Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40․ «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»


Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40․ «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Սրբերը պատրաստվում են տեղափոխվել

Սրբերը տեղափոխվում են Կիրթլենդ, Սեմ Լոլըր

Ապրիլի 12-18-ը

Վարդապետություն և Ուխտեր 37-40

«Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»

Ուսումնասիրելիս տպավորությունների գրանցումը հանդիսանում է «իմաստություն գանձելու» Աստծո խորհրդին հետևելու եղանակներից մեկը (Վարդապետություն և Ուխտեր 38․30

Գրի առեք ձեր տպավորությունները

Վաղ շրջանի Սրբերի համար Եկեղեցին ավելին էր, քան կիրակի օրերին քարոզներ լսելը։ Ջոզեֆ Սմիթին տված Իր հայտնությունների միջոցով Տերը Եկեղեցին նկարագրել է գործը, թագավորությունը, Սիոն, և շատ հաճախ աշխատանք բառերով։ Գուցե, դա էր պատճառներից մեկը, որը գրավեց Եկեղեցու հին անդամներից շատերին։ Թեև նրանք սիրում էին Եկեղեցու վերականգնված վարդապետությունը, շատերը նաև ցանկանում էին ինչ-որ բան, որին կարող էին նվիրել իրենց կյանքը։ Չնայած դրան, որոշ մարդկանց համար դժվար է հետևել Օհայոյում հավաքվելու Սրբերին ուղղված 1830 թվականի Տիրոջ հրամանին։ Ֆեբե Քարտերի նման մարդու համար դա նշանակում էր հարմարավետ տնից հրաժարվել և գնալ անծանոթ սահմանամերձ շրջաններ (տես «Վերականգնման ձայները» այս համառոտ շարադրանքի վերջում)։ Այսօր մենք հստակ կարող ենք տեսնել այն, ինչ այդ Սրբերը կարող էին միայն տեսնել հավատքի աչքերով․ Տերը մեծ օրհնություններ էր պատրաստել նրանց համար Օհայոյում։

Օհայոյում հավաքվելու կարիքը վաղուց է անցել, սակայն Սրբերն այսօր դեռևս միավորվում են նույն գործի ներքո՝ «առաջ բերելու Սիոնը» (Վարդապետություն և Ուխտեր 39․13)։ Առաջին Սրբերի նման, մենք թողնում ենք «աշխարհիկ հոգսերը», (Վարդապետություն և Ուխտեր 40․2) քանի որ վստահում ենք Տիրոջ խոստմանը․ «դու կստանաս իմ Հոգին, և այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել» (Վարդապետություն և Ուխտեր 39․10

Տես նաև Սրբերը, 1․109–11։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 37․1

Ի՞նչ էր Ջոզեֆ Սմիթը թարգմանում 1830 թվականին։

Այս հատվածում Տերը հղում էր կատարում Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման աշխատանքին, որը կոչվում էր «թարգմանություն»: Երբ Ջոզեֆը ստացավ բաժին 37-ի հայտնությունը, նա վերջացրել էր Ծննդոց գրքի մի քանի գլուխներ և նոր էր իմացել Ենովքի ու նրա Սիոն քաղաքի մասին (տես Ծննդոց 5․18–24, Մովսես 7)։ Որոշ սկզբունքներ, որոնք Տերն ուսուցանեց Ենովքին, նման են այն սկզբունքներին, որոնք Նա հայտնեց բաժին 38-ում։

Տես նաև Եկեղեցու պատմության թեմաները, «Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն», ChurchofJesusChrist.org/study/topics։

Նկար
Ջոզեֆ Սմիթ և Սիդնի Ռիգդոն

Ջոզեֆ Սմիթը Սիդնի Ռիգդոնի հետ աշխատում է Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա։ Նկարազարդումը՝ Էննի Հենրի Նեյդեր

Վարդապետություն և Ուխտեր 38

Աստված հավաքում է մեզ, որ օրհնի մեզ։

Տերն ավարտում է Օհայոյում հավաքվելու Իր պատվիրանը, ասելով՝ «Ահա, այստեղ է իմաստությունը» (Վարդապետություն և Ուխտեր 37․4)։ Բայց ոչ բոլորն անմիջապես ականատես եղան այդ իմաստությանը։ 38-րդ բաժնում Տերն Իր իմաստությունն ավելի շատ մանրամասն հայտնեց։ Ի՞նչ եք սովորում 11–33-րդ հատվածներից հավաքվելու օրհնությունների մասին։ Եկեղեցու անդամներին այլևս պատվիրան չի տրվում տեղափոխվել և հավաքվել մեկ վայրում։ Ի՞նչ եղանակներով ենք հավաքվում մեր օրերում։ Ինչպե՞ս են այդ օրհնությունները վերաբերում մեզ։ (տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 79–81)։

Երբ դուք կարդաք այս բաժնի մնացած մասը, փնտրեք հատվածներ, որոնք գուցե օգնել են Սրբերին ձեռք բերել այն հավատքը, որը նրանց անհրաժեշտ էր Օհայոյում հավաքվելու Աստծո պատվիրանին հնազանդվելու համար։ Մտածեք նաև ձեզ տրված պատվիրանների և այն հավատքի մասին, որն անհրաժեշտ է դրանց հնազանդվելու համար։ Հետևյալ հարցերը կարող են ուղեցույց հանդիսանալ ձեր ուսումնասիրության համար․

  • Ի՞նչ եք գտնում 1-4-րդ հատվածներում, որը ձեզ վստահություն է հաղորդում Տիրոջ և Նրա պատվիրանների հանդեպ։

  • Ինչպե՞ս է հատված 39 օգնում ձեզ հնազանդվել Աստծո պատվիրաններին, նույնիսկ, եթե դրանք զոհաբերություն են պահանջում։

Ուրիշ ի՞նչ եք գտնում:

Վարդապետություն և Ուխտեր 38․11–13, 22–32, 41–42

Եթե ես պատրաստ եմ, ես չեմ վախենա։

Սրբերն արդեն հանդիպել էին շատ ընդդիմության և Տերը գիտեր, որ դեռ ավելին է սպասվում (տես Վարդապետություն և Ուխտեր 38․11–13, 28–29)։ Որպեսզի օգներ նրանց չվախենալ, Նա հայտնեց նրանց մի թանկագին սկզբունք․ «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» (Վարդապետություն և Ուխտեր 38․30)։ Մի պահ մտածեք ձեր կյանքի դժվարությունների մասին։ Ապա, երբ ուսումնասիրեք բաժին 38-ը, լսեք Հոգու հուշումներն այն մասին, թե ինչպես կարող եք պատրաստվել դժվարություններին, որպեսզի չվախենաք։

Տես նաև Ռոնալդ Ա․ Ռասբենդ, «Մի խռովվեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 18–21։

Վարդապետություն և Ուխտեր 39-40

Աշխարհիկ հոգսերը չպետք է շեղեն մեզ Աստծո խոսքին հնազանդվելուց։

Կարդացեք բաժիններ 3940, ներառյալ բաժինների վերնագրերի պատմական տեղեկությունը և մտածեք, թե Ջեյմս Քովելի փորձառությունն ինչպես է վերաբերում ձեզ։ Օրինակ, հիշեք, թե երբ է ձեր «սիրտն ուղիղ [Աստծո] առաջ» (Վարդապետություն և Ուխտեր 40․1)։ Ինչպե՞ս եք օրհնվել ձեր հավատարմության համար։ Նաև մտածեք, թե ինչ «աշխարհիկ հոգսեր» ունեք (Վարդապետություն և Ուխտեր 39․9, 40․2)։ Ինչ եք գտնում այս բաժիններում, որոնք ոգեշնչում են ձեզ ավելի հետևողականորեն հնազանդ լինել:

Տես նաև Մատթեոս 13․3–23։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 37.3:Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ այն զոհաբերությունը, որոնք Սրբերը կատարեցին Օհայոյում հավաքվելու համար, դուք կարող եք հղում կատարել այս համառոտ շարադրանքին ուղեկցող քարտեզին:

Վարդապետություն և Ուխտեր 38․22։Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսին դարձնել մեր ընտանիքի «օրենսդիրը»։ Նրա օրենքներին հետևելն ինչպե՞ս է մեզ դարձնում «ազատ ժողովուրդ»։

Վարդապետություն և Ուխտեր 38․24–27։Որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչ է նշանակում «լինել մեկ», դուք կարող եք օգնել նրանց հաշվել ձեր ընտանիքի անդամներին և խոսել այն մասին, թե ինչու են բոլոր անդամները կարևոր ձեր ընտանիքի համար։ Շեշտեք, որ միասին դուք մեկ ընտանիք եք։ Կարող եք օգնել ձեր երեխաներին նկարել մի մեծ 1 պաստառի վրա և նկարազարդել այն ընտանիքի յուրաքանչյուր անդամի անուններով և նկարներով։ Կարող եք նաև պաստառի վրա գրել, թե ինչ կանեք, որպեսզի ավելի միասնական լինեք ընտանիքով։ Կարող եք նաև դիտել “Love in Our Hearts” (ChurchofJesusChrist.org) կամ կարդալ Մովսես 7․18։

Վարդապետություն և Ուխտեր 38․29–30։Դուք կարող եք քննարկել վերջերս ունեցած ընտանեկան կամ անձնական փորձառություններ, որոնց համար անհրաժեշտ է եղել պատրաստվել։ Ինչպե՞ս է ձեր պատրաստությունն ազդել այդ փորձառության վրա: Ինչի՞ համար է Տերը կամենում, որ մենք պատրաստվենք։ Ինչպե՞ս կարող է պատրաստ լինելն օգնել մեզ չվախենալ։ Ի՞նչ կարող ենք անել պատրաստվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 40։Մեզ համար ի՞նչ է նշանակում «աշխարհիկ հոգսերը» (հատված 2)։ Արդյո՞ք կան աշխարհիկ հոգսեր, որոնք խանգարում են մեզ Աստծո խոսքը «ուրախությամբ» ընդունել։ Մենք ինչպե՞ս կհաղթահարենք դրանք։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Jesus Said Love Everyone,” Երեխաների Երգարանից, 61։

