Դարձը մեր նպատակն է, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Դարձը մեր նպատակն է, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Դարձը մեր նպատակն է
Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և օգնել մեզ ավելի նմանվել Նրան: Այս պատճառով, երբ ուսումնասիրում ենք ավետարանը, մենք պարզապես նոր տեղեկություններ չենք փնտրում, մենք ցանկանում ենք դառնալ «նոր ստեղծուած» (Բ Կորնթացիս 5.17): Սա նշանակում է՝ ապավինելով Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, փոխել մեր սրտերը, համոզմունքները, գործողությունները և մեր էությունը:
Բայց ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից այն կողմ և մուտք է գործում անհատների սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Բայց Երկնային Հայրը չի ակնկալում, որ մենք դա միայնակ անենք. Նա կուղարկի Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի մեզ դարձի գալ։
Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտությունը և բերում այդ ճշմարտության վկայությունը (տես Հովհաննես 16.13): Այն լուսավորում է մեր միտքը, արագացնում մեր հասկացողությունը և դիպչում մեր սրտերին Աստծո հայտնության հետ, ով աղբյուրն է ամբողջ ճշմարտության: Սուրբ Հոգին մաքրում է մեր սրտերը: Նա ոգեշնչում է մեզ ճշմարտությամբ ապրելու ցանկությունով, և Նա շշնջում է մեզ դրանով ապրելու ուղիները: Իրոք, «Սուրբ Հոգին … կ’սովորեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):
Այս պատճառներով, ապրելու, սովորելու և ավետարանն ուսուցանելու մեր ջանքերում մենք նախ և առաջ պիտի փնտրենք Հոգու ընկերակցությունը: Այս նպատակը պետք է վերահսկի մեր ընտրությունները, ուղղորդի մեր մտքերն ու գործողությունները: Մենք պիտի ձգտենք այն ամենին, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը և մերժենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը, քանի որ մենք գիտենք, որ եթե մենք կարող ենք արժանի լինել Սուրբ Հոգու ներկայությանը, մենք կարող ենք արժանի լինել նաև ապրելու Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: