Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 20-26-ը Ալմա 36-38. «Նայիր առ Աստված և ապրիր»


Հուլիսի 20-26-ը Ալմա 36-38. «Նայիր առ Աստված և ապրիր», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 20-26-ը Ալմա 36-38, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
պատանին աղոթելիս

Նկարը՝ Ջոշուա Դենիսի

Հուլիսի 20-26-ը

Ալմա 36-38

«Նայիր առ Աստված և ապրիր»:

«Երբ զգաք ուրախությունը, որը գալիս է ավետարանը հասկանալուց, դուք կկամենաք կիրառել այն, ինչ սովորում եք» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19): Գրի առեք ձեր մտքերն ու տպավորությունները այն մասին՝ ինչպես կիրառել ձեր սովորած ճշմարտությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Ալման ամբարշտություն տեսավ իր շուրջը, նա զգաց խորը «վիշտ», «նեղություն» և «հոգու տվայտանքներ» (Ալմա 8.14): «Ամբարշտությունն այս ժողովրդի մեջ,- ասաց նա զորամացիների մասին,- ցավ է պատճառում իմ հոգուն» (Ալմա 31.30): Նա նման մի բան զգաց, երբ վերադարձավ զորամացիների մոտ իր միսիայից. նա նկատեց, որ «մարդկանց սրտերը սկսում էին կարծրանալ, և որ նրանք սկսում էին վիրավորվել խոսքի խստության պատճառով» և «նրա սիրտն անչափ վշտացավ» (Ալմա 35.15): Ալման ի՞նչ արեց իր տեսածի ու զգացածի համար: Նա պարզապես չհուսահատվեց աշխարհի վիճակից: Փոխարենը, «նա կարգադրեց, որ իր որդիները հավաքվեին միասին», և ուսուցանեց նրանց «արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.16): Նա ուսուցանեց նրանց, որ «չկա ոչ մի ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել՝ միայն Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով: … Ահա, նա է խոսքը ճշմարտության և արդարության» (Ալմա 38.9):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 36

Ես կարող եմ ծնվել Աստծուց, երբ ես խոնարհ եմ և ապաշխարում եմ:

Քիչ մարդիկ կունենան այնպիսի անհավատալի փորձառություն, ինչպիսին Ալմայի դարձն էր: Բայց նրա փորձառության մեջ կան սկզբունքներ, որոնք մենք կարող ենք կիրառել և սովորել դրանցից, քանի որ բոլորը պետք է «ծնվեն Աստծուց» (Ալմա 36.23)։ Երբ կարդաք Ալմա 36-ը, փնտրեք սկզբունքներ, որոնք կարող եք օգտագործել: Օրինակ՝ ինչպե՞ս է ինչ-որ մեկը, ով ծնվել է Աստծուց, վերաբերվում մեղքին, Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք նաև փնտրել փոփոխություններ, որոնք կարող եք ակնկալել տեսնել այն մարդու համոզմունքների և գործողությունների մեջ, ով ծնված է Աստծուց:

Տես նաև Մոսիա 5.7, 27.25–26, Ալմա 5.14, 22.15, Հելաման 3.35, “Conversion,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org:

Ալմա 36

Հիսուս Քրիստոսը վեր կառնի աշխարհի մեղքերը

Դուք կնկատեք որոշ կրկնություններ Ալմայի դարձի պատմության մեջ այս գլխում: Պատճառն այն է, որ Ալմա 36 գլուխը եբրայական բանաստեղծության հրաշալի օրինակ է, որը կոչվում է խիազմ, որտեղ որոշակի կարգով ներկայացված բառերը և մտքերը հանգեցնում են գլխավոր գաղափարին, իսկ հետո կրկնվում են շրջադասությամբ: Ալմա 36 գլխում, հատված 3-ի միտքը կրկնվում է հատված 27-ում, հատված 5-ի միտքը կրկնվում է հատված 26-ում և այլն: Գլխավոր միտքը խիազմի ամենակարևոր ուղերձն է: Տեսեք՝ արդյո՞ք կարող եք գտնել հատվածներ 17–18-ի հիմնական գաղափարը: Նշեք, թե «այս միտքը» որսալն ինչպես ազդեց Ալմայի վրա և փոխեց նրա կյանքը: Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդել ձեզ վրա: Ուրիշ ի՞նչ կրկնվող մտքեր եք դուք գտնում այս հատվածում:

Ապաշխարության և ներման այս պատմությունն ինչպե՞ս է ոգեշնչում ձեզ հետևել Ալմայի օրինակին և դառնալ դեպի Տերը:

Խիազմի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տես՝ Book of Mormon Student Manual (Church Educational System manual [2009], 232–33):

Ալմա 37

Սուրբ գրությունները պահպանվել են «մի իմաստուն նպատակի համար»:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ հրաշք և օրհնություն է ունենալ սուրբ գրություններն այսօր: Աստված «վստահել է [մեզ] այս բաները, որոնք սրբազան են, որոնք նա պահել է սրբորեն» (Ալմա 37.14): Երբ կարդաք Ալմա 37 գլուխը, փնտրեք օրհնությունները, որոնք գալիս են սուրբ գրություններն ունենալու շնորհիվ: Ինչպե՞ս եք դուք զգացել այդ օրհնությունները: Մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի օգնենք «ցույց տալ [Աստծո] զորությունն ապագա սերունդներին»:(Ալմա 37.18):

Ալմա 37.38–47-ում Ալման «Քրիստոսի խոսքերը» համեմատում է Լիահոնայի հետ: Երբ խորհեք այս համեմատության շուրջ, անդրադարձեք այն եղանակներին, որոնցով դուք զգացել եք Քրիստոսի ուսմունքների զորությունը «օրեցօր» (Ալմա 37.40):

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 32-35։

Նկար
սուրբ գրություններ ընթերցող աղջիկը

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, թե ինչպես հետևել Աստծուն:

Ալմա 37․6-7

«Փոքր բաներով են իրականացվում մեծ բաները»

Երբեմն մենք կարող ենք համարել, որ մեր խնդիրներն այնքան մեծ ու բարդ են, որ լուծումները ևս պետք է լինեն մեծ ու բարդ: Սակայն, ժամանակ առ ժամանակ, Տերն ընտրում է օգտագործել «փոքր և հասարակ բաները» (Ալմա 37.6), որպեսզի իրականցնի Իր աշխատանքը և օրհնի Իր զավակների կյանքը: Երբ կարդաք Ալմա 37.6–7-ը, խորհեք և գրանցեք ուղիները, որոնցով դուք տեսել եք այս սկզբունքը գործողության մեջ ձեր կյանքում: Որո՞նք են այն փոքր ու հասարակ բաները, որոնք օգտագործում է Տերը, որպեսզի օրհնի ձեզ և կատարի իր աշխատանքը:

Տես նաև Ալմա 37.41–46, Դալլին Հ, Օուքս, «Փոքր և հասարակ բաներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 89–92:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 36․5-26

Չնայած Ալմայի փորձառությունն արտասովոր էր, նրա դարձը ցույց է տալիս մի շարք սկզբունքներ, որոնք կիրառելի են բոլորիս համար: Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել մի հատված Ալմա 36.5–26 հատվածներից, որն ուսուցանում է «Աստծուց ծնված» լինելու մասին: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից: Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել, թե իրենք ինչպես են կիրառել սկզբունքները, որոնք նկարագրել է Ալման:

Ալմա 36.18–21, 24

Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս հատվածները, որպեսզի օգնեք ինչ-որ մեկին տեսնել, որ ապաշխարությունը ուրախ փորձառություն է, ոչ թե տաղտկալի: Ապաշխարությունն ինչպե՞ս կարող ոգեշնչել մեզ ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Ալմա 37․6-7, 38-46

Որո՞նք են այն մի քանի «փոքր և հասարակ բաները» (Ալմա 37.6), որոնք մեծ բաներ են առաջացնում մեր կյանքում: Ինչո՞վ է Քրիստոսի խոսքը նման Լիահոնային: Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները:

Ալմա 37.35

Ինչո՞ւ ճիշտ կլինի սովորել պահել պատվիրանները «[մեր] երիտասարդության տարիներին»:

Ալմա 38․12

Արդյո՞ք ձեր ընտանիքը գիտի, թե ինչ է սանձը: Կարող եք նրանց ցույց տալ սանձի նկար և զրուցել այն մասին, թե ինչպես օգտագործել այն կենդանիներին կառավարելու համար: Ի՞նչ է նշանակում «սանձես բոլոր քո կրքերը»։ Մեր կրքերի սանձահարումն ինչպե՞ս կարող է օգնել մեզ «լցվել սիրով»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրանցեք տպավորությունները Երբ գրի եք առնում հոգևոր տպավորությունները, դուք ցույց եք տալիս Տիրոջը, որ գնահատում եք Նրա առաջնորդությունը, և Նա կօրհնի ձեզ ավելի հաճախակի հայտնություններով: Ուսումնասիրելիս գրի առեք ձեր մտքերը: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 1230:)

Նկար
հրեշտակը հայտնվում է Ալմային և Մոսիայի որդիներին

Հրեշտակը հայտնվում է Ալմային և Մոսիայի որդիներին, Քլարք Քելլի Փրայս

Տպել