Օգոստոսի 16-22-ը: Վարդապետություն և Ուխտեր 89-92. «Խոստումով սկզբունք», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Օգոստոսի 16-22-ը: Վարդապետություն և Ուխտեր 89-92, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար
Օգոստոսի 16-22-ը
Վարդապետություն և Ուխտեր 89-92
«Խոստումով սկզբունք»
Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 89-92 բաժինների ճշմարտությունները, խորհեք, թե ինչ նոր ու ստեղծագործական եղանակներով կարող եք օգնել երեխաներին, որ հասկանան դրանք:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին նկարել և խոսել այս շաբաթ իրենց արած լավ գործերի մասին, որոնք ուղղված են եղել իրենց մարմինների և հոգիների խնամքին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կօրհնվեմ, եթե հնազանդվեմ Իմաստության Խոսքին:
Ուսուցանեք երեխաներին, որ մեր մարմինները Երկնային Հոր պարգևներն են, և Նա ցանկանում է, որ մենք լավ հոգ տանենք դրանց մասին:
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 89.10-17 հատվածներում Տիրոջ տված պատվիրանները, նկարեք կամ ցույց տվեք այն օգտակար բաները, որոնք մենք կարող ենք ուտել կամ այն բաները, որոնք կարող ենք անել, որպեսզի մեր մարմինները առողջ լինեն (տե՛ս նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Նաև օգնեք երեխաներին հասկանալ, որ ալկոհոլը, ծխախոտը, թեյը, սուրճը և վնասակար դեղահաբերը վնասում են մեր մարմինները, և Տերը նախազգուշացրել է մեզ, որ չօգտագործենք դրանք: Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան, որ կարող են անել այս շաբաթ՝ իրենց մարմիններն առողջ պահելու համար:
-
Հրավիրեք երեխաներին հերթով նկարել գրատախտակին Իմաստության Խոսքում ուսուցանվող որևէ դրույթ: Թող մյուսները կռահեն, թե ինչ է նկարում յուրաքանչյուր երեխան: Խոսեք 89-րդ բաժնում ուսուցանվող Տիրոջ պատվիրանի մասին, որը վերաբերում է տվյալ նկարին:
-
Օգտագործեք հետևյալ օրինակը կամ ձեր մտածած օրինակներից մեկը՝ ցույց տալով, թե մենք ինչպես ենք օրհնվում, հնազանդվելով Իմաստության Խոսքին (տես Վարդապետություն և Ուխտեր 89.18-21): Միասին պարզ վարժություն կատարեք, օրինակ՝ տեղում քայլք կամ վազք, ապա ձևացրեք, իբր շատ «հոգնած» եք կամ «նվաղած» (հատված 20): Վկայեք Տիրոջ խոստումների մասին:
-
Ցույց տվեք մի տաճարի նկար և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում: Օգտագործեք մի երգ ֆիզիկական առողջության մասին, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (Երեխաների Երգարան, 73), որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մեր մարմինները տաճարի պես են մեր հոգիների համար և Աստված ցանկանում է, որ մեր մարմիններն առողջ պահենք: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող ենք հոգ տանել մեր մարմինների մասին և թող երեխաները դերախաղով ցույց տան այդ գործողությունները:
Աստված մեզ մարգարեներ է տալիս, որպեսզի մեզ առաջնորդեն և պաշտպանեն:
Օգնեք երեխաներին հասկանալ, թե Տիրոջ մարգարեներն ինչպես կարող են օգնել մեզ ապահովություն գտնել կյանքի փոթորիկներում:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք երեխաներին հին մարգարեների նկարներ և պատմեք նրանց, թե ինչպես են այդ մարգարեները նախազգուշացրել ժողովրդին իրենց օրերում: (Գաղափարների համար տես “Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11):
-
Մենք ինչո՞ւ պետք է լսենք Աստծո մարգարեներին: Ցույց տվեք ներկայիս մարգարեի նկարը և կիսվեք մի քանի մտքերով, որոնց մասին նա վերջերս ուսուցանել կամ նախազգուշացրել է մեզ: Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, թե մենք ինչպես կարող ենք հետևել մարգարեին: Կիսվեք ձեր վկայությամբ Վարդապետություն և Ուխտեր 90.5-ում ուսուցանվող ճշմարտությունների մասին: (Նկատի ունեցեք, որ «պատգամներ» նշանակում է հայտնություններ կամ մարգարեներ, ովքեր ստանում են դրանք):
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Իմաստության Խոսքն օգնում է ինձ առողջ լինել մարմնով և հոգով:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնը երիտասարդներին խորհուրդ է տվել նախապես ծրագրել, թե ինչ պետք է անեն, երբ ալկոհոլի կամ թմրանյութերի գայթակղություն ունենան: Այնուհետև նա ուսուցանել է. «Դուք կհասկանաք, որ գայթակղությունն ավելի քիչ է վերահսկում ձեզ: Դուք արդեն որոշում կկայացնեք, թե ինչպես արձագանքել և ինչպես վարվել: Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ որոշում կայացնել» («Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 48): Քաջալերեք երեխաներին, ում դուք ուսուցանում եք, որոշել այժմ, ամբողջ կյանքի համար՝ ապրել Իմաստության Խոսքով:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին բաժանեք երկու խմբի, մի խմբին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.1-4, իսկ մյուս խմբին՝ 18-21 հատվածները: Խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ինչո՞ւ է Տերը մեզ տվել Իմաստության Խոսքը: Իմաստության Խոսքով ապրելն ինչպե՞ս կօրհնի ինձ ֆիզիկապես և հոգեպես:
-
Կազմեք բաց թողնված բառերով նախադասություններ, օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնի արտահայտությունները, օրինակ՝ « սահմանված են մարդու և կենդանիների օգտագործման համար» կամ «և ու չեն նվաղի» (հատվածներ 14, 20): Հրավիրեք երեխաներին զույգերով աշխատել և գտնել պատասխանները 89 բաժնում: Երեխաները կարող են տեսակավորել նախադասությունները հետևյալ խմբերի. օգտակար բաներ մեր մարմինների համար, վնասակար բաներ մեր մարմինների համար և օրհնություններ:
-
Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.4 հատվածը, մյուս երեխային՝ կարդալ Երեց Սթիվենսոնի ելույթից վերոնշյալ մեջբերումը: Մենք ինչո՞ւ պետք է հիմա որոշենք հնազանդվել Իմաստության Խոսքին, այլ ոչ թե սպասենք գայթակղության պահին: Օգնեք երեխաներին դերախաղով ներկայացնել, թե ինչպես կարձագանքեն, եթե ինչ-որ մեկը, թեկուզ ընկերներից, առաջարկում է նրանց մի բան, ինչը հակառակ է Իմաստության Խոսքին: Ինչպե՞ս է մեզ պաշտպանում Իմաստության Խոսքին հնազանդվելը:
Վարդապետություն և Ուխտեր 90.2, 5, 14-16
Առաջին Նախագահությունը կրում է «արքայության բանալիները»:
1833թ. տրված Տիրոջ հրահանգներն Առաջին Նախագահության մասին (Ջոզեֆ Սմիթ, Սիդնի Ռիգդոն և Ֆրեդերիկ Գ. Վիլյամս) կարող են ամրապնդել երեխաների վկայությունները ներկայիս Առաջին Նախագահության վերաբերյալ:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 90.14-16 հատվածները և գրել մի քանի բաներ, որոնք Տերը խնդրել էր Առաջին Նախագահությանն անել: Ցույց տվեք երեխաներին ներկայիս Առաջին Նախագահության նկարը և պատմեք մի բան նրանց մասին: (Դուք կարող եք կարդալ նրանց կենսագրականները “Living Prophets and Church Leaders” վերնագրի ներքո՝ ChurchofJesusChrist.org-ում): Կիսվեք ձեր վկայությամբ նրանց աստվածային կոչումների և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք նրանց խորհրդին հետևելով:
-
Երեխաների հետ վերընթերցեք մի բան, ինչ ուսուցանել է Առաջին Նախագահության անդամը: Ապա միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90․5: Նշեք, որ «պատգամներ» նշանակում է հայտնություններ կամ մարգարեներ, ովքեր ստանում են դրանք: Ի՞նչ է նշանակում «ընդունում են Աստծո պատգամները … չլինի թե թեթև բան համարեն»: Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ մարգարեները և այն, ինչ նրանք ուսուցանում են, կարևոր են մեզ համար:
Հոգին կօգնի ինձ իմանալ, թե որն է ճշմարիտը:
Երբ կարդաք, թե Տերն ինչ է ասել Ջոզեֆ Սմիթին Պարականոն գրքերի մասին, մտածեք, թե այս խորհուրդն ինչպես կարող է օգնել երեխաներին տարբերել ճիշտն ու սխալը, որոնց կբախվեն իրենց ողջ կյանքի ընթացքում:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնի նախաբանը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ են Պարականոն գրքերը (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Պարականոն գրքեր», scriptures.ChurchofJesusChrist.org): Օգնեք երեխաներին մտածել այլ աղբյուրների մասին, ինչպես օրինակ՝ լրատվամիջոցների, որտեղ մենք կարող ենք գտնել «շատ բաներ … որոնք ճշմարիտ են» և «շատ բաներ, որոնք ճշմարիտ չեն» (հատվածներ 1-2): Այնուհետև հրավիրեք երեխաներին ուսումնասիրել 91-րդ բաժինը իմանալու համար, թե ինչ է ասել Տերը, որ մենք կարող ենք անել, որպեսզի տարբերենք ճիշտն ու սխալը:
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 91.4-6 հատվածները, և հարցրեք երեխաներին, թե այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում Սուրբ Հոգու մասին: Հրավիրեք երեխաներին կիսվել անձնական փորձառությամբ, երբ «Հոգին հայտն[ել] է ճշմարտությունը» նրանց: Կիսվեք նաև ձեր փորձառություններով: Ուրիշ ի՞նչ եղանակներով Հոգին կարող է օգնել մեզ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին այսօր՝ իրենց մարմնի և հոգու համար հոգ տանելու մասին կամ Իմաստության Խոսքին հնազանդվելու իրենց նպատակների մասին: