Օգոստոսի 2-8-ը: Վարդապետություն և Ուխտեր 85-87. «Կանգնեք սուրբ տեղերում», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Օգոստոսի 2-8-ը: Վարդապետություն և Ուխտեր 85-87, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Օգոստոսի 2-8-ը
Վարդապետություն և Ուխտեր 85-87
«Կանգնեք սուրբ տեղերում»։
Քանի որ երեխաների հետ ձեր դասի ժամանակը սահմանափակ է, փնտրեք հոգևոր առաջնորդություն՝ իմանալու համար, թե սուրբ գրություններից որ սկզբունքները պետք է շեշտեք: Վստահեք ձեր ստացած հուշումներին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք երեխաներին վերջին մի քանի դասերի ժամանակ օգտագործած որոշ նկարներ և գործնական աշխատանքի էջեր, և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են հիշում դրանց մասին դասարանում կամ տանը իրենց սովորածից:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Սուրբ Հոգին խոսում է «մեղմ հանդարտ ձայնով»:
Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Եթե ձեր սաներին միայն ուսուցանեք, թե ինչպես ճանաչեն ու հետևեն Հոգու հուշումներին, ապա դուք կօրհնեք նրանց կյանքն անչափ և հավերժորեն» (“To Learn and to Teach More Effectively” [Brigham Young University Education Week devotional, Aug. 21, 2007], 5, speeches.byu.edu):
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես է նկարագրել Հոգին. «Այո՛, այսպես է ասում մեղմ հանդարտ ձայնը» (Վարդապետություն և Ուխտեր 85.6): Խնդրեք երեխաներին մի քանի հանդարտ բաների անուններ տալ (ցույց տվեք նկարներ, եթե օգնության կարիք ունեն): Խնդրեք նրանց կքանստել, հնարավորինս մեղմ ու հանդարտ ձևով: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող է ձայնը հանդարտ լինել, և թող նրանք փորձեն լսել և խոսել հանդարտ ձայնով: Պատմեք այն ժամանակների մասին, երբ Հոգին խոսել է ձեզ հետ մեղմ ու հանդարտ ձայնով:
-
Երեխաներին սովորեցրեք մի երգ Հոգու մասին, օրինակ՝ «Սուրբ Հոգին» (Children’s Songbook, 56): Հրավիրեք նրանց շշուկով երգել այն ձեզ հետ: Ի՞նչ է ուսուցանում այս երգը Սուրբ Հոգու մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, թե նրանք երբ կարող են զգալ Հոգու ազդեցությունը (օրինակ՝ աղոթելիս, օրհներգեր երգելիս կամ ուրիշներին օգնելիս):
Վարդապետություն և Ուխտեր 86․11
Ես կարող եմ լույս լինել ուրիշների համար:
86-րդ բաժնում նկարագրվում է այն կարևոր գործը, որը Տերը ցանկանում է, որ վերջին օրերում կատարեն Իր ծառաները: Այս գործում երեխաները կարող են օգնել` լույս լինելով իրենց շրջապատի մարդկանց համար:
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք երեխաների համար Վարդապետություն և Ուխտեր 86.11 հատվածից այս նախադասությունը. «Օրհնված եք դուք, եթե շարունակեք իմ բարության մեջ, որպես լույս՝ հեթանոսների համար [կամ մարդկանց, ովքեր չունեն ավետարանը]»: Ինչպե՞ս է լույսն օրհնում մեզ: Ինչի՞ է նման, երբ մենք լույս չունենք: Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել այն մարդկանց համար, ովքեր չգիտեն ավետարանի մասին: Օգնեք երեխաներին մտածել, թե մենք ինչպես կարող ենք Հիսուսի բարությամբ կիսվել մյուսների հետ:
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենց ընկերներից մեկը փորձում է քայլել մթության մեջ (անջատեք լույսերը, եթե հարմար է): Ինչո՞ւ է դժվար քայլել մթության մեջ: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեր ընկերոջը: Բացատրեք, որ երբ հետևում ենք Փրկիչին, դա նման է լույս արձակելուն՝ որպեսզի մարդիկ տեսնեն ճանապարհը:
-
Լիահոնա և Ընկեր ամսագրերում հաճախ են լինում պատմություններ երեխաների մասին, ովքեր լավ օրինակ են: Գտեք այդպիսի մի պատմություն և կիսվեք երեխաների հետ, որպեսզի ոգևորեք նրանց նույնպես լավ օրինակ լինել:
Մեր տները կարող են լինել «սուրբ տեղեր»:
Ոչ մի տուն կատարյալ չէ, բայց կան բաներ, որոնք բոլորս կարող ենք անել, որպեսզի մեր տները դառնան խաղաղության սուրբ վայրեր:
Հնարավոր վարժություններ
-
Բացատրեք երեխաներին, որ Ջոզեֆ Սմիթն անհանգստանում էր այն բանի համար, թե ինչ էր կատարվում աշխարհում: Ամփոփեք 87 բաժնի նախաբանը կամ կարդացեք “Chapter 30: A Revelation about War” (Doctrine and Covenants Stories, 117–18, տես նաև տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org-ում): Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչն էր ստիպել Ջոզեֆին անհանգստանալ: Որպեսզի ուսուցանեք Տիրոջ խոսքերն այդ խնդիրների վերաբերյալ, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87.8 հատվածը:
