Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48. «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»


Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48․ «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

մարդիկ հանդիպում են լճակի մոտ

Ճամբարի ժողովը, Ուորթիգթոն Ուիդրիջ

Մայիսի 3-9-ը

Վարդապետություն և Ուխտեր 46-48

«Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 46-48-ը, գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Ապա կարող եք հարցնել, ինչպես Երեց Ռիչարդ Գ. Սքոթն է առաջարկել. «Կա՞ ավելի շատ բան, որ ես պետք է իմանամ»(«Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 8):

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Փարլի Պ. Պրատը, Օլիվեր Քաուդերին, Զիբա Պիտերսոնը և Պիտեր Վիթմեր Կրտսերը հեռացան Կիրթլենդից և տեղափոխվեցին միսիոներական աշխատանքի այլ տարածք, նրանք թողեցին հարյուրից ավելի նորադարձներ, ովքեր ունեին մեծ խանդավառություն, բայց քիչ փորձառություն և ուղղորդում: Չկային ուսումնական ձեռնարկներ, ղեկավարների ուսուցման ժողովներ, գերագույն համաժողովի հեռարձակումներ. փաստորեն չկային նույնիսկ բավարար քանակությամբ Մորմոնի Գրքի օրինակներ՝ միմյանց փոխանցելու համար: Այս նորահավատներից շատերին վերականգնված ավետարանը գրավեց Հոգու սքանչելի դրսևորումների խոստումով, հատկապես նրանց, ում մասին նրանք գիտեին Նոր Կտակարանի ուսումնասիրությունից (տես, օրինակ Ա Կորնթացիս 12.1–11): Շուտով երկրպագության որոշ անսովոր արտահայտություններ, ներառյալ գետնին ընկնելը կամ օձի նման գալարվելը, ցուցադրվում էին նրանց Եկեղեցու ժողովներին: Շատերը դժվարանում էին տարբերել, թե որ դրսևորումներն էին Հոգուց, իսկ որոնք՝ ոչ: Տեսնելով այս խառնաշփոթը, Ջոզեֆ Սմիթն աղոթեց օգնության համար: Տիրոջ պատասխանը հավասարապես արժեքավոր է այսօր, երբ մարդիկ հաճախ մերժում կամ անտեսում են Հոգու բաները: Տերը հայտնեց, որ այդ հոգևոր դրսևորումներն իրական են և պարզաբանեց, թե ինչ են դրանք. դրանք պարգևներ են սիրառատ Երկնային Հորից, որոնք «տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են [Նրան] և պահում են [Նրա] բոլոր պատվիրանները» (Վարդապետություն և Ուխտեր 46.9):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 46․1-6

Ջանասիրաբար ճշմարտություն որոնողներն ընդունված են Տիրոջ Եկեղեցում երկրպագելու համար:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ժողովները պետք է լինեն աշխարհի ամենահյուրընկալ և ոգեշնչող հավաքների թվում: Ըստ Վարդապետություն և Ուխտեր 46.1-6-ում տրված Տիրոջ խորհրդի, մենք ինչպե՞ս պետք է ընդունենք նրանց, ովքեր հաճախում են մեր ժողովներին: Արդյո՞ք ձեր ընկերները կամ շրջապատի մարդիկ ջերմ ընդունելություն են գտնում ձեր ծխի երկրպագության ծառայությունների ժամանակ: Դուք ի՞նչ եք անում, որպեսզի Եկեղեցու ժողովները դարձնեք այնպիսի վայր, որտեղ մարդիկ ցանկանան վերադառալ։ Խորհեք այն մասին, թե Եկեղեցու ժողովներին Սուրբ Հոգուն հետևելու ձեր ջանքերն ինչպես կարող են ազդել ձեր փորձառության վրա:

Տես նաև 3 Նեփի 18.22–23, Մորոնի 6.5–9,; “Welcome,” video, ComeUntoChrist.org; “Religious Enthusiasm among Early Ohio Converts,” Revelations in Context, 105–11:

1:17

Բարի գալուստ ComeUntoChrist.org

Վարդապետություն և Ուխտեր 46․7-33

Տերը հոգևոր պարգևներ է տվել իր զավակներին օրհնելու համար։

Վաղ շրջանի Սրբերը հավատում էին հոգևոր պարգևներին, բայց առաջնորդության կարիք ունեին դրանց նպատակի վերաբերյալ: Երբ ուսումնասիրեք Հոգու պարգևները՝ օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 46.7–33-ը, խորհեք, թե ինչու է կարևոր, որ դուք «միշտ մտապահե[ք], թե ինչի համար են դրանք տրված» (հատված 8). Մտածեք, թե այս հատվածներն ինչպես են առնչվում Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի այս հայտարարությանը. «Այս պարգևները տրվում են նրանց, ովքեր հավատարիմ են Քրիստոսին: Դրանք կօգնեն մեզ և կուսուցանեն ավետարանի ճշմարտությունները։ Դրանք կօգնեն մեզ օրհնել ուրիշներին։ Դրանք կուղեկցեն մեզ դեպի մեր Երկնային Հայրը» (“Gifts of the Spirit,” Ensign, Feb. 2002, 16). Այս հատվածներից ուրիշ ի՞նչ եք սովորում հոգևոր դրսևորումների մասին։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ «չխաբվե[լ]» (հատված 8):

Խորհեք, թե որոնք են ձեր հոգևոր պարգևները, և ինչպես կարող եք օգտագործել դրանք «Աստծո զավակների օգտի համար» (հատված 26): Եթե դուք ունեք հայրապետական օրհնություն, այն հավանաբար հաստատում է ձեզ տրված պարգևները:

Տես նաև , “,” topics.ChurchofJesusChrist.org:

Վարդապետություն և Ուխտեր 47

Տերը ցանկանում է, որ Իր Եկեղեցին վարի պատմագրություն:

Եկեղեցու պատմագրությունը վարելու Ջոն Ուիթմերի կոչումը շարունակեց պատմագիրների երկար ավանդույթը Աստծո ժողովրդի մեջ (տես 2 Նեփի 29.11–12, Մովսես 6.5, Աբրահամ 1.28, 31): Փաստորեն, Եկեղեցու պատմագրի և մատենագրի պաշտոնները մինչև այսօր էլ գոյություն ունեն: Ձեր կարծիքով, պատմագրությունն ինչո՞ւ է այդքան կարևոր Տիրոջ համար: Խորհեք սրա շուրջ, երբ կարդաք Ջոն Ուիթմերին ուղղված Նրա հրահանգները այս հանձնարարության մասին բաժին 47-ում: Նաև դիտարկեք, թե ինչ անձնական փորձառություններ պետք է գրանցեք: Օրինակ, Տերն ինչ է սովորեցրել ձեզ, որը դուք ցանկանում եք գրանցել:

Երբ խորհեք այս հարցերի շուրջ, դիտարկեք հետևյալ գաղափարը, որն առաջարկել է Յոթանասունից Երեց Մարլին Կ. Ջենսենը, ով 2005-2012թթ. ծառայել է որպես Եկեղեցու պատմագիր և մատենագիր:

«Մենք գրանցումներ ենք կատարում, որպեսզի օգնենք մեզ հիշել:… Մենք ցանկանում ենք օգնել Եկեղեցու անդամներին հիշել այն հրաշալի բաները, որոնք Աստված արել է Իր զավակների համար: … Անցյալի դասերն օգնում են մեզ հաղթահարել մեր ներկան և հույս են տալիս մեր ապագայի համար» (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, Dec. 2007, 28, 33):

Որպեսզի ավելին իմանաք ներկայումս Եկեղեցու պատմաբանի ղեկավարությամբ կատարվող աշխատանքի մասին, այցելեք history.ChurchofJesusChrist.org:

Ջոն Ուիթմեր

Ջոն Ուիթմերը կանչվել էր, որպեսզի վարեր Եկեղեցու պատմագրությունը:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 46․2-6Մեր ընտանիքն ի՞նչ կարող է անել հավաստիանալու համար, որ ուրիշներն ընդունված են զգում մեր Եկեղեցու ժողովներին (տես նաև 3 Նեփի 18.22–23): Նկարը, որն ուղեկցում է այս համառոտ շարադրանքին, կարող է օգնել այս քննարկմանը:

Վարդապետություն և Ուխտեր 46․7-26Ի՞նչ հոգևոր պարգևներ ենք տեսնում միմյանց մեջ։ Այդ պարգևներն ինչպե՞ս կարող են օրհնել մեր ընտանիքը։

Վարդապետություն և Ուխտեր 47Ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր ընտանիքի անդամներին գրանցել իրենց անձնական պատմությունները շաբաթվա ընթացքում: Ձեր անձնական օրագրից կարող եք կիսվել որոշ գրառումներով կամ որևէ պատմություն պատմել ձեր նախնիներից մեկի մասին (տես FamilySearch.org): Որոշ ընտանիքներ շաբաթական մի քանի րոպե են հատկացնում, որպեսզի գրառումներ կատարեն իրենց օրագրերում: Կարող եք տրամադրել որոշ հուշումներ օրագրի համար, օրինակ՝ «Այս շաբաթ ի՞նչ պատահեց, որի մասին կկամենայիք տեղեկացնել ձեր թոռներին» կամ՝ «Արդյո՞ք այս շաբաթ տեսել եք Տիրոջ ձեռքը ձեր կյանքում»: Փոքր երեխաները կարող են նկարել իրենց փորձառությունները կամ կարող եք տեսագրել նրանց որևէ պատմություն պատմելիս: Ի՞նչ օրհնություններ եք ստանում «կանոնավոր պատմագրություն» վարելուց (հատված 1):

Վարդապետություն և Ուխտեր 48Օհայոյի Սրբերին պատվիրվեց իրենց հողը կիսել նրանց հետ, ովքեր Միացյալ Նահանգների արևելքից տեղափոխվում էին Օհայո: Մենք ինչո՞վ կարող ենք կիսվել՝ ուրիշների կարիքները հոգալու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Have I Done Any Good?» (Hymns, no. 223):

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք պատմություններ և օրինակներ Ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար Փրկիչն օգտագործում էր պատմություններ և առակներ։ Ձեր կյանքից հիշեք օրինակներ և պատմություններ, որոնք կարող են կենդանացնել ավետարանի սկզբունքները ձեր ընտանիքի համար (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,22):

մարդիկ եկեղեցում

Երկնային Հայրը Իր զավակներին տալիս է հոգևոր պարգևներ ուրիշների կյանքն օրհնելու համար: