Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7-10․ «Տիրոջ ուժով»


Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7-10. «Տիրոջ ուժով», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մոսիա 7-10, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ամմոնն ուսուցանում է Լիմքի թագավորին

Միներվա Կ. Թեյչերտ (1888-1976), Ամմոննը Լիմքի թագավորի առաջ, 1949-1951, կտավ յուղաներկ, 89 x 122 սմ: Բրիգամ Յանգ համալսարանի արվեստի բաժին, 1969թ.

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը

Մոսիա 7-10

«Տիրոջ ուժով»

Աղոթքով կարդացեք Մոսիա 7-10 գլուխները, խորհելով ձեր ստացած տպավորությունների շուրջ: Այս գլուխներում տրված ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել հոգալ ձեր ուսուցանած երեխաների կարիքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին իրենց իմացածով կիսվել այս գլուխներում նկարագրված իրադարձությունների մասին: Ձեզ կարող է օգտակար լինել հետևյալը՝ «Գլուխ 13. Զենիֆ» (Մորմոնի Գրքի պատմությունները, 36-37, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 7.18-20, 33

Աստված օգնում էր սուրբ գրությունների մարդկանց, Նա կարող է ինձ ևս օգնել

Լիմքիի ժողովրդը, որը գտնվում էր լամանացիների ճորտատիրական լծի տակ, կարիք ունեին հավատալու, որ Աստված կօգներ իրենց, ուստի Լիմքին հիշեցրեց նրանց այն ժամանակների մասին, երբ Աստված օգնում էր Իր ժողովրդին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ նրանք օգնության կարիք ունեին: Բացատրեք, որ Լիմքի թագավորի ժողովուրդը փորձանքի մեջ էր, ուստի նա պատմեց մի պատմություն, որ օգներ նրանց հավատք ունենալ: Երեխաների համար կարդացեք Մոսիա 7.19-ը, և ցույց տվեք նկարը, որտեղ Իսրայելի զավակները կտրում անցնում են Կարմիր ծովը (տես Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը, ChurchofJesusChrist.org-ում): Վերանայեք և՛ այս պատմությունը, և՛ մանանայի պատմությունը, և օգնեք երեխաներին բեմադրել դրանք (տես գլուխներ 17 և 18 Հին Կտակարանի պատմությունները, կամ համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org-ում): Տերն ինչպե՞ս օգնեց ժողովրդին: Վկայեք, որ Տերը կարող է օգնել նաև մեզ:

  • Երեխաների համար կարդացեք Մոսիա 7.33-ը և օգնեք նրանց հասկանալ, թե հատվածն ինչ է ուսուցանում մեզ անել, որպեսզի օգնություն ստանանք Տիրոջից։ Օգնեք երեխաներին մտածել գործողություններ, որպեսզի ներկայացնենք դրանք և կրկնեք հատվածը, մինչ նրանք կատարում են գործողությունները։ Մենք ի՞նչ հարցերում օգնության կարիք ունենք: Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հետևում ենք Փրկիչին: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք վստահել եք Աստծուն, և Նա օգնել է ձեզ:

  • Ընտրեք մի քանի հատվածներ հետևյալից «Մորմոնի Գրքի պատմությունները» կամ «Նեփիի քաջությունը» (Երեխաների երգարան, 118-19, 120-21) երեխաների հետ երգելու համար: Օգնեք նրանց բացահայտել, թե Տերն ինչպես օգնեց Մորմոնի Գրքի մարդկանց։ Կիսվեք այլ սուրբգրային պատմություններով, որոնք, ըստ ձեզ, կօգնեն երեխաներին սովորել վստահել Աստծուն:

Մոսիա 8.16-17

Աստված մեզ տվել է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մոսիա 8.16-17-ը, որպեսզի ուսուցանեք երեխաներին մարգարեի՝ որպես տեսանողի դերի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին՝ ինչպես պահել ձեռքերը իրենց աչքերի մոտ, կարծես նայում են ակնոցների կամ հեռադիտակի միջով: Կարդացեք Մոսիա 8.17-ը, և խնդրեք երեխաներին դնել իրենց «ակնոցները» ամեն անգամ, երբ նրանք լսում են «տեսանող» բառը: Բացատրեք, որ Աստված մեզ մարգարեներ է տվել և մարգարեի դերերից մեկը «տեսանող» լինելն է, քանի որ նա կարող է «տեսնել» գալիք իրադարձությունները: Կիսվեք մի քանի իրադարձությունների օրինակներով, որոնք մարգարեները տեսել են և բացահայտել են մեզ (ներառյալ սուրբ գրությունները), կամ կիսվեք որևէ օրինակով, երբ որևէ մարգարե հանդես է եկել որպես տեսանող (օրինակ 1 Նեփի 11.20-21):

  • Թղթից պատրաստեք ոտնահետքեր և դրանց վրա նկարեք այն բաները, որոնք մարգարեները խորհուրդ են տվել մեզ անել: Այս ոտնահետքերը դրեք հատակին, արահետ ստեղծելով սենյակում և նկարագրեք նկարները: Երեխաները, մարգարեի դեր կատարելով, թող հերթով առաջնորդեն դասարանի մյուս անդամներին՝ հետևելով այդ ոտնահետքերին:

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և խնդրեք երեխաներին նկարագրել իրենց տեսածը։ Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսանող էր: Աստված նրան տվեց գործիքներ՝ Ուրիմն ու Թումիմը և տեսանող քարը, որպեսզի օգտագործեր Մորմոնի Գիրքը թարգմանելիս:

  • Ցույց տվեք վերջին գերագույն համաժողովից Եկեղեցու Նախագահի ելույթի կարճ տեսանյութը (կամ ցուցադրեք նրա նկարը և կարդացեք ինչ-որ բան, որ նա ուսուցանել է)։ Բերեք ձեր վկայությունը, որ նա մարգարե է, տեսանող և հայտնող։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 7.18-20, 33, 9.14-19, 10.6-10, 19-21

Աստված օգնում էր սուրբ գրությունների մարդկանց, Նա կարող է ինձ ևս օգնել

Զենիֆն ու նրա ժողովուրդը բնակություն էին հաստատել լամանացիների երկրում ու հարձակման էին ենթարկվում լամանացիների կողմից, և Աստծո օգնության կարիքն ունեին: Երեխաները ի՞նչ կարող են սովորել այս պատմությունից այն մասին, որ Աստված օգնում է Իր զավակներին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների բաժանեք երեք խմբի և հրավիրեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել այս սուրբգրային պատմություններից մեկը. իսրայելացիները հատում են Կարմիր ծովը (տես Ելից 14.10-14, 21-31), Լեքիի ընտանիքը ճամփորդում է անապատում (տես 1 Նեփի 16.9-16, 17.1-6), և Զենիֆի ժողովուրդը ազատվում է լամանացիներից (տես Մոսիա 9.14-19, 10.6-10, 19-21): Այս պատմությունների հերոսներն ինչպե՞ս էին ցույց տալիս, որ իրենք վստահում էին Աստծուն: Ինչպե՞ս է Աստված օգնել նրանց: Ինչպե՞ս է Նա օգնում մեզ, երբ վստահում ենք Նրան:

  • Հրավիրեք երեք երեխաների գրատախտակին գրել որևէ փորձություն կամ դժվարություն, որին նրանք բախվել են: Խնդրեք մի երեխայի կարդալ Մոսիա 7.33-ը, և քաջալերեք մնացած երեխաներին ջնջել որևէ փորձություն կամ դժվարություն ամեն անգամ, երբ նրանք լսում են ինչ-որ բան, որ կարող են անել Աստծո օգնությունը ստանալու համար: Վստահելով Աստծուն, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեր դժվարությունները:

Մոսիա 8.12-19

Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար։

Մենք հաստատում ենք Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալներին՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին մարգարեների կարևորության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք մի քանի կարևոր բառեր Մոսիա 8.12-19-ից և գրեք դրանք գրատախտակին: Երեխաներից մեկին խնդրեք կարդալ այս հատվածները և խնդրեք մյուս երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսում եք գրատախտակին գրված յուրաքանչյուր բառը։ Դադարեք կարդալ և դասարանով քննարկեք յուրաքանչյուր բառը:

  • Խնդրեք երեխաներին կրկնել Մոսիա 8.16-18-ը, որպեսզի սովորեն թե ինչ է տեսանողը: Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Տեսանողը նման է : Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որպեսզի ավարտեն նախադասությունը՝ բացատրելով, թե տեսանողն ինչո՞ւ է օրհնություն հանդիսանում մեզ համար. օրինակ տեսանողը նման է փրկարարի, ով նախազգուշացնում է մեզ վտանգի մասին:

  • Որևէ արտահայտություն վերցրեք Մոսիա 8.16-17-ից, և գրեք գրատախտակին, յուրաքանչյուր բառը փոխարինելով որևէ հորինված խորհրդանիշով: Երեխաներին տվեք խորհրդանիշների ցուցակը և բառերը, որոնք դրանք ներկայացնում են, և թող նրանք վերծանեն կամ «թարգմանեն» արտահայտությունը՝ ինչպես տեսնում են տեսանողները: Ուրիշ ի՞նչ կերպ են տեսանողներն ու հայտնողները «մեծ բարիք» հանդիսանում մեզ համար: (Մոսիա 8.18):

Մոսիա 9.14-18, 10.10-11

Երբ ես թույլ եմ, Տերը կարող է զորացնել ինձ

Երբ երբ երեխաները դժվարությունների են հանդիպում, նրանք երբեմն զգում են թույլ ու անօգնական: Օգտագործեք Զենիֆի ժողովրդի պատմությունը, որպեսզի ուուսուցանեք երեխաներին, որ նրանք կարող են զորություն ստանալ Տիրոջից։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել եղանակներով, որոնցով նրանք կարող են ֆիզիկապես ուժեղ դառնալ: Ի՞նչ է նշանակում ունենալ «մարդկային ուժ» (տես Մոսիա 10.11): Ի՞նչ է նշանակում ունենալ «Տիրոջ ուժը» (տես Մոսիա 9.17-18, 10.10): Ինչպե՞ս ենք մենք ստանում Տիրոջ ուժը:

  • Խնդրեք երեխաներին նկարել ինչ-որ մեկի նկարը, ով, ըստ նրանց, ունի Տիրոջ ուժը և ասեն, թե ինչու են նկարել այս մարդուն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել սուրբ գրություններով, որոնք ոգեշնչում են նրանց «ապավինել Աստծուն» (Մոսիա 7.19):

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք ոգեշնչող հարցեր: Տվեք հարցեր, որոնք երեխաներին կհրավիրեն կիսվել ավետարանի ճշմարտությունների մասին իրենց վկայություններով: Օրինակ` եթե քննարկում եք մարգարեներին, երեխաներին կարող եք խնդրել, որ կիսվեն, թե ինչպես են մարգարեներն օրհնել իրենց:

Տպել