Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. «Այն Քո տունն է` Քո սրբության վայրը»


Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110․ «Այն քո տունն է՝ քո սրբության վայրը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ջոն ՄակՆոթըն

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 109-110

«Այն քո տունն է՝ քո սրբության վայրը»

Վկայակոչելով Վարդապետություն և Ուխտեր 109.24-28 հատվածները, Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Ես ձեզ հրավիրում եմ պարբերաբար ուսումնասիրել և աղոթքով խորհել ձեր կյանքի և ձեր ընտանիքի հետ այս սուրբ գրությունների առնչության մասին» (“Honorably Hold a Name and Standing,” Ensign or Liahona, May 2009, 99): Ուսումնասիրելիս մտածեք այս հրավերի մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Կիրթլենդի տաճարի դռները պիտի բացվեին 1836թ. մարտի 27-ի առավոտյան ժամը 8:00-ին: Բայց սրբերը, ովքեր փափագում էին մասնակցել նվիրագործման ծառայություններին, սկսեցին հավաքվել դեռ ժամը 7:00-ից: Երբ անհամբեր երկրպագուները արագ զբաղեցրին նստարաններն ու միջանցքները, Ջոզեֆ Սմիթն առաջարկեց մեկ այլ սենյակ: Երբ այդտեղ էլ արդեն տեղ չկար, ծրագրեցին երկրորդ նիստը: Եվ միայն ապրողները չէին, որ ձգտում էին ներկա լինել: Բազմաթիվ ականատեսներ վկայեցին, որ նվիրագործման ընթացքում և դրանից հետո տաճարի ներսում և նույնիսկ տանիքի վրա հրեշտակաների են տեսել: Հավանաբար «երկնային զորքերը» եկել էին «երգելու և գոչելու» վերջին օրերի սրբերի հետ («Աստծո Հոգին», Հիմներ, հ. 2):

Ինչո՞ւ էր այդպիսի հուզմունք տիրում վարագույրի երկու կողմերում: Սրբերին տրված խոստումը, որ «զորությամբ կօժտվեք ի վերուստ», պատճառներից մեկն էր, որ նրանք հավաքվել էին Օհայոյում (Վարդապետություն և Ուխտեր 38.32): Եվ ավելի մեծ խոստումներ կային ապագայի համար: Տերը հայտարարել է. «Եվ սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին» (Վարդապետություն և Ուխտեր 110.10): Դարաշրջանը, որում մենք ապրում ենք այժմ՝ տաճարային արագացված աշխատանքով և արարողություններով, որոնք հասանելի են միլիոնավոր մարդկանց՝ ապրող, թե մահացած, սկիզբ է առել Կիրթլենդում, երբ «երկրի վրայից վարագույրը սկսեց պատռվել» («Աստծո Հոգին»):

Տես նաև Saints, 1:232-41; “A House for Our God,” Revelations in Context, 169-72:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 109

Տերը ցանկանում է օրհնել ինձ Իր սուրբ տանը:

Որոշ առումներով Կիրթլենդի տաճարը տարբերվում էր այսօրվա մեր իմացած տաճարներից: Չկային զոհասեղաններ և մկրտության ավազան, մահացածների համար մկրտության և կնքման արարողությունները դեռ չէին վերականգնվել: Սակայն 109-րդ բաժնում նկարագրված օրհնությունները, Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքը այն օրհնություններն են, որոնք մենք այսօր ստանում ենք Տիրոջ տանը: Վերանայեք հետևյալ հատվածները՝ այդ օրհնություններից մի քանիսը գտնելու համար: Այդ օրհնությունների մասին կարդալիս, խորհեք, թե ինչու են դրանք կարևոր ձեր և ձեր ընտանիքի համար:

Հատվածներ 5, 12-13 (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110.6-8): Տաճարում Տերը կարող է հայտնվել մեզ, և մենք կարող ենք զգալ Նրա զորությունը:

Հատվածներ 9, 17-19, 26, 78-79: Տաճարում մենք մեզ վրա ենք վերցնում Տիրոջ անունը:

Հատվածներ 22-23: Երբ մենք կապում և պահում ենք տաճարային ուխտերը, Տերը մեզ Իր գործը կատարելու զորություն է տալիս:

Հատվածներ 24-33: Եթե մենք արժանավոր լինենք տաճար հաճախելուն, կարող ենք ստանալ Տիրոջ պաշտպանությունը:

Այլ օրհնություններ.

Հոգին ի՞նչ է ոգեշնչում ձեզ անել, որպեսզի ստանաք այս օրհնությունները:

Վարդապետություն և Ուխտեր 109

Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքը ուսուցանում է ինձ, թե ինչ բան է աղոթքը:

Բաժին 109-ը նվիրագործման աղոթք է, որը տրվել էր Ջոզեֆ Սմիթին հայտնության միջոցով (տե՛ս բաժնի նախաբանը): Ի՞նչ եք սովորում աղոթքի մասին այս բաժնից: Կարդալով այն, դուք կարող եք մտածել ձեր սեփական աղոթքների մասին: Դուք ի՞նչ տպավորություններ եք ստանում, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր հաղորդակցությունը Երկնային Հոր հետ: Օրինակ՝ ինչի՞ մասին էր Մարգարեն աղոթում այս աղոթքում:

Վարդապետություն և Ուխտեր 110․1-10

Տերը կարող է հայտնվել ինձ տաճարում:

Ի՞նչ եք մտածում Փրկիչի մասին, կարդալով Վարդապետություն և Ուխտեր 110․1-10 հատվածները: Ինչպե՞ս է Նա հայտնվել ձեզ տաճարում: Ինչպե՞ս է Նա օգնում ձեզ իմանալ, որ Ինքն ընդունում է ձեր ջանքերն ու զոհաբերությունները:

Կիրթլենդի տաճարի ներսի մասը

Կիրթլենդի Տաճարի յուրաքանչյուր ծայրում կան ամբիոններ քահանայություն կրողների համար:

Վարդապետություն և Ուխտեր 110․11-16

Աստծո գործն իրականացնելու համար անհրաժեշտ քահանայության բանալիներն այսօր կան Եկեղեցում:

Որպեսզի հասկանաք, թե ինչ են քահանայության բանալիները, որոնք Մովսեսը, Եղիասը և Եղիան շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում, կարող եք կարդալ Երեց Քվենթին Լ. Քուքի ելույթը՝ «Նախապատրաստվել հանդիպել Աստծուն» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 114-17): Երեց Քուքը նկարագրել է, թե ինչպես են այդ բանալիներն առնչվում Եկեղեցու այսօրվա աշխատանքին: Դուք կարող եք նաև սովորել այս հին մարգարեների մասին, ուսումնասիրելով «Մովսես», «Եղիաս», և «Եղիա» վերնագրերը սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Խորհեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք այս բանալիների հետ կապված աշխատանքին:

Տես նաև «Քահանայության բանալիներ», Հավատքին հավատարիմ, 126–27, Հենրի Բ. Այրինգ, «Նա գնում է մեր առջևից», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 66–69։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 109:Ընտանիքով գտեք բաժին 109-ում հատվածներ, որոնք ոգեշնչում են ձեզ ավելի շատ ժամանակ անցկացնել տաճարում (օրինակ, «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» թեմայի ներքո թվարկված հատվածները): Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք անել այն, ինչ առաջարկել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ «գտնել եղանակներ Տիրոջ հետ պարբերաբար պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, լինել Նրա սուրբ տանը, իսկ հետո պահել այդ պայմանավորվածությունները ճշգրտությամբ և ուրախությամբ» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 114): Եթե դուք կամ ձեր ընտանիքը դեռ չեք եղել տաճարում, կարող եք temples.ChurchofJesusChrist.org կայքէջի օգնությամբ պատրաստվել տաճար գնալու համար:

Վարդապետություն և Ուխտեր 109.78-80:«Աստծո Հոգին» (Hymns, no. 2) օրհներգը գրվել է Կիրթլենդի տաճարի նվիրագործման համար և դրանից հետո այն հնչել է բոլոր տաճարների նվիրագործման առիթներով: Դուք կարող եք միասին երգել այս երգը և գտնել արտահայտություններ, որոնք խորացնում են ձեր երախտագիտությունը վերջին օրերի տաճարների համար: Ինչպե՞ս է այս օրհներգը առնչվում Վարդապետություն և Ուխտեր 109․78-80 հատվածների ուղերձի հետ:

Դուք կարող եք գտնել ձեզ ամենամոտ գտնվող տաճարի նվիրագործման աղոթքը temples.ChurchofJesusChrist.org կայքում:

Վարդապետություն և Ուխտեր 110:Երբ ձեր ընտանիքի անդամները կարդան բաժին 110-ը և դիտեն այս օժանդակ նյութի վերջում զետեղված նկարները, հրավիրեք նրանց պատկերացնել, թե ինչ կզգային, եթե Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի հետ ներկա լինեին Կիրթլենդի տաճարում: Ձեր ընտանիքի անդամներին հնարավորություն տվեք կիսվել, թե ինչ են նրանք զգում Փրկիչի հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 110․15:Ի՞նչը կարող է օգնել, որ ձեր զավակների «սրտերը» դառնան դեպի իրենց նախնիները: Որոշ զվարճալի գաղափարներ կարող եք գտնել FamilySearch.org/discovery կայքում: Դուք կարող եք աշխատել միասին՝ գտնելով այն նախնիներին, որոնք կարիք ունեն տաճարային արարողությունների և ծրագրեք կատարել այդ արարողությունները տաճարում: Դուք նաև կարող եք զրուցել այն մասին, թե Եղիայի կողմից Կիրթլենդի տաճարում վերականգնված աշխատանքն ինչպես է մեծացնում ձեր սերը ձեր նախնիների հանդեպ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ. «Աստծո Հոգին», Hymns, no. 2։

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Հոգևոր դրսևորումներ և Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարի նվիրագործումը

Կրակի պես այրվում է, Գլեն Ս. Հոպկինսոն

Ստորև բերված են վերջին օրերի սրբերի խոսքերը, որոնք ներկա են եղել Կիրթլենդի տաճարի նվիրագործման և դրան հաջորդող մյուս հանդիպումների ժամանակ: Շատերը համեմատել են իրենց փորձառությունները հին սրբերի ունեցած փորձառությունների հետ, երբ նրանք «զորությամբ [են] օժտվել ի վերուստ» Պենտեկոստեի օրերին (Ղուկաս 24.49, տես նաև Գործք 2.1-4, Վարդապետություն և Ուխտեր 109.36-37):

Էլիզա Ռ. Սնոու

«Այդ նվիրագործման արարողությունների մասին կարելի է շատ խոսել, բայց մահկանացու լեզուն չի կարող նկարագրել այդ հիշարժան օրվա երկնային դրսևորումները: Հրեշտակներ հայտնվեցին ոմանց, մինչդեռ աստվածային ներկայության զգացումն առկա էր բոլոր ներկա գտնվողների մեջ, և յուրաքանչյուր սիրտ լցված էր աննկարագրելի ուրախությամբ և լիառատ փառքով»:1