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Հավաքվել Օհայոյում

Նկար
Կիրթլենդի շինություները

Կիրթլենդ գյուղը, Ալ Ռաունդս

Նկար
Ֆեբե Քարտեր Վուդրուֆ

1830 թվականին Օհայոյում հավաքված բազմաթիվ Սրբերի շարքում Ֆեբե Քարտերն էր։ Իր կյանքի քսանհինգերորդ տարում նա Եկեղեցուն միացավ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան մասում, իսկ նրա ծնողները չմիացան։ Ավելի ուշ նա գրել է Օհայո տեղափոխվելու իր որոշման մասին, որպեսզի միանա Սրբերին․

«Իմ ընկերները զարմանում էին իմ որոշման վրա, ինչպես և ես էի զարմանում, բայց ինչ-որ բան ինձ առաջ էր մղում։ Տնից հեռանալու պատճառով մայրիկիս վիշտը գրեթե ավելին էր, քան կարող էի տանել, և եթե չլիներ այդ հոգին, ես անշուշտ կտատանվեի և չէի գնա։ Մայրս ասաց, որ գերադասում է ինձ մեռած տեսնել, քան տեսնել միայնակ՝ անսիրտ աշխարհում թափառելիս։

«Ֆեբե,- ասաց նա տպավորիչ տոնով,- արդյո՞ք կվերադառնաս ինձ մոտ, եթե պարզես, որ մորմոնիզմը կեղծ է»։

Ես պատասխանեցի․ «Այո՛ մայրիկ, կվերադառնամ»։ … Իմ պատասխանը փարատեց նրա մտահոգությունը, բայց իրարից բաժանվելը մեզ շատ տխրեցրեց։ Երբ մեկնելու ժամանակը մոտեցավ, ես չհամարձակվեցի հրաժեշտ տալ անձամբ, և այսպիսով յուրաքանչյուրին հրաժեշտի նամակ գրեցի ու թողեցի իմ սեղանին, ցած իջա աստիճաններով և ցատկեցի սայլի մեջ։ Այդպիսով, ես թողեցի իմ մանկության սիրելի տունը, որպեսզի կյանքս կապեմ Աստծո սրբերի հետ»։1

Հրաժեշտի այդ նամակներից մեկում Ֆեբեն գրել է․

«Սիրելի՛ ծնողներ, ես հիմա որոշ ժամանակով դուրս եմ գալիս իմ հայրական տնից … չգիտեմ, թե որքան ժամանակով, բայց երախտապարտ զգացմունքներով, որոնք ստացել եմ մանկուց մինչև հիմա, սակայն կարծես թե Ամենատեսն այժմ ուրիշ բան է ցանկանում, քան նախկինում։ Եկեք ամեն բան դնենք Ամենատեսի ձեռքը և շնորհակալ լինենք, որ մեզ թույլ է տրվել այսքան երկար ժամանակ միասին ապրել այդքան բարենպաստ պայմաններում և հավատանք, որ ամեն բան բարի կավարտվի, եթե մենք շատ սիրենք Աստծուն։ Եկեք հասկանանք, որ մենք կարող ենք աղոթել մեկ Աստծուն, որը կլսի բոլոր իր արարածների անկեղծ աղոթքները և կտա մեզ այն ամենը, ինչը լավագույնն է մեզ համար:

Մայրի՛կ, կարծում եմ դա Աստծո կամքն է, որ գնամ արևմուտք և համոզված եմ, որ վաղուց սպասված էր։ Այժմ ճանապարհը բացվել է … Ես հավատում եմ, որ դա արել է Տիրոջ հոգին, ով ներկա է ամեն բանում։ Քո զավակի համար մի անհանգստացիր, Տերը կմխիթարի ինձ։ Ես հավատում եմ, որ Տերը հոգ կտանի իմ մասին և կտա այն, ինչը լավագույնն է ինձ համար։ Ես գնում եմ, որովհետև իմ Տերն է կանչում․ նա հստակ է ձևակերպել իմ պարտականությունը։2

Հղումներ

  1. In Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 412.

  2. Ֆեբե Քարտերի նամակն իր ծնողներին, ամսաթիվ չկա, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, կետադրությունն արդիականացված է։ Ֆեբեն միացավ Եկեղեցուն 1834 թվականին, տեղափոխվեց Օհայո մոտավորապես 1835 թվականին և ամուսնացավ Վիլֆորդ Վուդրոֆի հետ 1837 թվականին։

Տպել