Եկ, հետևիր ինձ
Հունիսի 1-7-ը Ալմա 5-7․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»


Հունիսի 1-7-ը Ալմա 5-7․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 1-7-ը Ալմա 5–7, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսը գառան հետ

Դուք չեք մոռացվել, Ջոն ՄաքՆոթոն

Հունիսի 1-7-ը

Ալմա 5-7

«Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»

Ալմա 5–7 գլուխները կօգնեն ձեզ մտածել դեպի Հիսուս Քրիստոսը շարունակական դարձի մասին։ Երբ կարդաք, գրի առեք այն, ինչ Սուրբ Հոգին ուսուցանում է ձեզ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ալման չգիտեր այսօրվա սրտի փոխպատվաստման վիրահատությունների մասին, որոնք վնասված կամ հիվանդ սիրտը փոխարինում են առողջ սրտով։ Բայց նա գիտեր ավելի հրաշալի «սրտի փոփոխության» մասին (Ալմա 5․26), որի միջոցով Փրկիչը մեզ տալիս է հոգևոր կյանքի նորացում, նման «վերստին ծնվելուն» (տես Ալմա 5․14, 49)։ Ալման կարող էր տեսնել, որ սրտի այս փոփոխությունը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր նեփիացիներից շատերին։ Ոմանք հարուստ էին, ոմանք աղքատ էին, ոմանք հպարտ էին, իսկ ոմանք՝ խոնարհ, ոմանք հալածողներ էին, ոմանք էլ՝ հալածանքներից տառապողներ (տես Ալմա 4․6–15)։ Բայց բոլորն էլ բժշկվելու համար կարիք ունեին գալ դեպի Հիսուս Քրիստոսը, այնպես, ինչպես մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Անկախ նրանից՝ մենք ձգտում ենք հաղթահարել հպարտությունը կամ դիմակայել տառապանքներին, Ալմայի ուղերձը նույնն է. «Եկեք և մի վախեցեք» (Ալմա 7․15)։ Թող Փրկիչը փոխի կարծրացած, մեղավոր կամ վիրավոր սիրտը և դարձնի այն խոնարհ, մաքուր և նոր:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 5․14–32

Ես պետք է զգամ և շարունակեմ զգալ սրտի հզոր փոփոխություն։

Ինքնավերլուծական հարցերը, որոնք Ալման հղեց Զարահեմլայի ժողովրդին Ալմա 5․14–33 հատվածներում, կօգնի ձեզ նայել ձեր հոգուն և հասկանալ, թե ինչ է նշանակում զգալ «սրտի հզոր փոփոխություն» ձեր ողջ կյանքի ընթացքում։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է այդ հարցերի արժեքը․ «Ես պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»։ Դա նման է ինքդ քեզ հետ անհատական առանձնազրույց ունենալուն: … Այս անձնական առանձնազրույցի ժամանակ որպես ուղեցույց ես սիրում եմ կարդալ և խորհել ինքնավերլուծական խոսքերը, որոնք տրված են Ալմայի հինգերորդ գլխում» («Վերադառնալ և ստանալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 64)։

Կարող եք կարդալ Ալմայի հարցերն այնպես, կարծես դուք հարցազրույց էիք անցկացնում ինքներդ ձեզ հետ և քննում էիք ձեր սիրտը։ Կարող եք գրի առնել հարցերի ձեր պատասխանները։ Ձեր հարցազրույցի արդյունքում ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Պահպանելով սրտի հզոր փոփոխությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 97–99։

Նկար
աղջիկն անկողնու մոտ աղոթելիս

Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ պետք է զգա «սրտի փոփոխություն»։

Ալմա 5․33–62

Սուրբ Հոգու միջոցով ես կարող եմ ձեռք բերել իմ անձնական վկայությունը Փրկիչի Նրա ավետարանի մասին։

Ալման զորեղ կերպով վկայեց Փրկիչի և Նրա ավետարանի մասին ու նաև բացատրեց, թե ինչպես է ստացել այդ վկայությունը։ Վկայելիս, նա չնշեց հրեշտակին տեսնելու և լսելու իր փորձառությունը (տես Մոսիա 27․10–17), այլ նկարագրեց, թե ինչ գին էր վճարել ճշմարտությունն իմանալու համար։ Ի՞նչ եք սովորում Ալմա 5․44–51 հատվածներից այն մասին, թե ինչպես Ալման իմացավ ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող եք հետևել նրա օրինակին՝ ձեր վկայությունը ձեռք բերելու կամ ամրացնելու ջանքերում։ Ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին Ալմա 5․33–35, 48–50, և 57–60 հատվածների Ալմայի ուսմունքներից։

Ալմա 7

Ջանասեր հնազանդությունը կօգնի ինձ մնալ «այն շավիղում, որը տանում է դեպի Աստծո արքայություն»։

Գեդեոնի ժողովուրդը չէր գտնվում այն դժվարին կացության մեջ, որում գտնվում էր Զարահեմլայի ժողովուրդը, այդպիսով, Հոգին օգնեց Ալմային ընկալել նրանց կարիքները և ուրիշ կերպ ուսուցանել նրանց (տես Ալմա 7․17, 26)։ Միգուցե նկատեցիք Զարահեմլայում (տես Ալմա 5) և Գեդեոնում Ալմայի ուղերձների միջև տարբերությունը։ Օրինակ, Ալման հասկացավ, որ Գեդեոնի ժողովուրդը «այն շավիղում էր, որը տանում էր դեպի Աստծո արքայություն» (Ալմա 7․19)։ Նրանց ուղղված իր քարոզի ժամանակ Ալման ուսուցանեց նրանց շատ բաներ այն մասին, թե ինչպես մնալ այդ շավիղում (տես Ալմա 7)։ Ի՞նչ խորհուրդ տվեց նրանց։ Այժմ ի՞նչ կարող եք կիրառել ձեր կյանքում։

Ալմա 7․7–16

Փրկիչն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերը և չարչարանքները:

Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ոչ-ոք չի հասկանում ձեր մաքառումներն ու դժվարությունները։ Եթե զգացել եք, ապա Ալմա 7․7–16 հատվածների ճշմարտությունները կարող են օգնել։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնար Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանի որ Անձամբ զգացել և կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34․14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 90)։

Երբ կարդաք Ալմա 7․7–16 հատվածները, մտածեք, թե այդ հատվածների շնորհիվ ինչ ենք հասկանում Փրկիչի զոհաբերության նպատակների մասին։ Ինչպե՞ս ենք մենք ստանում Նրա զորությունը մեր կյանքում: Կարող եք գրի առնել ձեր մտքերը։

Տես նաև Եսայիա 53․3–5։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 5․6-13

Ինչո՞ւ էր Ալման ուզում, որ իր ժողովուրդը հիշի Տիրոջ ողորմությունն իրենց նախնիների հանդեպ: Ձեր ընտանիքի պատմությունից ի՞նչ պատմություններ են սովորեցնում ձեզ Նրա ողորմության մասին: Կարող եք այցելել familysearch.org/myfamily կայքը՝ այդ պատմությունները գրանցելու համար:

Ալմա 5․14–33

Ընտանիքի անդամները կարող են իմանալ, թե ինչ է նշանակում պատրաստ կամ անպատրաստ լինել ճամբարային ուղևորության, դպրոցի քննության կամ աշխատանքային հարցազրույցի ժամանակ: Ո՞ր վերջին փորձառություններով կարող եք կիսվել, որպեսզի ցույց տաք պատրաստված լինելու կարևորությունը։ Կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին վերանայել Ալմա 5․14–33 հատվածները և գտնեք այն հարցերը, որոնք Ալման տվեց իր ժողովրդին, որպեսզի նախապատրաստի նրանց հանդիպելու Աստծո հետ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել որևէ հարց և կիսվել, թե ինչպես դա կարող է օգնել մեզ նախապատրաստվել հանդիպելու Աստծո հետ: Ընտանիքով կարող եք նաև Ալմայի հարցերից մի քանիսը ցուցադրել տան մեջ, որպեսզի ընտանիքի անդամները մտածեն դրանց շուրջ։

Ալմա 6․4-6

Որո՞նք են այն պատճառները, որոնց համար մենք հավաքվում ենք Սրբերով։ Ինչպե՞ս կարող ենք եկեղեցում անցկացրած ժամանակն ավելի օգտակար դարձնել մեր և ուրիշների համար։

Ալմա 7․9-16

Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից, որոնք օգնում են մեզ «չվախենալ» (Ալմա 7․15), երբ մենք ապաշխարելու և փոխվելու կարիք ենք ունենում։ Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում մեզ Փրկիչին դիմելու մասին, երբ մենք օգնության կարիք ենք ունենում։ Ուրիշ ի՞նչ ենք արել Նրա օգնությունը ստանալու համար։ Ինչպե՞ս է Նա սատարել մեզ:

Ալմա 7․23

Ո՞ւմ ենք ճանաչում, ով լավ օրինակ է այս հատվածում նշված մեկ կամ երկու հատկանիշների դրսևորման առումով։ Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել այդ հատկանիշները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որոնք հրավիրում են ընտանիքի անդամներին գործել։ Մտածեք այն հարցերի մասին, որոնք հուշում են, որ ձեր ընտանիքի անդամները մտածեն, թե ինչպես կարող են լիարժեք ապրել ավետարանով։ «Սրանք սովորաբար քննարկման հարցեր չեն, այլ անձնական մտորումների համար են» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 31

Նկար
Հիսուսը կրում է կարմիր պատմուճան

Մեր բարեխոսը, Ջեյ Բրայանթ Վարդ

Տպել