«Փետրվար 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Փետրվար 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4 -5», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Փետրվար 4-10-ը
Մատթեոս 4, Ղուկաս 4–5
«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»:
Սկսեք նախապատրաստվել այս դասին` կարդալով Մատթեոս 4 և Ղուկաս 4-5 հատվածները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին հերթով իրար փոխանցել Հիսուսի նկարներից մեկը: Երբ յուրաքանչյուր երեխա ստանա նկարը, հրավիրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որ Հիսուսն արել է, երբ երկրի վրա էր:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքրերեխաներ
Ես կարող եմ ընտրել ճիշտը, ինչպես Հիսուսն է ընտրել:
Փոքր երեխաները «չեն կարող մեղանչել» (ՎևՈւ 29.47): Այնուամենայնիվ, Հիսուսի` սատանայի փորձություններին դիմադրելու մասին պատմությունը կարող է ոգեշնչել երեխաներին այսօրվանից սկսել ընտրել ճիշտը:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք Հիսուսի փորձությունների մասին պատմությունը, որը գտնվում է Մատթեոս 4.1–11 հատվածներում: Տես նաև «Գլուխ 11, Հիսուսը ենթարկվում է փորձության» Նոր Կտակարանի պատմություններ, 30-31, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում): Պատմության համապատասխան հատվածներում հարցրեք. «Ձեր կարծիքով Հիսուսն ի՞նչ պետք է անի»:
-
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և այնուհետև նկարագրեք այն ընտրությունները, որ փոքր երեխան կարող է կատարել: Ամեն լավ ընտրության համար խնդրեք երեխաներին մեկ քայլ մոտենալ նկարին: Ամեն վատ ընտրության համար խնդրեք նրանց մեկ քայլ հեռանալ նկարից:
-
Օգնեք երեխաներին սովորել «Ընտրել ճիշտ ուղին» երգի բառերըՄանկական երգարանէջ 160-61, օգտագործելով նկարներ, առարկաներ կամ այլ ցուցադրական գործիքներ, որոնք համապատասխանում են բառերի հետ:
Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:
Ղուկաս 4.18-19 հատվածներում խոսվում է Հիսուսի առաքելության մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին գնահատել այն, ինչ Նա արել է իրենց համար:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Ղուկաս 4.18-19 հատվածները և բացատրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ էր ուղարկվել երկիր (ուսուցանելու, մխիթարելու և մարդկանց բուժելու համար): Կիսվեք, թե Նա ինչպես է դա արել ձեզ համար:
-
Հրավիրեք մի քանի երեխայի ձևացնել, իբրև շփոթված են, տխուր կամ հիվանդ: Խնդրեք մյուս երեխաներին դերախաղի մեջ մտնել ու տեսնել, թե ինչ կարող են անել նրանց օգնելու համար: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը եկել է մեզ ուսուցանելու, մխիթարելու և բուժելու, իսկ մենք պետք է հետևենք Նրա օրինակին:
-
Ցույց տվեք Հիսուսի նկարներից` Իր առաքելությունը կատարելիս (տես Ավետարանի պատկերագիրք) և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է անում Հիսուսը: Ցույց տվեք նաև այն մարդկանց նկարները, ովքեր փորձում են լինել Հիսուսի նման (մի քանիսը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում):
-
Թերթիկների վրա գրեք արտահայտություններ, որոնք սկսվում են «Հիսուս Քրիստոսի շնորհիվ» (ինչպես օրինակ` «Հիսուս Քրիստոսի շնորհիվ իմ ընտանիքը կարող է հավերժ լինել»): Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մի թերթիկ և օգնեք նրան կարդալ արտահայտությունը:
Մատթեոս 4.18-22, Ղուկաս 5.1-11
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ «մարդկանց որսորդ»։
Փրկիչի կանչը` «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19) վերաբերում է բոլորին, ներառյալ երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Մինչ կկարդաք Մատթեոս 4.18–22 հատվածները` հրավիրեք երկու երեխայի պատկերացնել, որ նրանցից մեկը Սիմոն Պետրոսն է, իսկ մյուսը Անդրեասը: Օգնեք երեխաներին պարզել, թե այս մարդիկ ինչից հրաժարվեցին Հիսուսին հետևելու համար:
-
Թող երեխաները հերթով պատմեն այս հատվածների պատմությունը` օգտագործելով այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի - Անհատների ու ընտանիքների համար բաժնից:
-
Միասին երգեք «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» Մանկական երգարան, 164: Ի՞նչ կարող ենք սովորել այդ երգից Հիսուս Քրիստոսին հետևելու մասին:
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի երեխաների հետ քննարկեք, թե նրանք ինչպես կարող են լինել «մարդկանց որսորդ»` հետևելով Հիսուսին: Դուք կարող եք նաև խաղալ համընկնման խաղ. կտրեք երկու օրինակ նույն ձկից, դրեք դրանք երեսնիվայր և հրավիրեք երեխաներին մեկ առ մեկ շրջել դրանք, որպեսզի գտնեն զույգը:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Հիսուսը, դիմակայելով փորձություններին, օրինակ սահմանեց ինձ համար:
Նույնիսկ Հիսուս Քրիստոսը ենթարկվեց սատանայի փորձությանը, բայց Նա տեղի չտվեց: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հետևել Նրա օրինակին:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակի վրա սատանայի գայթակղությունները և Հիսուսի պատասխանները վերնագրերով աղյուսակ կազմեք: Օգնեք երեխաներին լրացնել աղյուսակը` օգտագործելով Մատթեոս 4.1-11 և Ղուկաս 4.1-13 հատվածները: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են հետևել Հիսուսի օրինակին:
-
Գրի առեք մի քանի սյուժե, որտեղ երեխան հնարավոր է գայթակղվի՝ սխալ ընտրություններ կատարելով: Թող երեխան ընտրի կարդալ որևէ մեկը, և դասարանով քննարկեք, թե այդ իրավիճակում ինչպես կկարողանային դիմակայել փորձությանը:
Ծոմ պահելը կարող է օգնել ինձ մոտ զգալ Երկնային Հորը:
Իր ծառայությունը սկսելուց առաջ Հիսուսը ծոմ պահեց «որ լինի Աստծո հետ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Օգնեք երեխաներին հասկանալ, թե ծոմ պահելն ինչպես է նրանց հոգևոր ուժ տալիս ու օգնում մոտ զգալ Երկնային Հորը:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 4.1-2 հատվածները` օգտագործելով ծանոթագրություններում տրված Ջոզեֆ Սմիթ Թարգմանության վերանայումները: Ի՞նչ արեց Հիսուսը «որ լինի Աստծո հետ»: Կիսվեք, թե ինչպես է ծոմ պահելն օգնել ձեզ, որպեսզի մոտ զգաք Երկնային Հորը:
-
Այն երեխաներին, ովքեր նախկինում ծոմ են պահել, հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: Ինչպե՞ս կբացատրեիք մեկին, ով երբևէ նախկինում ծոմ չի պահել, թե ինչ է ծոմապահությունը:
-
Թերթիկների վրա ծոմապահության վերաբերյալ հարցեր գրեք (ինչպես օրինակ ինչու, երբ կամ որքան հաճախ) և դրեք դրանք զամբյուղի մեջ: Երեխաներից մեկին հրավիրեք հանել հարցերից մեկը և պատասխանել դրան: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք դուք կամ երեխաները կիսվել ծոմապահության մասին:
Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:
Խորհեք, թե ինչպե՞ս է Փրկիչն օրհնել ձեր կյանքը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի շատ գնահատել Նրա ազդեցությունն իրենց կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին Ղուկաս 4.16-30 հատվածները ամփոփելու համար նախապատրաստված գալ: Կարող է օգտակար լինել կիրառել «Գլուխ 17. Նազարեթի զայրացած մարդիկ» պատմությունըՆոր Կտակարանի պատմություններ42-43, համապատասխան տեսանյութը (LDS.org) կամ «Հիսուսը հայտնում է, որ Ինքը Մեսիան է» (LDS.org):
-
Բարձրաձայն կարդացեք Ղուկաս 4.18 հատվածը` մինչ երեխաները կհետևեն դրան: Խնդրեք նրանց կազմել այն բաների ցանկը, որ Փրկիչն ասաց՝ Նա եկել է անելու: Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին օրինակներով, երբ Քրիստոսն արել է այդ բաները սուրբ գրություններում կամ իրենց կյանքում:
Մատթեոս 4.18-22, Ղուկաս 5.1-11
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ հետևել Իրեն ու լինել «մարդկանց որսորդ»։
Շատ եղանակներ կան, որոնց միջոցով երեխաները կարող են հետևել Փրկիչին ու լինել «մարդկանց որսորդ» (Մատթեոս 4.19): Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել այն լավ ազդեցությունը, որ կարող են ունենալ ուրիշների վրա:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 4.18-22 և Ղուկաս 5.1-11 հատվածները: Հիսուսի առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին Իրեն հետևելու Նրա հրավերին։ Ի՞նչ կարող ենք անել նրանց օրինակին հետևելու համար:
-
Երեխաներին ցույց տվեք ձկնորսական կարթ կամ ձկնորսի նկար: Ի՞նչ է նշանակում լինել «մարդկանց որսորդ»: Ի՞նչ գործիքներ են մեզ անհրաժեշտ մարդկանց որսորդ լինելու համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին մարդկանց որսորդ լինելու մասին: