Եկ, հետևիր ինձ
Հունիսի 22-28-ը Ալմա 17–22․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»


Հունիսի 22-28-ը Ալմա 17–22․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 22-28-ը Ալմա 17–22, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ամմոնը խոսում է թագավոր Լամոնիի հետ

Ամմոնը և թագավոր Լամոնին, Սքոտ Մ․ Սնոու

Հունիսի 22-28-ը

Ալմա 17–22

«Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»

Երբ կարդաք Ալմա 17-22 գլուխները, գրի առեք այն տպավորությունները, որոնք առաջանում են և գործեք ըստ դրանց։ Այդպես վարվելով, դուք ցույց կտաք Տիրոջը ավելի շատ անձնական հայտնություն ստանալու ձեր պատրաստակամությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մտածեք ավետարանով չկիսվելու այն բոլոր պատճառների մասին, որոնք մարդիկ կարող են բերել՝ «Ես չգիտեմ բավարար» կամ «Վստահ չեմ, որ նրանց կհետաքրքրի» կամ, հնարավոր է, «Իսկ եթե ես վիրավորե՞մ նրանց»: Գուցե, ժամանակ առ ժամանակ դուք նույնպես այդպես եք մտածել։ Նեփիացիները լրացուցիչ պատճառ ունեին ավետարանով լամանացիների հետ չկիսվելու համար․ նրանք «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ էին. ժողովուրդ, որը հրճվում էր Նեփիացիներին սպանելով» (Ալմա 17․14, տես նաև Ալմա 26․23–25)։ Սակայն Մոսիայի որդիներն ավելի մեծ պատճառ ունեին, թե իրենց կարծիքով, ինչու պիտի կիսվեին ավետարանով լամանացիների հետ․ «Նրանք ուզում էին, որ փրկությունը հայտարարվեր ամեն մի արարածի, քանզի նրանք չէին կարող տանել, որ որևէ մարդկային հոգի պիտի կորչեր» (Մոսիա 28․3)։ Այդ սերը, որը ոգեշնչեց Ամմոնին և նրա եղբայրներին, կարող է ոգեշնչել նաև ձեզ՝ կիսվելու ավետարանով ձեր ընտանիքի, ընկերների և ծանոթների հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր, հավանաբար, չեն ընդունի այն:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 17․1–4

Երբ ամրացնեմ իմ հավատքը, ես ավելի արդյունավետ կկիսվեմ ավետարանով

Դուք երբևէ հանդիպե՞լ եք ձեր հին ընկերներին և զգացել Ալմայի նման՝ չափազանց ուրախացել, որ նրանք հավատարիմ են մնացել հավատքի մեջ (տես Ալմա 17.1–2): Ի՞նչ եք սովորում Մոսիայի որդիներից այն մասին, թե ինչպես ամուր պահել ավետարանի հանդեպ ձեր հավատն ու նվիրվածությունը։ Երբ մտածում եք Մոսիայի որդիների հոգևոր ուժի մասին, ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Մոսիայի որդիների հոգևոր պատրաստվածությունն ինչպե՞ս օգնեց լամանացիների հետ նրանց գործին: Գուցե, դուք կարող եք օգտագործել այս հնարավորությունը, որ գնահատեք ավետարանը «Աստծո զորությամբ և իշխանությամբ» սովորելու ձեր ջանքերը (Ալմա 17․3

Ալմա 17․6–12

Ես կարող եմ գործիք լինել Աստծո ձեռքերում՝ փրկություն բերելով Նրա զավակներին

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է․ «Ես ցանկանում եմ, որ Տերը միշտ իմանա, որ եթե Նա ցանկանա հանձնարարությունը կատարվի, Թոմ Մոնսոնը կկատարի այդ հանձնարարությունը Նրա համար» (“On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson,” video, ChurchofJesusChrist.org)։ Երբ կարդաք Ալմա 17․6–12 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Մոսիայի որդիները, որպեսզի գործիքներ դառնային Աստծո ձեռքերում։ Ինչպե՞ս կարող եք գործիք լինել Աստծո ձեռքերում ուրիշներին օրհնելու համար։ Ի՞նչ եք սովորում նրանց օրինակից, որի շնորհիվ քաջություն եք ստանում կատարելու այն, ինչ Տերը ցանկանում է, որ դուք անեք։

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Կիսվել վերականգնված ավետարանով», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 57–60։

Ալմա 17–18

Ես կարող եմ օգնել ուրիշներին ընդունել ավետարանը

Լամոնին ղեկավարն էր «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովրդի» (Ալման 17․14), այնուամենայնիվ, նա հաղթահարեց տարիների ավանդույթը և ընդունեց Հիսուս Քրիստոսի ավետարանը: Երբ կարդաք Լամոնիի հետ ունեցած Ամմոնի փոխհարաբերությունների մասին, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Ամմոնը, որը, գուցե, օգնեց Լամոնիին ավելի ընկալունակ լինել իր ուղերձի նկատմամբ։ Եթե մտքեր ծագեն, թե ինչ կարող եք անել ավետարանով ուրիշների հետ կիսվելու համար, գրի առեք այդ հուշումները:

