Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու համար
Ահա մի քանի պարզ եղանակներ սուրբ գրություններում Աստծո խոսքի ձեր ուսումնասիրությունը բարելավելու համար.
Աղոթեք ոգեշնչման համար
Սուրբ գրությունները Աստծո խոսքն են, ուստի, խնդրեք Նրան օգնել, որ հասկանաք դրանք։
Փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին
Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63), այնպես որ կարող եք նշել կամ ներկել այն հատվածները, որոնք վկայում են Փրկիչի մասին, խորացրեք ձեր սերը Նրա հանդեպ և ուսուցանեք, թե ինչպես հետևել Նրան։
Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ
Սուրբ գրություններում դուք կարող եք գտնել որոշակի բառեր և արտահայտություններ, որոնք տպավորում են ձեզ, կարծես դրանք գրված են հատուկ ձեզ համար: Դրանք կարող են անձնապես համապատասխանել, ոգեշնչել և խրախուսել ձեզ: Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:
Փնտրեք ավետարանի ճշմարտությունները
Երբեմն ավետարանի ճշմարտությունները (որոնք հաճախ կոչվում են վարդապետություններ և սկզբունքներ) հաստատվում են անմիջապես, իսկ երբեմն դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում»։
Լսեք Հոգուն
Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ եթե դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այս տպավորությունները կարող են լինել հենց այն ամենը, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք սովորեք:
Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ
Մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ` դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ փորձառություններ եմ ես ունեցել, որոնք նման են իմ կարդացածին», կամ՝ «Ես ինչպե՞ս կարող եմ հետևել սուրբ գրությունում նշված այս մարդու օրինակին»:
Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք
Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Այդ հարցերը կարող են առնչվել ձեր կարդացածին կամ ընդհանրապես ձեր կյանքին: Խորհեք այս հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ, երբ շարունակեք ուսումնասիրել սուրբ գրությունները:
Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից
Ձեր կարդացած հատվածների վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) և այլ օժանդակ նյութեր:
Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը
Դուք կարող եք գտնել իմաստալի գաղափարներ որևէ սուրբ գրության վերաբերյալ, հաշվի առնելով դրա համատեքստը՝ ներառյալ տվյալ պատմության հանգամանքները կամ միջավայրը: Օրինակ՝ իմանալով ժողովրդի պատմությունն ու համոզմունքները, ում հետ խոսել է Աստված, ավելի լավ կհասկանաք Նրա խոսքերի իմաստը:
Գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքները
Գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ գրանցելու ձեր տպավորությունները, որոնք գալիս են, երբ ուսումնասիրում եք: Օրինակ՝ կարող եք նշել որևէ կարևոր բառ կամ արտահայտություն և սուրբ գրություններում գրանցել ձեր մտքերը որպես նշում: Կարող եք պահել օրագիր ձեր ստացած հուշումները, զգացմունքները և տպավորությունները գրանցելու համար:
Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը
Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում (օրինակ՝ տես conference.ChurchofJesusChrist.org և Եկեղեցու ամսագրերը)։
Կիսվեք գաղափարներով
Անհատական ուսումնասիրության ժամանակ սովորած սկզբունքների քննարկումը ոչ միայն լավ եղանակ է ուրիշներին ուսուցանելու համար, այլև օգնում է ամրացնել ձեր անձնական հասկացողությունը կարդացածի վերաբերյալ:
Ապրեք ըստ ձեր սովորածի
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է ոչ միայն ոգեշնչի մեզ, այլև առաջնորդի մեզ փոխել այն ձևը, որով մենք ապրում ենք: Լսեք, թե կարդալիս Հոգին ինչ է հուշում ձեզ անել, իսկ հետո գործեք ըստ այդ հուշումների: