Եկ, հետևիր ինձ
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ալմա 23-29. Նրանք «երբեք չհեռացան»


Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ալմա 23-29. Նրանք «երբեք չհեռացան» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ալմա 23-29, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց սրերը

Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց զենքերը, ըստ Ջոդի Լիվինգստոնի

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը

Ալմա 23-29

Նրանք «երբեք չհեռացան»

Երբ ուսումնասիրում եք Ալմա 23-29-ը, ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեր և ձեր ընտանիքի համար: Ի՞նչ մտքերով կարող եք կիսվել Եկեղեցու դասերին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ հետաքրքրվե՞լ եք՝ արդյոք մարդիկ կարող են իսկապես փոխվել: Գուցե անհանգստանո՞ւմ եք՝ արդյոք կարող եք հաղթահարել ձեր կատարած վատ ընտրությունները կամ սովորությունները, կամ գուցե, նման մտահոգություններ ունեք ձեր սիրելիների մասին: Եթե այո, ապա Անթի-Նեփի-Լեքիները կարող են օգնել ձեզ: Այս մարդիկ նեփիացիների երդվյալ թշնամիներն էին: Երբ Ամմոնը և նրա եղբայրները որոշեցին քարոզել ավետարանը նեփիացիներին, նրանք «ծաղրանքով ծիծաղեցին [նրանց] վրա»: Լամանացիներին սպանելը ավելի խելամիտ որոշում էր թվում, քան նրանց դարձի բերելը: (Տես Ալմա 26․23-25)

Բայց լամանացիներն իրոք փոխվեցին Տիրոջ դարձի բերող զորությամբ: Եթե մի ժամանակ նրանք հայտնի էին որպես «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ» (Ալմա 17.14), ապա հիմա «տարբերվում էին իրենց ջերմեռանդությամբ առ Աստված» (Ալմա 27.27): Փաստորեն, նրանք «երբեք չհեռացան» (Ալմա 23.6):

Դուք, հավանաբար, ունեք կեղծ ավանդույթներ, որոնցից պետք է հրաժարվեք, կամ վայր դնեք «ապստամբության զենքերը» (Ալմա 23.7): Կամ երևի դուք պետք է մի փոքր ավելի եռանդուն լինեք ձեր վկայության մեջ և մի փոքր ավելի քիչ հակված լինեք հեռանալուն: Կարևոր չէ, թե դուք ինչ փոփոխությունների կարիք ունեք, Ալմա 23-29 գլուխները կարող են ձեզ հույս տալ, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությամբ երկարատև փոփոխությունը հնարավոր կդառնա:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 23․1-5

Երբ Աստծո զավակներն ընդունում են ավետարանը, մեծ օրհնություններ են ստանում:

Երբ լամանացիների թագավորը հայտարարեց, որ «Աստծո խոսքը ոչ մի արգելք չունենա» իր ժողովրդի մեջ (տես Ալմա 23.1–5), նա մեծ օրհնությունների դուռ բացեց նրանց համար: Երբ կարդաք Ալմա 23–29-ը, փնտրեք այդ օրհնությունները: Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ Աստծո խոսքը «ոչ մի արգելք» չունի ձեր կյանքում կամ ձեր ընտանիքում:

Ալմա 23-25, 27

Իմ դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը փոխում է իմ կյանքը

Լամանացիները, ում այցելեցին Ամմոնն ու նրա եղբայրները, քիչ հավանական թեկնածուներ էին դարձի համար, քանի որ նրանք հայտնվել էին իրենց հայրերի ավանդույթների ու իրենց ամբարշտության թակարդում: Սակայն նրանցից շատերն ընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը և հիմնարար փոփոխություններ կատարեցին իրենց կյանքում: Որպես իրենց դարձի խորհրդանիշեր, այս լամանացիներն իրենց կոչեցին Անթի-Նեփի-Լեքիներ: («Անթի» բառի իմաստն այս դեպքում նույնը չէ, ինչ որ «անթի»՝ հակա- նախածանցը «հակաքրիստոս» բառում:)

Անդրադառնալով այս լամանացիների դարձին, գուցե հուշում ստանաք խորհել «առ Տերը» ձեր դարձի մասին (Ալմա 23.6): Այս գլուխներն ուսումնասիրելու համար պետք է բացահայտեք, թե Անթի-Նեփի-Լեքիների դարձն ինչպես փոխեց նրանց կյանքը: Հետևյալ հատվածները կարող են օգնել ձեզ սկսել:

Երբ խորհում եք Անթի-Նեփի-Լեքիների մեջ կատարվող փոփոխությունների մասին, մտածեք, թե ձեր դարձն ինչպես է փոխում ձեզ: Ձեր կարծիքով, դուք դեռևս ի՞նչ պետք է փոխեք, որպեսզի ավետարանը կարողանա ավելի մեծ զորություն ունենալ ձեր կյանքում:

Ալմա 23․6-7

Ալմա 23.17–18

Ալմա 24․11-19

Ալմա 25․13-16

Ալմա 27․26-30

Ալմա 24.7–19, 26.17–22

Աստված ողորմած է:

Չնայած այն մեղքերը, որոնք Անթի-Նեփի-Լեքիները պետք է հաղթահարեին, միանգամայն տարբերվում էին այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մենք բոլորս էլ ապավինում ենք Աստծո ողորմածությանը: Ի՞նչ եք տեսնում Ալմա 24.7–19 և 26.17–22 հատվածներում, որոնք օգնում են ձեզ հասկանալ Նրա ողորմածությունը: Կարդալիս կարող եք մտածել այս բաների մասին. Ուղիները, որոնցով դուք ապաշխարել եք, ապաշխարության ձեր փորձառությունը, ինչպե՞ս եք փորձել խուսափել կրկին մեղք գործելուց, և օրհնությունները, որոնք ստացել եք ապաշխարության միջոցով: Երբ կարդում եք հատվածներն այս ձևով, ի՞նչ եք սովորում Աստծո ողորմածության մասին ձեր կյանքում:

Ալմա 2629

Աստծուն ծառայելը բերկրանք է:

Չնայած իրենց տարբեր փորձառություններին, Ամմոնն ու Ալման նույն զգացմունքներն էին արտահայտում իրենց միսիոներական աշխատանքների մասին: Կարդացեք Ալմա 26 և 29 գլուխները և համեմատեք դրանք: Ի՞նչ նմանություններ եք նկատում: Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են կրկնվում: Ի՞նչ կարող ենք սովորել Ամմոնից և Ալմայից այն մասին, թե ինչպես գտնել իսկական ուրախություն, չնայած ձեր դժվարություններին: (Որպեսզի կրկնեք դժվարությունները, որոնց բախվում էր Ալման, տես Ալմա 5–16 գլուխների վերնագրերը: Ամմոնի և նրա եղբայրների դժվարությունները կրկնելու համար տես Ալմա 17–28 գլուխների վերնագրերը։)

Ալմա 26․5-7

Ի՞նչ են որաներն ու շտեմարանները:

Բերքահավաքի ժամանակ հասկերը հաճախ հավաքվում է կապոցների մեջ, որոնք կոչվում են որաներ և տեղադրվում են պահեստներում, որոնք կոչվում են շտեմարաններ: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է Ալմա 26.5 հատվածի խորհրդանշականության մեկնաբանությամբ. «Այս համանմանության մեջ որաները ներկայացնում են Եկեղեցու նոր մկրտված անդամներին: Շտեմարանները սուրբ տաճարներն են» (“Պատվով կրել անունը և դիրքը,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97): Մտածեք, թե Ալմա 26.5–7 հատվածներում տրված համանմանությունն ինչ է ուսուցանում ձեզ տաճարային ուխտերի կարևորության մասին։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 24․6-19

Անթի-Նեփի-Լեքիներն ինչո՞ւ թաղեցին իրենց զենքերը «հողի խորքում»: (Ալմա 24.16): Գուցե ընտանիքի անդամներն ուրախությամբ թերթիկների վրա գրեն այն ամենը, ինչը կցանկանային հաղթահարել կամ թողնել: Ապա կարող են փոս փորել և թաղել թղթերը:

Ալմա 24․7-12

Ուսումնասիրելով այս հատվածները, ձեր ընտանիքը կհասկանա ապաշխարության հրաշալի պարգևը: Ի՞նչ արեցին Անթի-Նեփի-Լեքիները իրենց մեղքերից ապաշխարելու համար: Տերն ինչպե՞ս օգնեց նրանց ապաշխարել: Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս օրինակից:

Ալմա 24.20-27

Ի՞նչ եք դուք տեսել, որը վկայում է Մորմոնի հայտարարության ճշմարտության մասին. «Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Տերը գործում է բազում ուղիներով իր ժողովրդի փրկության համար»։ (Ալմա 24.27)

Ալմա 26․2

Ձեր ընտանիքն ինչպե՞ս կպատասխաներ Ամմոնի հարցին Ալմա 26.2-ում: Գուցե կարող եք կազմել նրանց պատասխանների ցուցակը մի մեծ թղթի վրա և տեղադրեք այն ձեզ համար հաճախ տեսանելի տեղում: Ընտանիքի անդամներին խրախուսեք ավելացնել ցուցակը, երբ նրանք մտածեն այլ օրհնությունների մասին, որոնք Աստված «պարգևել է մեզ»:

Ալմա 29․9

Ամմոնն ու Ալման ինչպե՞ս էին գործիքներ հանդիսանում Աստծո ձեռքերում։ Նայեք ձեր տանը եղած գործիքներին կամ սարքերին և քննարկեք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչո՞վ է օգտակար ձեր ընտանիքի համար: Սա ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, որ յուրաքանչյուրս կարող ենք «գործիք լինել Աստծո ձեռքում»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք բազմազանություն Բազմազան դարձնելով ձեր մոտեցումը սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը, ձեր ընտանիքի անդամները կարող են շարունակել հետաքրքրված և ընդգրկված մնալ այդ գործում: Օրինակ, երբ ընտանիքի անդամն ավարտում է հատվածի ընթերցումը, նա կարող է խնդրել ընտանիքի այլ անդամներին իրենց բառերով արտահայտել ընթերցվածը:

Նկար
Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց սրերը

Անթի Նեփի Լեքիները թաղում են իրենց զենքերը, Դան Բըր

Տպել