«Հունվարի 21-27-ը: Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունվարի 21-27-ը: Հովհաննես 1», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Հունվարի 21-27-ը
Հովհաննես 1
Մենք գտել ենք Մեսիային
Հովհաննես 1 գլուխն ընթերցելիս գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, որը գտնվում է «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնում, կարող է ձեզ օգնել հասկանալ այս գլուխը: Հետևյալ գործնական աշխատանքները կարող են ձեզ մտքեր տալ, թե ինչպես օգնեք երեխաներին սովորել Հովհաննեսի 1 գլխում տրված սկզբունքները: Ավելի մեծ երեխաների համար նախատեսված գործնական աշխատանքները անհրաժեշտության դեպքում կարող եք փոփոխել ավելի փոքր երեխաների համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին իրենց գիտելիքով, կարող եք ցույց տալ Նրա նկարները, թե ինչպես է Նա իրականացնում Հովհաննես 1 գլխում նկարագրված Իր դերերից մի քանիսը: Այնուհետև հարցրեք նրանց, թե ինչ է տեղի ունենում (օրինակ` երկրի արարումը կամ ավետարանի ուսուցումը):
Ուսուցանեք վարդապետությունը
Երիտասարդ երեխաներ
Նախքան Իր ծնունդը, Հիսուսն ապրում էր Երկնային Հոր հետ:
Հովհաննեսն ուսուցանել է, որ Հիսուսն ապրել է Աստծո հետ՝ նախքան Իր մահկանացու փորձառությունը: Մենք նույնպես ապրել ենք Աստծո հետ՝ նախքան մեր ծնունդը (տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 129): Ինչպե՞ս եք ուսուցանելու այս ճշմարտությունը երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Բացատրեք, որ «Բանը» Հովհաննես 1.1-ում վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Բարձրաձայն կարդացեք այդ հատվածը և խնդրեք երեխաներին ասել «Հիսուս» ամեն անգամ, երբ կարդաք «Բանը» բառը: Ցույց տվեք Նախաերկրային կյանքը ընդգծող գիծը (LDS.org): Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը, նախքան Իր երկիր գալը, ապրել է Երկնային Հոր հետ:
-
Ուսուցանեք երեխաներին, որ մենք նույնպես ապրել ենք Աստծո հետ՝ նախքան մեր երկիր գալը: Կարող եք կիրառել «Ներածություն. մեր Երկնային Հոր ծրագիրը» Նոր Կտակարանի պատմություններ1-5, համապատասխան տեսանյութը (LDS.org) կամ Սուրբ գրությունների ուղեցույց, «Նախաերկրային կյանք»scriptures.lds.org:
-
Հրավիրեք ծնողներից մեկին երեխային դասարան բերել և օգտագործեք սա որպես հնարավորություն, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մենք, նախքան ծնվելը, ապրել ենք երկնքում Երկնային Հոր հետ՝ որպես հոգևոր զավակներ:
Հիսուսն է արարել բոլոր բաները:
Շատ երեխաների ի բնե դուր է գալիս լինել շրջապատված Տիրոջ արարչություններով: Իմանալով Քրիստոսի՝ որպես Արարիչի դերի մասին, նրանք կմեծացնեն իրենց ակնածանքը Նրա հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կարդացեք Հովհաննես 1.3 հատվածը և ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնից: Օգնեք երեխաներին անգիր հիշել «ամեն ինչ նորանով [Հիսուս Քրիստոսով] եղավ» արտահայտությունը:
-
Երեխաներին տարեք զբոսանքի: Թող երեխաները հերթով նկարագրեն իրենց տեսած արարչությունը և խնդրեք դասարանին գուշակել նկարագրածը:
-
Խնդրեք երեխաներին խորհել, թե ինչպես կարող են հոգ տանել իրենց շրջապատող արարչությունների մասին (օրինակ` կենդանիների հանդեպ բարի լինելով):
Ես կարող եմ հրավիրել ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և սովորել Նրանից:
Հովհաննես 1 գլուխը ներառում է պատմություններ առաքյալների մասին, ովքեր հրավիրել են մարդկանց «գալ ու տեսնել», որ Հիսուսը Աստծո Որդին է։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են հետևել այս օրինակին:
Հնարավոր վարժություններ
-
Նկարագրեք, թե ինչպես Հովհաննեսն ուսուցանեց Անդրեասին Հիսուսի մասին, և ասացեք, թե ինչպես Անդրեասն իր հերթին ուսուցանեց Պետրոսին (տես Հովհաննես 1.35–42): Կիսվեք, թե ինչպես եք իմացել Եկեղեցու մասին կամ հրավիրեք մի նորադարձ անդամի կիսվել, թե նա ինչպես է իմացել Եկեղեցու մասին:
-
Կիսվեք Փիլիպպոսի մասին պատմությամբ, թե ինչպես նա հրավիրեց Նաթանայելին «գալ ու տեսնել» (Հովհաննես 1.43–51): Թաքցրեք Հիսուսի նկարը արկղի մեջ ու խնդրեք երեխաներից մեկին «գալ ու տեսնել» այն և այնուհետև ասել մյուս երեխաներին, թե ինչ տեսավ:
-
