Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 17-23-ը Վարդապետություն և Ուխտեր 51-57. «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»


Մայիսի 17-23-ը Վարդապետություն և Ուխտեր 51-57․ «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 17-23-ը Վարդապետություն և Ուխտեր 51-57, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

ագարակատերը ցուլերի հետ

Առաջին ակոսը, Ջեյմս Հարվուդ

Մայիսի 17-23-ը

Վարդապետություն և Ուխտեր 51-57

«Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնում է ձեզ ճանաչել Տիրոջ ձայնը, քանի որ սուրբ գրությունները տրվել են Նրա կողմից՝ Նրա Հոգու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 18.34–36):

Գրի առեք ձեր տպավորությունները

1830-ականներին Եկեղեցու անդամների համար Սրբերի հավաքումը և Սիոն քաղաքի կառուցումը հոգևոր, ինչպես նաև աշխարհիկ գործեր էին՝ լուծում պահանջող բազմաթիվ հրատապ խնդիրներով. ինչ-որ մեկը պետք է գներ և բաժաներ հողը, որտեղ Սրբերը կարող էին բնակություն հաստատել: Ինչ-որ մեկը պետք է գրքեր տպեր և այլ գործեր հրատարակեր: Իսկ մեկ ուրիշը պետք է խանութ բացեր՝ Սիոնի ժողովրդին ապրանքներ մատակարարելու համար: Վարդապետություն և Ուխտեր 51–57-ում գրանցված հայտնությունների մեջ Տերը մարդիկ նշանակեց և հրահանգեց նրանց զբաղվել այս գործերով, ապա Նա հաստատեց Ինդիփենդենսը (Միսսուրի)՝ որպես Սիոնի «կենտրոնական վայրը» (Վարդապետություն և Ուխտեր 57.3):

Չնայած հմտություններն այնպիսի գործերում, ինչպիսիք են՝ հողի գնումը, տպագրությունը և խանութի ղեկավարումը արժեքավոր են Սիոնի կառուցման աշխարհիկ գործի համար, այս հայտնություններն ուսուցանում են նաև, որ Տիրոջ ցանկությունն է, որ Իր Սրբերը հոգևորապես արժանի դառնան Սիոնի ժողովուրդ կոչվելուն: Նա յուրաքանչյուրիս կոչ է անում լինել «հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»՝ ունենալով ապաշխարող հոգի, «անխախտ կանգնել» մեզ նշանակված պարտականություններում (տես Վարդապետություն և Ուխտեր 51.19, 52:15, 54.2): Եթե մենք կարողանանք անել դա, անկախ մեր աշխարհիկ հմտություններից, Տերը կարող է օգտագործել մեզ Սիոնը կառուցելու համար, և Նա «իր ժամանակին կարագացնի քաղաքի կառուցումը» (Վարդապետություն և Ուխտեր 52.43):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 51

Տերը ցանկանում է, որ մենք լինենք հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ:

Եթե դուք Եկեղեցու անդամ լինեիք 1831թ.-ին, գուցե ձեզ խնդրեին ապրել նվիրաբերման օրենքով՝ Եկեղեցուն կտակելով ձեր ունեցվածքը եպիսկոպոսի միջոցով: Նա հետո կվերադարձներ ձեզ այն, ինչ դուք նվիրաբերել էիք, իսկ շատ դեպքերում, երբեմն ավելցուկով: Բայց դա արդեն ոչ միայն ձեր սեփականությունն էր, այլև ձեր տնտեսությունը:

Այսօր այդ ընթացակարգերն այլ են, բայց նվիրաբերման սկզբունքներն ու տնտեսությունը դեռևս կենսական են Տիրոջ աշխատանքի համար: Դիտարկեք Երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերը. «Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում, երբ շատերը կարծում են, թե մենք պատասխանատու չենք Աստծո առաջ և չունենք անձնական պատասխանատվություն կամ տնտեսվարություն մեր և ուրիշների համար: Շատ մարդիկ աշխարհում կենտրոնացած են ինքնագոհացման վրա … [և] չեն կարծում, որ իրենք իրենց եղբոր պահապանն են: Սակայն Եկեղեցում մենք հավատում ենք, որ այս տնտեսությունները սրբազան վստահություն են» («Տնտեսվարություն՝ սուրբ պարտավորություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 91):

Երբ կարդաք բաժին 51-ը, մտածեք, թե Աստված ինչ է հանձնարարել ձեզ: Ձեզ համար ի՞նչ են նշանակում «տնտես» (հատված 19) և «նվիրաբերել է» (հատված 5) բառերը, և ի՞նչ են ենթադրում ձեզանից ունեցած Տիրոջ ակնկալիքների մասին: Ի՞նչ սկզբունքներ եք գտնում բաժին 51-ում և Երեց Քուքի խոսքերում, որոնք ուսուցանում են ձեզ, թե ինչ է նշանակում լինել տնտես (տես հատկապես հատվածներ 9, 15–20):

Տես նաև Մատթեոս 25.14–30, “The Law of Consecration,” video, ChurchofJesusChrist.org

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19

Տերը տվել է խաբեությունից խուսափելու օրինակը:

Քանի որ շատ մարդիկ պահանջում էին հոգևոր դրսևորումներ, վաղ շրջանի սրբերը մտահոգված էին, որ իրենց խաբում են: Նրանք ինչպե՞ս կարող էին իմանալ, թե ով էր «ընդունվում [Աստծո] կողմից» (հատված 15): Վարդապետություն և Ուխտեր 52.14–19-ում Տերը մի օգտակար օրինակ տվեց: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս օրինակը, որպեսզի տարբերեք աշխարհի կեղծ ուղերձները: Այս օրինակը կարող եք օգտագործել նաև ինքներդ ձեզ գնահատելու համար. օգտագործելով այս հատվածների արտահայտությունները, գրեք նմանատիպ հարցեր. «Արդյո՞ք իմ հոգին փշրված է, երբ ես խոսում եմ»:

Վարդապետություն և Ուխտեր 54

Ես կարող եմ ապավինել Տիրոջը, երբ ուրիշների ընտրությունները վնասում են ինձ:

Որպես Օհայոյում հավաքման մաս, մի խումբ Սրբեր, ովքեր առաջնորդվում էին Նյուել Նայթի կողմից, հասան Կոլեսվիլ (Նյու Յորք) և բնակության վայրի կարիք ունեին: Լեման Քոփլին մի մեծ ագարակ ուներ Կիրթլենդի մոտ, և նա ուխտ կապեց, որ թույլ կտա Սրբերին բնակություն հաստատել իր հողում: Սակայն շուտով, երբ նրանք սկսեցին հիմնավորվել այնտեղ, Քոփլիի հավատքը երերաց, նա խախտեց իր ուխտը և Սրբերին վտարեց իր սեփական հողատարածքից (տես Սրբեր, 1.125–28):

Ինչպես գրանցված է բաժին 54-ում, Տերը հայտնեց Նյուել Նայթին, թե Սրբերն ինչ պետք է անեն այդ իրավիճակում: Այս հայտնությունում ի՞նչ եք գտնում, որը կարող է օգնել ձեզ, երբ մեկ ուրիշի կողմից խախտված պարտավորությունները կամ վատ ընտրությունները ազդում են ձեր վրա:

կանաչ դաշտ

Ագարակի տեղը Օհայոյում, որը Լեման Քոփլին խոստացել էր Եկեղեցուն։

Վարդապետություն և Ուխտեր 56․14-20

Երանի նրանց, որ սրտով մաքուր են:

Այս հատվածներում Տերը խոսեց թե՛ հարուստների և թե՛ աղքատների հետ. Հետաքրքիր կլինի համեմատել այս երկու խմբերին ուղղված Նրա խորհուրդը: Ի՞նչն է այդ հատվածներում անձամբ առնչվում ձեզ հետ։ Հարստությունների վրա կենտրոնանալն ինչպե՞ս կարող է «ապականել» ձեր հոգին (հատված 16): Ձեզ համար ի՞նչ է նշանակում՝ նյութական բաների վերաբերյալ լինել «մաքուր սրտով» (հատված 18

Sես նաև Հակոբ 2.17–21:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 51․9Կարող եք խաղալ որևէ խաղ, որը դուր է գալիս ընտանիքի անդամներին, ապա խոսել այն մասին, թե ինչպիսին կլիներ խաղը, եթե որևէ մեկը խարդախություն աներ: Ինչո՞ւ է կարևոր միմյանց հետ «գործել ազնվորեն»: Ազնվությունն ինչպե՞ս է օգնում մեզ «լինել մեկ»:

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19Երբ քննարկեք այս հատվածներում նկարագրված օրինակը, ձեր ընտանիքը հաճույքով կնայի ձեր օգտագործած մյուս օրինակներին՝ ինչպես եք հագուստ կարում կամ ձեռքով որևէ բան պատրաստում: Դուք կարող եք միասին աշխատել՝ ինչ-որ բան պատրաստելով իր օրինակից, մինչ խոսում եք այն օրինակի մասին, որը Տերը տվել է խաբեությունից խուսափելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 53․1Ձեր ընտանիքի հետ կիսվեք որևէ փորձառությամբ, երբ Սիդնի Գիլբերտի նման հարցրիք Տիրոջը «ձեր կոչման վերաբերյալ»:

Վարդապետություն և Ուխտեր 54.2, 57.6–7Ի՞նչ է նշանակում «անխախտ կանգնել» (Վարդապետություն և Ուխտեր 54.2) այն ամենում, ինչ Աստված է խնդրել մեզ անել: Դուք կարող եք խնդրել ընտանիքի անդամներին կանգնել և անվանել ինչ-որ գործողություն, որն Աստված է խնդրել նրանց անել:

Վարդապետություն և Ուխտեր 55Տերն ինչպե՞ս օգտագործեց Վիլյամ Ֆելփսի կարողությունները՝ որպես գրող և տպագրիչ (օրինակ, տես հեղինակի ցուցիչ հիմների գրքում նրա կողմից գրված հիմների ցուցակում): Ընտանիքի անդամները կարող են խոսել նաև տաղանդների և ունակությունների մասին, որոնք նրանք տեսնում են միմյանց մեջ: Մեր տաղանդներն ինչպե՞ս կարող են օգուտ բերել Աստծո գործին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Give,’ Said the Little Stream‘» Children’s Songbook, 236։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Վարեք անձնական օրագիր Օգտակար կլինի օգտագործել օրագիր կամ նոթատետր, որպեսզի գրի առնեք մտքերը, գաղափարները կամ տպավորությունները, որոնք գալիս են ուսումնասիրության ժամանակ:

Անդամները ապրանքներ են տալիս Էդվարդ Պատրիջին

Եպիսկոպոս Պատրիջը նվիրաբերություն է ստանում, Ալբին Վեսելկա