքրող ու քավիչ զորությունը մեղքը հաղթահարելու համար, և սրբագործող ու ամրացնող զորությունը ավելի լավը դառնալու համար, ինչին չենք կարող հասնել, եթե ապավինենք միայն մեր սեփական ուժին: Մեղանչողի և սրբի համար անսահման Քավությունը մեզանից յուրաքանչյուրի մեջ է» («Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 82)։

Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել, երբ կարդաք Փրկիչի մասին Բենիամին թագավորի վկայությունը Մոսիա 3․1–20

  • Ի՞նչ եմ սովորում այս հատվածներից Փրկիչի և Նրա առաքելության մասին։

  • Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսն օգնեց ինձ հաղթահարել մեղքը։ Ինչպե՞ս Նա օգնեց ինձ փոխել իմ բնույթը և ավելի նմանվել սրբի։

  • Մոսիա 3․19 հատվածից ի՞նչ եմ սովորում սուրբ դառնալու մասին։

Մոսիա 3.8

Ինչո՞ւ Բենիամին թագավորը Հիսուսին կոչեց «երկնքի և երկրի հայր»։

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը բացատրել է․ «Հիսուս Քրիստոսը, որին մենք նաև գիտենք որպես Եհովա, Հոր, էլոհիմի գործընկերն էր արարման աշխատանքում։ … Հիսուս Քրիստոսը, լինելով Արարիչ, նրան հետևաբար կոչում են երկնքի և երկրի Հայր … , և քանի որ Նրա արարումները հավերժական բնույթ ունեն, Նրան լիիրավ կոչում են երկնքի և երկրի Հավերժական Հայր» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ. Ջոզեֆ Սմիթ [1998], 357):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 1․1–7

Արույրե թիթեղները և Նեփիի թիթեղները ինչպե՞ս օրհնեցին Բենիամին թագավորի ժողովրդին։ Ինչպե՞ս են սուրբ գրություններն օրհնում մեր ընտանիքը։

Մոսիա 2–3

Գուցե հետաքրքիր լինի, եթե ձեր ընտանիքով ստեղծեք Բենիամին թագավորի ելույթի միջավայրը։ Կարող եք մի փոքրիկ աշտարակ կառուցել և ընտանիքի անդամներին հնարավորություն տալ հերթով կարդալ Բենիամին թագավորի խոսքերը, որոնք նա կարդաց, մինչ կանգնած էր աշտարակի վրա։ Ընտանիքի մյուս անդամները կարող են լսել ինքնաստեղծ վրանի ներսից։

Մոսիա 2․9–19

Բենիամին թագավորի ուսմունքներից և օրինակից ի՞նչ ենք սովորում ծառայության մասին։ Ի՞նչ ենք ոգեշնչվում անել:

Մոսիա 2․15–25

Արդյո՞ք ձեր ընտանիքին օգուտ կտան խոնարհության մասին քննարկումները: Ինչո՞ւ Բենիամին թագավորը չպարծեցավ իր կատարած գործերով։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա ուսմունքներից Աստծո հետ ունեցած մեր հարաբերության մասին։

Մոսիա 2․36–41

Ի՞նչ ուսուցանեց Բենիամին թագավորը ճշմարտությունը գիտակցելու, բայց դրանով չապրելու հետևանքների մասին։ Նա ի՞նչ սովորեցրեց այն մասին, թե ինչպես ունենալ իրական երջանկություն:

Մոսիա 3.19

Մենք ի՞նչ պիտի անենք, որ սրբեր դառնանք։ Այդ հատվածից ի՞նչ հատկանիշ կարելի է առանձնացնել ընտանիքը զարգացնելու համար։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Սահմանեք իրական նպատակներ Օրական առնվազն մի քանի րոպե հատկացրեք սուրբ գրությունների ուսումնասիրությանը և ձեր կյանքը կօրհնվի: Պարտավորվեք ուսանել ամեն օր և որևէ եղանակով ինքներդ ձեզ հիշեցրեք ձեր հանձնառության մասին։

Նկար
Բենիամին թագավորն իր ժողովրդին քարոզելիս

Բենիամին թագավորի ուղերձը, Ջերեմի Վինբորգ

Տպել