Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 4-10-ը Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է»


«Փետրվարի 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը հաղթում է սատանային

Քրիստոսը հաղթում է սատանային, Ռոբերտ Թ․ Բարեթ

Փետրվար 4-10-ը

Մատթեոս 4, Ղուկաս 4–5

«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»

Սկսեք, կարդալով Ղուկաս 4-ը և Ղուկաս 4-5-ը, և ուշադրություն դարձրեք ցանկացած հոգևոր հուշմանը, որ կստանաք: Այս համառոտ շարադրանքում գտնվող ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր սկզբունքներ:

Գրի առեք տպավորությունները

Իր պատանեկության տարիներից սկսած, Հիսուսը տեղյակ էր, որ Ինքն ուներ յուրահատուկ, սրբազան առաքելություն: Բայց երբ Հիսուսը պատրաստվում էր սկսել Իր երկրային ծառայությունը, հակառակորդը ձգտում էր կասկած սերմանել Փրկիչի մտքում: «Եթե Աստուծոյ որդի ես»,- ասաց սատանան (Ղուկաս 4.3, շեղագիրն ավելացված է): Բայց Փրկիչը խոսել էր Իր Երկնային Հոր հետ: Նա գիտեր սուրբ գրությունները, և Նա գիտեր, թե ով էր Ինքը: Նրա համար սատանայի առաջարկը՝ «Այս բոլոր իշխանութիւնը քեզ կ’տամ» (Ղուկաս 4.6), դատարկություն էր, քանի որ Փրկիչի ամբողջ կյանքի պատրաստությունը Նրան հնարավորություն էր տալիս ստանալ «Հոգիի զօրութիւնը» (Ղուկաս 4.14): Ուստի, չնայած գայթակղությանը, փորձությանն ու մերժումին, Հիսուս Քրիստոսը երբեք չհեռացավ Իրեն նշանակված աշխատանքից. «Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ» (Ղուկաս 4.43):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 4.1–2

Աստծո հետ շփումը պատրաստում է մեզ Նրան ծառայելուն։

Որպեսզի նախապատրաստվի Իր առաքելությանը, Հիսուսը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Մտածեք, թե դուք ինչ եք զգում՝ մոտ լինելով Աստծուն: Սա ինչպե՞ս է պատրաստում ձեզ այն աշխատանքին, որը Նա է ցանկանում, որ դուք կատարեք:

Մատթեոս 4.1–11, Ղուկաս 4.1–13

Հիսուս Քրիստոսը օրինակ ծառայեց ինձ համար՝ դիմակայելով գայթակղությանը:

Երբեմն մարդիկ մեղավոր են զգում, երբ նրանք գայթակղվում են մեղքով: Բայց անգամ Փրկիչը, ով ապրում էր «առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15), ենթարկվեց գայթակղության: Ձեզ կարող է սփոփել այն միտքը, որ քանի որ Քրիստոսը նույնպես բախվեց գայթակղությունների և հաղթահարեց դրանք, ուրեմն Նա գիտե այն գայթակղությունները, որոնց մենք բախվում ենք և կարող է օգնել մեզ հաղթահարել դրանք (տես Եբրայեցիս 2.18, Ալմա 7.11–12):

Երբ կարդում եք Մատթեոս 4.1–11-ը և Ղուկաս 4․1–13-ը, ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ, երբ բախվում եք գայթակղություններին: Դուք կարող եք գրի առնել ձեր մտքերը այսպիսի աղյուսակի մեջ.

Հիսուս Քրիստոսը

Ես

Հիսուս Քրիստոսը

Սատանան ի՞նչ գայթակղության դրդեց Քրիստոսին։

Օգտագործել Իր զորությունը Իր քաղցը հագեցնելու համար:

Ես

Սատանան ի՞նչ գայթակղության է դրդում ինձ:

Հիսուս Քրիստոսը

Քրիստոսն ինչո՞ւ էր պատրաստ դիմակայելու գայթակղությանը:

Նա ծոմ պահեց, Նա գնաց, որ լինի Աստծո հետ, Նա գիտեր սուրբ գրությունները:

Ես

Ես ինչպե՞ս կարող եմ պատրաստվել գայթակղությանը դիմակայելու համար:

Հիսուս Քրիստոսը

Ես

Ի՞նչ հավելյալ գաղափարներ ձեռք բերեցիք Մատթեոս 4-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից: (տես Մատթեոս 4-ի ծանոթագրությունները):

Տես նաև Ա Կորնթացիս 10.13, Ալմա 13.28, Մովսես 1.10–22, «Գայթակղություն» Ավետարանական թեմաներ, topics.lds.org:

Ղուկաս 4.16-32

Հիսուս Քրիստոսը մարգարեացած Մեսիան է:

Եթե ձեզ խնդրեն նկարագրել, թե Հիսուս Քրիստոսն ինչի՞ համար էր ուղարկվել երկիր, դուք ի՞նչ կասեիք: Ղուկաս 4.18–19-ում Փրկիչը նկարագրում է Իր սեփական առաքելության առանձնահատկությունները, մեջբերելով Եսայիայի մարգարեությունները Մեսիայի մասին (տես Եսայիա 61.1–2): Ի՞նչ եք սովորում Նրա առաքելության մասին, երբ կարդում եք այս հատվածները:

