Եկ, հետևիր ինձ
Մայիսի 18-24-ը Մոսիա 25-28. «Եվ նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»


Մայիսի 18-24-ը Մոսիա 25-28. «Եվ նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 18-24-ը Մոսիա 25-28, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հրեշտակը հայտնվում է Ալմային և Մոսիայի որդիներին

Ալմա Կրտսերի դարձը, Գարի Լ․ Քափ

Մայիսի 18-24-ը

Մոսիա 25-28

«Եվ նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»

Երկնային Հայրը գիտե, թե ձեր դասարանի երեխաները ինչ պետք է սովորեն և ինչպես հասնեն դրանց: Փնտրեք նրա առաջնորդությունը, երբ կարդաք Մոսիա 25-28-ը և վերանայեք այս համառոտ շարադրանքը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում նկարում։ Եթե երեխաները ծանոթ են Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների պատմության հետ, թող նրանք կիսվեն իրենց իմացածով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 26․30-31

Տերը կամենում է, որ ես ներեմ

Տերն ուսուցանեց Ալմային, որ Ինքն անկեղծորեն ներում է նրանց, ովքեր ապաշխարում են: Մենք պետք է հետևենք Նրա օրինակին՝ ներելով նրանց, ովքեր մեղանչում են մեր դեմ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք հետևյալ արտահայտությունը Մոսիա 26․31-ից․ «Դուք նույնպես պետք է ներեք մեկդ մյուսին»: Երեխաները մի քանի անգամ թող կրկնեն. «Ես ներում եմ քեզ» և պարզեք՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ է նշանակում ներել: Կիսվեք փորձառությամբ ձեր կյանքից, երբ ներել եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկը ներել է ձեզ:

  • Օգնեք երեխաներին դերախաղով ցուցադրել, որ ներում են միմյանց։ Որևէ երեխայի խնդրեք ձևացնել, որ նա ինչ-որ բան է արել՝ վնասելով կամ վիրավորելով մեկ այլ երեխայի: Ի՞նչ կարող է ասել կամ անել մյուս երեխան ներում ցուցադրելու համար:

  • Խնդրեք երեխաներին նկարել մի տխուր դեմք թերթիկի մի կողմում և մի երջանիկ դեմք՝ մյուս կողմում։ Խնդրեք նրանց բարձր պահել տխուր դեմքի նկարը, մինչ նրանք պատմում են փորձառության մասին, երբ քույրը, եղբայրը կամ ընկերը վշտացրել է իրենց: Խնդրեք նրանց բարձր պահել ուրախ դեմքի նկարը, մինչ նրանք պատմում են, թե ինչպես են ներել կամ կներեն այդ մարդուն:

Մոսիա 27․8-37

Ավետարանն օգնում է մարդկանց փոխվել և ավելի շատ նմանվել Հիսուսին:

Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների դարձը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի շնորհիվ բոլորը կարող են փոխվել և ավելի նմանվել Հիսուսին:

Հնարավոր վարժություններ

  • Համառոտ պատմեք Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների դարձի մասին, ինչպես նկարագրված է Մոսիա 27.8–37-ում: Օգնության համար տես «Գլուխ 18. Ալմա Կրտսերը ապաշխարում է» (Մորմոնի Գրքի պատմությունները, 49–52, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Հետո կրկնեք պատմությունը, թույլ տալով երեխաներին կիսվել մանրամասներով, որոնք նրանք հիշում են: Թող նրանք բեմադրեն պատմությունը, և օգնեք նրանց տեսնել տարբերությունները երկու վիճակների միջև. Ինչպիսի՞ն էին Ալման և Մոսիայի որդիները նախքան ապաշխարությունը և ապաշխարությունից հետո:

  • Օգնեք երեխաներին պատմել Ալմայի և Մոսիայի որդիների պատմությունը՝ օգտագործելով այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը։ Կարդացեք Մոսիա Մոսիա 27.24-ը և օգնեք երեխաներին հասկանալ, որ Ալման և Մոսիայի որդիները փոխվեցին, քանի որ նրանք ապաշխարեցին իրենց մեղքերի համար և ընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը:

    Նկար
    Ալմա Կրտսերին տանում են իր հոր տուն

    Նրա հայրը հրճվում էր, Վոլթեր Ռեյն

Մոսիա 28․1-8

Ես կարող եմ կիսվել ավետարանով:

Իրենց դարձից հետո Մոսիայի որդիները ձգտում էին բոլորի հետ կիսվել ավետարանով, այդ թվում իրենց թշնամիների՝ լամանացիների հետ:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Մոսիա 28.1–8-ը, որ երեխաներին պատմեք Մոսիայի որդիների մասին, ովքեր որոշել էին քարոզել ավետարանը լամանացիներին: Օգնության համար տես՝ «Գլուխ 19. Մոսիայի որդիները դառնում են միսիոներներ» (Մորմոնի Գրքի պատմությունները, 53, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Ինչո՞ւ էին նրանք ցանկանում կիսվել ավետարանով: (տես հատված 3)

  • Օգնեք յուրաքանչյուր երեխայի հիշել ինչ-որ մեկին, ով կարիք ունի ավելին իմանալ ավետարանի մասին: Օգնեք երեխաներին ծրագրել, թե ինչ կասեն այն մարդկանց, ում մասին մտածում էին:

  • Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «Հիմա ես ցանկանում եմ միսիոներ լինել» (Մանկական երգարան, 168): Նշեք արտահայտությունները երգում, որոնք առաջարկում են, թե ինչպես կարող ենք ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 26․22-23, 29-30, 27․8-37

Աստված անկեղծորեն ներում է նրանց, ովքեր ապաշխարում են

Եթե ձեր դասարանում ինչ-որ մեկը ցանկանում է իմանալ, թե արդյոք ինքը կարող է անկեղծորեն ներվել, նրան կարող են օգնել Աստծո խոսքերը՝ ուղղված Ալմա Ավագին, և Ալմա Կրտսերի փորձառությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք ձևացնել, թե խոսում են մեկի հետ, ով կարծում է, որ Աստված երբեք չի ների իրեն: Խնդրեք նրանց կրկնել Աստծո խոսքերը՝ ուղղված Ալմա Ավագին Մոսիա 26.22–23, 29–30-ում: Նրանք ի՞նչ գտան, որը կարող է օգնել այդ մարդուն:

  • Նախքան դասը, խնդրեք երեխաներից մեկին կարդալ Ալմա Կրտսերի դարձի մասին Մոսիա 27.8–37-ում, և պատրաստված գալ Ալմա Կրտսերի դերում պատմությունը դասարանին պատմելու համար: (Անհրաժեշտության դեպքում առաջարկեք, որ նա խնդրի ծնողներից մեկին օգնել:) Երբ երեխան պատմում է պատմությունը, տվեք նմանատիպ հարցեր «Ինչ զգացիք, երբ … » կամ «Հետո ի՞նչ պատահեց»:

  • Խնդրեք երեխաներին կազմել բառերի ցանկ Մոսիա 27.8–10-ից, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էին Ալման և Մոսիայի որդիները նախքան դարձը: Հետո խնդրեք նրանց կազմել մեկ այլ ցանկ Մոսիա 27.32–37-ից, որը նկարագրում է, թե նրանք ինչպիսին էին դարձից հետո: Համաձայն հատվածներ 24–29-ի, ո՞րն էր Ալմայի մեջ կատարված մեծ փոփոխության պատճառը:

Մոսիա 26․29-31

Որպեսզի ներվեմ, ես պետք է ներեմ

Օգնեք երեխաներին տեսնել կապը ուրիշներին ներելու և իրենց համար ներում ստանալու հույսի միջև:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մոսիա 26.29–31-ը և հաշվել, թե քանի անգամ է կրկնվում «ներել» բառը: Այս պատմություններն ի՞նչ են ուսուցանում մեզ ուրիշներին ներելու մասին: Ներումը ինչպե՞ս է օգնում սխալ գործած մարդուն և նրան, ով ներում է:

  • Խնդրեք երեխաներից մեկին գրատախտակին նկարել մի կամուրջ և կիսվել Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունով. «Նա, ով չի կարող ներել ուրիշներին, քանդում է այն կամուրջը, որի վրայով նա ինքը պետք է անցնի, եթե երբևէ հասնի երկինք, քանի որ բոլորը ներման կարիք ունեն» (George Herbert, quoted in “Hidden Wedges,” Ensign, May 2002, 19): Ջնջեք կամուրջի մի մասը և խնդրեք երեխաներին օգնել ձեզ վերակառուցել այն մաս առ մաս, երբ կիսվեն, թե ինչ եղանակներով կարող են ներել ուրիշներին: Հրավիրեք երեխաներին մտածել մեկի մասին, ում պետք է ներեն։

Մոսիա 27․8-24

Ես կարող եմ աղոթել և ծոմ պահել, որպեսզի Աստված ների նրանց, ում սիրում եմ:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ ծոմը կարող է ամրացնել իրենց հավատքը, երբ աղոթեն իրենց սիրելիների համար:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Մոսիա 27․8-24-ը և խնդրեք երեխաներին գտնել, թե Ալման և իր ժողովուրդն ի՞նչ արեցին Ալմա Կրտսերին օգնելու համար։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք ծոմ եք պահել և աղոթել եք ինչ-որ մեկի համար, ապա խրախուսեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով:

  • Խնդրեք երեխաներին մտածել իրենց ծանոթի մասին, ով ունի Աստծո կարիքը իր կյանքում: Բերեք ձեր վկայությունը, որ երեխաները կարող են աղոթել և ծոմ պահել հավատքով, որպեսզի Աստված օրհնի այդ մարդուն: Հրավիրեք երեխաներին աղոթել այն մարդու համար, ում մասին մտածել են և, եթե կարող են, նրանց համար ևս ծոմ պահել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին ընտրել մի բան, որ նրանք սովորեցին Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների փորձառությունից, որով նրանք կցանկանային կիսվել իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Աջակցեք ծնողներին «Ծնողներն ավետարանի ամենակարևոր ուսուցիչներն են իրենց երեխաների համար. նրանցն է և՛ հիմնական պատասխանատվությունը, և՛ ամենամեծ զորությունը իրենց երեխաների վրա ներգործելու համար (տես Երկրորդ Օրինաց 6.6–7): Եթե ուսուցանում եք երեխաներին Եկեղեցում, աղոթքով փնտրեք եղանակներ, թե ինչպես աջակցել նրանց ծնողներին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):

Տպել