Օգոստոսի 16-22-ը Վարդապետություն և Ուխտեր 89-92. «Խոստումով սկզբունք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Օգոստոսի 16-22-ը Վարդապետություն և Ուխտեր 89-92, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Օգոստոսի 16-22-ը
Վարդապետություն և Ուխտեր 89-92
«Խոստումով սկզբունք»
Աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 89–92-ը և գրանցեք ձեր ստացած հոգևոր հուշումները: Զգայուն եղեք այն բանի հանդեպ, թե ուսումնասիրելիս ինչպես է «Հոգին հայտնում ճշմարտությունը» (Վարդապետություն և Ուխտեր 91.4):
Գրի առեք ձեր տպավորությունները
Մարգարեների դպրոցում Մարգարե Ջոզեֆ Սմիթը Իսրայելի երեցներին ուսուցանեց, թե ինչպես կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Նրանք քննարկում էին հոգևոր ճշմարտություններ, աղոթում էին միասին, ծոմ էին պահում և պատրաստվում էին քարոզելու ավետարանը: Բայց ինչ-որ բան կար՝ ժողովների մթնոլորտի հետ կապված, որը կարող է տարօրինակ թվալ նաև այսօր, և Էմմային նույնպես, թվում էր, որ ճիշտ չէր: Ժողովների ժամանակ տղամարդիկ ծխում էին և ծխախոտ ծամում, որն այդ ժամանակի համար սովորական բան էր, բայց այն սև բծեր էր թողնում փայտե հատակին և սուր հոտ՝ օդում: Էմման իր մտահոգություններով կիսվեց Ջոզեֆի հետ, իսկ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը: Արդյունքը հայտնությունն էր, որն ավելին էր, քան ծուխը և ծխախոտի սև բծերը: Այն Սրբերին և նրանց գալիք սերունդներին տվեց «խոստումով սկզբունք»՝ ֆիզիկական առողջության, «իմաստություն և գիտության մեծ գանձեր»-ի խոստումներ (Վարդապետություն և Ուխտերի 89.3, 19):
Տես նաև Սրբերը, 1․166-68։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Իմաստության Խոսքը «խոստումով սկզբունք» է:
Երբ Մարգարեների դպրոցի երեցները լսեցին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը կարդում Իմաստության Խոսքը, նրանք անմիջապես «կրակի մեջ նետեցին իրենց ծխամորճներն ու ծամելու ծխախոտի չափաբաժինները» (Սրբեր, 1․168): Այդ ժամանակ Իմաստության Խոսքը համարվում էր ավելի շատ նախազգուշացում, քան պատվիրան, բայց նրանք ցանկանում էին ցուցադրել հնազանդվելու իրենց պատրաստակամությունը: Հավանաբար դուք արդեն ձեր կյանքից «նետել եք» այն նյութերը, որոնց դեմ զգուշացնում է Իմաստության Խոսքը, բայց դուք ուրիշ ի՞նչ կարող եք սովորել այս հայտնությունից: Դիտարկեք հետևյալ գաղափարները.
-
Փնտրեք արտահայտություններ, որոնք գուցե չեք նկատել, կամ նախկինում դրանց մասին չեք մտածել։ Ի՞նչ եք սովորում դրանցից։
-
Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինը ընդգրկում է մի քանի խոստումներ (տես հատված 18–21): Ձեր կարծիքով, ի՞նչ են նշանակում այս խոստումները:
-
Այս հայտնությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:
-
Ի՞նչ օրինակներ եք տեսել «չարիքների և դավադրությունների … դավադիր մարդկանց սրտերում» (հատված 4):
-
Մտածեք հայտնության մասին որպես «խոստումով սկզբունքի» (հատված 3). դրանք հարատև ճշմարտություններ են, որոնք ղեկավարում են որոշման կայացումը, ոչ թե պարզապես պատվիրանների և արգելքների ցուցակը: Ի՞նչ սկզբունքներ եք գտնում, որոնք կարող են ղեկավարել ձեր որոշումները։
Ժամանակակից մարգարեները նույնպես նախազգուշացրել են այլ վնասակար նյութերի և վարքագծի դեմ՝ Իմաստության Խոսքում նշվածներից բացի (տես «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն», Երիտասարդներին զորացնելու համար, 25–27): Ի՞նչ հուշումներ եք ստանում՝ ձեր մտքի և ձեր մարմնի մասին ավելի լավ հոգ տանելու համար:
Տես նաև Դանիել 1, Ա Կորնթացիս 6.19–20, Սուրբ գրքերի ուղեցույց, «Իմաստության Խոսքը», topics.ChurchofJesusChrist.org; “The Word of Wisdom,” Revelations in Context, 183–91; addictionrecovery.ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 90․1-17
Առաջին Նախագահությունը կրում է «արքայության բանալիները»:
Բաժին 90-ում Տերը հրահանգներ տվեց Ջոզեֆ Սմիթի, Սիդնի Ռիգդոնի և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի «ծառայության և նախագահության» (հատված 12) մասին, որի անդամներն այժմ կոչվում են Առաջին Նախագահություն: Ի՞նչ եք սովորում Առաջին Նախագահության մասին հատվածներ 1-17-ից: Վերանայեք Առաջին Նախագահության վերջին ուղերձները: Նրանց խոսքերն ինչպե՞ս են «բացահայտում արքայության խորհուրդները» ձեզ համար (հատված 14): Դրանք ինչպե՞ս են «կարգի դ[նում] այս եկեղեցու և արքայության բոլոր գործերը» (հատված 16):
Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Աջակցող հավատքի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 58–60:
Վարդապետություն և Ուխտեր 90․24
«Բոլոր բաները միաժամանակ կգործեն [իմ] բարիքի համար»:
Խորհեք ձեր ունեցած փորձառությունների շուրջ, որոնք վկայում են Տիրոջ խոստումի մասին Վարդապետություն և Ուխտեր 90.24: Կարող եք գրի առնել այդ փորձառությունները և դրանցով կիսվել ընտանիքի անդամի կամ որևէ սիրելի մարդու հետ, գուցե ինչ-որ մեկի, ով հավաստիացման կամ խրախուսանքի կարիք ունի։ Եթե կան օրհնություններ, որոնց դուք դեռ սպասում եք, խորհեք, թե դուք ինչ կարող եք անել, որ հավատարիմ մնաք, երբ սպասում եք, թե ինչպես «բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»:
Վարդապետություն և Ուխտեր 90․28-31
Ո՞վ էր Վիեննա Հագուեսը:
Վիեննա Հագուեսը ծնվել է 1787թ. հունիսի 10-ին Մասաչուսեթսում: Վիեննան, ով հավատքով կին էր և ուներ նշանակալի կարողություն, առաջին անգամ հանդիպեց միսիոներներին 1831թ.: Երբ նա վկայություն ձեռք բերեց, որ նրանց ուղերձը ճշմարիտ էր, ճամփորդեց, որ հանդիպի Մարգարեին Կիրթլենդում (Օհայո), որտեղ էլ մկրտվեց:
Վիեննան հնազանդվեց իրեն ուղղված Տիրոջ խորհրդին Վարդապետություն և Ուխտեր 90.28–31-ում: Նրա նվիրաբերումը Տիրոջը, ներառյալ նվիրատվությունները, որոնք նա ավելի վաղ կատարել էր Կիրթլենդում, արվել էին Եկեղեցու համար մի վճռական ժամանակում, երբ ղեկավարները փորձում էին հող գնել Կիրթլենդ Տաճարի կառուցման համար: Իր կյանքի ընթացքում Վիեննան «հավատարիմ է[ր], և … ծույլ» չէր և, ի վերջո, կարողացավ «բնակվել խաղաղությամբ» (հատված 31) Սոլթ Լեյք Հովտում, որտեղ նա մահացավ 96 տարեկանում:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 89Ձեր ընտանիքի անդամները կարող են նկարել կամ գտնել Վարդապետություն և Ուխտեր 89-ում նշված ուտելիքների և այլ նյութերի նկարները: Ապա կարող եք խաղալ որևէ խաղ. ընտանիքի անդամները կարող են հերթով ընտրել պատահական նկարներ և աղբամանի մեջ դնել այն բաները, որոնք մենք չպիտի օգտագործենք, իսկ ափսեի մեջ՝ այն բաները, որոնք պետք է օգտագործենք: Ինչպե՞ս են հատվածներ 18-21-ում տրված խոստումներն իրականացել մեր կյանքում:
Կարդալով «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար (25–27) գրքույկում, կարող եք քննարկում սկսել այն մասին, թե ինչպես այլ եղանակներով հոգ տանենք մեր առողջության և Աստծո խոստացած օրհնությունների մասին:
-
Վարդապետություն և Ուխտեր 90․5Խոսեք այն մասին, թե դուք ինչպես եք «ընդունում Աստծո [հայտնությունները կամ մարգարեների] պատգամները»: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ դրանք «թեթև բան» են մեզ համար:
-
Վարդապետություն և Ուխտեր 91Դուք կարող եք քննարկել, թե Տիրոջ խորհուրդը Պարականոն գրքերի մասին (տես հատվածներ 1–2) որքանով է առնչվում այն լրատվամիջոցների հետ, որոնց ձեր ընտանիքը առնչվում է այսօր (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Պարականոն գրքեր», scriptures.ChurchofJesusChrist.org): Կարող եք նաև կիսվել փորձառություններով, երբ «լուսավորված [լինելով] Հոգով» (հատված 5), կարողացել եք ճիշտը տարբերել սխալից:
-
Վարդապետություն և Ուխտեր 92․2Ի՞նչ է նշանակում՝ լինել Եկեղեցու «գործունյա անդամ»:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Տերն ինձ մի տաճար պարգևեց», Children’s Songbook, 153։