Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9․ «Սա է հայտնության ոգին»


Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9․ «Սա է հայտնության ոգին» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
դպիրը գրում է թղթի վրա

Հունվարի 25-31

Վարդապետություն և Ուխտեր 6-9

«Սա է հայտնության ոգին»

Տերը ճշմարտություններ է հայտնում մեր մտքին և սրտին (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2–3)։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 6–9-ը, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

1828 թվականի աշնանը Օլիվեր Քաուդերի անունով մի երիտասարդ ուսուցիչ աշխատանքի է անցնում Մանչեսթերում (Նյու Յորքում) և մնում է Լյուսի և Ջոզեֆ Սմիթ Ավագի տանը: Օլիվերը լսել էր նրանց որդու, Ջոզեֆի մասին, որն այժմ բնակվում էր Փենսիլվանիայի Հարմոնի քաղաքում և Օլիվերը, ով իրեն համարում էր ճշմարտության որոնող, ուզում էր ավելին իմանալ: Սմիթները նկարագրում են հրեշտակների այցերը, հնագույն հիշատակարանը և Աստծո զորությամբ թարգմանելու պարգևը։ Օլիվերը հիացած էր։ Արդյո՞ք դա ճշմարիտ է։ Լյուսին և Ջոզեֆ Ավագը նրան խորհուրդներ տվեցին, որոնք վերաբերում են ճշմարտություն փնտրող բոլոր մարդկանց՝ աղոթել և հարցնել Տիրոջը:

Օլիվերն այդպես վարվեց և Տերը պատասխանեց՝ խաղաղություն և հաստատում շնորհելով Օլիվերի մտքին։ Օլիվերը բացահայտեց, որ հայտնությունը կարող է լինել անձնական, մի բան, որի մասին նա ավելի շատ կսովորեր առաջիկա ամիսներին: Հայտնությունը ոչ միայն մարգարեների համար է, այն բոլոր մարդկանց համար է, ովքեր ցանկանում են այն և փնտրում են այն: Օլիվերը դեռ չգիտեր ամեն ինչ, բայց նա գիտեր բավականաչափ, որ իր հաջորդ քայլը կատարեր: Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով կարևոր բան էր անում, և Օլիվերը ցանկանում էր միանալ դրան:

Վարդապետություն և Ուխտեր 6–9 գլուխների ստեղծման պատմության մասին ավելին իմանալու համար, տես Սրբերը, 1․58–64, «Հարմոնիի օրերը» (տեսանյութ, ChurchofJesusChrist.org

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 6, 8–9

Երկնային Հայրը խոսում է ինձ հետ «ճշմարտության Հոգու» միջոցով։

1829 թվականի գարնանը Օլիվեր Քաուդերին ուղևորվեց Հարմոնի և կամավոր ցանկացավ դառնալ Ջոզեֆ Սմիթի դպիրը, երբ նա թարգմանում էր Մորմոնի Գիրքը: Օլիվերն այժմ մոտիկից էր ականատես լինում թարգմանության հայտնության գործընթացին։ Փորձառությունը ոգևորեց նրան, և նա մտածում էր, թե արդյոք ինքը նույնպես կարող է օրհնվել թարգմանելու պարգևով։ Տերը թույլ տվեց, որ նա փորձի թարգմանել, սակայն Օլիվերի համար հայտնություն ստանալը նոր էր, և նրա փորձը չստացվեց: Նա դեռ շատ բան ուներ սովորելու և Վարդապետություն և Ուխտեր 6, 8 և 9 գլուխները ցույց են տալիս, որը Տերը պատրաստ էր ուսուցանել նրան։

Երբ կարդաք այդ բաժինները, ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ ուսուցանեց անձնական հայտնության մասին։ Ինչպե՞ս են Նրա խոսքերն առնչվում ձեր ունեցած փորձառություններին, կամ նրանց, որը կցանկանայիք ունենալ։

Օրինակ, ի՞նչ են Վարդապետություն և Ուխտեր 6․5–7, 8․1, 9․7–8 հատվածներն առաջարկում այն մասին, թե Տերն ինչ է պահանջում ձեզանից՝ նախքան Իր կամքը հայտնելը։

Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 6․14–17, 22–24, 8․2–3, 9․7–9 հատվածներից այն տարբեր եղանակների մասին, որոնց միջոցով հայտնություն եք ստանում։

Հայտնության մասին ուրիշ ի՞նչ եք սովորում այս բաժիններից։

Հայտնության մասին ավելին սովորելու համար, կարդացեք Ռասսել Մ․ Նելսոնի «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 93–96, Ջուլի Բ. Բեք, «Եվ աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 10–12։ Բաժին 8-ում նկարագրված «Ահարոնի պարգևի մասին ավելին իմանալու համար, տես “Oliver Cowdery’s Gift,” Revelations in Context, 15–19։

Վարդապետություն և Ուխտեր 6․18–21, 29–37

Նայեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում:

Թեև Ջոզեֆն արդեն ունեցել էր «դժվար իրավիճակներ» Տիրոջ աշխատանքը կատարելիս (Վարդապետություն և Ուխտեր 6․18), նա և Օլիվերը, հավանաբար, չգիտեին, թե որքան դժվար կլինեն այդ իրավիճակները գալիք մի քանի տարիների ընթացքում: Սակայն Տերը գիտեր, և Նա գիտի նաև, թե ինչ փորձություններ են ձեզ սպասվում ապագայում։ Ջոզեֆին և Օլիվերին տված Նրա խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 6․18–21, 29–37 հատվածներում նույնպես կարող է օգնել ձեզ։ Ի՞նչ կարող էին զգալ Ջոզեֆն ու Օլիվերն այդ խոսքերը լսելիս։ Ի՞նչ եք հասկանում այդ հատվածներից, որոնք օգնում են ձեզ վստահել Տիրոջը: Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում ավելի շատ նայել Քրիստոսին։

Նկար
Օլիվեր Քաուդերի

Օլիվեր Քաուդերի, Լյուիս Ա․ Ռեմսի

Վարդապետություն և Ուխտեր 6–7, 9․3, 7–14

«Քեզ համար կլինի այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից»։

Ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ են «ցանկանում» կամ «ցանկություններ» բառերը կրկնվում 6 և 7 բաժիններում։ Այս բաժիններից ի՞նչ եք սովորում այն մասին, թե որքան է Աստված կարևորում ձեր ցանկությունները։ Ինքներդ ձեզ տվեք Վարդապետություն և Ուխտեր 7․1-ի Տիրոջ հարցը՝ «ի՞նչ ես ցանկանում դու»։

Օլիվեր Քաուդերիի արդար ցանկություններից մեկը, որն էր՝ թարգմանել Ջոզեֆ Սմիթի նման, չիրականացավ։ Երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 9․3, 7–14-ը, ի՞նչ տպավորություններ եք ստանում, որոնք կարող են օգնել ձեզ, երբ ձեր արդար ցանկությունները չեն կատարվում:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 11․8, Դալլին Հ․ Օուքս, «Ցանկություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 42–45։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 6․7, 13։Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ, որ իսկական «հարստությունը» գտնվում է հավերժական կյանքում (հատված 7)։ Դուք կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին ձևացնել, որ թղթադրամ են պատրաստում և դրա վրա գրեն կամ նկարեն այն օրհնություններից մի քանիսը, որոնք ձեր ընտանիքը ստացել է վերականգնված ավետարանի շնորհիվ։

Վարդապետություն և Ուխտեր 6․15, 22–23, 8․2–3, 9․7–9։Կարդալով այս հատվածներն այն մասին, թե ինչպես է Աստված խոսում իր զավակների հետ, հրաշալի հնարավորություն կունենաքձեր ընտանիքի հետ կիսվել, թե ինչպես է Նա խոսել ձեզ հետ:

Վարդապետություն և Ուխտեր 6.33–37:Ընտանիքի անդամները կարող են կիսվել «բարիք գործելու» եղանակներով, նույնիսկ, եթե վախենում են։ Օգտակար կլինի նաև դիտել Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի «Մի խռովվեք» ելույթն ամբողջությամբ կամ մի մասը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 18–21)։ Ի՞նչ է նշանակում «նայել [Քրիստոսին] բոլոր մտորումներում» (հատված 36): Ուրիշ ի՞նչ օրինակներ կան, երբ մարդիկ դարձել են դեպի Տերը՝ կասկածն ու վախը հաղթահարել համար (օրինակ տես Եսթեր 4, Ալմա 26․23–31

Վարդապետություն և Ուխտեր 8․10։Սա լավ հնարավորություն է, որպեսզի կիսվեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրապնդել ձեզ և ձեր ընտանիքը։ Ինչո՞ւ է կարևոր, որ մենք «հավատքով խնդրենք»։ Ի՞նչ օրհնություններ եք դուք տեսել հավատքով պատասխաններ կամ օգնություն փնտրելիս։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգը․ «Ճիշտը գործիր», Հիմներ և մանկական երգեր, 64։

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Մորմոնի Գրքի թարգմանությունը

1829 թվականի ապրիլին, այն ամսին, երբ Վարդապետություն և Ուխտերի 6–9 բաժինները գրվեցին, Ջոզեֆ Սմիթի հիմնական աշխատանքը Մորմոնի Գրքի թարգմանությունն էր։ Երբ ավելի ուշ խնդրեցին պատմել, թե ինչպես էր այդ հիշատակարանը թարգմանվել, Ջոզեֆն ասաց, որ «նախատեսված չէր պատմել աշխարհին ի հայտ գալու բոլոր մանրամասները»։1 Հաճախ նա պարզապես պատասխանում էր, որ այն թարգմանվել էր «Աստծո պարգևով և զորությամբ»։2

Մենք չգիտենք շատ մանրամասներ թարգմանության զարմանալի գործընթացի մասին, բայց մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը տեսանող էր, ում օժանդակում էին Աստծո կողմից պատրաստված գործիքները․ Երկու թափանցիկ քարեր, որոնք կոչվում էին Ուրիմ և Թումիմ, իսկ մեկ այլ քարը կոչվում էր տեսանողի քար:3

Հետևյալ հայտարարությունները թարգմանության գործընթացի ականատեսների կողմից հաստատում են Ջոզեֆի վկայությունը։

Նկար
Հայրում Սմիթի փայտե արկղը, որում պահվել էին ոսկե թիթեղները

Համարվում էր, որ այդ արկղը, որը պատկանում էր Հայրում Սմիթին, օգտագործվել է ոսկե թիթեղները ժամանակավորապես թաքցնելու համար։

Էմմա Սմիթ

Նկար
Էմմա Սմիթ

«Երբ ամուսինս թարգմանում էր Մորմոնի Գիրքը, ես դրա մի մասը գրում էի, ինչպես նա թելադրում էր յուրաքանչյուր նախադասություն, բառ առ բառ, իսկ երբ հասնում էր հատուկ անունների, որոնք չէր կարող արտասանել, կամ երկար բառեր էին, նա տառետառ արտասանում էր, և մինչ ես գրելիս սխալ էի անում, նա կանգնեցնում էր ինձ և ուղղում իմ տառասխալը, չնայած, որ նրա համար անհնար էր տեսնել, թե ինչպես եմ գրում դրանք: Նույնիսկ Սարա բառը սկզբում չէր կարողանում արտասանել, սակայն տառետառ ասում էր, իսկ ես արտասանում էի նրա համար»։4

«Թիթեղները հաճախ սեղանին էին դրված, առանց թաքցնելու որևէ փորձի, փաթաթված փոքրիկ վուշե սեղանի սփռոցի մեջ, որը ես տվել էի նրան թիթեղները փաթաթելու համար։ Մի անգամ ես դիպա թիթեղներին, երբ նրանք դրված էին սեղանին, շոշափելով նրանց ուրվագիծն ու ձևը։ Նրանք կարծես ճկուն էին հաստ թղթի պես և մետաղի ձայն էին հանում, երբ եզրերը շարժում էի բութ մատով, ինչպես երբեմն մարդը կպնում է գրքի եզրերին։ …

«Ես համոզված եմ, որ Մորմոնի Գիրքն աստվածային վավերականություն ունի, ես դրա մասին փոքրագույն կասկած անգամ չունեմ: Ես համոզված եմ, որ ոչ մի մարդ չէր կարող թելադրել ձեռագրերի գրվածքները, եթե ոգեշնչված չլիներ, քանզի, երբ ես ծառայում էի որպես նրա դպիր, Ջոզեֆը թելադրում էր ինձ ժամը ժամի ետևից, և ճաշելուց կամ ընդմիջումներից հետո վերադառնում էր, նա միանգամից սկսում էր այնտեղից, որտեղ կանգ էր առել, անգամ առանց տեսնելու ձեռագիր էջերը կամ լսելու որևէ մեկին այն կարդալիս: Դա սովորական բան էր նրա համար։ Անհավատալի կլիներ, որ ուսյալ մարդը կարող էր դա անել. իսկ մեկի համար, ով նրա նման այնքան անտեղյակ և ոչ ուսյալ էր, պարզապես անհնար էր»։5

Նկար
Էմմա Սմիթն օգնում է թարգմանության ժամանակ

Էմմա և Ջոզեֆ Սմիթների նկարազարդումն ըստ Մայքլ Թ․ Մալմի

Օլիվեր Քաուդերի

Նկար
Օլիվեր Քաուդերի

«Ես գրել եմ իմ սեփական գրչով, ողջ Մորմոնի Գիրքը (բացի մի քանի էջից)՝ ինչպես որ այն դուրս է եկել մարգարեի շուրթերից, իսկ նա թարգմանել է այն Աստծո պարգևով ու զորությամբ, Ուրիմ և Թումիմի կամ ինչպես այն կոչվում էր այդ գրքի կողմից «Սուրբ Մեկնիչների» միջոցով: Ես տեսել եմ իմ աչքերով և բռնել եմ իմ ձեռքերով ոսկյա թիթեղները, որից դրանք թարգմանվել էին: Ես նաև տեսել եմ մեկնիչները»։6

Հղումներ

  1. Minutes, 25–26 October 1831,” Minute Book 2, 13, josephsmithpapers.org.

  2. In “Church History,” Times and Seasons, Mar. 1, 1842, 707, տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 441։

  3. Լրացուցիչ տեղեկության համար տես «Մորմոնի Գրքի թարգմանությունը», Ավետարանի թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org, Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, “Joseph the Seer,” Ensign, Oct. 2015, 48–55։

  4. In Edmund C. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” Journal of History, vol. 9, no. 4 (Oct. 1916), 454; quoted in Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 62.

  5. In “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; spelling modernized.

  6. Ռուբեն Միլլերի օրագիր, հոկտեմբեր 21, 1848, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, ուղղագրությունը, կետադրությունը և մեծատառերը արդիականացված են:

Նկար
Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին թարգմանում են ոսկե թիթեղները

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին շատ բան սովորեցին ոսկե թիթեղները թարգմանելու գործընթացի շնորհիվ։

Տպել