Մայիսի 17-23-ը: Վարդապետություն և Ուխտեր 51-57. «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Մայիսի 17-23-ը: Վարդապետություն և Ուխտեր 51-57, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար
Մայիսի 17-23-ը
Վարդապետություն և Ուխտեր 51-57
«Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»։
Այստեղ առաջարկվող գաղափարներից բացի, Հոգին կարող է հուշել, որ կենտրոնանաք Վարդապետություն և Ուխտեր 51-57 բաժիններից այլ բաների վրա, ինչը կարող է կարևոր լինել երեխաների համար, ում դուք ուսուցանում եք:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Այն երեխաներին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց սովորածով, թույլ տվեք թիվ քաշել տարայից, որպեսզի որոշվի, թե ինչ հերթականությամբ են կիսվելու:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կարող եմ ազնիվ լինել:
Փոքր երեխաներից շատերը դեռ սովորում են, թե ինչ է նշանակում ճիշտն ասել: Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել ազնիվ խոսելու և գործելու կարևորությունը:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 51․9-ը. «Եվ թող ամեն մարդ գործի ազնվորեն» (տես նաև Հավատո Հանգանակներ 1.13): Հարցրեք երեխաներին, թե արդյո՞ք նրանք գիտեն՝ ինչ է նշանակում լինել ազնիվ: Որպեսզի օգնեք նրանց ավելի լավ հասկանալ դա, ազնիվ գործողությունների օրինակներ բերեք նրանց համար:
-
Պատմեք մի քանի պարզ պատմություններ երեխաների մասին, ովքեր ազնիվ լինելու հետ կապված որոշումներ պետք է կայացնեն, օրինակ, պետք է ընդունեն, որ սխալ բան են արել: Պատմություններն ավելի հետաքրքիր դարձնելու համար օգտագործեք նկարներ, գուլպաներից պատրաստված տիկնիկներ կամ թղթե տիկնիկներ: Հարցրեք երեխաներին՝ արդյոք այս մարդիկ ազնի՞վ են, թե՞ ոչ:
-
Ազնվության մասին երգ երգեք, օրինակ՝ Ճիշտը պաշտպանիր (Երեխաների Երգարան,81): Վկայեք այն մասին, թե ինչու է կարևոր ազնիվ լինել:
Վարդապետություն և Ուխտեր 52.10, 53.3, 55.1
Սուրբ Հոգու պարգևը ստանում ենք ձեռնադրման միջոցով:
Սուրբ Հոգու ստացումը ձեռնադրման միջոցով մի քանի անգամ նշվում է Վարդապետություն և Ուխտեր 51-57 բաժիններում: Սա լավ հնարավորություն է, որ երեխաներին ուսուցանեք այս արարողության մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք հաստատում ստացող երեխայի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ.105): Հրավիրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում նկարում: Խնդրեք նրանց ծափ տալ «ձեռնադրմամբ» բառը լսելիս, երբ կարդում եք հետևյալ հատվածները. Վարդապետություն և Ուխտեր 52.10, 53.3, 55.1:
-
Պատմեք երեխաներին այն մասին, թե մկրտվելուց հետո դուք ինչպես եք ստացել Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ: Թող երեխաները ոգևորությամբ սպասեն այդ պարգևը ստանալուն: Քննարկեք նրանց հետ, թե ինչպես կարող ենք Հոգին հրավիրել մեր կյանք:
-
Երգեք «Սուրբ Հոգին» երգը (Երեխաների Երգարան, 56) կամ նմանատիպ ուրիշ երգ: Մատնանշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են Սուրբ Հոգու պարգևի մասին:
Վարդապետություն և Ուխտեր 54․4-6
Ես միշտ պետք է պահեմ իմ խոստումները:
Լեման Քոփլին ուխտ էր կապել, որ թույլ պիտի տար Քոլսվիլի (Նյու Յորք) սրբերին՝ ապրել Օհայոյի իր հողի վրա: Սակայն երբ սրբերը ժամանեցին, նա խախտեց իր ուխտը և ճանապարհեց նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Կիսվեք երեխաների հետ, թե ինչ պատահեց այն սրբերի հետ, ովքեր եկել էին ապրելու Լեման Քոփլիի հողի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 54 բաժնի նախաբանը, տես նաև “Chapter 21: A Revelation to Settle in Missouri,” Doctrine and Covenants Stories, 81–83): Օգնեք նրանց պատկերացնել, թե ինչ կարող էին զգալ սրբերը, երբ Լեմանը խախտեց իր խոստումը:
-
Թղթե սիրտը մեջտեղից կտրեք և յուրաքանչյուր կեսը տվեք երկու երեխայի: Խնդրեք նրանց միասին պահել այդ երկու կեսերը, որպեսզի ամբողջական սիրտ ստացվի: Թող երեխաները հերթով պահեն սրտի այդ երկու կեսերը միասին: Օգնեք երեխաներին համեմատել դա Աստծո հետ կապած մեր ուխտերի կամ խոստումների հետ: Աստված միշտ պահելու է ուխտի Իր մասը, եթե մենք պահենք մերը:
-
Հիշեցրեք երեխաներին, որ երբ նրանք մկրտվեն, ապա ուխտ կամ խոստում կկապեն՝ հնազանդվելու Աստծո պատվիրաններին: Կարդացեք նրանց համար Վարդապետություն և Ուխտեր 54․6-ից այն մասին, թե ինչպես է Տերն օրհնում մարդկանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 51.19, 55
Ես կարող եմ օգտագործել Աստծո տված օրհնությունները՝ մյուսներին օրհնելու համար:
Տերը յուրաքանչյուրիս վստահել է պարգևներ և օրհնություններ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ Իր թագավորությունը կառուցելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Թաքցրեք «հավատարիմ», «արդար» և «իմաստուն» բառերը սենյակի տարբեր մասերում: Հրավիրեք երեխաներին նախ գտնել բառերը սենյակում, և ապա գտնել դրանք Վարդապետություն և Ուխտեր 51.19 հատվածում: Կարդացեք հատվածը միասին և խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում տնտես լինել: Անհրաժեշտության դեպքում միասին կարդացեք «Տնտես, տնտեսություն» բառերի բացատրության առաջին պարբերությունը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Երեխաներին պատմեք Վիլյամ Վ. Ֆելփսի մասին, ով թերթի տպագրիչ էր, նախքան ավետարանը լսելը և Կիրթլենդ տեղափոխվելը: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 55․1-4 հատվածները և թվարկել, թե Աստված ինչ էր ցանկանում, որ Վիլյամն աներ: Այս բաներից որո՞նք են վերաբերում մեզ բոլորիս, իսկ որոնք են հատուկ Վիլյամի համար՝ իր տաղանդների շնորհիվ: Խնդրեք երեխաներին բացահայտել այն տաղանդները, որոնք նրանք տեսնում են միմյանց մեջ, և քննարկեք, թե նրանք ինչպես կարող են օգտագործել այդ տաղանդները՝ Աստծուն և Նրա զավակներին ծառայելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 52․14-19
Աստված մի օրինակ է տվել, որպեսզի օգնի մեզ չխաբվել:
Այս հատվածներում Տերը տալիս է մի օրինակ, «որպեսզի [մենք] չխաբվենք» (Վարդապետություն և Ուխտեր 52.14) կեղծ ուսուցիչներից և ուղերձներից:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք երեխաներին մի օրինակ (հագուստ կարելու ձևվածք կամ ինչ-որ բան պատրաստելու նախագիծ), և խոսեք այն մասին, թե ինչով են օգտակար օրինակները: Որպեսզի օգնեք երեխաներին սովորել Տիրոջ օրինակի մասին, գրատախտակին գրեք այսպիսի արտահայտություններ. Ով որ , նա , Ով որ նա , և Նա, ով չէ : Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52․15-18 հատվածները և լրացնել բաց թողնված բառերը: Ինչո՞վ է այս օրինակն օգտակար մեզ համար (տես հատվածներ 14, 19):
-
Մի պարզ բան նկարեք և հրավիրեք երեխաներին հետևել ձեր տված օրինակին և նույնը նկարել: Այնուհետև նրանց հետ ուսումնասիրեք Տիրոջ օրինակը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 52.14-19 հատվածներում:
Ես միշտ պետք է պահեմ իմ ուխտերը:
Թեև մեր ուխտերն անձնական են, դրանք պահելու մեր հավատարմությունը կարող է ազդել ուրիշների կյանքի վրա: Լեման Քոփլիի և Քոլսվիլի (Նյու Յորք) սրբերի պատմությունը հաստատում է այս ճշմարտությունը:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք երեխաներին, թե ինչ պատահեց Քոլսվիլի (Նյու Յորք) այն սրբերի հետ, ովքեր եկել էին ապրելու Լեման Քոփլիի հողի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 54 բաժնի նախաբանը, տես նաև “Chapter 21: A Revelation to Settle in Missouri,” Doctrine and Covenants Stories, 81-82): Ի՞նչ կզգայիք, եթե լինեիք այդ սրբերից մեկը և պարզեիք, որ Լեմանը խախտել է հողերը տրամադրելու իր ուխտը: Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում մեզ մեր ուխտերը պահելու մասին: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 54.6 հատվածը, որպեսզի պարզեք, թե Տերը ինչ օրհնություն է տալիս նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:
-
Հիշեցրեք երեխաներին այն ուխտերի մասին, որոնք նրանք կապել են մկրտվելիս (տես Մոսիա 18.8–10): Օգնեք նրանց մտածել, թե ինչպես են պահում այս ուխտերը, նաև օգնեք նրանց հասկանալ, թե դա նրանց ինչպես կպատրաստի ապագայի լրացուցիչ ուխտերի համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Եթե երեխաները հաճույքով են կատարում այսօրվա վարժություններից որևէ մեկը, առաջարկեք, որ նրանք կրկնեն այդ վարժությունը տանը՝ իրենց ընտանիքի անդամների հետ: