Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50․ «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Մայիսի 10-16-ը
Վարդապետություն և Ուխտեր 49-50
«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»։
«Նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Վարդապետություն և Ուխտեր 50․24)։ Խորհեք, թե դուք ինչպես եք լույս ստանում՝ շարունակելով Աստծո հետ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Փրկիչը մեր «բարի հովիվն» է (Վարդապետություն և Ուխտեր 50.44): Նա գիտե, որ ոչխարները երբեմն թափառում են, իսկ անապատը շատ վտանգներ ունի: Ուստի Նա սիրով առաջնորդում է մեզ դեպի Իր վարդապետության ապահովությունը՝ հեռու վտանգներից, ինչպես օրինակ՝ «կեղծ ոգիներ[ից], որոնք տարածված են երկրի վրա՝ խաբելով աշխարհին» (Վարդապետություն և Ուխտեր 50.2): Նրան հետևել նշանակում է, որ մենք պետք է դադարենք հավատալ սխալ գաղափարներին ու ավանդույթներին: Սա ճիշտ էր Լեման Քոփլեի և ուրիշների համար Օհայոյում, ովքեր ընդունեցին վերականգնված ավետարանը, բայց դեռևս շարունակում էին հավատալ որոշ հավատալիքների, որոնք ճշմարիտ չէին: Վարդապետություն և Ուխտեր 49-ում Տերը հայտարարեց ճշմարտություններ, որոնք ուղղեցին Լեմանի նախորդ համոզմունքներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ ամուսնությունը և Փրկիչի Երկրորդ Գալուստը: Եվ երբ Օհայոյի նորադարձները «ստացա[ն] ոգիներ, որոնց [նրանք] չէի[ն] կարողանում հասկանալ», Տերը ուսուցանեց նրանց՝ ինչպես տարբերել Հոգու դրսևորումները (Վարդապետություն և Ուխտեր 50.15): Բարի Հովիվը համբերատար էր, Նա գիտեր, որ այս վաղ շրջանի Սրբերը մեր բոլորի նման «փոքր երեխաներ [էի]ն», ովքեր «պետք է աճե[ին] շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 50.40)։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 49․5-23
Ավետարանի ճշմարտությունները կարող են օգնել ինձ ճանաչել կեղծ ուսմունքները:
Նախքան Եկեղեցուն միանալը, Լեման Քոփլին եղել էր Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերության անդամ, որը հայտնի էր նաև որպես Շեյքերներ (տես “Leman Copley and the Shakers,” Revelations in Context, 117–21): Լեմանի հետ ունեցած զրույցից հետո Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հստակեցում էր փնտրում Շեյքերների որոշ ուսմունքների մասին, և Տերը պատասխանեց հայտնությամբ, որը տրված է բաժին 49-ում:
Շեյքերների որոշ համոզմունքների մասին նշված է բաժին 49-ի նախադրության մեջ: Նշեք կամ ընդգծեք ճշմարտությունները հատվածներ 5-23-ում, որոնք ուղղում են այս համոզմունքները: Մտածեք այսօր աշխարհում գոյություն ունեցող այլ կեղծ ուսմունքների և ավանդույթների մասին: Ավետարանական ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել ձեզ պաշտպանվել դրանցից:
Վարդապետություն և Ուխտեր 49․15-17
Տղամարդու և կնոջ ամուսնությունը Աստծո ծրագրի հիմնական մասն է:
Ամուսնության մասին ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 49․15-17-ից։ Ինչո՞ւ եք համարում, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական դեր է կատարում Աստծո ծրագրում: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է երկու պատճառ. «Պատճառ 1․ Տղամարդու և կնոջ հոգիների բնույթները լրացնում և կատարյալ են դարձնում միմյանց, և այդպիսով նախատեսված է, որ տղամարդիկ և կանայք միասին զարգանան դեպի վեհացումը: … Պատճառ 2․ Աստվածային ծրագրի համաձայն, տղամարդը և կինը պետք է երեխաներ աշխարհ բերեն և լավագույն պայմաններն ապահովեն երեխաների դաստիարակության և զարգացման համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84):
Տես նաև Ծննդոց 2.20–24, Ա Կորնթացիս 11.11, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 145:
Տիրոջ ուսմունքները կարող են պաշտպանել ինձ սատանայի խաբեություններից։
Օհայոյի նորադարձները շատ էին ցանկանում ստանալ հոգևոր դրսևորումներ, որոնք խոստացված են սուրբ գրություններում, բայց սատանան ևս շատ էր ցանկանում խաբել նրանց: Նրանք ցանկանում էին իմանալ՝ եթե ինչ-որ մեկը գոռում է կամ ուշաթափվում է, արդյո՞ք դա Հոգու ազդեցությունն է:
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են օգնել այդ նորադարձներին հասկանալ, թե ինչպես ճանաչել Սուրբ Հոգու դրսևորումները և խուսափել սատանայի նմանակների կողմից խաբվելուց: Դուք ի՞նչ սկզբունքներ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 50-ում, որով կարող եք կիսվել (տես հատկապես հատվածներ 22–25, 29–34, 40–46):
Տես նաև Բ Տիմոթեոս 3.13-17:
Վարդապետություն և Ուխտեր 50․13-24
Ուսուցիչներն ու սովորողները միասին շենանում են Հոգով:
Որպեսզի ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 50.13-24 հատվածները, կարող եք նկարել մի ուսուցիչ և մի սովորող և յուրաքանչյուրի կողքին կազմել բառերի ու արտահայտությունների ցուցակ այս հատվածներից, որոնք ձեզ ինչ-որ բան են ուսուցանում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման մասին: Երբևէ ունեցե՞լ եք փորձառություններ, որոնք ուսուցանել են ձեզ Հոգու կարևորությունը ուսուցման և ուսումնասիրության մեջ: Մտածեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր ջանքերը՝ որպես ավետարանն ուսումնասիրող և ավետարանի ուսուցիչ:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 49.2Ի՞նչ է նշանակում «փափագ[ել] իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին»: Դուք կարող եք ցուցադրել մասամբ ծածկված նկար, իսկ ընտանիքի անդամները թող կռահեն, թե ինչ է դա: Ի՞նչ է պատահում, երբ մենք ընդունում ենք ճշմարտության միայն մի մասը (տես 2 Նեփի 28.29): Ավետարանի լրիվությունն ինչպե՞ս է օրհնություն հանդիսանում մեզ համար:
-
Վարդապետություն և Ուխտեր 49․26-28Մենք ինչպե՞ս ենք օրհնված Տիրոջ հետևյալ խոստումով՝ «Ահա, ես կգնամ ձեր առջևից և ձեր թիկնապահը կլինեմ. և ես կլինեմ ձեր մեջ»: Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ զգացել են, որ Տերը «[գնում էր իրենց] առջևից» կամ զգացել են, որ Նա «[իրենց] մեջ [Էր]»։
-
Վարդապետություն և Ուխտեր 50․23-25Դուք կարող եք հավաքվել մի մութ սենյակում և կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.23–25-ը, ապա աստիճանաբար ավելացնել լույսը՝ մոմեր վառելով կամ մեկ առ մեկ վառելով լույսերը: Կարող եք նաև կարդալ այս հատվածները, մինչ դիտում եք, թե ինչպես է ծագում արևը առավոտյան: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք, որ մեր ավետարանի լույսը շարունակի աճել: Երբ այս շաբաթ ընտանիքի անդամները որևէ նոր բան սովորեն ավետարանի մասին, խրախուսեք նրանց դրանով կիսվել ընտանիքի հետ՝ գրելով որևէ երկտող և ամրացնելով այն լամպին կամ տան մեջ գտնվող մեկ այլ լուսատուի:
-
Վարդապետություն և Ուխտեր 50․40-46Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 50.40-46-ը, կարող եք ցույց տալ Փրկիչի նկարը, որն ուղեկցում է այս համառոտ շարադրանքին, ապա տվեք այսպիսի հարցեր. Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ Փրկիչը սիրում է Իր ոչխարներին: Ինչպե՞ս է Փրկիչը հովիվ հանդիսանում մեզ համար: Սուրբ գրություններից ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս այն գաղափարը, որ Փրկիչը հովիվ է, իսկ մենք՝ Նրա ոչխարները:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Jesus Has Risen», Երեխաների Երգարանից, 144։