«Հունվարի 28-ից Փետրվարի 3-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունվարի 28-ից Փետրվարի 3-ը: Մատթէոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Հունվարի 28-ից Փետրվարի 3-ը
Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3
«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»
Երբ կարդաք Հովհաննես Մկրտիչի և Հիսուս Քրիստոսի մկրտության մասին, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ այս հատվածները, նաև այն կօգնի ձեզ աջակցել ձեր դասարանի անդամների ինքնուրույն ուսումնասիրությանը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի երեխաներին հնարավորություն տաք կիսվել իրենց սովորածով, ցույց տվեք Հիսուսի մկրտության նկարը և խնդրեք նրանց պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում այդ նկարում, և ինչ կարծիք ունեն նրանք մկրտվելու մասին:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Ես կարող եմ մկրտվել, ինչպես Հիսուսը մկրտվեց:
Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հիսուսի մկրտության պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին պատրաստվել մկրտությանը:
Հնարավոր վարժություններ
-
Ամփոփեք Փրկիչի մկրտության պատմությունը (տես Մատթեոս 3.13–17, տես նաև «Գլուխ 10: Հիսուսը մկրտվեց»: Նոր Կտակարանի պատմությունները, 26-29, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում): Պատմությունը մի քանի անգամ կրկնեք և հրավիրեք երեխաներին կիսվել մանրամասներով, որ իրենք հիշում են: Բացատրեք, որ Հիսուսին ընկղմումով մկրտեց մեկը, ով ուներ քահանայության իշխանություն:
-
Ցույց տվեք Հիսուսի մկրտության նկարը այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Թող երեխաներն ընդգծեն այդ երկու նկարների միջև եղած նմանությունները:
-
Կարող եք վերանայել այն խոստումները, որ երեխաները տալիս են մկրտվելիս (տես Մոսիա 18.8–10, ՎևՈւ 20.37, «Հավատքին հավատարիմ», 23): Հարցրեք նրանց, թե այս խոստումներից որոնք են նրանք արդեն կատարում:
-
Հրավիրեք եպիսկոպոսության անդամներից մեկին պատմել երեխաներին մկրտության հարցազրույցի մասին, որ նրանք ունենալու են նախքան մկրտությունը:
-
Երեխաների հետ երգեք «Մկրտություն»երգը Մանկական երգարան 100-101: Երեխաներից մեկին, ով լավ գիտի երգը, կարող եք խնդրել առաջնորդել մյուս երեխաներին, մինչ նրանք կերգեն:
Սուրբ Հոգին ինձ օգնում է:
Մկրտվելու համար նախապատրաստվելուց բացի երեխաները նաև նախապատրաստվում են Սուրբ Հոգու պարգևը ստանալուն: Ինչպե՞ս կարող եք աջակցել նրանց։
Հնարավոր վարժություններ
-
Օգտագործեք Մատթեոս 3.11, 16 հատվածները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա, երբ Նա մկրտվեց (աղավնին հայտնվեց որպես նշան, որպեսզի ցույց տար, որ դա տեղի է ունեցել): Ցույց տվեք «Սուրբ Հոգու պարգևը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 105) և բացատրեք, որ մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը հաստատման ժամանակ:
-
Մի արկղ բերեք, որի մեջ կան առարկաներ, ինչպիսիք են Հիսուսի նկարը, տաք ծածկոց և կողմնացույց: Հրավիրեք երեխաներին ընտրել մի առարկա ու այնուհետև կիսվեք, թե ինչպես է յուրաքանչյուր առարկան հանդիսանում մի եղանակ, որի միջոցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ. Նա վկայում է Հիսուսի մասին, մխիթարում է մեզ (տեսՀովհաննես 15.26) և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը (2 Նեփի 32.5):
-
Կիսվեք ձեր անձնական փորձառություններով այն մասին, երբ օգնություն եք ստացել Սուրբ Հոգուց:
-
Մինչ կերգեք «Սուրբ Հոգին»երգը Մանկական երգարանից էջ 105, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում մեզ:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Ես օրհնված եմ Ահարոնյան Քահանայության արարողությունների միջոցով:
Հովհաննես Մկրտիչն ուներ Ահարոնյան Քահանայություն, այսպիսով սա լավ հնարավորություն է ուսուցանել երեխաներին Ահարոնյան Քահանայության մասին և օգնել նրանց, որ հասկանան այն օրհնություններն ու զորությունը, որոնք ստանում են տղամարդիկ ու կանայք այս քահանայության միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կազմել Ահարոնյան Քահանայության պարտականությունների ցանկ` օգտվելով Վարդապետություն և Ուխտեր 20.46, 58–60, 84.111 հատվածներից: Բացատրեք, որ Ահարոնյան Քահանայություն կրողները կարող են «մկրտել ու սպասավորել հաղորդությունը»: Քահանաները, ուսուցիչները և սարկավագները պետք է «ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ» (ՎևՈւ 20․46, 59): Խնդրեք երեխաներին Մատթեոս 3 գլխում ուշադրություն դարձնել այն օրինակներին, թե ինչպես էր Հովհաննեսն իրականացնում այս պարտականությունները: Ինչպե՞ս կարող ենք մենք բոլորս հրավիրել մյուսներին գալ Քրիստոսի մոտ, ինչպես որ Հովհաննեսն էր անում:
-
Ցույց տվեք մի քանի նկարներ, որտեղ Ահարոնյան Քահանայության կրողներն իրականացնում են մկրտության ու հաղորդության սպասավորման արարողությունները (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 103,108): Քննարկեք, թե ինչպես են այս արարողությունները նախապատրաստում մեզ ընդունել Հիսուս Քրիստոսին ու Նրա Քավությունը:
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 13.1 հատվածը և բացատրեք, որ Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայությունը փոխանցեց Ջոզեֆ Սմիթին: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես են օրհնվել Ահարոնյան Քահանայության վերականգնման շնորհիվ:
Մատթեոս 3.13-17, Ղուկաս 3.2-18
Ես կարող եմ պահել իմ մկրտության ուխտերը:
Հիսուսի մկրտության պատմությունը լավ հնարավորություն է, որպեսզի օգնեք երեխաներին հիշել իրենց մկրտության ուխտը և կրկին հրավիրեք նրանց պահել դրանք:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից երկուսին խնդրեք կարդալ Ղուկաս 3.7-9, 15-17 հատվածները. նրանցից մեկը՝ Հովհաննես Մկրտիչի բառերը, իսկ մյուսը՝ մնացած բառերը: Յուրաքանչյուր հատվածից հետո կանգ առեք և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում այդ հատվածը:
-
Վերհիշեք այն ուխտերը, որ երեխաները կապել են մկրտության ժամանակ, որոնց մասին ասվում է Մոսիա 18.8–10-ում և Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում: (Տես նաև «Հավատքին հավատարիմ» 23-26): Հրավիրեք երեխաներին գրի առնել այս հղումներն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում:
-
Պատրաստեք մի քանի զույգ քարտ միանման արտահայտություններով կամ նկարներով, որ ներկայացնում են մեր մկրտության ուխտերը: Քարտերը երեսնիվայր դրեք: Հրավիրեք երեխաներին հերթով երկուական քարտ շրջել` փնտրելով դրա հավասարակիցը: Հավասարակիցը գտնելուց հետո հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են պահել այդ ուխտը:
-
Կիսվեք, թե պահելով ձեր ուխտերը, ինչպես եք օրհնվել:
Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ինձ:
Երեխաները սովորում են ինչպես ճանաչել ու հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը: Ինչպե՞ս կարող եք ուսուցանել նրանց, որ իրենց մկրտության ուխտերը պահելով, արժանի կլինեն ստանալ այս առաջնորդությունը:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել հետևյալ սուրբ գրություններից մեկը, կարդալ ու բացատրել, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ. Վարդապետություն և Ուխտեր 6.23, 8.2–3:
-
Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Մատթեոս 3.11-ը: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին նման կրակի: Օրինակ` կրակը ջերմացնում է և լույս է տալիս մեզ առաջնորդելու համար (տես Հովհաննես 15.26, 2 Նեփի 32.5):
-
Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պարզել ձեռքերը: Այնուհետև փետուրով կամ թելով դիպչեք նրանց ափերին: Խնդրեք նրանց հայտնել ձեզ, երբ նրանք դա զգան: Ի՞նչ է ուսուցանում այս գործնական աշխատանքը Սուրբ Հոգու տպավորությունները ճանաչելու մասին:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել Սուրբ Հոգու հետ ունեցած իրենց փորձառություններով: Պահելով մեր ուխտերը, ինչպե՞ս կարող ենք ունենալ Սուրբ Հոգու առաջնորդությունը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին հարցնել իրենց ծնողներին կամ ընտանիքի անդամներին իրենց մկրտության մասին: