Եկ, հետևիր ինձ
Մայիսի 18-24-ը Մոսիա 25–28․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»


Մայիսի 18-24-ը Մոսիա 25–28․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 18-24-ը Մոսիա 25–28, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
հրեշտակը երևում է Ալմային և Մոսիայի որդիներին

Ալմա կրտսերի դարձը, Գարի Լ․ Քապ

Մայիսի 18-24-ը

Մոսիա 25-28

«Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»

Երբ «Տիրոջ ձայնը եկավ [Ալմային]», նա գրեց այն բաները, որոնք Տերն ասաց նրան, որ «ունենար դրանք» (Մոսիա 26․13, 33)։ Ինչպե՞ս կհետևեք Ալմայի օրինակին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Գրեթե երեք սերունդ ապրելով տարբեր երկրներում, նեփիացիները կրկին մեկ ժողովուրդ դարձան։ Լիմքիի, Ալմայի և Մոսիայի ժողովուրդները, նույնիսկ Զարահեմլայի ժողովուրդը, ովքեր չէին սերում Նեփիից, այժմ բոլորը «համարվում էին Նեփիացիների հետ» (Մոսիա 25․13)։ Նրանցից շատերն էլ ուզում էին դառնալ այն Եկեղեցու անդամներ, որը Ալման էր հիմնել: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր «ցանկանում էին վերցնել իրենց վրա անունը Քրիստոսի», մկրտվեցին «և կոչվեցին Աստծո ժողովուրդ» (Մոսիա 25․23–24)։ Տարիներ շարունակ հակամարտությունից և գերությունից հետո, թվում էր, որ նեփիացիները վերջապես պետք է վայելեին խաղաղության ժամանակաշրջանը:

Սակայն շուտով անհավատները սկսեցին հալածել Սրբերին։ Հատկապես, ողբերգականն այն էր, որ այդ անհավատներից շատերը հավատացյալների զավակներն էին՝ «աճող սերունդը» (Մոսիա 26․1), այդ թվում՝ Մոսիայի որդիները և Ալմայի մեկ որդին։ Այնուհետև, մի հրաշք տեղի ունեցավ և այդ հրաշքի մասին պատմությունը տառապյալ ծնողներին հույս տվեց սերունդներ շարունակ։ Սակայն Ալմայի դարձի պատմությունը ոչ միայն կամակոր զավակների ծնողների համար է: Ճշմարիտ դարձը մի հրաշք է, որն այսպես, թե այնպես, պետք է տեղի ունենա բոլորիս մեջ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 26.1–6

Ես պատասխանատու իմ հավատքի և վկայության համար

Նրանք, ովքեր լսեցին Բենիամին թագավորի քարոզը, հրաշալի դարձ ունեցան (տես Մոսիա 5․1–7), բայց դարձն անձնական փորձառություն է, որը չի կարող փոխանցվել որպես ժառանգություն երեխաների համար: Մենք բոլորս պետք է ունենանք մեր անձնական դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Երբ կարդաք Մոսիա 26․1–6 հատվածները նեփիացիների անհավատ «աճող սերնդի» մասին, ուշադրություն դարձրեք նրանց անհավատության հետևանքներին։ Կարող եք նաև մտածել այն մարդկանց մասին, ում կարող եք բերել դեպի Քրիստոսը։ Թեև դուք չեք կարող փոխանցել նրանց ձեր դարձը, Հոգին կարող է հուշել բաներ, որոնք դուք կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց հավատք ձեռք բերել։ Երբ կարդաք Մոսիա 25–28 գլուխներն այն մասին, թե ինչպես Ալման և Եկեղեցու այլ անդամներն օգնեցին աճող սերնդին, լրացուցիչ մտքեր կարող են ծագել ձեր մտքում։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 68․25–29։

Մոսիա 26․6–39

Աստծո հավատարիմ ծառաները ձգտում են կատարել Նրա կամքը։

Երբեմն, մենք մտածում ենք, որ Ալմայի նման Եկեղեցու ղեկավարը միշտ հասկանում է, թե ինչպես ճիշտ վարվի։ Մոսիա 26 գլխում մենք կարդում ենք Եկեղեցու մի խնդրի մասին, որին Ալման երբեք չէր առնչվել և նա «վախենում էր, որ սխալ վարվեր Աստծո աչքում» (Մոսիա 26․13)։ Ալման ի՞նչ արեց այս իրավիճակում (տես Մոսիա 26.13–14, 33–34, 38–39): Ալմայի փորձառությունից ի՞նչ ենք հասկանում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր ընտանիքում կամ Եկեղեցու ծառայության մեջ ծագած դժվարին խնդիրներին:

Հետաքրքիր կլինի նաև թվարկել այն ճշմարտությունները, որոնք Աստված հայտնեց Ալմային Մոսիա 26․15–32 հատվածներում։ Ուշադրություն դարձրեք, որ այդ ճշմարտություններից մի քանիսը ուղղակիորեն չէին պատասխանում Ալմայի հարցին։ Դրանից ի՞նչ եք հասկանում աղոթքի և անձնական հայտնության մասին։

Մոսիա 27․8–37

Բոլոր տղամարդիկ և կանայք պետք է վերստին ծնվեն

Ակնհայտ էր, որ Ալմա Կրտսերը պետք է հոգևորապես վերստին ծնվեր, քանի որ նա և Մոսիայի որդիները «մեղսավորներից հենց ամենանողկալին էին», ովքեր փորձում էին «կործանել Աստծո Եկեղեցին» (Մոսիա 28․4, 27․10)։ Սակայն իր դարձից անմիջապես հետո Ալման վկայեց, որ դարձը հասանելի է և կարևոր է բոլորի համար․ «Մի զարմացիր»,- ասաց նա -,որ ողջ մարդկությունը … պիտի վերստին ծնվեն» (Մոսիա 27․25, շեղագիրն ավելացված է)։ Եվ իհարկե, դա ներառում է նաև ձեզ:

Երբ կարդաք Մոսիա 27․8–37 հատվածների Ալմայի փորձառության մասին, կարող եք փորձել ձեզ դնել նրա տեղը։ Դուք չեք փորձում կործանել Եկեղեցին, բայց, անշուշտ, կարող եք մտածել այն մասին, թե ինչ փոփոխություն պետք է կատարեք ձեր մեջ։ Ալմայի հոր նման, ո՞վ է աջակցում և «մեծ հավատքով» աղոթում ձեզ համար։ Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ «համոզվել Աստծո զորության և իշխանության վերաբերյալ»: (Մոսիա 27.14): Ի՞նչ «մեծ բաներ է» Տերն արել ձեր կամ ձեր ընտանիքի համար, որ դուք պետք է «հիշեք»:: (Մոսիա 27.16): Ալմա Կրտսերի խոսքերից ու արարքներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչ է նշանակում վերստին ծնվել։ Նմանատիպ հարցերը կօգնեն ձեզ գնահատել վերստին ծնվելու գործընթացում ձեր առաջընթացը։

Տես նաև Մոսիա 5․6–9, Ալմա 36, “Conversion” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Նկար
Ալմա Կրտսերին տանում են իր հոր տուն

Նրա հայրն ուրախացավ, Վոլտեր Ռեյն

Մոսիա 27․14, 19–24

Հայրը լսում է իմ աղոթքները և կպատասխանի դրանց Իր կամքին համաձայն

Միգուցե, դուք ճանաչում եք Ալմա ավագի դրության մեջ հայտնված որևէ ծնողի, ում որդին կամ դուստրը կործանարար ընտրություններ է կատարում։ Կամ, միգուցե, դուք եք այդ ծնողը։ Ի՞նչ եք գտնում Մոսիա 27․14, 19–24 հատվածներում, որը ձեզ հույս է տալիս։ Ինչպե՞ս կարող են այդ հատվածներն ազդել ուրիշների համար կատարած ձեր աղոթքների վրա։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 25․5-11

Ի՞նչ զգաց Մոսիայի ժողովուրդը, երբ նա կարդաց նրանց համար Զենիֆի և Ալմայի ժողովրդի հիշատակարանները: Արդյո՞ք ձեր ընտանիքն ունի որևէ հիշատակարան, որը կարող եք կարդալ։ Միգուցե, դուք կարող եք գրանցումներ ավելացնել ձեր հիշատակարանին կամ սկսեք պահել ձեր անձնականը։ Ի՞նչ կավելացնեիք, որը կօգներ ձեր ընտանիքին (այդ թվում՝ գալիք սերունդներին) «լցվել անչափ մեծ ուրախությամբ» և իմանալ «Աստծո անմիջական բարության» մասին: (Մոսիա 25.8, 10):

Մոսիա 25․16

Լիմքիի ժողովրդի համար ինչո՞ւ էր կարևոր հիշել, որ Տերը նրանց ազատել էր գերությունից։ Ի՞նչ է Տերն արել մեզ համար, որ մենք պետք է հիշենք։

Մոսիա 26․29–31, 27․35

Համաձայն այս հատվածների, ի՞նչ պետք է անի մարդը ներում ստանալու համար։

Մոսիա 27․21-24

Երբ կարդաք այս հատվածները, մտածեք որևէ մեկի մասին, ում համար ձեր ընտանիքը կարող է աղոթել և ծոմ պահել։

Մոսիա 27–28

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին պատկերացնել այս գլուխների պատմությունները, կարող եք հորդորել, որ նրանք նկարեն պատմության հերոսների նկարները և այդ նկարների շնորհիվ պատմեն պատմությունը։ Կամ, միգուցե նրանք հաճույքով բեմադրեն պատմությունը։ Ինչպե՞ս կարող են նրանք նկարագրել Ալմայի և Մոսիայի որդիների փոփոխությունը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք նկարազարդումները։ «Ավետարանի պատկերագիրքը և LDS Media Library հավելվածը ChurchofJesusChrist.org կայքում պարունակում են շատ նկարներ և տեսանյութեր, որոնք կարող են օգնել (ձեր ընտանիքին) պատկերացում կազմել իրադարձությունների մասին» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 22):

Նկար
հրեշտակը երևում է Ալմա Կրտսերին

հրեշտակը երևում է Ալմա Կրտսերին, նկարազարդումն ըստ Քեվին Քիլի

Տպել