Օգոստոսի 2-8-ը Վարդապետություն և Ուխտեր 85-87. «Կանգնեք սուրբ տեղերում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Օգոստոսի 2-8-ը Վարդապետություն և Ուխտեր 85-87, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Օգոստոսի 2-8-ը
Վարդապետություն և Ուխտեր 85-87
«Կանգնեք սուրբ տեղերում»։
Հոգին կարող է առաջնորդել ձեզ ուսումնասիրել բաժիններ 85–87-ում տրված սկզբունքները, որոնք լուսաբանված չեն այս համառոտ շարադրանքում: Հետևեք Նրա հուշումներին։
Գրի առեք ձեր տպավորությունները
Սուրբ Ծնունդը սովորաբար ժամանակ է՝ խորհելու այնպիսի ուղերձների շուրջ, ինչպիսիք են՝ «երկրի վերայ խաղաղութիւն» և «մարդկանց մէջ հաճութիւն» (տես Ղուկաս 2.14): Բայց 1832թ. դեկտեմբերի 25-ին Ջոզեֆ Սմիթի միտքը զբաղված էր պատերազմի սպառնալիքով: Հարավային Կարոլինան հենց նոր էր անհնազանդություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը և պատրաստվում էր կռվի: Եվ Տերը հայտնեց Ջոզեֆին, որ սա միայն սկիզբն էր. Նա հայտարարեց. «Պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 87.2): Թվում էր, որ այս մարգարեությունը կատարվելու էր շուտով:
Բայց դա չպատահեց: Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում Հարավային Կարոլինան և Միացյալ Նահանգների կառավարությունը հասան փոխհամաձայնության և պատերազմը կանխվեց: Բայց հայտնությունը միշտ չէ, որ իրականանում է այդ ժամանակ կամ այն ձևով, ինչպես մենք ենք ակնկալում: Գրեթե 30 տարի այն իրադարձություններից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը նահատակվեց և Սրբերը տեղափոխվեցին արևմուտք, Հարավային Կարոլինան ապստամբեց, որին հետևեց քաղաքացիական պատերազմը: Այդ ժամանակից ի վեր աշխարհով մեկ բռնկված պատերազմը պատճառ դարձավ, որ «երկրի բնակիչները սգան» (Վարդապետություն և Ուխտեր 87.6): Չնայած մարգարեությունն, ի վերջո, իրականացավ, այս հայտնության արժեքը նվազ է կանխագուշակելիս, թե դժբախտությունները երբ կգան, և ավելի մեծ է ուսուցանելիս, թե ինչ անել, երբ դրանք տեղի են ունենում: Խորհուրդը նույնն է 1831, 1861 և 2021 թվականներին. «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք» (հատված 8):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 85․1-2
Ճիշտ է «պատմության գրանցում վարելը»:
«Պատմությունը», որը նկարագրված է հատված 1-ում, գրանցել է նրանց անունները, ովքեր «օրինական ձևով ժառանգություն ստա[ցան]» Սիոնում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 72.24–26): Սակայն պատմությունն ավելի քան վարչական էր. այն նաև արժեքավոր գրանցում է Սրբերի «ապրելակերպի, նրանց հավատքի և գործերի» մասին (հատված 2):
Արդյո՞ք դուք կատարում եք անձնական գրանցումներ կամ պահում եք օրագիր: Ի՞նչ կարող եք գրանցել ձեր ապրելակերպի, հավատքի և գործերի մասին, որը կարող է օրհնություն լինել ապագա սերունդների համար: Այդ պատմությունն ինչպե՞ս կարող է օրհնություն լինել ձեզ համար:
Տես նաև՝ “Journals: ‘Of Far More Worth than Gold,’ Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2011), 125–33; “Turning Hearts” (video, ChurchofJesusChrist.org):
Հոգին խոսում է «մեղմ, հանդարտ ձայնով»:
Խորհեք այն խոսքերի շուրջ, որոնք Ջոզեֆ Սմիթն օգտագործեց՝ նկարագրելով Հոգին Վարդապետություն և Ուխտեր 85.6-ում: Ո՞ր իմաստով է Հոգու ձայնը «մեղմ» ու «հանդարտ»: Որո՞նք են այն մի քանի բաները, որոնց միջոցով այն «թափանցում է» ձեր կյանք:
Երբ մտածում եք, թե Հոգին ինչպես է խոսում ձեզ հետ, դիտարկեք այս նկարագրությունները, որոնք տրված են Ջոզեֆ Սմիթի միջոցով. Վարդապետություն և Ուխտեր 6.22–24, 8.2–3, 9.7–9, 11.12–13, 128.1: Հիմնվելով ձեր կարդացածի վրա, ձեր կարծիքով, դուք ի՞նչ պետք է անեք, որպեսզի Սուրբ Հոգու ձայնը ավելի լավ թափանցի:
Տես նաև Գ Թագավորաց 19.11–12, Հելաման 5.30:
Արդարները կհավաքվեն վերջին օրերում:
Վարդապետություն և Ուխտեր 86.1–7 հատվածները պարունակում են Տիրոջ կողմից տրված ցորենի և որոմների առակի բացատրությունը մի փոքր այլ շեշտադրմամբ, քան տրված է Մատթեոս 13.24–30, 37–43-ում: Երբ համեմատում եք երկուսը, ի՞նչ տարբերություններ եք տեսնում: Քննարկեք, թե ցորենի և որոմների առակը, այս տարբերություններով հանդերձ, ինչու արժե կրկնել «վերջին օրերին, նույնիսկ այժմ» (Վարդապետություն և Ուխտեր 86.4): Ի՞նչ կարող եք սովորել այս առակից և վերջին օրերի դրա մեկնաբանությունից:
Ինչպես գրանցված է հատվածներ 8–11-ում, Տերը հետո խոսեց քահանայության, վերականգնման և Իր ժողովրդի փրկության մասին: Ի՞նչ կապեր եք տեսնում այս հատվածների և ցորենի ու որոմների առակի միջև: Դուք ինչպե՞ս կարող եք լինել «փրկիչ՝ [Տիրոջ] ժողովրդի համար (հատված 11):
Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց «Ուրացություն», «Քահանայության Վերականգնումը», topics.ChurchofJesusChrist.org:
Խաղաղությունը կարելի է գտնել «սուրբ տեղերում»:
Ի լրումն այս ֆիզիկական վտանգների՝ «արյունահեղությամբ … [և] սովով, և պատուհասով, և երկրաշարժով» (Վարդապետություն և Ուխտեր 87.6), այս հայտնության խորհուրդը կարող է նաև վերաբերել հոգևոր վտանգներին, որոնց մենք բոլորս բախվում ենք այս վերջին օրերում: Որո՞նք են ձեր «սուրբ տեղերը» (հատված 8), որտեղ դուք խաղաղություն և ապահովություն եք գտնում: Ի՞նչն է տվյալ վայրը սուրբ դարձնում: Բացի ֆիզիկական տեղակայումներից, գուցե կան սուրբ ժամանակներ, սուրբ գործեր և սուրբ մտքեր, որոնք կարող են խաղաղություն պարգևել: Ի՞նչ է նշանակում «մի շարժվեք» այդ տեղերից:
Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Տունը, ուր բնակվում է Տիրոջ Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 22–25, Saints, 1:163–64, “Peace and War,” Revelations in Context, 158–64:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 85․6Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին ճանաչել Հոգու մեղմ, հանդարտ ձայնը: Խաղացեք որևէ խաղ, որում ինչ-որ մեկը կարևոր հրահանգներ է շշնջում շեղող աղմուկի մեջ: Ի՞նչը կարող է շեղել մեզ Սուրբ Հոգու ձայնը լսելուց: Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել, թե նրանք ինչ են անում, որպեսզի լսեն Հոգու ձայնը:
-
Վարդապետություն և Ուխտեր 86Նկարելով նկարներ կամ նայելով դրանց, գուցե ձեր ընտանիքի անդամները հասկանան ցորենի և որոմների առակը: Կարող եք սկսել՝ դիտելով Մատթեոս 13.24–30-ում նկարագրված առարկաների նկարները: Ապա ձեր ընտանիքը կարող է պիտակավորել նկարները Վարդապետություն և Ուխտեր 86.1–7-ում տրված բացատրություններով: Ինչո՞վ ենք մենք նման ցորենին։ Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել հրեշտակներին, որոնք հավաքում են ցորենը:
-
Վարդապետություն և Ուխտեր 87.8Որպեսզի քննարկում անցկացնեք այն մասին, թե ձեր տունն ինչպես ավելի սուրբ վայր դարձնեք, կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին մի տուն ձևավորել ինչ-որ մեկի համար, ով սիրում է Փրկիչին: Սա կարող է հանգեցնել գաղափարների այն մասին, թե ինչպես «վերաձևավորել» ձեր տունը, որպեսզի այն դարձնեք խաղաղության մի վայր՝ աշխարհի հոգևոր վտանգների մեջ: Հետևյալ երգերը կարող են ձեզ գաղափարներ տալ. «Սեր տան մեջ», «Home Can Be a Heaven on Earth» (Hymns, nos. 294, 298), կամ «Where Love Is» (Children’s Songbook, 138–39):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից։
Առաջարկվող երգ. «Where Love Is», Children’s Songbook, 138–39: