Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 13-19-ը Ալմա 32-35․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»


Հուլիսի 13-19-ը Ալմա 32-35․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 13-19-ը Ալմա 32-35, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
սերմը երեխայի ձեռքում

Հուլիսի 13-19-ը

Ալմա 32-35․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»

«Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»

Գրի առեք հոգևոր հուշումները, որոնք դուք ստանում եք, երբ ուսումնասիորւմ եք Ալմա 32–35: Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել՝ շնորհիվ մեր սովորածի։

Գրի առեք ձեր տպավորությունները

Զորամացիների համար աղոթքը անմիտ, սովորական գործողություն էր, որը տեղի էր ունենում շաբաթը միայն մեկ անգամ: Այն ասվում էր՝ կանգնելով մի տեղում, որտեղ բոլորը կարող էին տեսնել և կրկնում էին սնապարծ, հպարտ խոսքերը: Գուցե ավելի վատն այն էր, որ Զորամանցիները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի պակաս ունեին, նույնիսկ ժխտում էին նրա գոյությունը, և հալածում աղքատներին (տես Ալմա 31.9–25): Ի տարբերություն դրան, Ալման և Ամուղեկը համարձակ ուսուցանում էին, որ աղոթքը ավելի շուտ կապված է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր սրտերում, քան հրապարակավ դրսևորումների հետ: Եվ եթե աղոթքը չի հանգեցնում կարիքավորների հանդեպ կարեկցանքի, ապա այն «զուր է, և … օգտակար չէ» (Ալմա 34.28): Եվ ամենակարևորը, այն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի արտահայտությունն է, ով փրկագնում է առաջարկում Իր «անսահման և հավերժական զոհաբերության» միջոցով (Ալմա 34.10): Ալման բացատրում է, որ այսպիսի հավատքը ծնվում է խոնարհությունից և «հավատալու ցանկությունից» (Ալմա 32.27): Այն աճում է աստիճանաբար, ինչպես ծառը, և մշտական սնուցում է պահանջում: Երբ կարդաք Ալմա 32–35 գլուխները, կարող եք խորհել ձեր սեփական հավատքի ու աղոթքների շուրջ. դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր մեջ զարգանում է զորամացիների վարքագծի նման հատկանիշներ: Ինչպե՞ս կսնուցեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ այնպես, որ այն դառնա դեպի «հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ»:(Ալմա 32.41):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 32.1–16

Իմ ընտրությունն է՝ լինել խոնարհ

Ալման հասկացավ, որ աղքատ զորամացիները խոնարհ էին և «պատրաստ էին լսելու խոսքը» (Ալմա 32.6): Երբ կարդաք Ալմա 32.1–16 հատվածները, մտածեք, թե դուք ինչպես եք պատրաստվում լսել Աստծո խոսքը:

Ի՞նչ փորձառություններ են խոնարհեցրել ձեզ: Ի՞նչ եք արել դուք, որպեսզի ավելի խոնարհ դառնաք: Այս հատվածները կարող են սովորեցնել ձեզ ավելի շուտ ընտրել խոնարհությունը, քան հարկադրված խոնարհ լինելը: Օրինակ՝ ո՞րն է տարբերությունը «աղքատ էին, ինչ վերաբերում էր աշխարհի բաներին» և «աղքատ էին սրտով» արտահայտությունների միջև (հատված 3): Ի՞նչ է նշանակում՝ «խոնարհեց[րու ինքդ քեզ] խոսքի պատճառով» (հատված 14):

Տես նաև «Խոնարհություն», Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org:

Ալմա 32.17–43, 33–34

Ես հավատք եմ գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ սերմանելով և սնուցելով Նրա խոսքը իմ սրտում

Ձեր կարծիքով, Ալման ինչո՞ւ խոսեց սերմ տնկելու մասին՝ ի պատասխան երկրպագության մասին զորամացիների հարցին: Ի՞նչ սերմի մասին էր խոսում Ալման (տես Ալմա 32.28, 33.22–23): Երբ կարդաք Ալմա 32.17-43-ը, նշեք բառերը և արտահայտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ: Ի՞նչ եք դուք սովորում այն մասին, թե ինչ է հավատքը, և ինչ չէ հավատքը: Հետո, երբ կարդաք գլուխներ 33-34-ը, փնտրեք պատասխաններ զորամացիների հարցին՝ «ինչպես [մենք] պետք է ցան[ենք] սերմը» (Ալմա 33․1):

Ահա մեկ այլ եղանակ Ալմա 32-34 գլուխներն ուսումնասիրելու համար. նկարեք նկարներ, որոնք ներկայացնում են սերմի աճման տարբեր փուլեր: Ապա պիտակավորեք յուրաքանչյուր նկարը Ալմա 32.28-43 հատվածների բառերով, որոնք օգնում են ձեզ հասկանալ՝ ինչպես ցանել և սնուցել խոսքը ձեր սրտում:

Տես նաև Մատթեոս 13.3–8, 18–23, Եբրայեցիս 11, Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 65–68; “Faith in Jesus Christ,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org:

