«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը:
Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար
Այս համառոտ շարադրանքում եղած սուրբ գրության հատվածներն ընթերցելիս գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Դուք կտեսնեք, որ այս ձեռնարկի յուրաքանչյուր հատվածում կա գործնական աշխատանք փոքր և մեծ տարիքի երեխաների համար, և ցանկացած գործնական աշխատանք դուք կարող եք հարմարեցնել ձեր դասարանին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Յուրաքանչյուր դասի սկզբում հնարավորություն տվեք երեխաներին կիսվել ավետարանի մասին իրենց սովորածով: Օրինակ` այս շաբաթ կարող եք հրավիրել նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց սիրելի պատմություններով:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքրահասակ երեխաներ
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ հետևեմ Իրեն:
Դուք և երեխաներն այս տարի շատ պատմություններ եք կարդալու Հիսուս Քրիստոսի կյանքի մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ այս պատմություններն ուսումնասիրելու նպատակն այն է, որ մենք կարողանանք ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին:
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք Փրկիչի հրավերը` «Եկ, հետևիր ինձ», որը գտնվում է Ղուկասի 18.22-ում: Խաղացեք մի խաղ, որտեղ երեխաներից մեկը կատարում է մի գործողություն և ասում է մյուս երեխաներին` «Եկ, հետևիր ինձ»: Հրավիրեք մյուս երեխաներին կրկնօրինակել նրան:
-
Ցույց տվեք այն մարդկանց նկարները, ովքեր տարբեր ձևերով հետևել են Փրկիչին Նրա մահկանացու ծառայության ընթացքում և մեր օրերում: Նկարներ կարող եք գտնել Ավետարանի պատկերագրքում կամ Եկեղեցու ամսագրերում: Ինչպես նաև կարող եք ցուցադրել «Լուսավորիր աշխարհը» տեսանյութը (LDS.org): Թույլ տվեք երեխաներն իրենք պարզեն, թե ինչպես են մարդիկ հետևում Փրկիչին:
-
Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, ինչ իրենք անում են Փրկիչին հետևելու համար: Մանկական երգարանից 108-րդ էջի «Փնտրիր Տիրոջը վաղ հասակից»,երգը երգելով, երեխաները կարող են ստանալ որոշակի մտքեր: Թույլ տվեք, որ նրանք նկարեն իրենց այդ գործողությունները կատարելիս:
Սուրբ գրությունները ճշմարիտ են:
Երեխաները կարող են վկայություն ստանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են, նախքան կկարողանան կարդալ դրանք: Երբ այս տարի երեխաների հետ ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարող եք օգնել նրանց իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին պատմել իրենց ամենասիրելի նվերների մասին, որ ստացել են ծննդյան օրերին կամ այլ առիթների ժամանակ: Բերեք նվերի տեսքով փաթեթավորված սուրբ գրություններ, թույլ տվեք, որ երեխաներից մեկը բացի այն և վկայեք, որ սուրբ գրությունները Երկնային Հորից ուղարկված նվերներ են մեզ համար:
-
Երեխաներին ցույց տվեք հնարովի պատմությունների մի քանի գիրք և հարցրեք նրանց իրենց սիրելի պատմությունների մասին: Նրանց ցույց տվեք սուրբ գրությունները և վկայեք, որ սուրբ գրությունները պարունակում են մեզ ուղղված Աստծո խոսքը և պատմում են այն մարդկանց մասին, ովքեր իսկապես ապրել են և իրադարձությունների մասին, որոնք իսկապես տեղի են ունեցել:
-
Կիսվեք Բ Տիմոթէոս 3.15-ում և Մորոնի 10.3–5-ի ուղերձներով` օգնելով երեխաներին կրկնել մի քանի արտահայտություններ: Օգնեք նրանց հասկանալ, որ իրենք իրենց համար կարող են պարզել, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:
-
Թաքցրեք Փրկիչի նկարներից մեկը և հուշումներ կատարելով, օգնեք երեխաներին գտնել այն: Օգնեք երեխաներին հասկանալ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է մեզ օգնել ճանաչել Հիսուս Քրիստոսին: Թող երեխաները հերթով թաքցնեն նկարը և հուշեն մյուս երեխաներին:
-
Միասին երգեք «Փնտրիր Տիրոջը վաղ հասակից» և «Փնտրիր, խորհիր և աղոթիր» երգերը Մանկական երգարանից, էջ 108–9, և օգնեք երեխաներին բառերին համապատասխան շարժումներ կատարել: Երեխաների հետ կիսվեք ձեր սիրելի հատվածներից մեկ կամ երկուսով և ասացեք նրանց, թե ինչպես եք իմացել, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Եթե երեխաներն ունեն սուրբ գրության սիրելի հատվածներ կամ պատմություններ, հրավիրեք նրանց կիսվել դրանցով:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես սովորեմ Իր մասին և հետևեմ Իրեն:
Մտածեք, թե ինչպես եք ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել Նրա մասին ու հետևել Նրան:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին խոսել իրենց մտերիմ ընկերոջ մասին և նկարագրել, թե նա ինչպես է ընկեր դարձել: Կարդացեք ու քննարկեք Հովհաննես 5.39 և Հովհաննես 14.15 հատվածները Հիսուսին մոտ զգալու ուղիներ գտնելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ մոտ են զգացել Նրան:
-
Ձեր դասարանի հետ միասին քայլեք ժողովատան շուրջը: Հրավիրեք երեխաներին ձեռք բարձրացնել, երբ քայլելու ընթացքում տեսնեն ինչ-որ բան, որը հիշեցնում է նրանց այն մասին, թե ինչպես կարող են հետևել Փրկիչին (ինչպես օրինակ` մկրտության ավազանը կամ որևէ նկար):
-
Երեխաների հետ երգեք «Եկ,հետևիր ինձ» Հիմների գիրք, էջ 116: Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ հետևել են Փրկիչի օրինակին:
Ես կարող եմ ուսումնասիրել սուրբ գրություններն ինքնուրույն:
Երբ կարդում եք սուրբ գրությունները երեխաների հետ ու նրանց հարցեր եք տալիս, կարող եք ամրացնել նրանց վստահությունը, որ իրենք կարող են սովորել սուրբ գրություններից ու գիտելիքի արժեքավոր գանձեր գտնել:
Հնարավոր վարժություններ
-
Բարձրաձայն կարդացեք Հովհաննես 5.39 և Գործք Առաքելոց 17.10–11 հատվածները և հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին սուրբ գրություններն ուսումնասիրելու եղանակի մասին:
-
Ընտրեք մի քանի պարզ, ազդեցիկ հատվածներ Նոր Կտակարանից, ամեն մեկը գրեք մի թերթիկի վրա և թաքցրեք դրանք: Օգտագործեք հուշող միջոցներ, որոնք կառաջնորդեն երեխաներին սուրբ գրության այդ հատվածները գտնելու համար «գանձերի որոնում» կատարել դասարանում կամ եկեղեցու շենքում: Սուրբ գրության բոլոր հատվածները գտնելուց հետո քննարկեք, թե ինչ է նշանակում այդ հատվածը, և ինչու է այն գանձի նման:
-
Կիսվեք ձեզ համար արժեքավոր հատվածներով և բացատրեք, թե ինչու են դրանք իմաստալից ձեզ համար: Դասարանով միասին կազմեք արժեքավոր սուրբ գրությունների ցանկ, որ երեխաները այս տարվա ընթացքում կգտնեն տանը կամ Երեխաների Խմբում Նոր Կտակարանն ուսումնասիրելիս:
-
Երեխաների հետ քննարկեք, թե ինչու է երբեմն դժվար կարդալ սուրբ գրությունները: Խնդրեք երեխաներին միմյանց հետ խորհուրդներով կիսվել սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ: Ինչպես նաև խնդրեք նրանց կիսվել սուրբ գրությունների հետ առնչվող որևէ դրական փորձառությամբ:
-
Օգնեք երեխաներին կազմել պարզ օրացույցներ, որտեղ նրանք կարող են նշել, թե որքան հաճախ են կարդում սուրբ գրությունները: Այս օրացույցները կարող են հիշեցնել նրանց ամեն օր կարդալ սուրբ գրությունները:
Ինձ պետք է իմ սեփական վկայությունը:
Երեխաները, ում դուք ուսուցանում եք, ունեն իրենց սեփական վկայության կարիքը, որպեսզի ամուր պահեն իրենց հավատքը ձախորդությունների հանդիպելիս: Ի՞նչ կարող եք անել, որ ոգեշնչեք նրանց ինքնուրույն ուսումնասիրել ճշմարտությունը:
Հավանական գործողություններ
-
Կիսվեք տասը կույսերի մասին առակով (տես Մատթեոս 25.1–13, տես նաև «Գլուխ 47: Տասը կույսեր»: Նոր Կտակարանի պատմությունները, 118–20, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում): Հարցրեք երեխաներին. ինչո՞վ են մեր վկայությունները նման լապտերներին: Ինչո՞ւ է կարևոր ունենալ մեր անձնական վկայությունը:
-
Քննարկեք, թե ինչ կարող ենք անել մեր վկայությունն ամրացնելու համար։ Մտահաղացումների համար հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Հովհաննես 7.17 և Մորոնի 10.3–5 հատվածները: Հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչը գիտեն՝ ճշմարիտ է:
-
Խնդրեք երեխաներին օգնեն ձեզ պիտակավորել կառուցող խորանարդիկները արտահայտություններով, որոնք նկարագրում են այն գործողությունները, որոնք մենք կատարում ենք մեր վկայությունը կառուցելու համար, ինչպես օրինակ` աղոթելը: Թող երեխաները խորանարդիկների օգնությամբ մի շենք կառուցեն` ներկայացնելով վկայությունը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և նրանց ծնողներին ուսումնասիրել Նոր Կտակարանը տանը: Օրինակ, կարող եք խրախուսել երեխաներին անգիր սովորել դասարանում քննարկած սուրբ գրությունների հատվածներից մեկը (արագ սովորելու համար հատվածը կարելի է բաժանել փոքր արտահայտությունների) և այդ հատվածով կիսվել իրենց ընտանիքի հետ: