Եկ, հետևիր ինձ
Մարտի 16-22-ը Հակոբ 5-7. «Տերն աշխատում է մեզ հետ»


Մարտի 16-22-ը Հակոբ 5-7. «Տերն աշխատում է մեզ հետ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 16-22-ը Հակոբ 5-7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Մարդիկ աշխատում են ձիթենիների այգում

Ձիթենու այլաբանությունը, Բրադ Թիր

Մարտի 16-22-ը

Հակոբ 5-7

Տերն աշխատում է մեզ հետ

Ուսումնասիրեք, խորհեք և աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք ուսուցանել ճշմարտությունները Հակոբ 5-7-ում: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի քննարկում սկսեք Հակոբ 5-7-ում գտնվող ուղերձների վերաբերյալ, հրավիրեք երեխաներին խոսել իրենց կյանքի այնպիսի երևույթների վերաբերյալ, որոնք օգնել են նրանց զգալ Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Ինչպե՞ս ենք մենք արտահայտում մեր սերը ուրիշների հանդեպ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Հակոբ 5

Միսիոներները ծառայում են Երկնային Հոր զավակներին

Մտածեք, թե ինչպես կարող եք պատմել ձիթենու մասին այլաբանությունը այնպիսի ձևով, որ երեխաները կարողանան հասկանալ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մի ծառի նկար կամ դրսում զբոսնեք՝ նայելով որևէ ծառի, և համառոտ կրկնեք ձիթենու այլաբանության մասին հիմնական կետերը Հակոբ 5-ից: Օրինակ՝ այգու տերը (ով կարող է ներկայացնել Տիրոջը) աշխատում էր քրտնաջան, որպեսզի հոգ տաներ ձիթենիների մասին, (որոնք կարող են ներկայացնել մարդկանց երկրի վրա), քանի որ Նա այնքան շատ էր սիրում նրանց: Նա կանչում էր մշակների, որոնք (ներկայացնում են միսիոներներին), որ օգնեն խնամել ծառերը: Ընտրեք մի կամ երկու հատված Հակոբ 5-ից և կարդացեք երեխաների համար (օրինակ՝ հատված 71–72):

  • Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն ինչ-որ մեկին, ով ծառայել է միսիայում կամ խոսեք ինչ-որ մեկի մասին, ում ճանաչում եք: Օգնեք երեխաներին քարտեզի վրա գտնել այն վայրերը, որտեղ ծառայել են այդ միսիոներները: Բացատրեք, որ Հակոբը համեմատել է աշխարհը ձիթենու ծառերի խմբի հետ: Ծառերը նման են երկրի վրա գտնվող մարդկանց, իսկ այդ ծառերի մասին հոգ տանելը նման է այն գործին, որ միսիոներները կատարում են Աստծո զավակների համար: Միսիոներներն ի՞նչ են անում, որ օրհնեն Երկնային Հոր զավակներին: Այս հարցի մի քանի պատասխանները փնտրեք «Ծառայելու կանչված» երգում (Մանկական երգարան, 174–75): Ինչպե՞ս կարող ենք նմանվել միսիոներներին։

Նկար
Ավագ միսիսոներները համակարգչի առաջ մյուսների հետ

Միսիոներական աշխատանքը եղանակներից մեկն է, որով կարող ենք օգնել Աստծո զավակներին վերադառնալ Նրա մոտ։

Հակոբ 6․5

Երկնային Հայրը սիրում է ինձ

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր դասարանին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և պարզում է Իր «ողորմության բազուկը» դեպի նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրկել իրենք իրենց: Մենք ի՞նչ ենք զգում, երբ սիրելի մեկը գրկում է մեզ: Կարդացեք Հակոբ 6.5 և բացատրեք, որ արտահայտությունները՝ «[Աստված] հարում է ձեզ» և «նրա ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ» ուսուցանում է, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մի օր մենք վերադառնանք Իր մոտ:

  • Միասին երգեք մի երգ սիրո մասին, օրինակ՝ «Ես զգում եմ իմ Փրկիչի սերը» (Մանկական երգարան, 74–75): Խնդրեք երեխաներին անվանել այն բաները, որոնք օգնում են նրանց զգալ Փրկիչի սերը:

Հակոբ 7.1-23

Ես կարող եմ կանգնել նրա համար, ինչը գիտեմ, որ որ ճշմարիտ է․

Հակոբը գերազանց օրինակ է ինչ-որ մեկի, ում հաստատուն վկայությունը օգնեց նրան պաշտպանել ճշմարտությունը ընդդիմության պայմաններում:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք Հակոբի և Սերեմի մասին (Հակոբ 7.1–23) այնպիսի եղանակով, որ երեխաները հասկանան: Դուք կարող եք օգտագործել «Գլուխ 10. Հակոբը և Սերեմը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 27–29, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Հետո կրկին պատմեք պատմությունը, բայց այս անգամ թույլ տվեք երեխաներին օգնել լրացնել մանրամասները: Հարցրեք նրանց, թե ինչ սովորեցին Հակոբի մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

  • Օգնեք երեխաներին երգել որևէ երգ ճիշտը ընտրելու մասին, օրինակ՝ “Dare to Do Right” կամ “Stand for the Right” (Children’s Songbook, 158, 159). Խնդրեք նրանց կանգնել, երբ երգեն հետևյալ բառերը՝ ճիշտ կամ ճշմարիտ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր տարիքի երեխաներ

Հակոբ 5

Տերը հոգում է Իր ժողովրդի մասին:

Հակոբը մեջբերում է ձիթենու այլաբանությունը, որպեսզի հրավիրի Իր ժողովրդին գալ Քրիստոսի մոտ: Այն կարող է իրականացնել այս նույն նպատակը ձեր ուսուցանած երեխաների համար։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք և երեխաներին բացատրեք հիմնական հատվածները, որոնք ամփոփում են ձիթենու այլաբանությունը, օրինակ՝ Հակոբ 5.3–4, 28–29, 47 և 70–72, և հրավիրեք երեխաներին նկարել այն, ինչ նկարագրված է այս հատվածներում: Այս հատվածներից ինչ ենք սովորում այն մասին, թե Տերն ինչպե՞ս է վերաբերվում Իր ժողովրդին։ Խնդրեք երեխաներին ձևացնել, թե հոգ են տանում ձիթենու մասին, երբ դուք համառոտ ամփոփում եք հատվածներ 61-71-ը (նրանք կարող են ցույց տալ, թե փորում են, ջրում են և այլն): Հրավիրեք մի քանի երեխաների կարդալ Հակոբ 5.11, 41, 47, և 72-ը, փնտրելով հուշումներ, որոնք ցույց են տալիս, թե այգու Տերը (Հիսուս Քրիստոսը) որքան շատ է հոգ տանում ծառերի մասին: Փրկիչն ի՞նչ է անում, որպեսզի ցույց տա, որ Ինքը հոգում է մեր մասին։ Տեսաֆիլմը՝ «Հին Կտակարանի ձիթենու այգին» (ChurchofJesusChrist.org-ում) կարող է օգնել այս վարժության ժամանակ:

  • Գրատախտակին թվարկեք որոշ խորհրդանիշեր Հակոբ 5-ից, օրինակ՝ այգին, այգու տերը, ծառան և ձիթենիները: Ապա, պատահական կարգով, կազմեք մեկ այլ ցուցակ այն բաների, որ այս խորհրդանիշերը կարող են ներկայացնել, ինչպես օրինակ՝ աշխարհը, Փրկիչը, Եկեղեցու ղեկավարները կամ միսիոներները և Աստծո ժողովուրդը: Միասին կարդացեք հատվածներ Հակոբ 5-ից, որոնք հիշատակում են այս խորհրդանիշերը և օգնեք երեխաներին գրատախտակին գծեր տանել, որոնք միացնում են խորհրդանիշերը իրենց իմաստների հետ (տես օրինակ՝ հատվածներ 3–4, 28–29, 47, 70–72):

Հակոբ 6․4-5

Երկնային Հայրը սիրում է ինձ և կների ինձ, երբ ես ապաշխարեմ

Կարևոր է օգնել երեխաներին հասկանալ, որ Աստված սիրում է նրանց և միշտ կների, երբ նրանք անկեղծորեն ապաշխարեն։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա կազմեք երկու սյունակ ունեցող աղյուսակ Երկնային Հայր և մենք վերնագրերով: Միասին կարդացեք Հակոբ 6.4–5-ը, և խնդրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որոնք առնչվում է Աստծուն, իսկ մյուս կեսը՝ փնտրել արտահայտություններ, որոնք առնչվում են մեզ: Գրանցեք, թե նրանք ինչ գտան համապատասխան սյունակում: Օգնեք նրանց սահմանել բառերը, որոնք նրանք չեն հասկանում:

  • Կիսվեք Երեց Ալեն Դ. Հեյնիի պատմությունով այն մասին, թե ինչպես ցեխոտվեց՝ ընկնելով ջրափոսը «Հիշենք, թե ում ենք ապավինել» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 121–22): Այս պատմությունն ի՞նչ սովորեցնում այն մասին, թե մենք ինչ պետք է անենք Աստծո արքայությունում փրկվելու համար: Ուրիշ ի՞նչ ենք սովորում Հակոբ 6.4–5-ից:

Հակոբ 7.1-23

Ես կարող եմ կանգնել նրա համար, ինչը գիտեմ, որ որ ճշմարիտ է․

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին պաշտպանել ճշմարտությունը, ինչպես Հակոբն արեց:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին բեմականացնել հաղորդակցությունը Հակոբի և Սերեմի միջև, օգտագործելով Հակոբ 7.1–23-ը որպես ուղեցույց: Կամ ցույց տվեք տեսանյութը՝ «Հակոբն ու Սերեմը» (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին խոսել պատմության իրենց նախընտրած հատվածների մասին: Հակոբն ինչպե՞ս էր պաշտպանում այն, ինչը գիտեր, որ ճշմարիտ է։ Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք պաշտպանել են ճիշտը, կամ կիսվեք ձեր փորձառություններով:

  • Օգնեք երեխաներին երգել որևէ երգ ճիշտը ընտրելու մասին, օրինակ՝ “Dare to Do Right” կամ “Stand for the Right” (Children’s Songbook, 158, 159). Նրանց խմբերի բաժանեք և հրավիրեք ստեղծել ոգեշնչող դրոշ կամ պաստառ, որը ներկայացնում է ինչ-որ բան, ինչը նրանք պաշտպանում են կամ ինչին հավատում են:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել որևէ եղանակ, որով նրանք կարող են օգնել իրենց ընտանիքներին զգալ Տիրոջ սերը, օրինակ՝ բացատրելով, թե նրանք ինչ իմացան այն մասին, թե այգու Տերը ինչպես է հոգ տանում իր ձիթենիների մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Անգամ փոքր երեխաները կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամներին: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Երեխաների Միությունում իրենց սովորածով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով 30:)

Տպել