Ալմա 33.2–11, 34.17–29

Ես կարող եմ երկրպագել Աստծուն աղոթքով՝ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:

Ալմայի և Ամուղեկի խորհուրդը երկրպագության և աղոթքի մասին նախատեսված էր ուղղելու այն տարաձայնությունները, որ զորամացիներն ունեին (տես Ալմա 31.13–23): Բայց ճշմարտությունները, որոնք նրանք սովորեցնում էին, կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ աղոթքն ու երկրպագությունը: Կարող եք կազմել աղոթքի մասին ճշմարտությունների ցուցակը, որոնք գտնում եք Ալմա 33.2–11 և 34.17–29-ում: Այդ ցուցակի կողքին կազմեք աղոթքի մասին հնարավոր թյուրըմբռնումների ցուցակը, որոնք ուղղվում են այս ճշմարտությունների միջոցով (տես Ալմա 31.12–23): Այս հատվածներց ձեր սովորածը ինչպե՞ս է ազդում այն եղանակի վրա, որով դուք աղոթում կամ երկրպագում եք:

Ալմա 33․3-17

Ովքե՞ր էինն Զենոսը և Զենոքսը:

Զենոսը և Զենոքսը մարգարեներ էին, ովքեր վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին Հին Կտակարանի ժամանակներում, բայց նրանց ուսմունքները չկան Հին Կտակարանում: Նեփիացիների համար հասանելի էին այս մարգարեների ուսմունքները, հավանաբար, քանի որ դրանք ընդգրկված էին արույրե թիթեղներում, որոնք Նեփին ձեռք բերեց Լաբանից: Դրանց մասին հիշատակված են նաև 1 Նեփի 19.10–12, Հակոբ 5.1 և Հելաման 8.19–20-ում:

Ալմա 34․30-41

«Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպել Աստծուն»

Երբ կարդաք Ալմա 34.30–41, մտածեք՝ ինչպես կարող եք «օգտագործ[ել] [ձեր] ժամանակն այս կյանքում» (հատված 33): Ապաշխարությունն ու համբերությունը ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատրաստվել հանդիպել Աստծուն: Արդյոք կա՞ն փոփոխություններ, որոնց կատարումը դուք հետաձգել եք: Գործեք ըստ ձեր ստացած հոգևոր հուշումների:

Տես նաև Ալմա 12.24, Լարի Ռ. Լորենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 33-35:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 32.9–11, 33.2–11, 34.38–39

Ի՞նչ կլիներ, եթե մեզ թույլատրեին աղոթել և երկրպագել միայն կիրակի օրերին: Երբ միասին կարդաք այս հատվածները, ընտանիքի անդամները կարող են քննարկել, թե իրենք ինչպես կարող են երկրպագել ամեն օր և ինչու են նրանք երախտապարտ, որ կարող են:

Ալմա 32․28-43

Այս համառոտ շարադրանքի հետ տրված է մի ծառի նկար. դուք կարող եք օգտագործել այն՝ լուսաբանելու Ալմայի խոսքերը այս հատվածներում: Կամ ընտանիքով կարող եք գնալ զբոսանքի՝ գտնելով տարբեր աճման փուլերում գտնվող բույսեր, և կարդալ հատվածներ Ալմա 32 գլխից, որտեղ բույսերի աճը համեմատվում է մեր հավատքի հետ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է տնկել որևէ սերմ և քննարկել, թե մենք ինչ պետք է անենք, որ նպաստենք դրա աճին: Հաջորդ շաբաթների ընթացքում կարող եք ստուգել ձեր սերմերը և միմյանց հիշեցնել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության շարունակական սնուցման մասին:

Ալմա 33.2–11, 34.17–29

Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք կատարելագործել մեր անհատական և ընտանեկան աղոթքները:

Ալմա 34․31

Ի՞նչ փորձառություններ են ցույց տվել մեզ, որ երբ մենք ապաշխարում ենք, սկսում ենք «անհապաղ» զգալ փրկագնման ծրագրի օրհնությունները:

Ալմա 34․33-35

Արդյո՞ք ձեր ընտանիքը գիտե, թե ինչ է նշանակում հետաձգել: Գուցե ինչ-որ մեկը կարող է կիսվել հետաձգելու օրինակներով և դրա բացասական հետևանքներով: Ի՞նչ է նշանակում «հետաձգե[ն]ք [մեր] ապաշխարության օրը»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Նկարեք նկարներ Կարող եք թույլ տալ ընտանիքի անդամներին նկարել, մինչ սովորում են սուրբ գրություններից։ Օրինակ, Ալմա 32 հատվածն ուսումնասիրելիս նրանք կարող են նկարել որևէ սերմ, որն աճում և ծառ է դառնում:

Նկար
միրգը ծառի վրա

«Եվ ձեր ջանասիրության, ձեր հավատքի և ձեր համբերության շնորհիվ, խոսքի հանդեպ, այն սնուցելիս, … ահա, շուտով դուք կքաղեք դրա պտուղը, որն ամենաթանկարժեքն է» (Ալմա 32.42):

Տպել