Կարող է նաև օգտակար լինել նշել կամ գրել այն ճշմարտությունները, որոնք Ամմոնն ուսուցանեց Լամոնիին (տես Ալմա 18․24–39), և այն ճշմարտությունները, որոնք Ահարոնը սովորեցրեց Լամոնիի հորը (տես Ալմա 22․1–16)։ Այդ հատվածներն ի՞նչ են հուշում ձեզ այն ճշմարտությունների մասին, որոնցով կարող եք կիսվել ուրիշների հետ, որպեսզի օգնեք նրանց վկայություն ստանալ ավետարանի մասին:

Նկար
Ամմոնը փրկում է թագավորի ոչխարները

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Ամմոնը փրկում է թագավորի ոչխարները, 1935-1945, յուղաներկ կտավի վրա: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան

Ալմա 18-22

Իմ վկայությունը կարող է հեռուն գնացող ազդեցություն ունենալ

Թեև, սուրբ գրություններում կարդացած դարձի պատմությունները հաճախ պարունակում են դրամատիկ իրադարձություններ, դրանց հիմքում մենք, սովորաբար, գտնում ենք այն անհատներին, ովքեր քաջություն են ունեցել խոսելու և ուրիշների հետ կիսվելու իրենց վկայությամբ։ Ալմա 18–22 գլուխների իրադարձություններն ուսումնասիրելու եղանակներից մեկն այն է, որ ուշադրություն դարձնենք վկայություն բերող մարդու հեռուն գնացող ազդեցություններին։ Գուցե, դուք կարող եք այսպիսի գծապատկերում գրի առնել այն, ինչ բացահայտեցիք.

Ամմոնը կիսվեց ավետարանով հետ, ով կիսվեց ավետարանով հետ, և արդյունքը եղավ ։

Ալմա 19․36

Տիրոջ բազուկը մեկնված է դեպի ինձ, երբ ես ապաշխարում եմ։

Լամոնիի դարձի գալու պատմության վերջում Մորմոնը մի կարևոր բան ուսուցանեց Տիրոջ բնավորության մասին։ Ի՞նչ է Ալմա 19․36-ը հուշում ձեզ՝ Տիրոջ բնավորության մասին։ Ե՞րբ եք դուք զգացել, որ Տիրոջ բազուկը մեկնված է դեպի ձեզ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր սիրելիներին զգալ Նրա ողորմածությունը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 17–19

Ինչպե՞ս կարող եք այդ գլուխների պատմությունները հետաքրքիր դարձնել ձեր ընտանիքի համար: Դուք կարող եք բեմադրել Ամմոնի պատմությունը, երբ նա պաշտպանում է ոչխարներին կամ Աբիսի պատմությանը, երբ նա հավաքում է բազմությունը Աստծո զորության մասին վկայելու համար: Գուցե, ընտանիքի անդամները կարող էին նկարել պատմության տարբեր մասերի նկարները և այդ նկարների օգնությամբ պատմել պատմությունը։ Ի՞նչ կանի ձեր ընտանիքը, որպեսզի հետևի Ամմոնի և Աբիսի այդ օրինակներին։

Ալմա 18․24–39

Ընտանիքի անդամները կարող են միասին կարդալ Ալմա 18․24–39 հատվածները և բացահայտել այն ճշմարտությունները, որոնք Ամմոնը ուսուցանեց Լամոնիին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ամմոնը առաջին հերթին ուսուցանեց այդ ճշմարտությունները։ Ինչու՞ է կարևոր մեզ համար վկայություն ունենալ այդ ճշմարտությունների մասին։

Ալմա 20․8–15

Ի՞նչ կարող ենք սովորել նրանից, թե ինչպես Լամոնին պատասխանեց իր հորը։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Լամոնիի օրինակին և պաշտպանենք ճշմարտությունը։ (Որոշ օրինակների համար տես “Dare to Stand Alone” տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում։)

Ալմա 22․15–18

Վերանայեք Ալմա 20․23 հատվածը, որպեսզի տեսնեք, թե ինչից էր պատրաստ հրաժարվել Լամոնիի հայրը, որպեսզի փրկեր իր կյանքը։ Ապա, վերանայեք Ալմա 22․15 հատվածը, որպեսզի տեսնեք, թե նա ինչից էր պատրաստ հրաժարվել, որպեսզի ստանար ավետարանի ուրախությունը։ Ի՞նչից էր նա պատրաստ հրաժարվել, որպեսզի ճանաչեր Աստծուն (տես հատված 18): Գուցե, ընտանիքի անդամները կարող են գրել մեկական ծրագիր, թե ինչից կարող են հրաժարվել՝ Աստծուն լիարժեք ճանաչելու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Բացահայտեք և կիրառեք սկզբունքները։ Թեև, սուրբ գրությունների պատմությունների մանրամասները, կարծես, ձեզ չեն վերաբերում, այդ պատմությունների սկզբունքները հաճախ վերաբերում են ձեզ։ Երբ կարդում եք Ամմոնի և Ահարոնի մասին, ավետարանով կիսվելու ի՞նչ սկզբունքներ եք հայտնաբերում:

Նկար
Թագավոր Լամոնիի կինը ուշաթափվում է

Թագավոր Լամոնիի կինը բարձրացավ գետնից՝ փառաբանելով Հիսուսին։ Ո՜վ, Օրհնյալ Հիսուս, Ուոլթեր Ռեյն

Տպել