Սիլվիա Քաթլեր Վեբ

«Իմ վաղեմի հիշողություններից մեկը տաճարի նվիրագործումն էր: Հայրս վերցրեց մեզ իր գիրկը և բացատրեց, թե ինչու ենք գնում և ինչ է նշանակում տուն նվիրել Աստծուն: Եվ չնայած այն ժամանակ շատ փոքր էի, ես պարզ հիշում եմ այդ իրադարձությունը: Տարիներ անց, ես կարող եմ հետ նայել ու տեսնել, ինչպես այն ժամանակ տեսա Մարգարե Ջոզեֆին, ով կանգնել էր և ձեռքերը դեպի երկինք պարզել: Այդ պատմական օրը նրա դեմքը գունատ էր, և խոսելիս արցունքները հոսում էին նրա այտերի վրայով: Գրեթե բոլորն էին ողողված արցունքներով: Տունն այնքան մարդաշատ էր, երեխաները հիմնականում նստած էին մեծահասակների գիրկը՝ քույրս հայրիկի մոտ էր, իսկ ես՝ մայրիկի: Ես նույնիսկ հիշում եմ, թե մենք ինչ էինք հագել: Միտքս այդ ժամանակ շատ երիտասարդ էր, որպեսզի ըմբռներ այդ ամենի ողջ կարևորությունը, բայց ժամանակի հետ դա ավելի ու ավելի է պարզվում ինձ համար, և ես շատ շնորհակալ եմ, որ արտոնություն եմ ունեցել այնտեղ գտնվելու»:2

Օլիվեր Քաուդերի

«Երեկոյան Տիրոջ տանը ես հանդիպեցի եկեղեցու պաշտոնյաների հետ: Հոգին դուրս էր հորդել. ես տեսա Աստծո փառքը, որը մեծ ամպի տեսքով ցած իջավ, հանգեց տան վրա և լցրեց այն՝ ինչպես հզոր սրընթաց քամին: Ես տեսա նաև բաժանված լեզուներ, ինչպես կրակից, որ իջնում էին շատերի վրա, … և նրանք խոսում էին ուրիշ լեզուներով և մարգարեանում էին»:3

Բենիամին Բրաուն

«Շատ տեսիլքներ եղան: Մի մարդ տեսավ, թե ինչպես է բարձի նման ամպը իջնում տան վրա։ Այն ոսկեփայլ արևի շողի պես պայծառ էր: Երկու այլ մարդիկ տեսան երեք անձնավորությունների, որոնք թևածում էին սենյակում, պայծառ բանալիներ պահած իրենց ձեռքում, ինչպես նաև պայծառ շղթա»:4

Օրսոն Պրատ

«Աստված այնտեղ էր, նրա հրեշտակներն այնտեղ էին, Սուրբ Հոգին մարդկանց մեջ էր … և մարդիկ լցված էին Սուրբ Հոգու զորությամբ և ներգործմամբ իրենց ոտքերի ծայրից մինչև գլուխը»:5

Նենսի Նաոմի Ալեքսանդեր Թրեյսի

«[Երբ] տաճարը կառուցվեց և նվիրագործվեց … այդ երկու օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Միջոցառման համար գրված օրհներգն էր. «Աստծո հոգին կրակի պես այրվում է»: Իրոք, Երկնային ազդեցությունը իջել էր այդ տան վրա:… Ես զգացի, որ դա երկինք էր երկրի վրա»:6

Հղումներ

  1. In Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 95.

  2. In Karl Ricks Anderson, Joseph Smith’s Kirtland: Eyewitness Accounts (1996), 182–83.

  3. Oliver Cowdery diary, Mar. 27, 1836, Church History Library, Salt Lake City.

  4. Benjamin Brown letter to his wife, Sarah, circa April 1836, Benjamin Brown family collection, Church History Library, Salt Lake City; punctuation and capitalization modernized.

  5. Orson Pratt, “Remarks,” Deseret News, Jan. 12, 1876, 788.

  6. In Richard E. Turley Jr. and Brittany A. Chapman, eds., Women of Faith in the Latter Days (2011), 1:442.

Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Կիրթլենդի տաճարում

Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Կիրթլենդի տաճարում, Գերի Ի. Սմիթ