Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1․ «Ականջ դրեք, ո՜վ դուք ժողովուրդ»


Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1․ «Ականջ դրեք, ո՜վ դուք ժողովուրդ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
ընտանիքը կարդում է սուրբ գրություններ

Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 1

«Ականջ դրեք, ո՜վ դուք ժողովուրդ»

Պատկերացրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 1 բաժինը Տիրոջ նախաբանն է այս գրքին, որն Իր վերջին օրերի հայտնությունների մասին է։ Նա ի՞նչ է ցանկանում, որ դուք իմանաք Վարդապետություն և Ուխտեր գրքի մասին: Մտածեք այդ հարցի մասին և գրի առեք այն տպավորությունները, որոնք կստանաք բաժին 1-ը կարդալիս։

Գրի առեք ձեր տպավորությունները

1831 թվականին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին միայն մեկ ու կես տարեկան էր։ Չնայած իր աճին, այն դեռևս մնում էր հավատացյալների անհայտ մի խումբ, որն ապրում էր սակավաբնակ սահմանամերձ շրջաններում, ում ղեկավարում էր քսան տարին բոլորած մի մարգարե։ Բայց Աստված այդ հավատացյալներին համարում էր Իր ծառաներն ու Իր սուրհանդակները, և ցանկանում էր, որ այն հայտնությունները, որոնք Ինքը տվել էր նրանց, հրատարակվեին աշխարհում։

Վարդապետություն և Ուխտեր 1 բաժինն այդ հայտնությունների հավաքածուի նախաբանն է և հստակ ցույց է տալիս, որ թեև Եկեղեցու անդամների քանակը քիչ էր, այդ ուղերձն այդքան էլ փոքր չէր, որով Աստված ցանկանում էր, որ Իր Սրբերը կիսվեին։ Դա «նախազգուշացնող ձայն էր» «երկրի բոլոր բնակիչների» համար, որն ուսուցանում էր նրանց ապաշխարել և հաստատել «հավիտենական ուխտը» (հատվածներ 4, 8, 22)։ Այդ ուղերձը կրող ծառաները «թույլ և պարզամիտ» են, բայց խոնարհ ծառաներ են, որոնք նման են նրանց, ում կարիքն Աստված ունի, որպեսզի այն ժամանակ և այժմ Իր Եկեղեցին «մթությունից ու խավարից դուրս բերե[ն]» (հատվածներ 23, 30

Ավելին իմանալու համար Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնի ստեղծման մասին, կարդացեք Սրբերը, 1․140–43։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 1

Տերը հրավիրում է ինձ «քննել այս պատվիրանները»։

Նախաբանում ներկայացվում է գիրքը։ Այն բացահայտում է գրքի թեմաներն ու նպատակը և ընթերցողներին օգնում է նախապատրաստվել ընթերցանության համար։ Երբ կարդաք բաժինը 1-ը, Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ «նախաբանը» (հատված 6), ուշադրություն դարձրեք այն թեմաների և նպատակի վրա, որոնց համար Տերը տվել է Իր հայտնությունները։ Ի՞նչ եք սովորում բաժին 1-ից, որը կօգնի ձեզ առավելագույն արդյունավետությամբ ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը։ Օրինակ, կարող եք մտածել, թե ինչ է նշանակում «լսել Տիրոջ ձայնը» այս հայտնություններում (հատված 14) կամ «քննել այս պատվիրանները» (հատված 37

Տես նաև Վարդապետություն և Ուխտերի նախաբանը։

Վարդապետություն և Ուխտեր 1․1–6, 23–24, 37–39

Աստված խոսում է Իր ծառաների միջոցով, և Նրա խոսքերը կիրականանան։

Բաժին 1-ը սկսվում և վերջանում է Աստծո հայտարարությամբ այն մասին, որ Նա խոսում է Իր ընտրյալ ծառաների միջոցով (տես հատվածներ 4–6, 23–24, 38)։ Գրեք, թե ինչ եք սովորում այս հայտնությունից Տիրոջ և Նրա ձայնի մասին։ Ի՞նչ եք դուք սովորում Տիրոջ ծառաների մասին։ Ե՞րբ եք Տիրոջ ձայնը լսել Նրա ծառաների ձայնի միջոցով (տես հատված 38

Նկար
գերագույն համաժողովի նիստ

Մարգարեներն ու առաքյալներն ուսուցանում են մեզ Աստծո պատվիրանների մասին։

Վարդապետություն և Ուխտեր 1․3, 24–28, 31–33

Եթե ես խոնարհ եմ, Տիրոջ խրատը կարող է օգնել ինձ ապաշխարել:

Ուշադրություն դարձրեք, որ հատված 3 և հատվածներ 24–28-ում Տերն ասել է, որ մարդկանց մեղքերը և սխալները հայտնի կդարձվեն։ Մի կողմից սա ցավալի, տխուր փորձառություն է, իսկ մյուս կողմից, դա ուսանելի է: Ինչո՞ւ են այդ իրավիճակներն այդքան տարբեր: Մտածեք այն մասին, թե ինչպես եք արձագանքում, երբ ձեզ ասվում է ձեր մեղքերի և թուլությունների մասին։ Հատվածներ 24–28-ում ի՞նչ հատկանիշներ կարող են օգնել, որ դուք ճիշտ արձագանքեք։ Այդ հատվածները և 31–33 հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը վերաբերվում ձեր թուլություններին և մեղքերին։

Տես նաև Առակաց 3․11–12, Եթեր 12․27, Մորոնի 6․8։

Վարդապետություն և Ուխտեր 1․12–30, 35–36

Տերը վերականգնել է իր ավետարանը, որպեսզի օգնի ինձ դիմակայել վերջին օրերի դժվարություններին։

Թեև բաժին 1-ը նախազգուշացնում է գալիք մտահոգիչ օրերի մասին, այն նաև պարունակում է մի հանգստացնող ուղերձ․ «Ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ» (հատված 17

Ուշադրություն դարձրեք աղետ բառին, որի մասին Տերը նախազգուշացրել է (օրինակ՝ տես հատվածներ 13–16, 35)։ Այսօրվա կյանքում կամ ձեր անձնական կյանքում ուրիշ ի՞նչ աղետ եք նկատել։ Հատվածներ 17–30-ը նկարագրում են, թե Տերն ինչ է արել ձեզ համար՝ այդ աղետներին սպասելիս։ Կարող եք մի ցանկ կազմել այն ամենի մասին, ինչ բացահայտեցիք:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 1․1–6, 37–39։Որպեսզի սկսեք Տիրոջ զգուշացումների մասին քննարկում, կարող եք խոսել այն նախազգուշացումների մասին, որոնք մենք ստանում ենք մյուսներից այն վտանգների մասին, որոնք մենք չենք կարող տեսնել, օրինակ՝ սայթաքուն հատակը, բուռն փոթորիկը կամ մոտեցող մեքենան: Այս օրինակներն ի՞նչ են ուսուցանում Տիրոջ նախազգուշացումների մասին: Ըստ Վարդապետություն և Ուխտեր 1․1–6, 37–39 հատվածների, ինչպե՞ս է Տերը նախազգուշացնում մեզ։ Վերջերս Նա ինչի՞ մասին է մեզ նախազգուշացրել։ Գուցե դուք կարող եք դիտել կամ կարդալ վերջին գերագույն համաժողովի ուղերձներից հատվածներ և փնտրել Աստծո «նախազգուշացման ձայնի» օրինակներ:

Վարդապետություն և Ուխտեր 1․16։Ի՞նչ է նշանակում «[Տիրոջ] արդարությունը հաստատել»։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ անում ենք դա, այլ ոչ թե քայլում «[մեր] իսկ ճանապարհով»։

Վարդապետություն և Ուխտեր 1․30։Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, որ Եկեղեցին «ճշմարիտ և կենդանի է»։ Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին մտածել այս հարցի մասին, գուցե կարող եք ցուցադրել նրանց կենդանի և անկենդան իրերի նկարներ։ Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչ կարող եք անել ընտանիքով, որ օգնեք «[Եկեղեցին] դուրս բերել մթությունից և խավարից»»:

Վարդապետություն և Ուխտեր 1․37։Մտածեք, թե այս տարի ընտանիքով դուք ինչպես «կքննեք այս պատվիրանները» Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունից։ Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս կդարձնեք ձեր ընտանեկան կյանքի կանոնավոր մասը։ Ուսումնասիրության ինչպիսի՞ գաղափարներ կօգնեն ձեզ սովորել սուրբ գրություններից։ (Տես «Սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը լավացնելու գաղափարներ» բաժինը այս նյութի սկզբում:)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11, հատկապես վերջին հատվածը։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրությունների նպատակը Փրկիչի և Նրա ավետարանի մասին վկայելն է։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 1-ը, կարող եք նշել կամ ընդգծել այն հատվածները, որոնք ինչ-որ բան են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին։

Նկար
Պատվիրանների գիրք

Վերականգնված Եկեղեցու առաջին հայտնությունները հավաքվել են պատվիրանների գրքում:

Տպել