Նկար
Հիսուսն ուսուցանում է ժողովարանում

Հիսուսը վկայում է, որ Ինքը Մեսիան է:

Չնայած հրեաները դարերով սպասել էին Եսայիայի մարգարեության իրականացմանը, շատերը չէին ընդունում, որ Հիսուսը Մեսիան էր, երբ Նա հայտարարեց. «Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը» (Ղուկաս 4.21): Երբ կարդաք Ղուկաս 4.20–30-ը (տես նաև Մարկոս 6․1–6), փորձեք ձեզ դնել Նազարեթի ժողովրդի փոխարեն: Կա՞ ինչ-որ բան, որը կարող է խոչընդոտել, որ դուք ամբողջովին ընդունեք Քրիստոսին՝ որպես ձեր անհատական Փրկիչի:

Տես նաև Մոսիա 3.5–12, «Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11

Քանի որ ես վստահում եմ Տիրոջը, նա կարող է օգնել ինձ հասնել իմ աստվածային ներուժին:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կհայտնաբերեն, որ Նա կարող է իրենց կյանքից շատ ավելի մեծ բան ստեղծել, քան իրենք են ունակ անել այդ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն [2014], 42): Ահա թե ինչ պատահեց Պետրոսի և նրա ձկնորսների հետ: Հիսուսն օգնեց նրանց հասկանալ, որ նրանք կարող են կատարել ավելին, քան ձուկ որսալը, նրանք կարող են դառնալ «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4.19, տես նաև Ղուկաս 5.10): Որպեսզի օգներ նրանց տեսնել սա, Հիսուսն օգտագործեց փորձառություններ, որոնք ծանոթ էին նրանց:

Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը կանչել է ձեզ Իրեն հետևելու: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք «ամեն բաները թողնել» (Ղուկաս 5.11) նրան հետևելու համար: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, երբ կարդաք Մատթեոս 4.18–22-ը և Ղուկաս 5.1–11-ը:

Տես նաև «Եկ, հետևիր ինձ», Օրհներգեր, հմր 116:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 4.1–2, Ղուկաս 4.1–2

Հիսուսը ծոմ էր պահել, նախքան գայթակղության կենթարկվեր հակառակորդի կողմից: Ի՞նչ հուշումներ կարող ենք ձեռք բերել այս պատմությունից ծոմի զորության մասին: «Ծոմապահություն և ծոմի նվիրատվություններ» Ավետարանական թեմաներ, topics.lds.org պարունակվող նյութերը կարող են օգնել ձեզ ծոմի մասին ընտանեկան քննարկում անցկացնել: Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են ծոմապահության արդյունքում: Ձեր ընտանիքը կարող է աղոթքով ծրագիր կազմել որևէ հատուկ նպատակով ծոմ պահելու մասին:

Մատթեոս 4.3–4, Ղուկաս 4.3–4

Երբ սատանան գայթակղեց Քրիստոսին քարը հաց դարձնել, նա վիճարկեց Քրիստոսի աստվածային ինքնությունը, ասելով. «Եթե Աստուծոյ որդի ես», (Մատթեոս 4․3, շեղագիրն ավելացված է): Ինչո՞ւ է սատանան փորձում ստիպել մեզ կասկածի տակ դնել մեր աստվածային ինքնությունը: Ինչպե՞ս է նա փորձում անել դա: (Տես Մովսես 1.10–23:)

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.11

Երբ Հիսուսը փորձվեց ֆիզիկապես և հոգեպես, Նրա մտքերը դարձան դեպի Հովհաննես Մկրտիչը, ով բանտում էր. «Եվ այժմ ահա Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր նետվել, և նա ուղարկեց հրեշտակներին, և ահա նրանք եկան և ծառայեցին նրան (Հովհաննեսին) (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.11 [ Մատթեոս 4.11, ծանոթագրություն ա): Որքան օրհնված ենք մենք, երբ հետևում ենք Քրիստոսի օրինակին՝ մտածելով մեզանից առաջ գտնվողների մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

Ղուկաս 4.16-21

Արդյո՞ք մենք ճանաչում ենք որևէ մեկին, ով վշտահար է կամ ով կարիք ունի «բժշկ(վ)ելու» (Ղուկաս 4.18): Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին ստանալ Փրկիչի ապաքինումն ու փրկությունը։ Կարող եք նաև քննարկել, թե տաճարային արարողությունների կատարումն ինչպե՞ս է օգնում «գերիներին թողութիւն» բերելու (Ղուկաս 4.18):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանի համաձայն: «Ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել որպես ծնող կամ ուսուցիչ՝ ամբողջ սրտով ավետարանով ապրելն է : … Սա սկզբունքային եղանակ է Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք, միայն ջանասիրաբար փորձեք ու ձգտեք ներում ստանալ Փրկչի Քավության միջոցով, երբ սխալվում եք» (Ուսուցանել Տիրոջ ձևով, 13):

Նկար
Հիսուսը կանչում է Առաքյալներին՝ դառնալ մարդկանց որսորդներ:

«Կանչը», Ջորջ Կոկո

Տպել