Վարդապետություն և Ուխտեր 2021
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը


Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, ձեռնարկը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, ձեռնարկը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը

Ո՞ւմ համար է այս նյութը:

Այս նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար: Այն նախատեսված է օգնել ձեզ սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել ավետարանը, ապա այս նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք ավետարանի ուսումնասիրության լավ սովորությունը, այս նյութը կարող է օգնել ձեզ ունենալ ավելի իմաստալից փորձառություն:

Ես ինչպե՞ս պիտի օգտագործեմ այս նյութը:

Օգտագործեք այս նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Այն օգտակար կլինի ձեզ որպես ուղեցույց և որպես օժանդակ նյութ սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրության համար: Դուք նաև կարող եք օգտագործել այն ընտանեկան երեկոյի համար: Համառոտ շարադրանքը լուսաբանում է Վարդապետություն և Ուխտերի սկզբունքները, առաջարկում է ուսումնասիրության գաղափարներ և միջոցառումներ անհատների ու ընտանիքների համար, ինչպես նաև տեղ է ապահովում ձեր տպավորությունները գրանցելու համար:

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նախատեսված չէ փոխարինելու կամ մրցելու այն լավ գործերի հետ, որ դուք կատարում եք: Հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի որոշեք՝ ինչպես մոտենալ Աստծո խոսքի ձեր ուսումնասիրությանը։

Այս նյութը որքանո՞վ է առնչվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Եկեղեցում:

Այս նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական ընթերցանության ժամանակացույցի: Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար և Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար հետևեք նույն ժամանակացույցին: Աջակցելով ավետարանով ապրելու և ավետարանը տանը սովորելու ձեր ջանքերին, եկեղեցու ձեր ուսուցիչները հնարավորություն կտան ձեզ կիսվել ձեր փորձառություններով, մտքերով և հարցերով սուրբ գրությունների մասին, որոնք դուք սովորել եք տանը:

Քանի որ Կիրակնօրյա Դպրոցի դասերը ուսուցանվում են ամիսը մեկ անգամ, Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչները կարող են ընտրությամբ բաց թողնել կամ միավորել համառոտ շարադրանքը՝ շաբաթական ժամանակացույցի հետ հասցնելու համար: Սա նաև անհրաժեշտ է այն շաբաթների համար, երբ Եկեղեցու կանոնավոր ժողովները չեն անցկացվում ցցի համաժողովի կամ այլ պատճառներով: Այս շաբաթների ընթացքում ձեզ խնդրվում է շարունակել ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը տանը։

Արդյո՞ք ես պետք է հետևեմ ժամանակացույցին:

Ժամանակացույցը կօգնի ձեզ ավարտել Վարդապետություն և Ուխտերի ընթերցումը մինչև տարվա վերջը: Բացի այդ, հետևելով նույն ժամանակացույցին, ինչպես ուրիշները, կարող եք իմաստալի փորձառություններ ունենալ տանը, եկեղեցում և ամենուրեք։ Բայց դուք ձեզ սահմանափակված մի զգացեք ժամանակացույցով, կամ պարտավորված՝ կարդալու յուրաքանչյուր հատվածը, ժամանակացույցը պարզապես մի ուղեցույց է, որն օգնում է ձեզ տեմպի մեջ մնալ: Կարևորն այն է, որ դուք սովորում եք ավետարանը անհատապես և ընտանիքով:

ամուսնական զույգը սուրբ գրություններ ուսումնասիրելիս