Եկ, հետևիր ինձ
Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի խոսքերը․ Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը


Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի խոսքերը․ Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի խոսքերը, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2020

Նկար
Պատանի Ենովսը իր հոր՝ Հակոբի և մոր հետ

Հակոբն ու Ենովսը, Սքոտ Սնոու

Մարտի 23-29-ը

ԵնովսՄորմոնի խոսքերը

Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը

Ենովս, Հարոմ, Օմնի և Մորմոնի խոսքերը փոքր գրքեր են, որոնք ունեն արժեքավոր դասեր երեխաներին ուսուցանելու համար: Ուսումնասիրեք այս դասերը և ուղիներ փնտրեք, որոնցով կարող եք օգնել երեխաներին սովորել դրանք: Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները կարող են օգնել ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին անցյալ շաբաթվա դասից։ Արդյո՞ք նրանք իրենց սովորածով կիսվեցին իրենց ընտանիքի և ընկերների հետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ենովս 1.1-19

Ես կարող եմ Երկնային Հոր հետ խոսել աղոթքի միջոցով

Ենովսի փորձառությունն ուսուցանում է մի քանի ճշմարտություններ աղոթքի մասին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հետևել Ենովսի օրինակին, երբ նրանք աղոթում են:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Ենովսի նկարը, օրինակ, տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, բաժնից կամ օգտագործեք նկարը՝ Ենովսն աղոթում է (Ավետարանի պատկերագիրք, հ. 72): Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ է կատարվում նկարում, իսկ հետո նրանց հետ կիսվեք Ենովսի փորձառությունով: Կարող եք օգտագործել «Գլուխ 11. Ենովս» (Մորմոնի Գրքի պատմություններ, 30–31, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

  • Խնդրեք երեխաներին կիսվել նրանով, ինչի մասին կցանկանային խոսել իրենց ծնողների հետ: Բացատրեք, որ աղոթելով Երկնային Հորը, նրանք կարող են խոսել Նրա հետ: Երբ երեխաների համար կարդաք Ենովս 1.1-4-ը, հրավիրեք նրանց ձևացնել իրենց Ենովսի փոխարեն՝ որս անելիս, ծնկի իջած աղոթելիս և այլն: Բացատրեք, որ Երկնային Հայրը լսեց Ենովսի աղոթքները և ներեց նրա մեղքերը:

  • Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ «Երեխայի աղոթքը» (Մանկական երգարան,12–13)։ Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ լսեն «աղոթք» բառը կամ մեկ այլ կրկնվող բառ։ Վկայեք աղոթքի զորության մասին ձեր կյանքում։

Նկար
աղոթող ընտանիք

Որպես Աստծո զավակներ, մենք կարող ենք աղոթել մեր Երկնային Հորը:

Մորմոնի խոսքերը 1.3–8

Ես կարող եմ օրհնել ուրիշներին, երբ լսեմ Սուրբ Հոգուն

Երբ Մորմոնը կազմում էր Մորմոնի Գիրքը, հուշում ստացավ ներառել Նեփիի փոքր թիթեղները: Նա չգիտեր, թե փոքր թիթեղներն ինչու էին անհրաժեշտ, բայց ներկայումս մենք օրհնված ենք, քանի որ նա հետևեց հուշումին: Այս օրինակը կարող է ոգեշնչել երեխաներին հետևել Հոգուն:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել պատմություններով, որոնք մինչև հիմա սովորել են Մորմոնի Գրքից այս տարի (նկարները Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից կամ Ավետարանի պատկերագրքից կարող են օգնել հիշել): Բացատրեք, որ մենք ունենք Մորմոնի Գրքի այս պատմությունները, քանի որ Մորմոնը լսեց, երբ Սուրբ Հոգին հանձնարարեց նրան ընդգրկել դրանք: Ինչո՞ւ էր Երկնային Հայրը կամենում, որ մենք ունենանք այս պատմությունները:

  • Կիսվեք որևէ պատմությունով Եկեղեցու ամսագրերից կամ գերագույն համաժողովից ինչ-որ մեկի մասին, ով հետևել է Սուրբ Հոգու հուշումներին: Կամ կիսվեք ձեր անձնական որևէ փորձառությամբ։ Խնդրեք երեխաներին այդ պատմությունները ներկայացնող նկարներ նկարել: Այս պատմությունների մարդիկ ինչպե՞ս էին օրհնվել Սուրբ Հոգու հուշումներին հետևելու արդյունքում:

  • Խնդրեք ծխի որևէ անդամի այցելել դասարան և կիսվել փորձառությամբ, երբ ինքը հետևել է Սուրբ Հոգու հուշումներին: Նրա գործողություններն ինչպե՞ս օրհնեցին նրան: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք օգնենք ու օրհնենք ուրիշներին, ուստի նա ուղարկում է Սուրբ Հոգուն մեզ առաջնորդելու համար:

  • Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու մասին, օրինակ՝ «Մեղմ ու բարակ ձայն» (Մանկական երգարան, 106-7)։ Երգեք այն մի քանի անգամ տարբեր ձևերով, օրինակ՝ արագ, դանդաղ և շշուկով: Երբ դուք շշնջում եք երգը, բացեք Մորմոնի խոսքերը 1.7-ը և նշեք, որ Մորմոնը նկարագրել է Սուրբ Հոգուն որպես շշունջ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ենովս 1.1-19

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ անկեղծ աղոթքներին

Կարող ենք հեշտությամբ մեր աղոթքները դարձնել սովորական կամ պատահական: Ենովսի փորձառությունը հիշեցում է այն մասին, որ մեր աղոթքների պատասխանները ստանալու համար (Ենովս 1.2, 11) պահանջվում է «գոտեմարտ» և «շատ մեծ ճիգեր»:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին փակել աչքերը և պատկերացնել, որ իրենք անձամբ են խոսում Երկնային Հոր հետ: Ինչի՞ մասին կկամենային խոսել Նրա հետ: Խնդրեք երեխաներին ամեն անգամ աղոթելիս մտածել, թե ինչպես էին անձամբ խոսում Երկնային Հոր հետ:

  • Հանձնարարեք երեխաներին աշխատել զույգերով և կարդալ Ենովս 1․1-5-ը: Խնդրեք նրանց այս հատվածներում փնտրել որևէ բառ կամ արտահայտություն, որը նկարագրում է Ենովսի աղոթքները, ապա դասարանի հետ կիսվեն իրենց գտածով: Այս բառերն ի՞նչ են առաջարկում Ենովսի և նրա փորձառության մասին: Երեխաները կարող են կիսվել այն ամենով, ինչը տպավորում է նրանց Ենովսի աղոթքի վերաբերյալ: Կիսվեք փորձառությամբ, երբ ձեր հոգին «քաղցում էր» և դուք «աղաղակում» էիք առ Տերը (Ենովս 1.4): Թույլ տվեք երեխաներին մտածել մի բանի մասին, որը նրանք կարող են անել՝ իրենց աղոթքները դարձնելով ավելի իմաստալից:

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա թվարկել որոշ բաներ, որոնց համար նրանք սովորաբար աղոթում են: Ապա խնդրեք նրանց Ենովս 1.2, 9, 13–14, և 16-ում փնտրել, թե ինչի համար էր Ենովսը աղոթում և ավելացրեք դրանք ցուցակում: Քննարկեք, թե երեխաներն ինչպես կարող են հետևել Ենովսի օրինակին իրենց աղոթքներում, օրինակ՝ դուք կարող եք խոսել այն մասին, թե Ենովսն ինչու էր պատրաստ աղոթել լամանացիների համար, ովքեր իր թշնամիներն էին, և հրավիրեք երեխաներին այս շաբաթ աղոթել ինչ-որ մեկի համար, ով չարություն է դրսևորել իրենց հանդեպ:

Մորմոնի խոսքերը 1.3–8

Ես կարող եմ օրհնել ուրիշներին, երբ լսեմ Սուրբ Հոգուն

Տերը գիտեր, որ Մորմոնի Գրքի առաջին 116 թարգմանված էջերը կորելու են (տես ՎևՈւ 10, Սրբեր, հատոր 1, գլուխ 5): Այս կորուստը փոխարինելու համար Նա Հոգու միջոցով ոգեշնչեց Մորմոնին Մորմոնի Գրքում ընդգրկել Նեփիի փոքր թիթեղները: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հետևել Մորմոնի օրինակին և լսել Հոգուն:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին հերթով մեկական կարդալ հատվածները Մորմոնի խոսքերը 1.3-8-ից, իսկ հետո օգնեք նրանց ամփոփել, թե ինչ են սովորել յուրաքանչյուր հատվածից: Բացատրեք, որ Մորմոնը հետևեց Հոգուն՝ ներառելով Նեփիի փոքր թիթեղները (որը մենք հիմա ունենք որպես 1 Նեփի Օմնիի միջոցով) Մորմոնի Գրքում: Ինչպե՞ս ենք օրհնված այն բանի շնորհիվ, որ Մորմոնը լսեց Հոգուն: Մորմոնի Գիրքն ինչո՞վ կտարբերվեր, եթե նա ականջ չդներ Հոգուն: Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ Սուրբ Հոգուց հուշում եք ստացել անել ինչ-որ բան, որն օրհնել է ինչ-որ մեկին: Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով:

  • Հանձնարարեք երեխաներից մեկին կարդալ Մորմոնի խոսքերը 1․27 հատվածները, իսկ մեկ ուրիշին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3-ը: Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպե՞ս է խոսում մեզ հետ։ Օգնեք երեխաներին հիշել այն ժամանակները, երբ հուշումներ են ստացել Սուրբ Հոգուց: Օգտագործեք Մորոնի 7.12-ը, որպեսզի բացատրեք, որ եթե միտքը բարի է և ոգեշնչում է մեզ լավ գործեր կատարել, ապա դա գալիս է Երկնային Հորից: Օրինակ, ցուցադրեք տեսանյութը՝ «Թոմաս Ս. Մոնսոնի պատրաստվածությունը. Միշտ հետևեք Հոգու հուշումներին» (ChurchofJesusChrist.org): Հրավիրեք երեխաներին լսել հուշումները բարի գործեր կատարելու համար և հետևեք դրանց։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին խնդրել իրենց ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, որ ունեցել են աղոթքով կամ Սուրբ Հոգու հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Երեխաների Միության երգերն ու օրհներգերը կարող են օգնել երեխաներին հասկանալ և հիշել ավետարանի ճշմարտությունները: Երգելը նույնպես կարող է երեխաներին ակտիվորեն ներգրավել սովորելու գործընթացի մեջ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով 22:)

Տպել