-
Ցույց տվեք տաճարի նկար և պատմեք, թե ինչու է տաճարը սուրբ վայր: Ցույց տվեք մի տան նկար և օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են իրենց տները տաճարի պես սուրբ դարձնել (տե՛ս այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Մենք ինչո՞ւ ենք ուզում լինել սուրբ տեղերում:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հոգին խոսում է «մեղմ հանդարտ ձայնով»:
Աշխարհում շատ շեղող հանգամանքներ կան, որոնք դժվարացնում են Հոգուն լսելը: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին, որ լսեն Հոգու ձայնը:
Հնարավոր վարժություններ
-
Հարցրեք երեխաներին, թե նրանք ի՞նչ կպատասխանեն, եթե ինչ-որ մեկը հարցնի նրանց, թե ինչպե՞ս են իմանում, որ Սուրբ Հոգին է խոսում իրենց հետ: Հրավիրեք նրանց կարդալ, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը նկարագրել Հոգու ձայնը Վարդապետություն և Ուխտեր 85.6 հատվածում:
-
Ցածր ձայնով նվագարկեք մի օրհներգ կամ երեխաների երգերից մեկը և խնդրեք երեխաներից մեկին կռահել, թե որ երգն է հնչում, իսկ մյուսները թող շեղելու նպատակով աղմկեն՝ օրինակ, ծափահարեն կամ ոտքերով դոփեն գետնին: Այնուհետև խնդրեք երեխաներին դադարել շեղելը և քննարկեք, թե ինչով է սա նման Սուրբ Հոգու ձայնը լսելուն, երբ հեռացնում ենք շեղումները մեր կյանքից: Օգնեք երեխաներին մտածել այն շեղումների մասին, որոնք նրանք կարող են հեռացնել, որպեսզի ավելի հաճախ զգան Հոգին:
Ես կարող եմ օգնել Աստծո ժողովրդին հավաքելու գործում:
Ցորենի և որոմների առակը վերաբերում է «վերջին օրերին, նույնիսկ այժմ» (Վարդապետություն և Ուխտեր 86.4): Օգտագործեք այս առակը, որպեսզի օգնեք երեխաներին ոգեշնչում զգալ՝ մասնակցելու ցորենի հավաքմանը (հատված 7):
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին պատմեք ցորենի և որոմների առակը կամ հրավիրեք երեխաներից մեկին պատմել այն (տես Մատթեոս 13.24-30): Հրավիրեք երեխաներին այդ առակից որևէ բան նկարել: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.1-7 հատվածները և խնդրեք երեխաներին իրենց նկարածների վրա գրել, թե ինչ է տվյալ նկարը ներկայացնում:
-
Պատրաստեք ցորենի մի քանի փոքր նկարներ կամ պատկերներ և դրանք թաքցրեք սենյակի տարբեր մասերում: Երեխաներին հրավիրեք օգնել «հավաքել» ցորենը և դրա վրա գրել մի մարդու անուն, ում նրանք կարող են «հավաքել» դեպի Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ է նշանակում հավաքել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք դա անել: Ի՞նչ է նշանակում «շարունակել [Փրկիչի] բարության մեջ», և ինչպե՞ս է դա օգնում մեզ, որ հավաքենք մարդկանց դեպի Նա:(Վարդապետություն և Ուխտեր 86․11):
Ես կարող եմ «կանգնել սուրբ տեղերում»:
Երեխաներն, ում դուք ուսուցանում եք, կյանքի ընթացքում կբախվեն հոգևոր և ֆիզիկական տարբեր վտանգների: Դուք կարող եք օգնել նրանց պատրաստվել դիմակայելու այդ վտանգներին՝ սովորեցնելով նրանց գտնել և կանգնել սուրբ տեղերում:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 87.6 հատվածը, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ է ասել, որ տեղի է ունենալու վերջին օրերում: Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ մարտահրավերների հետ են երբեմն բախվում իրենց տարիքի երեխաները: Հրավիրեք նրանց հատված 8-ում գտնել, թե Տերն ինչ է ասել, որ մենք պետք է անենք դժվարին ժամանակներում: Ասեք երեխաներին, թե որոնք են ձեզ համար սուրբ տեղերը:
-
Օգնեք երեխաներին կազմել սուրբ տեղերի, սուրբ մտքերի և սուրբ գործողությունների ցուցակ, որոնք կօգնեն նրանց հաղթահարել հոգևոր վտանգը (գաղափարների համար տես “Standing in Holy Places” and “Stand Ye in Holy Places—Bloom Where You’re Planted” տեսանյութերը՝ ChurchofJesusChrist.org): Հրավիրեք երեխաներին, որ իրենց ցուցակն իրենց մոտ պահեն՝ անհրաժեշտության դեպքում անդրադառնալու համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան, որը կանեն իրենց տունը կամ կյանքը «սուրբ տեղ» դարձնելու համար: