Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 3-5․ «Իմ գործն առաջ է ընթանալու»


Հունվարի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 3-5․ «Իմ գործն առաջ է ընթանալու» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 3-5, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
մարդիկ աշխատում են դաշտում

Բերքահավաքի ժամը Ֆրանսիայում, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Հունվարի 18-24

Վարդապետություն և Ուխտեր 3-5

«Իմ գործն առաջ է ընթանալու»

Գրի առեք, թե ի՞նչ եք սովորում և զգում, երբ կարդում եք սուրբ գրությունները։ Դա կօգնի ձեզ հիշել այդ տպավորությունները և դրանցով կիսվել ուրիշների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Տիրոջ մարգարե լինելու իր առաջին մի քանի տարիների ընթացքում Ջոզեֆ Սմիթը դեռևս ամեն ինչ չգիտեր այն «զարմանալի գործի» մասին, որին նա կանչվել էր։ Սակայն մi բան, որն իր վաղ ծառայությունից սովորել էր, այն էր, որ Աստծո աշխատանքին որակավորվելու համար նրա աչքը պետք է իսկապես «ուղղված լինի Աստծո փառքին» (Վարդապետություն և Ուխտեր 4․1, 5)։ Օրինակ, եթե Տերը նրան մի խորհուրդ տար, որը դեմ էր իր ցանկություններին, նա պետք է հետևեր Տիրոջ խորհուրդներին: Եվ նույնիսկ, եթե նա ունենար «շատ հայտնություններ և … շատ զորավոր գործեր անելու զորություն», եթե նրա կամքն իր աչքում ավելի կարևոր լինի, քան Աստծո կամքը, նա «պետք է ընկնի» (Վարդապետություն և Ուխտեր 3․4)։ Բայց Ջոզեֆն ինչ-որ նոր կարևոր բան սովորեց Աստծո գործն անելու մասին․ «Աստված ողորմած է», և եթե Ջոզեֆն անկեղծ ապաշխարել է8, նա «դեռևս ընտրված» էր (հատված 10)։ Ի վերջո, Աստծո աշխատանքը փրկագնման աշխատանք է։ Եվ այդ աշխատանքը «չի կարող խափանվել» (հատված 1

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 3․1-15

Ես պետք է վստահեմ Աստծուն, այլ ոչ թե վախենամ մարդուց։

Ջոզեֆ Սմիթի ծառայության սկզբում լավ ընկերներ դժվար էր գտնել, հատկապես այնպիսի ընկերներ, ինչպիսիք են Մարտին Հարիսը, ով հարգված, հաջողակ մի մարդ էր, ով ի վիճակի էր լավ աջակցություն ցուցաբերել։ Եվ Մարտինը պատրաստակամորեն աջակցում էր Ջոզեֆին, թեև դա անում էր իր հասակակիցների հարգանքի փոխարեն ու ֆինանսական զոհաբերություն էր պահանջում։

Այնպես որ, հասկանալի էր, թե ինչու էր Ջոզեֆը ցանկանում հարգել Մորմոնի Գրքի թարգմանության առաջին մասը վերցնելու Մարտինի խնդրանքը, որպեսզի ցույց տա կնոջը, ով կասկածի տակ էր դնում Մորմոնի Գրքի ճշմարտությունը: Ջոզեֆը շարունակեց հարցնել Տիրոջն այս խնդրանքի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ Նա արգելեց այն, մինչև, ի վերջո, երրորդ անգամ հարցնելուց հետո Տերն ասաց` այո: Ցավոք, ձեռագիրը Մարտինի մոտ գտնվելու ժամանակ կորավ, և Ջոզեֆն ու Մարտինը խստորեն նախատվեցին Տիրոջ կողմից (տես Սրբերը, 1․51–53

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 3․1–15, մտածեք այն մասին, թե ինչպես են այլ մարդկանց կարծիքներն ազդում ձեզ վրա։ Հնարավոր է նաև նկատեք, որ Ջոզեֆ Սմիթին հանդիմանելուց հետո Տերը ողորմածության խոսքեր ասաց։ Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես Տերը և՛ ուղղեց, և՛ խրախուսեց Ջոզեֆին։ Ձեզ ի՞նչ խորհուրդ դուր եկավ, որը կօգնի ձեզ այն ժամանակ, երբ ուզում եք վախենալ այլ մարդկանցից ավելի շատ, քան՝ Աստծուց։

Տես նաև “The Contributions of Martin Harris,” Revelations in Context, 1–9, history.ChurchofJesusChrist.org։

Վարդապետություն և Ուխտեր 4

Տերը խնդրում է, որ ես ծառայեմ Նրան ողջ սրտով:

Բաժին 4-ը հաճախ վերաբերում է լիաժամկետ միսիոներներին։ Սակայն, հետաքրքիր է նշել, որ այդ հայտնությունն, ի սկզբանե, տրվել էր Ջոզեֆ Սմիթ Ավագին, ով չէր կանչվել միսիայի, սակայն դեռևս ուներ «ցանկություն Աստծուն ծառայելու» (հատված 3

Այս բաժինը կարդալու տարբերակներից մեկն այն է, որ այն աշխատանքի նկարագրություն է մեկի համար, ով ցանկանում է կատարել Տիրոջ աշխատանքը։ Որո՞նք են այդ որակավորումները: Ինչո՞ւ են այդ հմտությունները կամ հատկանիշները կարևոր։ Գուցե աղոթքով ընտրեք մեկ հատկանիշ, որը կարող եք ավելի լավ անել և «որակել [ձեզ] գործի համար» (հատված 5

Վարդապետություն և Ուխտեր 5

Ես կարող եմ Մորմոնի Գրքի մասին իմ վկայությունը ձեռք բերել

Նկար
Մարտին Հարրիս

Մարտին Հարրիս, Լյուիս Ա․ Ռեմսի

Եթե դատարանի առջև կանչվեիք վկայելուՄորմոնի Գրքի ճշմարտացիության մասին, ի՞նչ ապացույց կբերեիք։ Նմանատիպ հարց ուներ Մարտին Հարրիսն իր մտքում, երբ նրա կինը՝ Լյուսին, պնդեց, որ Ջոզեֆ Սմիթը խաբում է ժողովրդին՝ ձևացնելով, թե թարգմանում է ոսկե թիթեղները (տես Սրբերը, 1․56–58)։ Այսպիսով, Մարտինը Ջոզեֆից լրացուցիչ ապացույց խնդրեց, որ ոսկե թիթեղներն իրական են։ Վարդապետություն և Ուխտեր 5 բաժինը հայտնություն է՝ ի պատասխան Մարտինի խնդրանքի։

Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 5 բաժնից հետևյալի մասին․

Վարդապետություն և Ուխտեր 5․1-10

Այս սերունդն Աստծո խոսքը կստանա Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Վարդապետություն և Ուխտեր 5․1–10 հատվածներն ի՞նչ են ուսուցանում Ջոզեֆ Սմիթի կարևոր դերի մասին մեր տնտեսությունում և ձեր կյանքում։ Մտածեք, թե ինչպես եք ստացել Աստծո խոսքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Կարող եք օրագրում գրել կամ որևէ մեկի հետ կիսվել ձեր երախտագիտությամբ այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք վերականգնվել կամ հստակեցվել են նրա շնորհիվ։

Տես նաև 2 Նեփի 3․6-24։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 3․1-4։Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք քայլել «ծուռ» գծով, իսկ հետո «ուղիղ» գծով։ Ի՞նչ է նշանակում մեր ընտանիքի համար, որ իմանան, որ «[Աստծո] շավիղներն ուղիղ են»։

Վարդապետություն և Ուխտեր 3․7-10։Երբ որևէ մեկը ճնշում է մեզ,որ չհնազանդվենք Աստծուն, այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ։ Միգուցե ընտանիքի անդամները կարողանան բեմադրել այնպիսի իրավիճակ, որտեղ ինչ-որ մեկը հավատարիմ է մնում՝ չնայած Աստծուն չհնազանդվելու ճնշմանը:

Վարդապետություն և Ուխտեր 4։Երբ ձեր ընտանիքը քննարկի, թե ինչ է նշանակում աշխատել Աստծո արտում, նրանք կարող են որոշ աշխատանք կատարել այգում (կամ ձևացնել, թե կատարում են)։ Այգեգործական աշխատանքների համար ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ։ Ի՞նչ է Աստված նկարագրում բաժին 4-ում, որը կարելի է համարել գործիքներ՝ Նրա գործը կատարելու համար։ Ձեր ընտանիքը կարող է քննարկել, թե ինչո՞ւ է յուրաքանչյուր գործիք կարևոր Աստծո աշխատանքը կատարելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 5․7։Բերեք ճշմարտությունների օրինակներ, որոնց մենք հավատում ենք, բայց չենք կարող տեսնել։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել մեր ընկերոջը, ով ցանկանում է ապացույց ստանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “I Will Be Valiant,” Children’s Songbook, 162։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Անգիր սովորեք որևէ հատված: «Մտապահելով սուրբ գրությունը, մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Սա նման է նոր անձ հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում ու սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության համար լիցքի աղբյուր» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրության զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6):

Նկար
Ջոզեֆ Սմիթն իր ծնողների հետ

116 էջերի կործանարար քաշը, Կվանի Պովի Վինդեր

Տպել