Թույլ տվեք երեխաները ներկեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և խրախուսեք նրանց օգտագործել այն, երբ ինչ-որ մեկին հրավիրեն Հիսուսի մասին սովորելու:
-
Երեխաներից մեկին խնդրեք պատմել մի ժամանակի մասին, երբ նա ինչ-որ բանով՝ խաղալիքով կամ նվերով կիսվել է մեկի հետ: Ինչպե՞ս կարող ենք կիսվել ավետարանով: Պատմեք պատմություն մի երեխայի մասին, ով իր ընկերներից մեկի հետ կիսվել է ավետարանով, ինչպես Երեց Մ. Ռասսել Բալլարդի պատմությունը Ջոշուայի մասին («Հետևեք ընթացքին» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2014, 78–81):
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Նախքան Իր ծնունդը Հիսուսն ապրում էր Երկնային Հոր հետ:
Նույնիսկ նախքան Իր ծնունդը Հիսուս Քրիստոսը կարևոր դերեր է խաղացել Երկնային Հոր ծրագրում: Հովհաննես1.1-5 հատվածներն ընթերցելիս, ի՞նչն է ձեզ տպավորում Քրիստոսի նախաերկրային աշխատանքի մասին:
Հնարավոր վարժություններ
-
Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն ինչ-որ բան, որ Հիսուսն արել է նախքան Իր ծնվելը: Հրավիրեք նրանց պատասխաններ փնտրել Հովհաննես 1.1–5 հատվածներում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5 հատվածների (Աստվածաշնչի հավելվածում) ընթերցումը կարող է օգնել ձեզ:
-
Երեխաների հետ կարող եք կիսվել «Ներածություն. մեր Երկնային Հոր ծրագիրը» Նոր Կտակարանի պատմություններ1-5, կամ ցույց տալ համապատասխան տեսանյութը (LDS.org): Հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին:
-
Նախապես հրավիրեք երեխաներից մի քանիսին իրենց հետ դասին բերել կամ նկարագրել ինչ-որ բան, որ իրենք են ստեղծել: Ցույց տվեք Տիրոջ արարչագործություններից մի քանիսի նկարները և կարդացեք Հովհաննես 1.3 հատվածը, որպեսզի բացատրեք, որ Հիսուսն է արարել բոլոր բաները:
Հիսուս Քրիստոսն իմ լույսն է:
Լույսի խորհրդանշանակությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ Փրկիչին ու Նրա ավետարանը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին ձգտել դեպի Փրկիչի լույսը, երբ աշխարհն այսքան մութ է թվում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Սաղմոս 27.1, Հովհաննես 1.4–9, Մոսիա 16.9 և Վարդապետություն և Ուխտեր 39.1–2 հատվածները` ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք ընդհանուր են այս հատվածներում: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման լույսի։
-
Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և մի քանի առարկաներ, որոնք լույս են արձակում, ինչպես օրինակ՝ լապտերը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման այս առարկաներին։ Ինչպե՞ս կարող ենք Նրա լույսով կիսվել ուրիշների հետ: Միասին երգեք «Տերն իմ լույսն է»Հիմների գիրք էջ 89 կամ մեկ այլ երգ ավետարանի լույսի մասին:
-
Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում նրանք, երբ խավարի մեջ են ու վախենում են: Վկայեք, որ նրանք միշտ կարող են դիմել Փրկիչին, երբ վախենում են:
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, ես հրավիրում եմ ուրիշներին հետևել Նրան:
Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել Հովհաննես 1.35-51 հատվածների օրինակները, որպեսզի խրախուսեք երեխաներին հրավիրել ուրիշներին սովորել Փրկիչի մասին:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին ուսումնասիրել Հովհաննես 1.35-51 հատվածները, որպեսզի տեսնեն, թե մարդիկ ինչ են ասել ուրիշներին, երբ հրավիրել են Փրկիչի մասին սովորելու: Թող նրանք փորձեն, թե ինչ կարող են ասել իրենց ընկերներից մեկին, երբ հրավիրեն Նրա մասին սովորելու:
-
Խնդրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի հրավիրատոմս պատրաստեն և հրավիրեն իրենց ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկին Հիսուս Քրիստոսի մասին սովորելու:
-
Երեխաներին հնարավորություն տվեք դասարանին պատմել ինչ-որ բանի մասին, որը իրենց դուր է գալիս: Օգնեք երեխաներին տեսնել, թե ավետարանով կիսվելն ինչով է նման նրան, երբ կիսվում են իրենց դուր եկած բանով: Կարող եք ցույց տալ “Good Things to Share” (LDS.org) տեսանյութը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խրախուսեք երեխաներին իրենց սիրելի մարդկանցից մեկին հրավիրել Հիսուս Քրիստոսի մասին սովորելու: