«Հունվարի 7–13-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խօսքի պէս լինի ինձ» «Եկ, հետևիր ինձ » ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունվարի 7–13: Մատթեոս 1, Ղուկաս 1, «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Հունվարի 7–13-ը
Մատթեոս 1, Ղուկաս 1
«Թող քո խօսքի պէս լինի ինձ»
Սկսեք` կարդալով Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է ձեզ օգնել հասկանալ այս գլուխները, իսկ այս հատվածը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ: Եթե փոքր երեխաներին ուսուցանելու համար հավելյալ աջակցության կարիք ունեք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ուսուցողական նյութի սկզբում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին շրջանով նստել, այնուհետև երեխաներից մեկը թող կիսվի սուրբ գրություններից այս շաբաթվա ընթացքում կամ ուրիշ ժամանակ իր սովորածով: Երեխան կարող է գնդակը գլորել կամ մատնացույց անել շրջանում գտնվող ուրիշ երեխայի, ով իր հերթին կկիսվի:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–38
Հրեշտակները հայտարարեցին Հիսուսի ծնունդը:
Հրեշտակն այցելեց և՛ Մարիամին, և՛ Հովսեփին, ու հայտնեց Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այս փորձառությունները կարող են օգնել երեխաներին տեսնել, թե որքան կարևոր էր Քրիստոսի ծնունդը:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկի ծնողներին հրավիրեք գալ դասարան` Մարիամի և Հովսեփի նման հագնված: Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով, ինչպես գրված է Մատթեոս 1.18–25 և Ղուկաս 1.26–38 հատվածներում:
-
Պատմեք հրեշտակների պատմությունը, երբ նրանք հայտնվեցին Մարիամին ու Հովսեփին, ինչպես հիշատակված է այս հատվածներում: (Տես նաև «Գլուխ 2, Մարիամն ու հրեշտակը» և «Գլուխ 4, Հովսեփն ու հրեշտակը», Նոր Կտակարանի պատմություններ, 8–9, 12, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը LDS.org կայքում): Կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնից: Հրավիրեք երեխաներին կրկնել պատմությունը:
-
Հրավիրեք երեխաներին Մատթեոս 1.18–25 և Ղուկաս 1.26–38 հատվածներում տրված պատմությունների հիման վրա նկարներ նկարել:
Երկնային Հայրը պատասխանում է իմ աղոթքներին:
Զաքարիան և Եղիսաբեթը հավանաբար տարիներ շարունակ աղոթել էին երեխա ունենալու համար: Ի վերջո Երկնային Հայրը պատասխանեց նրանց աղոթքներին, ուղարկելով նրանց որդի, որին կոչեցին Հովհաննես Մկրտիչ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին:
Հնարավոր վարժություններ
-
Ձեր բառերով պատմեք Ղուկաս 1.5–20, 57–63 հատվածներում եղած պատմությունը: Կարող եք մի քանի անգամ կրկնել այդ պատմությունը: Երեխաներին հանձնարարեք կատարել հրեշտակի, Զաքարիայի և Եղիսաբեթի դերերը ու բեմականացրեք պատմությունը: Նշեք, որ Երկնային Հայրը պատասխանեց Եղիսաբեթի ու Զաքարիայի աղոթքներին և կիսվեք մի փորձառությամբ, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին:
-
Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես պետք է աղոթեն` օգտագործելով «Մենք խոնարհում ենք մեր գլուխները» երգը Մանկական երգարան էջ 25 կամ ընտրելով մեկ այլ երգ: Կարող եք նաև միասին երգել «Մանկան աղոթքը»Մանկական երգարան, էջ 12–13: Ամեն անգամ, երբ երեխաները երգեն «աղոթել» կամ «աղոթք» բառերը, հրավիրեք նրանց խոնարհել գլուխներն ու ծալել թևերը:
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի մի շարժում անել, որը ցույց կտա, որ նա աղոթում է ինչ-որ բանի համար: Թող մյուս երեխաները կռահեն, թե ինչ է նշանակում այդ շարժումը: Նրանք կարող են մտքեր գտնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում:
Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:
Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի Որդին է: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին ավելին սովորել Նրա մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ասացեք երեխաներին, որ հրեշտակն ասաց Մարիամին, որ նրա երեխան կկոչվի Աստծո Որդի (տես Ղուկաս 1.35): Օգնեք երեխաներին կրկնել «Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է» արտահայտությունը։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե ովքեր էին Հիսուսի ծնողները` հրավիրելով նրանց նկարել իրենց ծնողների նկարները: Երբ ավարտեն, ասացեք նրանց, որ Հիսուսը նույնպես ծնողներ ուներ` Մարիամն ու Երկնային Հայրը: Ավելին, Հովսեփին խնդրեցին պաշտպանել ու հոգ տանել Հիսուսի մասին, երբ Նա ապրում էր երկրի վրա:
-
Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ քանի որ Հիսուսը Աստծո Որդին էր, Նա կարողացավ մեռնել մեր մեղքերի համար ու հարություն առնել: Ցույց տվեք Հիսուսի Խաչելության ու Հարության նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 57, 59):
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծահասակ երեխաներ
Մատթէոս 1.18–25, Ղուկաս 1.5-37
Աստուծո հետ ոչինչ անհնարին չէ:
Հիսուսի ու Հովհաննես Մկրտիչի ծնունդը հնարավոր էր միայն Աստծո զորության միջոցով: Այս հրաշքների մասին սովորելով երեխաների հավատքը կարող է ամրանալ առ այն, որ Աստված զորություն ունի իրենց կյանքում հրաշքներ կատարելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Մինչ դուք և երեխաները կուսումնասիրեք Մատթէոս 1.18–25 և Ղուկաս 1.5–37 հատվածները, հարցրեք երեխաներին՝ «Ինչպե՞ս կպատասխանեիք Մարիամի փոխարեն» կամ «Ի՞նչ կզգայիք Զաքարիայի փոխարեն»:
-
Օգտագործելով պարզ բառեր` պատմեք Հովհաննես Մկրտիչի ու Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունները: Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ նրանք լսեն ինչ-որ բան, որն անհնարին կթվար առանց Աստծո զորության: Երեխաներն ուրիշ ի՞նչ պատմություններով կարող են կիսվել, երբ Աստված արել է անհնարին թվացող ինչ-որ բան:
-
Օգնեք երեխաներին մտապահել Ղուկաս 1.37 հատվածը: Դրա համար կարող եք հատվածը գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին մի քանի անգամ բարձրաձայն կարդալ այն: Ամեն անգամ կարդալուց հետո ջնջեք մի բառ:
Մատթեոս 1.21–25, Ղուկաս 1.-30-35, 46-47
Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:
Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի Որդին է: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել այս ճշմարտությունը:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կարդալ Ղուկաս 1.30–35 հատվածները` փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին. «Ո՞վ է Հիսուսի մայրը», և «Ո՞վ է Հիսուսի Հայրը»: Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը միակ մարդն է, ում ֆիզիկական հայրը Երկնային Հայրն էր (տես նաև 1 Նեփի 11.18–21):
-
Երբ կկարդաք այս հատվածները, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի անուններին ու կոչումներին: Ի՞նչ են նշանակում այս անունները, և ի՞նչ են դրանք ուսուցանում մեզ Հիսուսի մասին:
-
Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայությամբ:
Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:
Աստված միշտ պատասխանում է աղոթքներին, սակայն ոչ միշտ այն եղանակներով, ինչպես մենք ակնկալում ենք: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Զաքարիայի ու Եղիսաբեթի պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին այս ճշմարտության մասին:
Հնարավոր վարժություններ
-
Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին ինչ-որ մեկին, ով աղոթել է օրհնության համար, սակայն դեռ չի ստացել այն: Հրավիրեք նրանց խորհել այս հարցի շուրջ, մինչ միասին կկարդան Ղուկաս 1.5–25, 57–80 հատվածները: (Տես նաև «Գլուխ 1, Եղիսաբեթն ու Զաքարիան» և «Գլուխ 3, Ծնվել է Հովհաննես Մկրտիչը», Նոր Կտակարանի պատմություններ, 6-7,10-11, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը LDS.org կայքում): Ի՞նչ կարող էին ասել Զաքարիան ու Եղիսաբեթը մեկին, ով զգում էր, որ իր աղոթքները պատասխան չեն ստանում:
-
Նախօրոք հրավիրեք մի քանի երեխայի կիսվել փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է իրենց աղոթքներին: Կիսվեք որևէ ժամանակի մասին, երբ զգացել եք, որ ձեր աղոթքներն անսպասելիորեն ստացել են պատասխան:
-
Հրավիրեք երեխաներին նկարել մի դեպքի մասին, որտեղ Երկնային Հայրը պատասխանել է մի աղոթքի, հատկապես՝ իրենց աղոթքին: Խնդրեք նրանց իրենց նկարածով կիսվել դասարանի հետ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց նկարներով կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ և խնդրել նրանց կիսվել այնպիսի ժամանակների մասին, երբ Աստված պատասխանել է իրենց աղոթքներին: