Եկ, հետևիր ինձ
Մայիսի 4-10-ը Մոսիա 11-17. «Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել»


Մայիսի 4-10-ը Մոսիա 11-17. «Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մայիսի 4-10-ը Մոսիա 11-17, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Աբինադին վկայում է Նոյ թագավորին

Աբինադին Նոյ թագավորի առջև, Էնդրյու Բոսլի

Մայիսի 4-10-ը

Մոսիա 11-17

«Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել»

Խորհեք և աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգտագործել Աբինադիի պատմությունը և նրա ուսմունքները Մոսիա 11-17-ում, որպեսզի օգնեք երեխաներին, ում ուսուցանում եք: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել Աբինադիի և Նոյ թագավորի պատմության մասին իրենց իմացածով: Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից, որը կարող է օգնել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 11–1317

Ես կարող եմ կանգնել ճշմարտության համար, նույնիսկ, եթե մենակ եմ:

Թե՛ Աբինադին, թե՛ Ալման քաջաբար պաշտպանում էին ճշմարտությունը: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի երեխաներին քաջություն ներշնչեք այն պահերի համար, երբ նրանք, գուցե, ստիպված լինեն պաշտպանել իրենց համոզմունքները:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Աբինադիի, Նոյ թագավորի և Ալմայի պատմությունները, որոնք գտնվում են Մոսիա 11–13 և 17-ում: Կարող եք օգտագործել «Գլուխ 14. Աբինադին և Նոյ թագավորը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 38–42, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Հրավիրեք երեխաներին բեմականացնել պատմությունը՝ հերթով խաղալով տարբեր դերեր:

  • Քայլեք տեղում երեխաների հետ, երբ նրանք երգեն որևէ երգ, որը քաջություն է ներշնչում, օրինակ «Ես անվեհեր կլինեմ» (Մանկական երգարան, 162): Միասին կարդացեք երգի բառերը և օգնեք երեխաներին բացահայտել, թե ինչ է անում անվեհեր և քաջարի մարդը: Ընտրեք մի քանի հատվածներ Մոսիա 11–13 և 17-ից և կարդացեք երեխաների համար, ցույց տալով, թե ինչո՞ւմ էր արտահայտվում Աբինադիի և Ալմայի անվեհերությունը (օրինակ, տես Մոսիա 13.1–4, 9):

Մոսիա 12.33–36, 13.11–24

Ես պետք է հնազանդվեմ տասը պատվիրաններին

Նոյ թագավորի քահանաները գիտեին տասը պատվիրանները, բայց չէին հետևում դրանց: Աբինադիի խոսքերը կարող են օգնել երեխաներին հասկանալ պատվիրաններին հնազանդվելու կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք հաշվել մինչև 10-ը։ Կամ նրանց տվեք 10 համարակալված թերթիկներ և նրանք թերթիկները թող դասավորեն կարգով: Բացատրեք, որ Երկնային Հայրը մեզ տվել է Տասը Պատվիրանները, որպեսզի օգնի մեզ վերադառնալ ու ապրել Իր հետ։ Օգնեք երեխաներին ձեզ հետ անգիր ասել Տասը Պատվիրաններից մի քանիսը Մոսիա 12.33–36 և 13.11–24-ից:

  • Ցույց տվեք Մովսեսի նկարը Տասը Պատվիրանների հետ (օրինակ Ավետարանի պատկերագիրք, հմր. 14), և հակիրճ բացատրեք, թե Մովսեսն ինչպես ստացավ պատվիրանները Աստծուց (տես Ելից 19–20): Հետո ցույց տվեք Աբինադիի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար), և ասեք երեխաներին, որ Աբինադին Նոյ թագավորին և նրա քահանաներին հիշեցրեք Տասը Պատվիրանները: Ընտրեք մի քանի պատվիրաններ Մոսիա 12.33–36 և 13.11–24-ից, որոնք, ըստ ձեզ, հատկապես կարևոր են ձեր ուսուցանած երեխաների համար և նրանց հետ քննարկեք օրհնությունները, որոնք գալիս են այդ պատվիրաններին հնազանդվելուց:

  • Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ «Պահեք պատվիրանները» (Մանկական երգարան, 146)։ Ինչո՞ւ ենք մենք պահում պատվիրանները:

Մոսիա 14.5, 15.7–9

Մարգարեները խիզախորեն վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Աբինադին ուսուցանեց Նոյ թագավորին և ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին, նույնիսկ, երբ դա անհնար էր: Աբինադիի պատմությունն ինչպե՞ս կարող է ամրացնել երեխաների վկայությունները մարգարեների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կիսվեք որոշ բաներով, որ Աբինադին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին Մոսիա 14.5 և 15.7–9-ում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Աբինադին ցանկանում էր, որ Նոյ թագավորն ու իր մարդիկ հետևեն Հիսուսին, որպեսզի նրանք կարողանան երջանիկ լինել: Մեր ժամանակներում ապրող մարգարեները ուսուցանում են մեզ Փրկիչի մասին։ Կարդացեք մի հատված գերագույն համաժողովից կամ ցուցադրեք որևէ տեսանյութ, որում ապրող մարգարեն կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ (օրինակ՝ տես «Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները» տեսանյութերը ChurchofJesusChrist.org-ում):

  • Ցույց տվեք կամ նկարեք շղթաների, բանտի և կրակի նկարներ։ Ուսուցանեք երեխաներին, որ Աբինադին պատրաստ էր, որ իրեն կապեին, բանտ նետեին և նույնիսկ այրեին կրակի վրա, որպեսզի կիսվեր Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Չնայած, հնարավոր է, մենք երբևէ չբախվենք այս վտանգներին, ինչպե՞ս կարող ենք Աբինադիի նման քաջ լինել, որպեսզի կիսվենք մեր վկայություններով՝ մեր բառերով և մեր ընտրություններով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 11–1317

Ես կարող եմ կանգնել ճշմարտության համար, նույնիսկ, եթե մենակ եմ։

Ինչպե՞ս կարող եք պատրաստել ձեր ուսուցանած երեխաներին, որ խիզախորեն կանգնեն ճշմարտության համար, նույնիսկ, եթե նրանք ստիպված են կանգնել մենակ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին տարբեր դրվագներ նկարել Աբինադիի, Նոյ թագավորի և Ալմայի մասին պատմություններից, որոնք գրանցված են Մոսիա 11–13 և 17-ում: Օգնեք նրանց վերապատմել պատմությունը՝ օգտագործելով իրենց նկարները, կամ օգտագործեք «Գլուխ 14. Աբինադին և Նոյ թագավորը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 38–42, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Ինչպե՞ս էին Աբինադին և Ալման կանգնում ճշմարտության համար։ Նոյ թագավորն ինչո՞ւ չկանգնեց ճշմարտության համար։ (տես Մոսիա 17.11-12) Օգնեք երեխաներին հիշել այն ժամանակների մասին, երբ նրանք կանգնել են այն ամենի համար, ինչը ճիշտ է:

  • Օգնեք երեխաներին մտածել սցենարներ, որոնցում նրանք կարող են կանգնել ճշմարտության համար և հրավիրեք նրանց դերախաղով ներկայացնել այդ իրավիճակներից մի քանիսը: Օրինակ, նրանք ի՞նչ կարող են անել, երբ ինչ-որ մեկը ստիպում է իրենց անպատշաճ կինոնկար դիտել կամ, երբ նրանց ընկերները չեն ցանկանում խաղի մեջ ընդգրկել ինչ-որ մեկին:

  • Ցուցադրեք տեսանյութ՝ «Համարձակ կանգնիր մենակ» (ChurchofJesusChrist.org): Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ինչո՞վ էր նման Աբինադիին:

Մոսիա 12.33–36, 13.11–24

Ես պետք է հնազանդվեմ տասը պատվիրաններին

Աբինադին Նոյ թագավորին և նրա ամբարիշտ քահանաներին ուսուցանեց Տասը Պատվիրանները: Արդյո՞ք երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, հասկանում են, թե մենք ինչու պետք է սիրենք ու հնազանդվենք Աստծո պատվիրաններին։

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի կարդալ պատվիրաններից մեկը, որոնք տրված են Մոսիա 12.35 և 13.11–24-ում: Օգնեք երեխաներին մտածել ստեղծագործական եղանակներ, որպեսզի օգնեն միմյանց հիշել յուրաքանչյուր պատվիրանը (օրինակ՝ որպես հանգավորված արտահայտություն, գործողություն կամ հապավում): Կարող է օգնել նաև «Պատվիրանները» երգը (Մանկական երգարան, 112): Երեխաներին տվեք թղթե սրտիկներ և խնդրեք նրանց սրտիկների վրա գրել Տասը Պատվիրաններից մեկը կամ մի քանիսը (տես Մոսիա 13.11)՝ հավանաբար այն մեկը, որին նրանք դժվարությամբ են հնազանդվում:

  • Երգեք որևէ երգ պատվիրանների մասին, օրինակ «Պահեք պատվիրանները» (Մանկական երգարան, 146): Ի՞նչ օրհնություններ ենք ստանում պատվիրանները պահելուց:

Նկար
father and son reading the scriptures

Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են Աստծո պատվիրանների մասին։

Մոսիա 14.6, 16.4–9

Երբ մեղք եմ գործում, ես մոլորվում եմ, իսկ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ գտնվել

Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար Աբինադին մեջբերեց Եսայիա մարգարեի խոսքերը, ով մեզ համեմատել է կորած ոչխարների հետ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս համեմատությունը երեխաներին Փրկիչի մասին ուսուցանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք ինչ-որ բան են կորցրել կամ իրենք էին մոլորվել: Նրանք ինչպե՞ս արձագանքեցին։ Նրանք ի՞նչ արեցին: Միասին կարդացեք Մոսիա 14.6 և 16.4–9-ը: Ինչո՞ւ ենք մենք երբեմն «շեղվում» Աստծուց: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ վերադառնալ:

  • Երեխաներին խնդրեք պատկերացնել ոչխարների հոտ: Ի՞նչ պատճառներով կարող է ոչխարներից մեկը մոլորվել: Նրանց պատասխանները թվարկեք գրատախտակին: Ինչո՞վ ենք մենք նման թափառող ոչխարներին: Երկնային Հայրն ի՞նչ է զգում, երբ մենք «գտնվում ենք» ապաշխարության և Փրկիչի Քավության միջոցով։ (տես ՎևՈւ 18.10–13): Կիսվեք Փրկիչի և ապաշխարության մասին ձեր վկայությամբ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք, որ երեխաները ընտանիքի անդամներին խնդրեն կիսվել փորձառություններով, երբ նրանք կանգնել են ճշմարտության համար կամ խրախուսեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով։

Բարելավել մեր ուսուցումը

Կրկնությունը սովորելու գրավականն է: Երեխաների համար օգտակար է մեկ անգամից ավել լսել ավետարանի սկզբունքի մասին կամ գործնական աշխատանք կատարել: Փորձեք կրկնել գործողությունները տարբեր եղանակներով:

Տպել