Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44․ «Իմ Եկեղեցին կառավարելու Իմ օրենքը»


Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44․ «Իմ Եկեղեցին կառավարելու Իմ օրենքը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Հիսուս Քրիստոս

Ապրիլի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 41-44

«Իմ Եկեղեցին կառավարելու Իմ օրենքը»

«Եթե դու խնդրես»,- խոստացել է Տերը, - «դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42.61): Ի՞նչ հարցեր պետք է տաք, որպեսզի ստանաք անհրաժեշտ հայտնությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

1830-1831 թվականների Եկեղեցու արագ աճը, հատկապես նորադարձների արագ ժամանումը Կիրթլենդ (Օհայո), ոգևորիչ և խրախուսող էր Սրբերի համար։ Սակայն, դա նաև որոշ դժվարություններ առաջ բերեց։ Ինչպե՞ս եք միավորում հավատացյալների արագ մեծացող խումբը, հատկապես, երբ նրանք իրենց հետ բերում են նախկին հավատների վարդապետությունը և սովորույթները։ Օրինակ, երբ 1831 թվականի փետրվարի սկզբին Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ, նա տեսավ, որ նոր անդամները կիսում են ընդհանուր ունեցվածքը՝ ճշգրիտ փորձելով ընդօրինակել Նոր Կտակարանի քրիստոնյաներին (տես Գործք Առաքելոց 4․32–37)։ Տերը որոշակի ճշգրտումներ և հստակեցումներ է արել այս և այլ թեմաներով, հատկապես Վարդապետություն և Ուխտեր 42-ի հայտնության միջոցով, որը Նա կոչել է «Իմ Եկեղեցին կառավարելու Իմ օրենքը» (հատված 59)։ Այս հայտնության մեջ մենք սովորում ենք այն ճշմարտությունները, որոնք հիմնարար են վերջին օրերում Տիրոջ Եկեղեցու հաստատման համար, ներառյալ նշանակալի խոստումը, որը հստակեցնում է, որ միշտ կարելի է ավելի շատ սովորել. «Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42․61

Տես նաև Սրբերը, 1․114–19։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 41

«Ով որ ստանում է իմ օրենքն ու կատարում է այն, նա իմ աշակերտն է»։

1831 թվականի սկզբից ի վեր Սրբերը հավաքվում էին Օհայոյում՝ ցանկանալով ստանալ այն օրենքը, որն Աստված խոստացել էր հայտնել այնտեղ (տես Վարդապետություն և Ուխտեր 38․32)։ Բայց սկզբում Տերն ուսուցանեց, թե Իր աշակերտներն ինչպես պետք է պատրաստվեն՝ ստանալու Իր օրենքը։ Ի՞նչ սկզբունքներ եք գտնում 1–5 հատվածներում, որոնք կօգնեին Սրբերին ստանալ Աստծո օրենքը։ Ինչպե՞ս կարող են այդ սկզբունքներն օգնել ձեզ՝ հրահանգներ ստանալ Նրանից։

Վարդապետություն և Ուխտեր 42

Աստծո օրենքները կառավարում են Նրա Եկեղեցին և կարող են կառավարել մեր կյանքը։

Սրբերը համարում էին, որ Վարդապետություն և Ուխտեր 42․1–72 հատվածների հայտնությունը Մարգարեի ստացած հայտնություններից ամենակարևորն է։ Այն առաջիններից էր, որ հրապարակվեց Օհայոյի երկու թերթերում, և դա պարզապես հայտնի էր «օրենքը» անվամբ։ Այս բաժնի սկզբունքներից շատերը նախկինում հայտնի էին դարձվել Տիրոջ կողմից: Չնայած այս բաժնում ընդգրկված չեն այն բոլոր պատվիրանները, որոնց Տերը ցանկանում էր, որ Իր Սրբերը հնազանդվեին, օգտակար կլինի խորհել, թե ինչու էին այս սկզբունքները կարևոր կրկնել նոր վերականգնված Եկեղեցում։

Օգտակար կլինի բաժին 42-ը կարդալ փոքր հատվածներով, ինչպես ներկայացված է, և բացահայտել դրանցում ընդգրկված սկզբունքները։ Դրանից հետո մտածեք, թե Եկեղեցին կառավարելու այդ օրենքն ինչպես կօգնի ղեկավարել ձեր անձնական կյանքը։

Հատվածներ 4-9, 11-17, 56-58 

Հատվածներ 18-29 

Հատվածներ 30-31 

Հատվածներ 40-42 

Հատվածներ 43-52 

Տես նաև 3 Նեփի 15․9։

Վարդապետություն և Ուխտեր 42․30-42

Սրբերն ինչպե՞ս «նվիրաբերեցին [իրենց] ունեցվածքից» աղքատներին աջակցելու համար։

Բաժին 42-ում տրված օրենքի կարևոր մասը հետագայում հայտնի դարձավ նվիրաբերման և տնտեսության օրենք։ Այդ օրենքն ուսուցանեց Սրբերին, թե ինչպես կարող են նմանվել Քրիստոսի հին հետևորդներին, որոնց «բոլոր բաներն ընդհանուր էին» (Գործք Առաքելոց 2․44, 4 Նեփի 1․3), և «ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7․18)։ Սրբերը եպիսկոպոսի միջոցով իրենց ունեցվածքը նվիրաբերում էին Տիրոջը (տես Վարդապետություն և Ուխտեր 42․30–31)։ Եպիսկոպոսը վերադարձնում էր նրանց այն ամենն, ինչ ունեին (տես հատված 32), սովորաբար, այն ինչ նրանք նվիրաբերել էին, և ավելին։ Անդամները նվիրաբերում էին իրենց մնացորդն աղքատներին (տես հատվածներ 33–34)։ Այդ օրենքը մեծ օրհնություն էր Սրբերին, հատկապես նրանց համար, ովքեր ամեն ինչ թողել էին Օհայո վերադառնալու համար։ Սրբերից շատերն առատաձեռն էին իրենց նվիրատվություններում։

Թեև այսօր մենք ուրիշ կերպ ենք վարվում, Վերջին Օրերի Սրբերը դեռևս ապրում են նվիրաբերման օրենքով։ Երբ դկարդաք Վարդապետություն և Ուխտեր 42․30–42, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք նվիրաբերել այն, ինչ Աստված տվել է ձեզ, որպեսզի կառուցեք Նրա արքայությունը և օրհնեք ավելի շատ կարիքավորների։

Տես նաև Լինդա Ք. Բըրթն, «Ես օտարական էի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 13–15, “The Law,” Revelations in Context, 93–95, history.ChurchofJesusChrist.org։

Նկար
Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանը

«Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը», Հեյնրիխ Հոֆման:

Վարդապետություն և Ուխտեր 42․61, 65–68, 43․1–16

Աստված հայտնություն է տալիս Իր Եկեղեցին առաջնորդելու համար

Պատկերացրեք, որ դուք զրուցում եք Եկեղեցու մի նոր անդամի հետ, ով ոգևորված է, իմանալով, որ Եկեղեցին առաջնորդվում է հայտնության միջոցով։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 43․1–16, որպեսզի բացատրեք նրան Իր մարգարեի միջոցով Եկեղեցին առաջնորդելու Տիրոջ օրինակը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 42․61, 65–68, որպեսզի ուսուցանեք նրան անձնական հայտնություն ստանալու մասին։

Տես նաև “All Things Must Be Done in Order,” Revelations in Context, 50–53, history.ChurchofJesusChrist.org։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 41․1-5։Որո՞նք են քաղաքացիական օրենքի օրինակները և ինչպե՞ս են այդ օրենքներն օգնում մեզ։ Ինչպե՞ս են Երկնային Հոր օրենքները կամ պատվիրաններն օրհնում մեզ։ Ընտանիքի անդամները կարող են նկարել, թե ինչպես են իրենք հնազանդվում Աստծո պատվիրաններին։

Վարդապետություն և Ուխտեր 42․45, 88։Ի՞նչը կօգնի ձեր ընտանիքին «ապրել միասին սիրով» (տես նաև Մոսիա 4․14–15)։ Մտածեք, թե ինչ դրական բաներ կարող եք գրել կամ ասել միմյանց, կամ ընտանիքով սիրո մասին երգ երգեք, ինչպես օրինակ՝ «Սեր տան մեջ (Հիմներ և մանկական երգեր, հր. 294)։

Վարդապետություն և Ուխտեր 42․61։Գուցե կարող եք միասին երգել այդ հատվածը, երբ հավաքում եք գլուխկոտրուկի մասերը։ Օգտագործեք գլուխկոտրուկը, որպեսզի սովորեցնեք, թե ինչպես է Աստված հայտնում իր խորհուրդները՝ «հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա»: Ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե Աստված ինչպես է ճշմարտությունը քիչ-քիչ հայտնում իրենց։

Վարդապետություն և Ուխտեր 43․25։Գուցե ձեր ընտանիքը որևէ կերպ կարողանա ստեղծել որոտի ձայն, որպեսզի ներկայացնի հատված 25-ի քննարկումը։ Ինչպե՞ս է Տիրոջ ձայնը նման «որոտի ձայնի»։ Միասին քննեք այդ հատվածը, փնտրելով այն եղանակները, որոնցով Տերը կանչում է մեզ ապաշխարության։ Ինչպե՞ս կարող ենք ավելի ընկալունակ լինել Տիրոջ ձայնին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “I Want to Live the Gospel,” Children’s Songbook, 148, տես «գաղափարներ սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու համար»։

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք սիրո մթնոլորտ: Ընտանիքի անդամների զգացմունքներն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ կարող է խորապես ազդել տան հոգևոր մթնոլորտի վրա: Օգնեք ընտանիքի բոլոր անդամներին կատարել իրենց բաժինը, որպեսզի ստեղծեք սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ապահով զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,15:)

Նկար
Ջոզեֆ Սմիթը քարոզելիս

Ջոզեֆ Սմիթը քարոզում է Նավուում, Սեմ Լոլըր

Տպել