Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45․ «Խոստումները … կկատարվեն», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը
Վարդապետություն և Ուխտեր 45
«Խոստումները … կկատարվեն»:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Գրի առեք մտքերը, որոնք ունենում եք: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևողականորեն կատարեք ձեզ հուշված գործողությունները» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95):
Գրի առեք ձեր տպավորությունները
Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում, և դա կարող է մտահոգիչ լինել: Նույնիսկ Հիսուսի աշակերտները «խռովվեցին», երբ լսեցին, որ Նա մարգարեանում է աղետների մասին, որոնք կպատահեն մեր օրերում (Վարդապետություն և Ուխտեր 45.34): Կիրթլենդի (Օհայո) վաղ շրջանի Սրբերը ևս անհանգստացած էին վտանգավոր ժամանակներով, որում նրանք ապրում էին: Ի թիվս այլ բաների, կային նաև «բազմաթիվ կեղծ զեկույցներ … և անմիտ պատմություններ», որոնք թուլացնում էին ավետարանի ուղերձը (Վարդապետություն և Ուխտեր 45, բաժնի նախադրություն): Սակայն Տիրոջ պատասխանն այն ժամանակ և հիմա նույնն է՝ «մի խռովվեք» (հատված 35): Այո, կա ամբարշտություն, բայց կա նաև վկայություն, որ Աստված արագացնում է Իր աշխատանքը: Այո, կան վտանգներ, որոնք, ըստ կանխատեսության, կնախորդեն Երկրորդ Գալուստին, և մենք պետք է տեղյակ լինենք դրանցից: Բայց սրանք պարզապես վտանգի նախազգուշացումներ չեն, դրանք նաև նշաններ են, որ Աստծո խոստումները կկատարվեն: Թերևս դրա համար Վարդապետություն և Ուխտեր 45-ում տրված հայտնությունը, որը մանրամասն նկարագրում է այդ նշաններից շատերը, ստացվեց «ի ուրախություն սրբերի» (բաժնի նախադրությունը):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 45․1-5
Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ։
Երբևէ ձեզ անհամապատասխան կամ անարժան զգացե՞լ եք Աստծո առաջ: Դուք կարող եք հավաստիացում գտնել Վարդապետություն և Ուխտեր 45.1–5-ում: «Բարեխոս» և «պաշտպանել» բառերը ի՞նչ իմաստ ունեն ձեզ համար: Ինչպե՞ս է Փրկիչը բարեխոսում ձեզ համար, կամ պաշտպանում է ձեր դատը: Ձեզ համար ի՞նչ է նշանակում, որ Քրիստոսը ձեր Բարեխոսն է:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը կարող են օգնել ձեզ խորհել այս հատվածների շուրջ. «Հիսուսը մեր բարեխոսն է, և որպես մեր միջնորդ, պաշտպանում է մեզ իր ծառայության միջոցով, և ջանում է հաշտեցնել մեզ և համաձայնության բերել Աստծո հետ» (Conference Report, Oct. 1953, 58):
Տես նաև 2 Նեփի 2.8–9, Մոսիա 15.7–9, Մորոնի 7.27–28, Վարդապետություն և Ուխտեր 29.5, 62.1:
Վարդապետություն և Ուխտեր 45․9-10
Ավետարանը չափանիշ է ազգերի համար:
Հնում չափանիշը դրոշն էր, որը կռվի դաշտ էր տարվում: Այն հավաքում ու միավորում էր զինվորներին և օգնում էր նրանց իմանալ, թե որտեղ հավաքվել և ինչ անել: Չափանիշը նաև օրինակ է կամ կանոն, որի հետ կարելի է համեմատել ուրիշ բաներ: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 45.9-10-ը, խորհեք, թե ավետարանի ուխտերն ինչպե՞ս են չափանիշ եղել ձեզ համար: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չունենայիք այդ ուխտերը։
Տես նաև Եսայիա 5.26, 11.10–12, Վարդապետություն և Ուխտեր 115.5–6
Վարդապետություն և Ուխտեր 45․11-75
Տիրոջ խոստումները կկատարվեն:
Պատերազմները, անօրինությունները և ավերածությունները կնախորդեն Փրկիչի Երկրորդ Գալուստին: Բայց Տերն ասել է. «Մի խռովվեք, քանզի, երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն» (Վարդապետություն և Ուխտեր 45.35):
Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 45.11–75-ը, կենտրոնացեք ոչ միայն տագնապալից իրադարձությունների վրա, որոնք կանխատեսվել են, այլև այն օրհնությունների վրա, որոնք Տերը խոստանում է (օրինակ՝ խոստումները հատվածներ 54–59-ում Փրկիչի հազարամյա թագավորության մասին): Դուք կարող եք անել սա՝ ստեղծելով ցուցակներ, պիտակավորելով կամ նշելով հատվածները: Ի՞նչ գտաք, որն օգնում է ձեզ «չխռովվել» վերջին օրերի մասին:
Վարդապետություն և Ուխտեր 45․31-32, 56-57
«Կանգնե[ք] սուրբ տեղերում» և մի շարժվեք:
Պատճառներից մեկը, որ Փրկիչն ու Իր մարգարեներն ուսուցանում են մեզ Երկրորդ Գալուստի նշանների մասին, այն է, որ օգնեն մեզ պատրաստվել: Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 45.31–32, 56–57 հատվածներից Տիրոջ Երկրորդ Գալուստին պատրաստվելու մասին: Օգտակար կլինի կրկնել տասը կույսերի առակը Մատթեոս 25.1–13-ում: Այս առակում Փրկիչը ձեթը համեմատեց ճշմարտության և Սուրբ Հոգու հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 45.57): Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում, երբ կարդում եք առակը այս ձևով:
Վարդապետություն և Ուխտեր 45․11-15, 66-71
Սիոնը ապահովության վայր է Աստծո Սրբերի համար:
Ջոզեֆ Սմիթի ժամանակներում Սրբերը մեծ ցանկություն ունեին կառուցել Սիոնը, Նոր Երուսաղեմը, ինչպես նկարագրված է Մորմոնի Գրքում (տես Եթեր 13.2–9) և Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության մեջ (տես Մովսես 7.62–64): Վարդապետություն և Ուխտեր 45.11–15, 66–71-ից ի՞նչ եք սովորում Ենովքի օրերի հնադարյան քաղաքի և վերջին օրերի քաղաքի մասին:
Այսօր Սիոնի հիմնադրման պատվիրանը վերաբերում է Աստծո արքայությունը հիմնադրելուն այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, այնտեղ, որտեղ Աստծո զավակները հավաքվում են Նրա «հավիտենական ուխտի» ապահովության մեջ (հատված 9): Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք Սիոնի կառուցմանն այնտեղ, որտեղ դուք գտնվում եք:
Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Սիոն» topics.ChurchofJesusChrist.org:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 45․3-5Ի՞նչ է անում բարեխոսը մեզ համար: Կարող եք դիտել «Միջնորդը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և խոսել այն մասին, թե Փրկիչին ինչու են անվանում մեր Բարեխոսը:
-
Վարդապետություն և Ուխտեր 45․9-10Եթե ձեր ընտանիքը դրոշ ունենար, որը կներկայացներ ձեր պարտավորությունը ավետարանին, ինչպիսի՞ տեսք կունենար: Ուրախ միջոցառում կլինի, եթե միասին պատրաստեք ընտանիքի դրոշը և քննարկեք, թե դուք ինչպես կարող եք օգնել ուրիշներին հետևել ավետարանի չափանիշներին:
-
Վարդապետություն և Ուխտեր 45․32Որո՞նք են մեր «սուրբ տեղերը»: Ի՞նչ է նշանակում «չեն շարժվում»: Մենք ինչպե՞ս կարող ենք մեր տները սուրբ տեղ դարձնել:
-
Վարդապետություն և Ուխտեր 45․39-44Ինչպե՞ս կարող եք օգնել ընտանիքի անդամներին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում անհամբեր սպասել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Կարող եք մտածել որևէ իրադարձության մասին, որը դուք նախազգում եք, և կիսվել, թե ինչպես եք «անհամբեր սպասում» այդ իրադարձությանը: Կամ կարող եք որևէ բան թխել միասին և սպասել նշաններին, որ այն պատրաստ է, ապա ուտել: Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի ուշադրությամբ հետևենք Փրկիչի Երկրորդ Գալուստին:
-
Վարդապետություն և Ուխտեր 45․55Երբ ձեր ընտանիքը կարդա 1 Նեփի 22.26 և Հայտնություն 20.1–3-ը, դա կօգնի նրանց հասկանալ, թե սատանան ինչպես «կապված կլինի» Հազարամյակի ընթացքում: Ինչպե՞ս կարող ենք կապել սատանային մեր կյանքում:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «When He Comes Again», Children’s Songbook, 82, տես նաև «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու համար»։