Եկ, հետևիր ինձ
Մայիսի 4-10-ը Մոսիա 11–17․ «Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել»


Մայիսի 4-10-ը Մոսիա 11–17․ «Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 4-10-ը Մոսիա 11-17, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Աբինադին Նոյ թագավորին վկայելիս

Աբինադին Նոյ թագավորի առջև, Էնդրյու Բոսլի

Մայիսի 4-10-ը

Մոսիա 11-17

«Լույս, … որ երբեք չի կարող խավարեցվել»

Աբինդիի խոսքերը հզոր փոփոխություն գործեցին Նոյ թագավորի արքունիքի առնվազն մեկ անդամի մեջ (տես Մոսիա 17․2–4)։ Աղոթքը ձեր սրտում, կարդացեք Մոսիա 11–17 գլուխները, որպեսզի տպավորություններ ստանաք, թե ինչպես կարող եք փոխվել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Խոշոր հրդեհները կարող են սկսվել մի կայծից: Աբինադին միակ մարդն էր, ով վկայում էր մի հզոր թագավորի և նրա արքունիքի դեմ: Նրա խոսքերը հիմնականում մերժվել էին, և նա դատապարտվել էր մահվան: Բայց, նրա վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, ով «լույսն է … որ երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16․9), երիտասարդ քահանա Ալմայի ներսում ինչ-որ բան առաջացրեց: Եվ այդ դարձի կայծը դանդաղ աճեց, քանի որ Ալման շատերին բերեց ապաշխարության և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի: Ի վերջո, կրակը, որը սպանեց Աբինադիին, մարեց, բայց հավատքի կրակը, որ ստեղծեցին նրա խոսքերը, երկարատև ազդեցություն կունենա նեփիացիների և այն մարդկանց վրա, ովքեր այսօր կարդում են նրա խոսքերը: Մեզանից շատերը մեր վկայությունների պատճառով երբեք չենք ենթարկվի այն ամենին, ինչ Աբինադին կրեց, բայց մենք բոլորս ունենք պահեր, երբ Հիսուս Քրիստոսին հետևելը մեր քաջության և հավատի փորձություն է: Գուցե, ուսումնասիրելով Աբինադիի վկայությունը, ձեր սրտում նույնպես վկայության և քաջության կրակ բոցավառվի:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 11–1317

Ես կարող եմ կանգնել ճշմարտության համար, նույնիսկ, եթե մենակ եմ

Պատկերացրեք, թե որքան հուսալքված պետք է լիներ Աբինադին, երբ նա ապաշխարություն էր աղաղակում մի ժողովրդի, որը չէր ցանկանում փոխել իր ամբարիշտ ճանապարհները: Նրա ուղերձն անընդհատ մերժվում էր։ Բայց, Աբինադին երբեք չհանձնվեց։

Ե՞րբ եք զգացել, որ մենակ եք կանգնել ճշմարտությունը պաշտպանելիս։ Երբ կարդում եք Մոսիա 11–13 և 17 գլուխները, ի՞նչ եք սովորում, որը կօգնի ձեզ պատրաստ լինել, երբ Տերն Իր ավետարանը պաշտպանելու համար ձեր կարիքն ունենա։ Ի՞նչ այլ սկզբունքներ եք սովորում Աբինադիի օրինակից:

Մոսիա 12․19–30

Ես պետք է նվիրեմ իմ սիրտը Աստծո խոսքը հասկանալուն

Թագավոր Նոյի քահանաները ծանոթ էին Աստծո խոսքին, կարող էին մեջբերել սուրբ գրությունների հատվածներ և պնդում էին, որ սովորեցնում են պատվիրանները: Բայց այդ պատվիրանները «գրված չէին [նրանց] սրտերում», և նրանք չէին նվիրել [իրենց] սրտերը հասկանալուն» (Մոսիա 13․11, 12․27)։ Արդյունքում, նրանց կյանքը չէր փոխվել։

Երբ կարդաք Մոսիա 12․19–30 հատվածները, մտածեք, թե ինչ է նշանակում ձեր սրտերը նվիրել Աստծո խոսքը հասկանալուն։ Արդյո՞ք դա ոգեշնչում է ձեզ ավետարանը սովորելու ձեր մոտեցումներում կատարել որևէ փոփոխություն։

Մոսիա 13․1–9

Տերն Իր ծառաներին կաջակցիւ Իր գործը կատարելիս:

Մի կողմից, Աբինադիի փորձը բազմաթիվ օրինակներ է բերում, թե ինչպես է Տերը պաշտպանում Իր ծառաներին․ դուք կարող եք գտնել մի քանի օրինակներ Մոսիա 13․1–9։ Մյուս կողմից, Տերը նաև թույլ տվեց, որ Աբինադին հալածվի, բանտարկվի և նահատակվի իր վկայության համար: Ի՞նչ եք հասկանում այդ հատվածներից, որոնք բացահայտում են, որ Աբինադին վստահեց Տիրոջը: Ինչպե՞ս է Աբինադիի օրինակն ազդում այն բանի վրա, թե ինչ եք մտածում ձեր կոչումների և պարտականությունների վերաբերյալ:

Մոսիա 14–15

Հիսուս Քրիստոսը տառապեց ինձ համար։

Թագավոր Նոյն ու նրա քահանաները հավատում էին, որ փրկությունը ստացել ենք Մովսեսի օրենքի շնորհիվ: Աբինադին ցանկանում էր, որ նրանք հասկանային, որ փրկությունը ստանում ենք Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Մոսիա 14–15 գլուխներում ուշադրություն դարձրեք այն բառերին ու արտահայտություններին, որոնք նկարագրում են Փրկիչին և ձեզ համար կրած Նրա տառապանքները։ Ո՞ր հատվածներն օգնեցին ձեզ մեծացնել ձեր սերն ու երախտագիտությունը Նրա հանդեպ։

Մոսիա 15․1–12

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը և՛ Հայրը, և՛ Որդին։

Այս հատվածները երբեմն շփոթեցնող են, որովհետև կարող է թվալ, որ Աբինադին ուսուցանում է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նույն Էակներն են, սակայն մենք գիտենք, որ նրանք տարբեր Էակներ են։ Ի՞նչ նկատի ուներ Աբինադին։ Նա ուսուցանեց, որ Աստված Որդին, որը Եհովան է, կլինի Քավիչը (տես Մոսիա 15․1) և, բնակվելով մարմնում, կդառնա կես մարդ և կես Աստված (2–3 հատվածներ)։ Նա ամբողջովին Իրեն ենթարկեց Հայր Աստծո կամքին (5–9 հատվածներ)։ Դրա շնորհիվ, Հիսուս Քրիստոսը և՛ Աստծո Որդին է, և՛ Հայր Աստծո երկրային կատարյալ ներկայացուցիչը (տես Հովհաննես 14․6–10

Աբինադին շարունակեց և բացատրեց, որ Հիսուս Քրիստոսը նաև Հայրն է այն իմաստով, որ երբ մենք ընդունում ենք Նրա փրկագնումը, մենք դառնում ենք նրա «նրա սերունդը» (Մոսիա 15․11–12)։ Այլ կերպ ասած, մենք հոգևորապես վերածնվում ենք Նրա շնորհիվ (տես Մոսիա 5․7

Տես նաև Հովհաննես 5․25–27, 8․28–29, 17․20–23, “The Father and the Son,” Ensign, Apr. 2002, 12–18։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 11–1317

Աբինադին և Ալման ճշմարտության հանդեպ հավատարիմ մնալու ոգեշնչող օրինակներ են, նույնիսկ այն դեպքում, երբ դա ժողովրդական չէր: Ձեր ընտանիքի անդամները սոցիալական ճնշման ներքո կարող են վտանգի տակ դնել իրենց չափանիշները։ Ի՞նչ կարող են նրանք սովորել Աբինադիից և Ալմայից ճշմարտությունը պաշտպանելու մասին։ Այս ակնարկին ուղեկցող նկարը կարող է օգնել ձեր ընտանիքին պատկերացնել պատմությունը։ Այս գլուխներն ուսումնասիրելուց հետո կարող եք բեմականացնել իրական կյանքի իրավիճակներ, որպեսզի ձեր ընտանիքի անդամները կարողանան պատասխանել իրենց չափանիշները վտանգի տակ դնելու ճնշումներին: Կամ դուք կարող եք միմյանց հետ կիսվել այն փորձառություններով, երբ պաշտպանել եք ճշմարտությունը:

Մոսիա 12․33–37, 13․11–24

Ի՞նչ է նշանակում Աստծո պատվիրանները «գրված ունենալ [մեր] սրտերում» (Մոսիա 13․11)։ Միգուցե, դուք կարող եք գրի առնել որոշ գաղափարներ (կամ նկարել ձեր գաղափարների նկարները) սրտաձև մեծ թղթի վրա: Ինչո՞ւ են պատվիրաններն արժեքավոր մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք գրել դրանք մեր սրտերում։

Նկար
հայրը և որդին սուրբ գրություններն ուսումնասիրելիս

Սուրբ գրությունների ուսումնասիրումը կարող է օգնել մեզ գրել պատվիրանները մեր սրտերում։

Մոսիա 14

Այս գլխում կգտնեք որոշ բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Միգուցե, դրանք գտնելուց հետո ձեր ընտանիքը կարող է թվարկել դրանք։ Ինչպիսի՞ն է մեր ընտանիքի անդամների վերաբերմունքը Փրկիչի հանդեպ, երբ ուսումնասիրում ենք այդ բառերն ու արտահայտությունները։

Մոսիա 15․26–27, 16․1–13

Այս հատվածները նկարագրում են, թե ինչ է լինելու Աստծո զավակների հետ, եթե Հիսուսը «եկած չլիներ աշխարհ» (Մոսիա 16․6), կամ եթե նրանք չհետևեն Նրան։ Որոնք են այն լավ բաները, որոնք տեղի են ունեցել, որովհետև Նա եկավ և քավեց մեր մեղքերը: Տես նաև «Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Փրկիչ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար օգտագործեք պատմություններ և օրինակներ։ Փրկիչը հաճախ էր ուսուցանում ավետարանի սկզբունքները՝ օգտագործելով պատմություններ և օրինակներ: Ձեր կյանքից հիշեք օրինակներ և պատմություններ, որոնք կարող են կենդանացնել ավետարանի սկզբունքները ձեր ընտանիքի համար (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 22):

Նկար
Աբինադին Նոյ թագավորին վկայելիս

Նրա դեմքը շողում էր արտասովոր փայլով, Ջերեմի Վինբորգ

Տպել