Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 6-12-ը Ալմա 30-31. «Աստծո խոսքի ուժը»


Հուլիսի 6-12-ը Ալմա 30-31․ «Աստծո խոսքի ուժը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 6-12-ը Ալմա 30-31, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ալման ուսուցանում է Կորիհորին

Բոլոր բաները մատնանշում են` կա Աստված (Ալմա և Կորիհոր),, Վոլթեր Ռեյն

Հուլիսի 6-12-ը

Ալմա 30-31

«Աստծո խոսքի ուժը»

Ալման վկայեց Աստծո խոսքի «զորավոր ազդեցության» մասին (Ալմա 31.5)։ Երբ կարդաք Ալմա 30-31 գլուխները, գրի առեք ձեր տպավորությունները, երբ զգում եք այն զորավոր ազդեցությունը, որը Աստծո խոսքն ունի ձեզ վրա։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ալմա 30-31 գլուխների պատմությունները հստակ ցույց են տալիս խոսքերի ուժը՝ չարի ու բարու համար: Կորիհոր անունով կեղծ ուսուցչի «շողոքորթ» և «փքուն խոսքերը» սպառնում էին «բազում հոգիներ վար բերելու կործանման» (Ալմա 30.31, 47): Նմանապես, Զորամ անունով նեփիացի մի ուրացող մարդկանց մի խումբ ուղղորդեց «մեծ սխալների մեջ» և «խեղաթյուրեց Տիրոջ ուղիները» (Ալմա 31.9, 11):

Փոխարենը, Ալման անսասան հավատք ուներ, որ Աստծո խոսքը «ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան», ներառյալ՝ Կորիհորի և Զորամի խոսքերը (Ալմա 31.5): Ալմայի խոսքերն արտահայտում էին հավերժական ճշմարտություն և կանչեցին երկնքի զորությունները՝ լռեցնելու Կորիհորին (տես Ալմա 30.39–50), և դրանք հրավիրեցին երկնքի օրհնությունները նրանց վրա, ովքեր գնացին նրա հետ, որպեսզի զորամացիներին կրկին բերեին դեպի ճշմարտությունը (տես Ալմա 31.31–38). Սրանք շատ արժեքավոր օրինակներ են Քրիստոսի ներկայիս հետևորդների համար, երբ «մեծ փքուն խոսքերը» և «մեծ սխալները» կրկին հզոր ազդեցություն ունեն մարդկանց մտքերի վրա (Ալմա 30.31, 31.9): Բայց մենք կարող ենք գտնել ճշմարտությունը՝ վստահելով «Աստծո խոսքի ուժին», ինչպես Ալման արեց (Ալմա 31.5):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 30․6, 12

Ի՞նչ է

Ալմա 30.6 հատվածում Կորիհորը անվանվում է «հակաքրիստոս»: Հակաքրիստոսը «մարդ է, ով ընդունում է Քրիստոսի կերպարանքը, բայց իրականում ընդդիմանում է Քրիստոսին (Ա Հովհաննես 2.18–22, 4.3–6, Բ Հովհաննես 1.7): Ընդհանուր առմամբ, դա ինչ-որ մեկն է կամ ինչ-որ բան, որը սխալ է ընդօրինակում ճշմարիտ ավետարանը և փրկության ծրագիրը, և ազատ կամ գաղտնի ստեղծելով Քրիստոսի հակակշիռը (Bible Dictionary, “Antichrist”):

«Ճշմարիտ ավետարանի ի՞նչ սխալ ընդօրինակում» եք նկատում ներկայիս աշխարհում։ Օրինակ, Քույր Ջուլի Բ. Բեքը՝ Սփոփող Միության նախկին Գերագույն նախագահը, ուսուցանել է. «Ցանկացած վարդապետություն կամ սկզբունք, որը մենք լսում ենք աշխարհում և հակառակ է ընտանիքին, նույնպես հակաքրիստոսն է» (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 15):

Նկար
Կորիհորը խոսում է Ալմայի հետ

Կորիհորը հակադրվում է Ալմային, Ռոբերտ Տ. Բարրեթ

Ալմա 30․6-60

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ինձ դիմակայել նրանց ազդեցությանը, ովքեր փորձում են խաբել ինձ:

Երբ կարդաք Ալմա 30.6-31-ը, Կորիհորի ուսմունքները կարող են ծանոթ թվալ: Ինչպես ուսուցանել է Էզրա Թավտ Բենսոնը, դա այդպես է, որովհետև Մորմոնի Գիրքը բացահայտում է և կարող է զորացնել մեզ «մեր օրերում դևի չար ծրագրերի, մեթոդների և վարդապետությունների դեմ պայքարում: Մորմոնի Գրքի ուրացածների տիպարները նման են այն տիպարներին, որ մենք ունենք այսօր: Իր անսահման կանխագիտությամբ, Աստված այնպես է ձևավորել Մորմոնի Գիրքը, որ մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ, թե ինչպես պայքարել մեր օրերի կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական տեսակետների դեմ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 132):

Պատրաստեք կեղծ վարդապետությունների ցուցակը, որոնք Կորիհորն ուսուցանում էր Ալմա 30.6–31 հատվածներում: Որո՞նք են այս ուսմունքներին հավատալու հետևանքները: Օրինակ՝ ո՞րն է հետևանքը, երբ հավատում ենք որ, «երբ մի մարդ մեռնում է, դա նրա վերջն է»:(Ալմա 30․18): Կորիհորի ուսուցանած ո՞ր կեղծ վարդապետություններն են նման այն կեղծ վարդապետություններին, որոնք դուք նկատել եք ներկայիս աշխարհում:

Կարդալով Կորիհորի և Ալմայի փոխհարաբերության մասին, կարող եք օգնել ձեզ պատրաստվել այնպիսի իրավիճակներին, երբ ուրիշները կարող են փորձել խաբել ձեզ: Կարող է օգնել Ալմա 30.29–60 հատվածների ուսումնասիրությունը, որպեսզի հասկանաք, թե ինչպես էին խաբել Կորիհորին (տես հատկապես հատվածներ 52–53): Ի՞նչ կարող ենք սովորել Կորիհորի ուսմունքներին տված Ալմայի պատասխանից (տես Ալմա 30.31–35):

Ալմա 31

Աստծո խոսքը ուժ ունի առաջնորդել մարդկանց դեպի արդարակեցություն:

Նեփիացիներից զորամացիների առանձնանալու խնդիրը ոմանց կարող է թվալ որպես քաղաքական կամ զինվորական անհրաժեշտ լուծում (տես Ալմա 31.1–4): Բայց Ալման սովորել էր վստահել «Աստծո խոսքի ուժին»(Ալմա 31.5): Ի՞նչ եք սովորում Ալմա 31.5-ից Աստծո խոսքի ուժի մասին։ Տեսե՞լ եք արդյոք, թե Աստծո խոսքն ինչպես է առաջնորդում «ժողովրդին անելու այն, ինչն արդար է»:(Ալմա 31.5): Մտածեք, թե ինչպես կարող եք «փորձել» (օգտագործել և ստուգել) Աստծո խոսքը, որպեսզի օգնեք ինչ-որ մեկին, ում սիրում եք:

Որպեսզի ավելի լավ հասկանաք Ալմայի մոտեցումը ուրիշներին փրկելու հարցին, կարող եք համեմատել նրա վերաբերմունքը, զգացմունքներն ու գործողությունները զորամանցիների նույն հատկանիշների հետ, ինչպես նկարագրված է Ալմա 31-ում: Հետևյալ աղյուսակը կարող է օգնել։ Ի՞նչ տարբերություններ եք նկատում: Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ կարող էիք ավելի շատ նման լինել Ալմային:

Զորամացիներ

Ալմա

Զորամացիներ

Իրենց խմբից դուրս գտնվողներին հավատացողները դատապարտվում էին դժոխքի (Ալմա 31.17):

Ալմա

Զորամացիներին հավատացողները նրա «եղբայրներն» էին և նրանց հոգիները «արժեքավոր» էին (Ալմա 31.35):

Զորամացիներ

Նրանց սրտերը դրված էին հարստությունների վրա (Ալմա 31.24, 28):

Ալմա

Նրանց նպատակն էր հոգիներ բերել դեպի Քրիստոսը (տես Ալմա 31.34):

Զորամացիներ

Ալմա

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 30․44

Կարդացեք և միասին քննարկեք Ալմա 30.44 հատվածը, երբ դրսում զբոսնում եք կամ նայում եք Աստծո արարչագործությունների նկարներին: Ընտանիքի անդամները կարող են կիսվել իրենց տեսածով, որը վկայում է Աստծո մասին։ Մեր փորձառություններն ինչպես են օգնում են մեզ իմանալ, որ Աստված իրական է:

Ալմա 30․56-60

Ալմա 30.56–60 հատվածներից ինչ ենք սովորում այն մասին, թե սատանան ինչպե՞ս է վերաբերվում իր հետևորդներին: Ի՞նչ կարող ենք անել մեր տունը նրա ազդեցությունից պաշտպանելու համար:

Ալմա 31․20-38

Երբ ընտանիքով կարդաք Ալմա 31.20–38 հատվածները, կարող եք քննարկել հետևյալ հարցերը. Ալմայի աղոթքն ինչո՞վ էր տարբերվում զորամացիների աղոթքից: Ինչպե՞ս կարող ենք հետևել Ալմայի օրինակին մեր անհատական և ընտանեկան աղոթքներում։

Կրտսեր տարիքի երեխաները կարող են մի քար դնել իրենց բարձի տակ, որը կօգնի նրանց հիշել աղոթել առավոտյան և երեկոյան։ Նրանք կարող են նաև զարդարել իրենց քարը:

Ալմա 31․23

Ի՞նչ ենք անում ամեն օր մեր տներում, որպեսզի սովորենք և խոսենք Աստծո մասին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Պատրաստեք ձեզ շրջապատող միջավայրը։ «Մեզ շրջապատող միջավայրը կարող է խորապես ներգործել սովորելու և ճշմարտությունը զգալու մեր կարողության վրա» («Ուսուցանել Տիրոջ ձևով,15): Փորձեք գտնել որևէ տեղ ուսումնասիրության համար, որը կհրավիրի Սուրբ Հոգու ազդեցությունը: Ուրախ երաժշտությունը և նկարները նույնպես կարող են հրավիրել Հոգուն:

Նկար
Զորամացիներն աղոթում են Ռամեումփթոմում

«Ռամեումփթոմը», Դել Փարսոն

Տպել