Եկ, հետևիր ինձ
Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ․ «Պիտի ծագէ… եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ»


Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ. «Պիտի ծագէ… եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
հարություն առած Քրիստոսը Իր Առաքյալների հետ

Քրիստոսը և Առաքյալները, Դել Փարսոն

Մարտի 30-ից ապրիլի 12-ը

Զատիկ

«Պիտի ծագէ… եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ»

Երբ կարդաք այստեղ և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում առաջարկված սուրբ գրությունները, Հոգին կօգնի ձեզ իմանալ՝ ինչի վրա կենտրոնանալ, որպեսզի օգնեք երեխաներին զգալ Փրկիչի սերը Զատիկի օրը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաների հետ խոսեք այն ամենի մասին, ինչ դուք անում եք, որպեսզի Զատիկին հիշեք Փրկիչին: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

1 Նեփի 11.27, Մոսիա 3.5, 15.7, Հելաման 14.16-17

Մորմոնի Գրքի մարգարեները գիտեին, որ Հիսուս Քրիստոսը կգա։

Սովորեցնելով, թե Մորմոնի Գրքի մարգարեներն ինչ էին ուսուցանում Հիսուս Քրիստոսի առաքելության և երկրային ծառայության մասին, կարող ենք ամրացնել երեխաների հավատքը Նրա հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Փրկիչի նկարները մկրտվելիս, ուրիշներին բժշկելիս, խաչվելիս և որպես հարություն առած էակ (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ Ավետարանի պատկերագիրքը, հմր. 35, 41, 5759): Հանձնարարեք երեխաներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։ Բացատրեք, որ Հիսուսի՝ երկիր գալուց շատ տարիներ առաջ, Աստված Մորմոնի Գրքի մարգարեներին հայտնեց, որ Ինքը կանի այս բաները: Կարդացեք 1 Նեփի 11.27, Մոսիա 3.5, 15.7 և Հելաման 14.16-17 և օգնեք երեխաներին համեմատել այս սուրբ գրությունները համապատասխան նկարների հետ:

  • Երբ երեխաներն աշխատեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա, խոսեք, թե նկարներում պատկերված մարգարեներն ինչ էին ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: Երեխաների հետ խոսեք մի քանի հրաշալի բաների մասին, որ Հիսուսն արել է մեզ համար:

3 Նեփի 11.1-17

Հիսուս Քրիստոսը հարություն առավ:

Ուսուցանեք երեխաներին, որ բացի այն մարդկանցից, ովքեր տեսան Փրկիչի հարությունը Երուսաղեմում, հազարավորները տեսան Նրան, երբ Նա հայտնվեց Ամերիկա մայրցամաքում:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Փրկիչի մահվան ու Հարության նկարները: Հարցրեք ուսանողներին, թե ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին: Եթե անհրաժեշտ է, երեխաներին այս պատմությունը պատմելիս օգտագործեք «Գլուխ 53. Խաչված Հիսուսը» և «Գլուխ 54. Հիսուսը հարություն է առել» (Նոր Կտակարանի պատմությունները, 136-38, 139-44, կամ համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org-ում):

  • Օգտագործելով նկարները Ավետարանի պատկերագրքից կամ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համարբաժնից, երեխաներին պատմեք հարություն առած Փրկիչի այցելության մասին Ամերիկա մայրցամաք, ինչպես նկարագրված է 3 Նեփի 11.1-17-ում: Կրկնեք պատմությունը մի քանի անգամ, խնդրելով երեխաներին օգնել ձեզ: Շեշտեք մանրամասները, որոնք, ըստ ձեզ, իմաստալից կլինեն երեխաների համար: Հատկապես, շեշտեք, որ չնայած Հիսուսը մահացել էր խաչի վրա, մարդիկ կարող էին տեսնել, որ Նա հիմա հարություն է առել: Թող երեխաները հերթով կրկին պատմեն պատմությունը իրենց սեփական բառերով:

  • Միասին երգեք «Զատիկի Օվսաննա» կամ վերջին տունը «Մորմոնի Գրքի պատմությունները» երգից (Երեխաների երգարան, 68-69, 118-19): Խնդրեք երեխաներին նկարել ինչ-որ բան, որը նկարագրվում է երգում: Հետո խնդրեք երեխաներին ցուցադրել իրենց նկարները և ասել, թե, ըստ իրենց, ինչպիսին կլիներ այնտեղ լինելը, երբ Հիսուսը այցելեց նեփիացիներին:

Մոսիա 3.7, Ալմա 7.11-12

Հիսուս Քրիստոսը գիտե՝ ինչպես սփոփել ինձ:

Քանի որ Հիսուս Քրիստոսը «վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7.11), Նա գիտե, թե մենք ինչ ենք զգում, նույնիսկ, երբ ուրիշ ոչ մեկը չգիտի:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մոսիա 3.7-ի առաջին մի քանի տողերը, և հրավիրեք նրանց ձևացնել, թե զգում են «ցավ … , քաղց, ծարավ և հոգնածություն»: Խնդրեք նրանց կիսվել այն ժամանակների մասին, երբ նրանք զգացել են այս ամենը: Ապա ասեք երեխաներին, որ այս հատվածը նկարագրում է, թե Հիսուս Քրիստոսը ինչ էր զգում, երբ տառապում էր Գեթսեմանի պարտեզում: Սրա պատճառով Նա գիտե, թե ինչպես օգնի մեզ, երբ մենք զգում ենք այս ամենը:

  • Բարձրաձայն կարդացեք Ալմա 7.11-ը և հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն ինչ-որ մեկին, ով հիվանդ է կամ ցավերի մեջ: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը զգաց մեր բոլոր «ցավերն ու հիվանդությունները», որպեսզի Նա կարողանար հասկանալ, թե ինչպես սփոփեր մեզ (Ալմա 7.12):

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

2 Նեփի 9.10-15, Ալմա 11.41-45, 40.21-23

Քանի որ Հիսուսը հարություն է առել, ես ևս հարություն կառնեմ

Մորմոնի Գիրքը հստակ նկարագրում է, թե ինչ է նշանակում հարությունը, և ով հարություն կառնի: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացահայտել այս ճշմարտությունները։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե նրանք ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մահվան ու Հարության մասին: Գրատախտակին գրեք այսպիսի հարցեր Ի՞նչ է նշանակում՝ հարություն առնել: և Ո՞վ հարություն կառնի: Օգնեք երեխաներին պատասխաններ գտնել 2 Նեփի 9.10-15, Ալմա 11.41-45 և Ալմա 40.21-23-ում, և դասարանի հետ կիսվեն իրենց գտածով:

  • Պատմեք երեխաներին ձեզ ծանոթ մարդու մասին, ով մահացել է: Խնդրեք նրանց ձևացնել, թե դուք չգիտեք Հարության մասին: Նրանք ինչպե՞ս կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է դա: Քաջալերեք նրանց օգտագործել 2 Նեփի 9.10-15, Ալմա 11.41-45-ը, կամ Ալմա 40.21-23-ը՝ հարության մասին ձեզ ուսուցանելու համար: Նաև խնդրեք նրանց, որպես իրենց պատասխանի մաս, վկայություն բերել Փրկիչի Հարության մասին:

Նկար
Հիսուսը աղոթում է Գեթսեմանի պարտեզում

Գեթսեմանի, Մայքլ Թ. Մալմ

Ենովս 1.2-8, Մոսիա 27.8-24, Ալմա 13.11-12, 24.7-19

Հիսուս Քրիստոսի Քավությունը մաքրում և փոխում է ինձ:

Մորմոնի Գիրքը շատ մարդկանց օրինակներ է տալիս, որոնք փոխվեցին Փրկիչի Քավության շնորհիվ: Քննարկեք, թե այս փորձառություններն ինչպես կարող են ոգեշնչել երեխաներին ապաշխարել և դառնալ դեպի Տերը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի մաքուր սպիտակ վերնաշապիկ և մի կեղտոտ սպիտակ վերնաշապիկ: Միասին կարդացեք Ալմա 13.11-12-ը: Մարդիկ ինչպե՞ս էին մաքրվում իրենց մեղքերից: Սա ինչպե՞ս է փոխում նրանց վերաբերմունքը մեղքի հանդեպ: Խոսեք այն մասին, թե դուք ինչ եք զգում, երբ ապաշխարում եք ու ներում ստանում, և բերեք ձեր վկայությունը մեղքից մեզ մաքրելու Փրկիչի զորության մասին:

  • Խնդրեք երեխաներին ընտրել հետևյալ մարդկանցից մեկին՝ նրա մասին սովորելու համար. Ենովս (տես Ենովս 1.2-8), Ալմա Կրտսեր (տես Մոսիա 27.8-24) կամ Անթի-Նեփի-Լեքիներ (տես Ալմա 24.7-19): Երբ միասին կարդաք պատմությունները, խնդրեք երեխաներին նկատել, թե այս մարդը կամ խումբը ինչպես փոխվեցին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Ինչպե՞ս կարող ենք հետևել այս մարդկանց օրինակին:

Մոսիա 3.7, 15.5, Ալմա 7.11

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու հիվանդությունները:

Բացի մեր մեղքերի համար տառապելուց, Փրկիչը կրեց նաև մեր ցավերը, հիվանդությունները և այլ թուլությունները, որպեսզի իմանար՝ ինչպես սփոփել մեզ:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի փնտրել հետևյալ հատվածներից մեկը, որպեսզի պարզեն, թե ինչի համար տառապեց Հիսուս Քրիստոսը՝ Մոսիա 3.7, Մոսիա 15.5, Ալմա 7.11: Հրավիրեք նրանց գրատախտակին թվարկել իրենց գտածը և հիշել այն ժամանակները, երբ նրանք զգացել են այս ամենից մի քանիսը: Համաձայն Ալմա 7.12-ի, Հիսուսն ինչո՞ւ տառապեց այս ամենից: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Նա կրեց այս տառապանքները մեզ համար:

  • Միասին երգեք որևէ օրհներգ Փրկիչի մասին կամ կրկնեք երգի բառերը, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, հմր. 38)։ Խնդրեք երեխաներին օրհներգի մեջ փնտրել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Տերն ինչպես է սփոփում մեզ, և խոսեք այն մասին, թե այս արտահայտություններն ինչու են իմաստալից նրանց համար: Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր զգացմունքներով, և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայությամբ:

Նկար
կիսվելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին այս շաբաթ փնտրել ինչ-որ մեկին, ով սփոփանքի կարիք ունի: Խրախուսեք նրանց այդ մարդու հետ կիսվել Փրկիչի մասին իրենց սովորածով այն մասին, որ Փրկիչն իր վրա վերցրեց մեր ցավերը, որպեսզի կարողանա սփոփել մեզ:

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք կիսվել Հարցրեք երեխաներին, թե ինչ մտքեր, զգացումներ ու փորձառություններ ունեն: Դուք կտեսնեք, որ նրանք հաճախ ունեն պարզ, բայց խորիմաստ մտքեր:

Տպել