Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46–48. «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»


Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48․ «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

լճակի մոտ հավաքված մարդիկ

The Camp Meeting, by Worthington Whittredge

Մայիսի 3-9-ը

Վարդապետություն և Ուխտեր 46-48

«Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»

Վարդապետություն և Ուխտեր 46-48 գլուխները կարդալիս մտածեք այն երեխաների մասին, ում դուք ուսուցանում եք: Լրացուցիչ գաղափարների համար վերանայեք «Ուշադիր լինել փոքր երեխաներին» բաժինը՝ այս նյութի սկզբում:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին նկարել այն, ինչ նրանք սովորել են նախորդ շաբաթվա դասին կամ տանը՝ նախորդ շաբաթվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում հուշեք նրանց: Այնուհետև թող նրանք պատմեն իրենց նկարների մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 46․2-6

Ես կարող եմ օգնել ուրիշներին ողջունված զգալ Եկեղեցում:

Բոլորս, ներառյալ երեխաները, ցանկանում ենք ողջունված և ընդունված զգալ: Ինչպե՞ս կարող եք այս հատվածների օգնությամբ ուսուցանել երեխաներին, որ կարողանան օգնել մարդկանց ողջունված զգալ Եկեղեցում:

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.5 հատվածը և ձեր բառերով պատմեք երեխաներին, թե այս հատվածն ինչի մասին է: Ցույց տվեք աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց նկարներ: Հարցրեք երեխաներին, թե այդ մարդկանցից որո՞նց է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք հրավիրենք մեր Եկեղեցու ժողովներին: Օգնեք երեխաներին փորձեր անել՝ հրավիրել ձեզ կամ միմյանց Եկեղեցու ժողովին կամ միջոցառմանը:

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե նրանց ընկերն առաջին անգամ է գալիս Եկեղեցի: Օգնեք նրանց մտածել եղանակներ, թե ինչպես կարող են օգնել իրենց ընկերոջը ողջունված զգալ Եկեղեցում: Թող նրանք փորձեն, թե ինչ են ասելու կամ անելու, երբ տեսնեն, որ իրենց ընկերը առաջին անգամ է եկել Եկեղեցի կամ դասարան:

Վարդապետություն և Ուխտեր 46․13-26

Երկնային Հայրը օրհնում է ինձ Իր պարգևներով:

Բոլոր երեխաները, ում դուք ուսուցանում եք, Երկնային Հոր որդին կամ դուստրն են, և Նա օրհնել է նրանց հոգևոր պարգևներով:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 46․13-26 կամ “Chapter 20: Gifts of the Spirit” (Doctrine and Covenants Stories, 77–80) երեխաներին որոշ պարգևների մասին պատմելու համար, որոնք Երկնային Հայրը տալիս է մեզ Իր Հոգու միջոցով և ինչու է տալիս դրանք: Հնարավորության դեպքում ցուցադրեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այդ պարգևներից յուրաքանչյուրը: Ժամանակ առ ժամանակ դադար առեք՝ հարցնելով երեխաներին, թե այդ պարգևներն ինչպես կարող են օգնել որևէ մեկին:

  • Երեխաներից մեկին տվեք մի բան, ինչը կարելի է կիսել, օրինակ՝ մի կտոր հաց կամ երկու խաղալիք: Խնդրեք այդ երեխային կիսվել մեկ այլ երեխայի հետ նրանով, ինչը տրվել է իրեն: Բացատրեք, որ Երկնային Հայրը մեզ պարգևներ է տալիս և ցանկանում է, որ մենք դրանք օգտագործենք ուրիշներին օգնելու համար: Երեխաներին պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք օրհնվել էիք, որովհետև ինչ-որ մեկը կիսվել էր ձեզ հետ իր հոգևոր պարգևով:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 46․8-26

Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ, որպեսզի օրհնեմ մյուներին:

Վարդապետություն և Ուխտեր 46 գլխում նկարագրված պարգևները և շատ այլ հոգևոր պարգևներ տրվում են Աստծուց՝ Սուրբ Հոգու միջոցով: Միասին ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 46 գլուխը, օգնեք երեխաներին պարզել, թե ինչ պարգևներ են նրանք ստացել, և ինչ պարգևներ կան, որոնց կարող են ձգտել:

Հնարավոր վարժություններ

  • Թղթիկների վրա գրեք հոգևոր պարգևներից մի քանիսը, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 46.13–26 և Հավատո Հանգանակներ 1.7-ում, և թաքցրեք թերթիկները սենյակում: Հրավիրեք յուրաքանչյուր երեխային գտնել թերթիկներից մեկը և պարզել, թե տվյալ պարգևը որ սուրբ գրության հատվածում է հիշատակվում: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46․8-9, 12 հատվածները: Երկնային Հայրն ինչո՞ւ է մեզ պարգևներ տալիս:

  • Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել այն հոգևոր պարգևները, որոնք հանդիպում են Վարդապետություն և Ուխտեր 46 գլխում: Ամեն պարգևը թվարկելիս խոսեք այն մասին, թե այդ պարգևն ինչպես կարող է օգտագործվել մյուսներին օրհնելու համար: Որպես օգնություն կարող եք նայել “Chapter 20: Gifts of the Spirit” (Doctrine and Covenants Stories, 77–80): Ասացեք երեխաներին, որ նրանցից յուրաքանչյուրն ունի հոգևոր պարգևներ: Խրախուսեք նրանց խնդրել Երկնային Հորը, որ օգնի ճանաչել իրենց պարգևները և հասկանալ, թե ինչպես կարող են դրանք օգտագործել ուրիշներին օգնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 47․1, 3

Ես կարող եմ գրել իմ պատմությունը:

Տերը կանչել էր Ջոն Ուիթմերին գրելու Եկեղեցու պատմությունը: Այսօր մենք առատորեն օրհնված ենք, ունենալով Եկեղեցու պատմությունը, որը պահպանվել է տարիների ընթացքում:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 47:1, 3-ը, և խնդրեք երեխաներին պարզել, թե Տերն ինչ էր ցանկանում, որ Ջոն Ուիթմերն աներ: Ի՞նչ է նշանակում հատված 3-ում հանդիպող «շարունակ» բառը: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, ծանոթանալով Եկեղեցու պատմությանը:

  • Եթե երեխաներն, ում դուք ուսուցանում եք, օրագիր են պահում, խնդրեք նրանց ասել, թե ինչի մասին են նրանք գրում իրենց օրագրերում: Երեխաներին հավանաբար դուր կգա լսել մի պատմություն ձեր մանկության օրագրից կամ որևէ նախնիի օրագրից:

  • Ցույց տվեք երեխաներին մի քանի օրինակներ, թե ինչպես կարող են կանոնավոր կերպով գրի առնել իրենց կյանքի պատմությունը: Օրինակ, նրանք կարող են գրել նոթատետրում, նկարներ հավաքել ու փակցնել ալբոմի մեջ, պատմությունը մուտքագրել համակարգիչ, կատարել ձայնագրություն կամ տեսագրություն: Օգնեք երեխաներին ցուցակագրել այն բաները, որոնք լավ կլիներ, որ ընդգրկեին իրենց անձնական պատմության մեջ, օրինակ՝ իրենց վկայությունն առ Հիսուս Քրիստոսը: Հրավիրեք երեխաներին այս գաղափարներից մի քանիսով ցուցանակ կամ պաստառ պատրաստել և իրենց հետ տուն տանել, որպեսզի հիշեցում ունենան՝ որ գրեն իրենց անձնական պատմությունները:

    սովորող աղջիկը

    Օրագրիրը պատմագրության եղանակներից մեկն է:

Վարդապետություն և Ուխտեր 48․1-4

Ես կարող եմ օգնել մարդկանց՝ կիսվելով նրանով, ինչ ինձ տվել են:

Տերը հորդորել է Օհայոյի սրբերին օգնել մյուս սրբերին՝ կիսվելով իրենց հողերով և փողով: Ինչպե՞ս կարող եք այս հատվածների օգնությամբ օգնել երեխաներին, որ ուղիներ փնտրեն՝ մյուսների հետ կիսվելու նրանով, ինչ տրվել է իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք Նյու Յորքի և Օհայոյի քարտեզը (տես ապրիլի 12–18-ի համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Բացատրեք, որ Տերը Նյու Յորքի և այլ շրջանների սրբերին պատվիրել էր հավաքվել Օհայոյում, բայց նրանցից շատերը բավարար գումար չունեին, որպեսզի տուն կառուցեին, երբ ժամանեցին: Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 48․1-4-ում գտնել, թե Տերն Օհայոյի սրբերին ինչ խնդրեց անել՝ օգնելու համար: Հարցրեք երեխաներին, թե իրենք ինչպե՞ս կցանկանային օգնել, եթե այդ ժամանակ ապրեին Օհայոյում: Մեզ ի՞նչ է տրվում այսօր և ինչպե՞ս կարող ենք դա ծառայեցնել մյուսներին: Որպես օրինակ տես “The Coat” (video, ChurchofJesusChrist.org).

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 48․4 հատվածը և երեխաներին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե Տերը սրբերին ինչ խնդրեց անել Իր աշխատանքին սատարելու համար: Բացատրեք, որ փող խնայելը նրանց թույլ կտար մի օր հող գնել և տաճար կառուցել: Մենք ինչի՞ համար կարող ենք գումար խնայել, որպեսզի օգնենք Տիրոջ գործին: Ցուցադրեք “First Things First” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը, և քննարկեք, թե տեսանյութի երեխաներն ինչպես կատարեցին գումար խնայելու Տիրոջ պատվիրանը:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քաջալերեք երեխաներին, որ տանը հարցնեն ընտանիքի անդամներից, թե ի՞նչ հոգևոր պարգև է նրանց տրվել: Նաև քաջալերեք երեխաներին աղոթել և ձգտել ունենալ Հոգու այն պարգևը, որը կցանկանային զարգացնել:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին սովորել սուրբ գրություններից: Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, այնուամենայնիվ, կարող եք օգնել նրանց սովորել սուրբ գրություններից: Օրինակ, երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել նրանց ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն։