Եկ, հետևիր ինձ
Մայիսի 25-31-ը Մոսիա 29–Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ»


Մայիսի 25-31-ը Մոսիա 29–Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 25-31-ը Մոսիա 29–Ալմա 4, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ալմա Կրտսերն ուսուցանելիս

Ալմա Կրտսերն ուսուցանելիս, Գարի Լ. Քափ

Մայիսի 25-31-ը

Մոսիա 29–Ալմա 4

«Նրանք հաստատուն էին և անխախտ»

Սուրբ գրությունների ընթերցանությունը հայտնություն է բերում։ Ընկալունակ եղեք այն ուղերձների նկատմամբ, որոնք Տերը ցանկանում է ձեզ տալ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ոմանք կարող են տեսնել թագավորներին դատավորներով փոխարինելու Մոսիայի թագավորի առաջարկը որպես, պարզապես, իմաստուն քաղաքական բարեփոխում: Սակայն նեփիացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր ապրում էին ամբարիշտ Նոյ թագավորի օրոք, այդ փոփոխությունը նաև հոգևոր նշանակություն ուներ: Նրանք տեսել էին, թե ինչպես էր անիրավ թագավորն իր ժողովրդի մեջ «անօրինություն» և «մեծ կործանում» (Մոսիա 29․17) առաջացրել, և նրանք «չափազանց մտահոգ» էին, որպեսզի ազատվեին այդ ազդեցությունից։ Այդ փոփոխությունը թույլ կտար նրանց պատասխանատու լինել իրենց արդարակեցության համար և «պատասխան տալ [իրենց] անձնական մեղքերի համար» (Մոսիա 29․38, տես նաև ՎևՈւ 101․78

Իհարկե, թագավորների իշխանության վերջը չէր նշանակում նեփիացիների համայնքի խնդիրների վերջը: Նեորի և Ամղիկիի նման խորամանկ մարդիկ առաջ քաշեցին կեղծ մտքեր, անհավատները հալածեցին Սրբերին, և Եկեղեցու շատ անդամներ դարձան հպարտ ու հեռացան: Այնուամենայնիվ, «Աստծո խոնարհ հետևորդները», անկախ իրենց շուրջը տեղի ունեցածից, մնացին «հաստատուն և անխախտ» (Ալմա 1․25)։ Եվ Մոսիայի կողմից ընդունած փոփոխության շնորհիվ նրանք կարող էին «տալ իրենց ձայները», որպեսզի դրական ազդեցություն ունենան իրենց հասարակության վրա (Ալմա 2․6

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 29․11–27, Ալմա 2․1–7

Ես կարող եմ դրական ազդեցություն ունենալ իմ համայնքում

Դատավորների կառավարման հինգերորդ տարում մի ճգնաժամ առաջացավ, որով կստուգվեր Մոսիայի այն հայտարարությունը, որ սովորաբար ժողովրդի ձայնն ընտրում է այն, ինչը ճշմարիտ էր (տես Մոսիա 29․26)։ Խնդիրը վերաբերում էր կրոնական ազատությանը․ Ամղիկի անունով մի մարդ փորձում էր «զրկել [ժողովրդին] իրենց իրավունքներից և Եկեղեցու արտոնություններից» (Ալմա 2․4)։ Արդյո՞ք նկատել եք, որ ձեր երկրում կամ համայնքում կրոնական իրավունքները սպառնալիքի տակ են։ Ի՞նչ եք սովորում սպառնալիքի դեմ նեփիացիների արձագանքից: (տես Ալմա 2․1–7)

Հավանաբար, կան շատ կարևոր խնդիրներ, որոնց հետ առնչվում է ձեր համայնքը։ Ինչպե՞ս կարող եք նեփիացիների նման համոզվել, որ ձեր ձայնն ընդգրկված է «ժողովրդի ձայնի» մեջ։ Գուցե, դուք ապրում եք այնպիսի վայրում, որտեղ ժողովրդի ձայնը սահմանափակ ազդեցություն ունի կառավարության վրա․ եթե այդպես է, կա՞ն այլ եղանակներ, որոնց շնորհիվ կարող եք դրական ազդեցություն ունենալ ձեր համայնքում:

Ալմա 1

Ես կարող եմ ճանաչել և մերժել կեղծ վարդապետությունը

Թեև, ի վերջո, Նեորը խոստովանեց, որ իր ուսմունքները կեղծ էին, նրա ուսմունքները դեռ երկար տարիներ շարունակեցին ազդել նեփիացիների վրա (տես Ալմա 1․15–16, 2․1–2, 14․14–18, 15․15, 21․4, 24․28)։ Ինչո՞ւ էին որոշ մարդիկ կարծում, որ Նեորի ուսմունքները գայթակղիչ են։ Երբ կարդաք Ալմա 1․2–4, տեսեք, թե կարող եք բացահայտել Նեորի ուսմունքների կեղծիքները․ հավանաբար, դուք կնկատեք, որ դրանք ուսուցանվում են մասնակի ճշմարտությունների հետ։

Գեդեոնն ընդդիմացավ Նեորին «Աստծո խոսքերով» (Ալմա 1․7, 9)։ Կարո՞ղ եք մտաբերել հատվածներ, որոնք հերքում են Նեորի կեղծիքները: Ահա մի քանի օրինակներ, բայց կան նաև շատերը․ Մատթեոս 7․21–23, 2 Նեփի 26․29–31, Մոսիա 18․24–26 և Հելաման 12․25–26։ Ինչպե՞ս կարող են այդ հատվածներն օգնել, որպեսզի դուք հերքեք այսօր ուսուցանվող կեղծիքները։

Ալմա 1-ի ձեր ուսումնասիրության մեկ այլ եղանակ է համեմատել Նեորին և նրա հետևորդներին (3–9, 16–20 հատվածներ) «Աստծո ժողովրդի» (25–30 հատվածներ հետ, տես նաև 2 Նեփի 26․29–31)։ Ինչպե՞ս կարող եք ավելի շատ նմանվել Աստծո ժողովրդին։ Արդյո՞ք նկատում եք որևէ «քահանանենգություն» ձեր ծառայության մեջ։

Ալմա 1․27–31, 4․6–15

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն իրենց սրտերը չեն դնում հարստության վրա:

Ալմայի գլուխներ 1 և 4-ում նկարագրվում են ժամանակաշրջաններ, երբ Եկեղեցին բարգավաճեց, սակայն Եկեղեցու անդամներն ամեն դեպքում տարբեր ձևերով արձագանքեցին այդ բարգավաճմանը։ Ի՞նչ տարբերություններ եք դուք նկատում: Ելնելով ձեր կարդացածից, ինչպես կնկարագրեք այն վերաբերմունքը, որն «Աստծո խոնարհ հետևորդները» (Ալմա 4․15) ունեն հարստության և բարգավաճման նկատմամբ։ Ի՞նչ եք ցանկանում փոխել ձեր վերաբերմունքում։

Ալմա 4

«Աստծո խոսքը» և «պարզ վկայությունը» կարող են սրտեր փոխել։

Ի՞նչը ստիպեց Ալմային «շատ դառնանալ» (Ալմա 4․15) Ալմա 4-ում։ Ոմանք կարող են ասել, որ գլխավոր դատավորի պաշտոնը Ալմային կարող էր լավագույն կարգավիճակում դնել, որպեսզի լուծեր իր ժողովրդի խնդիրները։ Սակայն Ալման զգաց, որ գոյություն ունի ավելի լավ տարբերակ։ Իր ժողովրդին օգնելու նրա մոտեցման մեջ ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց: Ձեր ուսումնասիրությունը կարող է մտքեր առաջ բերել, թե ինչպես կարող եք արդարակյաց ձևով ազդեցություն ունենալ ձեզ շրջապատող մարդկանց վրա։ Եթե այդպես է, ապա իրագործեք այդ մտքերը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 1․19–25

Ձեր ընտանիքի համար օգտակար կլինի այս հատվածներում բացահայտել այն տարբեր եղանակները, որոնցով Եկեղեցու անդամներն արձագանքեցին հալածանքներին։ Կարող եք վարժվել, թե ինչպես համապատասխան պատասխան տալ, երբ ուրիշները հարձակվեն մեր հավատքի վրա։ ChurchofJesusChrist.org/religious-freedom/examples կայքի տեսանյութերը կարող են օգնել։

Ալմա 3․4

Ի՞նչ ուղերձ էին ցանկանում հղել ամղիկիացիները, երբ նրանք «նշան դրեցին իրենց վրա»: (տես Ալմա 3․4, 13) Մեր արտաքին տեսքով ի՞նչ ուղերձ կարող ենք հղել, լինի դա միտումնավոր, թե՝ ոչ միտումնավոր։ Դա կարող է լավ ժամանակ լինել, որ վերանայեք «Հագուստ և արտաքին տեսք» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (2011), 6–8։

Ալմա 4․2-3

Ի՞նչ իրեր կամ փորձառություններ «զարթնեցրեցին [մեզ] ի հիշողություն [մեր] պարտականությունների» Աստծո առաջ: (Ալմա 4․3) Միգուցե, արդյունավետ կլինի ձեր ընտանիքի հետ կիսվել այս հատվածներով, երբ առավոտյան արթնացնեք նրանց։ Ապա, կարող եք քննարկել, թե ֆիզիկապես արթնանալու դժվարություններն ինչպես են օգնում հասկանալ հոգևորապես արթնանալու դժվարությունները։

Ալմա 4․10–11

Ինչպե՞ս կարող ենք խուսափել «գայթակղության քար [լինելուց] նրանց համար, ովքեր [չեն] պատկանում եկեղեցուն»: (Ալմա 4․10) Նաև, օգտակար կլինի խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք հավաստիանալ, որ ուրիշների արարքները, հատկապես Եկեղեցու ընկերակից անդամների, գայթակղության քար չդառնան մեր հոգևոր առաջընթացի համար։

Ալմա 4․19

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ վկայության զորությունը, դուք կարող եք հորդորել նրանց վերհիշել, թե երբ է ինչ-որ մեկի վկայությունն էապես ազդել նրանց վրա: Ինչո՞ւ էր Ալման վկայության և Աստծո խոսքի միջոցով փորձում դիպչել մարդկանց սրտերին: (տես նաև Ալմա 31․5) Ինչո՞ւ է դա ավելի արդյունավետ, քան մյուս մեթոդները, որպեսզի համոզեն ուրիշներին փոխվել: Արդյո՞ք կան մարդիկ, որոնց հավատքը մենք կարող ենք ամրապնդել՝ կիսվելով մեր վկայություններով նրանց հետ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Նմանեցնել սուրբ գրությունները ձեզ հետ։ Մտածեք, թե պատմություններն ու սուրբ գրությունների ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ, կարող եք նմանություններ գտնել այսօրվա աշխարհի և նեփիացիների ունեցած հասարակական խնդիրների միջև Ալմա 1–4։

Նկար
Նեփիացիներն ամղիկիացիների հետ կռվելիս

Ալման և Ամղիկին, Սքոտ Մ. Սնոու

Տպել