Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ․ «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր»


Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ․ «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2021

Նկար
Քրիստոսի արձանը

Մարտի 29-ից ապրիլի 4-ը

Զատիկ

«Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր»

Երբ պատրաստվեք Զատիկի կիրակին նշել Փրկիչի Հարության հիշատակը, մտածեք, թե ինչպես է ժամանակակից հայտնությունը խորացրել ձեր հավատքը, որ Հիսուս Քրիստոսն Աստծո միածին Որդին է և աշխարհի Քավիչը։

Գրի առեք ձեր տպավորությունները

1836 թվականի ապրիլի 3-ին Զատիկի կիրակի էր։ Նոր նվիրագործված Կիրթլենդի տաճարում հավաքված Սրբերին հաղորդությունը սպասավորելուց հետո Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին տաճարի վարագույրի հետևում գտան հանգիստ մի տեղ, որտեղ ծնկի իջան լուռ աղոթքի։ Ապա, այդ սուրբ օրը, երբ ամենուր քրիստոնյաները հիշում էին Հիսուս Քրիստոսի Հարությունը, հարություն առած Փրկիչը հայտնվեց Իր տաճարում և հայտարարեց․ «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր» (Վարդապետություն և Ուխտեր 110․4

Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը նա է, «ով ապրում է»։ Դա ոչ միայն նշանակում է, որ երրորդ օրը Նա գերեզմանից բարձրացավ և հայտնվեց իր գալիլեացի աշակերտներին: Դա նշանակում է, որ Նա ապրում է այսօր։ Այսօր Նա խոսում է մարգարեների միջոցով։ Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։ Այսօր Նա բժշկում է սպիացած հոգիներ և կոտրված սրտեր։ Այսպիսով, մենք կարող ենք կրկնել Ջոզեֆ Սմիթի զորեղ վկայության խոսքերը. «Բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը… որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրո՛ւմ է» (Վարդապետություն և Ուխտեր 76․22)։ Մենք կարող ենք լսել Նրա ձայնը այս հայտնություններում։ Մենք կարող ենք տեսնել Նրա ձեռքը մեր կյանքում։ Եվ կարող ենք զգալ այս նախադասության ուրախությունը․ «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» (Օրհներգեր, հր. 38

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 29․5, 38․7, 62․1, 76․11–14, 20–24, 110․1–10

Հիսուս Քրիստոսն ապրում է

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հարություն առած Փրկիչին տեսավ մի քանի անգամ, և այդ դեպքերից երկուսը գրված են Վարդապետություն և Ուխտերում։ Երբ կարդացիք 76․11–14, 20–24, 110․1–10 հատվածները, ի՞նչը ձեզ տպավորեց Ջոզեֆ Սմիթի վկայության մեջ։ Ինչո՞ւ է նրա վկայությունն արժեքավոր ձեզ համար։

Վարդապետություն և Ուխտերի միջոցով Փրկիչը վկայեց Իր առաքելության և աստվածայնության մասին։ Կենդանի Քրիստոսի մասին ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 29․5, 38․7, 62․1 հատվածների Իր խոսքերից։ Դուք կարող եք գրի առնել այդպիսի հայտարարություններ, որոնց դուք կհանդիպեք Վարդապետություն և Ուխտերն ուսումնասիրելիս։

Տես նաև Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17։

Վարդապետություն և Ուխտեր 29․26–27, 42․45–46, 63․49, 88․14–17, 27–31, 93․33–34

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ:

Ջոզեֆ Սմիթը գիտեր, թե ինչ էր նշանակում սգալ սիրելի մարդու մահը։ Նրա երկու եղբայրները՝ Ալվինը և Կարլոսը, մահացան երիտասարդ տարիքում։ Ջոզեֆն ու Էմման հողին հանձնեցին վեց զավակ, և բոլորն էլ երկու տարեկանից փոքր։ Սակայն ստացած հայտնության շնորհիվ Ջոզեֆը հավերժական հասկացողություն ձեռք բերեց Աստծո հավերժական ծրագրի վերաբերյալ։ Մտածեք Վարդապետություն և Ուխտեր 29․26–27, 42․45–46, 63․49, 88․14–17, 27–31, 93․33–34։ Ինչպե՞ս են այդ հայտնությունները փոխում մահվան հանդեպ ձեր տեսակետը։ Ինչպե՞ս կարող են դրանք փոխել ձեր ապրելակերպը։

Տես նաև Ա Կորնթացիս 15, Մ․ Ռասսել Բալլարդ, «Մահացածների փրկագնման տեսիլքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 71–74, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 174–76։

Վարդապետություն և Ուխտեր 18․10–13, 19․16–19, 45․3–5, 76․69–70

Հիսուս Քրիստոսը «կատարյալ քավություն» կատարեց։

Զատիկի ժամանակ Փրկիչի վրա կենտրոնանալու միջոցներից մեկը Վարդապետություն և Ուխտերի հայտնություններն ուսումնասիրելն է, որոնք ուսուցանում են Նրա քավիչ զոհաբերության մասին: Դրանցից մի քանիսը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 18․10–13, 19․16–19, 45․3–5, 76․69–70 հատվածներում։ Գուցե դուք կարողանաք ցուցակ կազմել Փրկիչի Քավության ճշմարտությունների մասին, որոնք դուք կգտնեք այս հատվածներում: Ձեր ուսումնասիրությունն ամրապնդելու համար ձեր ցուցակին կարող եք ավելացնել «Քավել, քավություն» բաժնի սուրբ գրության հատվածները (Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org

Ահա որոշ հարցեր, որոնք կօգնեն ձեր ուսումնասիրության ժամանակ․

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն ընտրեց տառապանքը։

  • Ի՞նչ պետք է անեմ, որ ստանամ Նրա զոհաբերության օրհնությունները։

  • Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, որ Նրա Քավությունը փոխում է իմ կյանքը։

Նկար
Հիսուսն աղոթելիս

Տերունական աղոթք, Յոնգսունգ Կիմ

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Գերագույն համաժողով։Քանի որ այս համաժողովը համընկնում է այս տարվա Զատիկի կիրակի օրվա հետ, կարող եք մտածել, թե ինչպես են համաժողովների ուղերձները (ներառյալ երաժշտությունը) խորացնում ձեր ընտանիքի վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ, փոքր երեխաները կարող են նկարել Փրկիչի նկարը կամ ցույց տալ Նրա նկարը, երբ նրանք ելույթ կամ երաժշտություն լսեն Հիսուս Քրիստոսի մասին։ Ընտանիքի մյուս անդամները կարող են կազմել այն ճշմարտությունների ցուցակը, որոնք նրանք լսում են Փրկիչի մասին։ Դրանից հետո ընտանիքի անդամները կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց նկարներով, ցուցակներով կամ վկայություններով։

Վարդապետություն և Ուխտեր 88․14–17, 138․17, 50։Ձեր ընտանիքը կարող է մտածել որևէ համանմանություն կամ առարկայական դաս, որպեսզի բացատրի, թե ինչ է նշանակում մեռնել և հարություն առնել․ որևէ բան, որը ցույց է, թե ինչպես են մարմինն ու հոգին բաժանվում և կրկին միավորվում, ինչպես օրինակ՝ ձեռքը և ձեռնոցը։ Ինչպե՞ս են այս հատվածները մեծացնում մեզ համար Փրկիչի կատարած գործերի հանդեպ մեր երախտագիտությունը։

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»։Փրկիչի մասին ժամանակակից մարգարեների վկայությունների մասին քննարկում սկսելու համար կարող եք ընտանիքի անդամներին խնդրել կարդալ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հատվածներ (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, կազմի ներսում) և կիսվել, թե ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք նաև ցույց տալ “Apostle Testimony Montage” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում, որոնք ոգեշնչում են մեզ։

«Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ»։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին մտածել այն բազմաթիվ եղանակների մասին, որոնցով հարություն առած Փրկիչն օրհնում է մեզ, դուք կարող եք միասին երգել «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (օրհներգեր, հր. 38), և կապել այս երգի ճշմարտությունները հետևյալ հատվածների ճշմարտությունների հետ․ Վարդապետություն և Ուխտեր 6․34, 45․3–5, 84․77, 98․18, 138․23։ Հնարավոր է, ձեր ընտանիքը ցանկանա գրել օրհներգի լրացուցիչ հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե նրանք ինչպես գիտեն, որ նրանց Քավիչն ապրում է։

Զատիկի տեսանյութի և այլ նյութերի համար տես Easter.ComeUntoChrist.org։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Jesus Has Risen,” Երեխաների Երգարանից, 70։

Բարելավել մեր ուսուցումը

Ամենօրյա առարկաների մեջ գտեք ուսուցման պահեր: Մտածեք, թե ձեր ընտանիքի անդամների ամենօրյա փորձություններն ինչպես կարող են առաջ բերել իմաստալից զրույցներ ավետարանի ճշմարտության մասին (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 4)։ Օրինակ, ջրհեղեղը կարող է լավ հնարավորություն լինել, որ զրուցեք այն մասին, թե ինչպես է Աստված օրհնություններ հեղում Իր զավակների վրա։

Նկար
Հիսուսը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին

«Հիսուս Քրիստոսը հայտնվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին», Վոլթեր Ռեյն

Տպել