«Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթեոս 2. Մենք եկանք Նրան երկրպագելու» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթէոս 2» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. 2019թ.
Հունվարի 14-20-ը
Ղուկաս 2, Մատթէոս 2
Մենք եկանք Նրան երկրպագելու
Սկսեք` կարդալով Մատթեոս 2 և Ղուկաս 2 գլուխները: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, որը գտնվում է «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնում, կարող է ձեզ օգնել հասկանալ այս գլուխները, իսկ այս ծրագիրը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ են հիշում Քրիստոսի ծննդյան մասին: Ո՞ր հատվածներն են իրենց ամենից շատ դուր եկել:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Հիսուսը ծնվեց:
Հիսուսը թողեց Իր Երկնային Հոր տունը, որպեսզի ծնվեր երկրի վրա և կարողանար լինել մեր Փրկիչը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հիշել Քրիստոսի ծննդյան պատմությունը:
Հնարավոր վարժություններ
-
Քրիստոսի ծննդյան պատմությունը կարդալիս, հրավիրեք երեխաներին բեմականացնել այն կամ օգտվեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից: Տես նաև «Գլուխ 5, Ծնվել է Հիսուս Քրիստոսը» Նոր Կտակարանի պատմություններ, 13-15, կամ դիտեք համապատասխան տեսանյութը (LDS.org կայքում):
-
Եթե ունեք Քրիստոսի ծնունդը ներկայացնող փոքրիկ արձանիկներ, կարող եք բերել ու հրավիրել երեխաներին դնել դրանք համապատասխան տեղերում, մինչ կպատմեք նրանց Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը: Նաև կարող եք ցույց տալ Սուրբ Ծննդյան նկար (տես օրինակ այս շաբաթվա համառոտ շարադրանքում «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնից): Մատնացույց արեք Սուրբ Ծննդյանը մասնակից տարբեր մարդկանց ու հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ գիտեն յուրաքանչյուր մարդու մասին:
-
Միասին երգեք երեխաների սիրելի երգերը Հիսուսի ծնունդի մասին: Փնտրեք հնարավորություն Փրկիչի մասին ձեր վկայությունը բերելու համար և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու են սիրում Հիսուսին:
Ես կարող եմ լավ նվերներ տալ Հիսուսին:
Մոգերը Հիսուսին նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ իրենք նույնպես կարող են նվերներ տալ Հիսուսին. օրինակ` սեր, ծառայություն և հնազանդություն:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք մոգերի նկարը, երբ վերանայեք նրանց պատմությունը, որը գտնվում է Մատթեոս 2.1-12-ում: Կարող եք ցույց տալ «Մոգերը նվերներ են տալիս» նկարը (LDS.org):
-
Փաթեթավորեք նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են նվերներ, որ կարող ենք տալ Հիսուսին: Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ բացել նվերներն ու քննարկել, թե ինչպես ենք տալիս այդ նվերները Փրկիչին:
-
Օգնեք յուրաքանչյուր երեխայի նկարել կամ գրել նվերների ցանկ, որ կարող են տալ Հիսուսին, ինչպես օրինակ` «լավ ընկեր լինել» կամ «աղոթել»: Հրավիրեք երեխաներին ցանկով կիսվել դասարանի հետ և ընտրել դրանցից մեկը, որի համար կաշխատեն այդ շաբաթ:
Հիսուսը մի ժամանակ ինձ նման մանուկ էր:
Փրկիչի մանկության մասին սովորելով, երեխաները կարող են կապեր գտնել Նրա հետ: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող են հիմա լինել Հիսուսի նման:
Հնարավոր վարժություններ
-
Ծխի երիտասարդներից մեկին հրավիրեք դասին և կիսվեք Հիսուսի մասին այն պատմությամբ, երբ Նա երիտասարդ տարիքում ուսուցանում էր տաճարում:
-
Նախօրոք խնդրեք երեխաներից մի քանիսին բերել իրենց մանկության նկարները և ցուցադրել դրանք: Հարցրեք նրանց, թե ինչպես են մեծացել: Կիսվեք, թե ինչպես էր մեծանում Հիսուսը (տես Ղուկաս 2.40, 52): Երեխաների հետ երգեք «Հիսուսը մի ժամանակ մանուկ էր» երգըՄանուկների երգարան էջ 55 կամ Փրկիչի մասին այլ երգ:
-
Կարդացեք Ղուկաս 2.52 հատվածը և բացատրեք, թե ինչ է նշանակում «իմաստությունը» և «հասակը»: Կարող եք խնդրել երեխաներին շարժումներով ցույց տալ, թե ինչ է նշանակում զարգանալ իմաստությունով և շնորհքով Աստծո և մարդկանց հետ: Օրինակ` նրանք կարող են շարժումներով ցույց տալ, որ գիրք են կարդում կամ օգնում են ինչ-որ կարիքավորի:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Հին ժամանակների մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի ծնունդը:
Մարգարեներն ու հավատացյալները դարեր շարունակ սպասել են Փրկիչի ծնունդին: Հասկանալով այս ճշմարտությունը, երեխաներն ավելի խորը կգնահատեն Փրկիչի կյանքն ու առաքելությունը:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին խոսել այնպիսի բաների մասին, որոնց նրանք անհամբեր սպասում են, օրինակ` ծննդյան օր կամ որևէ տոն: Հրավիրեք երեխաներին կարդալ Հելաման 14.2–5 հատվածները և գտնել ինչ-որ բան, որին մարգարեները անհամբեր սպասում էին:
-
Միասին կարդացեք Փրկիչի ծննդյան մասին մի քանի մարգարեություններ (տես Եսայիա 7.14, 9.6, 1 Նեփի 11.18, Հելաման 14.5): Օգնեք երեխաներին թվարկել այն մանրամասները, որոնք կան այս մարգարություններում և գտնել դրանց իրականացումը Ղուկաս 2.1–21 և Մատթեոս 2.1–2 հատվածներում:
-
Հրավիրեք երեխաներին նկարել Սուրբ Ծնունդի նկարը և կիսվել, թե ինչու են շնորհակալ, որ Հիսուսը ծնվել է:
Հիսուսը մի ժամանակ ինձ նման մանուկ էր:
Հիսուսի նման երեխաները, պետք է նախապատրաստվեն կարևոր առաքելության համար: Ի՞նչ կարող են նրանք սովորել Հիսուսի օրինակից:
Հնարավոր վարժություններ
-
Մինչ կկարդաք Ղուկաս 2.40, 52 հատվածները, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ էր անում Հիսուսը: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են փոխվել այն ժամանակից ի վեր, երբ փոքր էին: Կիսվեք ավետարանից քիչ-քիչ սովորելու ձեր փորձառության մասին, այնուհետև բերեք ձեր վկայությունը:
-
Ավարտեք գործնական աշխատանքները, որոնք լուսաբանում են Ղուկաս 2.40, 52 հատվածների արտահայտությունները: Օրինակ, կարող եք չափել յուրաքանչյուր երեխայի հասակը («Հիսուսը զարգանում էր … հասակով») կամ հրավիրեք նրանց կիսվել սուրբ գրության իրենց սիրելի հատվածով («աճում էր և զորանում հոգիով»): Օգնեք երեխաներին գրի առնել, թե ինչպես են իրենք մեծանում, և կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ:
-
Ղուկաս 2.40, 52 հատվածները վերանայելուց հետո հրավիրեք երեխաներին կիսվել, թե իրենց կարծիքով Հիսուսն ինչպիսին էր իրենց տարիքում: Ինչպե՞ս կվարվեր Նա իր մայրիկի հետ: Իր եղբայրների և քույրերի հե՞տ:
Ես կարող եմ հետևել Հիսուսի օրինակին:
Նույնիսկ երիտասարդ տարիքում Հիսուսը տաճարում ուսուցանում էր երեցներին: Նույն կերպ ձեր դասարանի երեխաները շատ բան կարող են ուսուցանել իրենց շրջապատում գտնվողներին:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին Ղուկաս 2.41–52 հատվածների պատմությունն ամփոփելու համար նախապատրաստված գալ: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ պատմությունը, ուսուցանեք, թե ինչ է նշանակում «Հօր տանը լինել» արտահայտությունը: Օրինակ` կարող եք ասել երեխաներին, թե ինչպիսի աշխատանք ունեք դուք կամ ձեր ծնողները: Ինչպիսի՞ աշխատանք կամ «գործ» էր անում Հովսեփը` Հիսուսի երկրային հայրը: (տես Մատթեոս 13.55) Ինչպիսի՞ աշխատանք էր կատարում Նրա Երկնային Հայրը: (տես Ղուկաս 2.46–49, տես նաև Մատթեոս 1.39):
-
Երեխաների հետ կարդացեք Ղուկաս 2.46-49 հատվածները և հարցրեք. «Ինչպե՞ս էր Հիսուսը կատարում Իր Հոր գործը»: Օգնեք երեխաներին գրատախտակի վրա թվարկել կամ նկարել եղանակներ, որոնցով նրանք նույնպես կարող են օգնել Երկնային Հոր գործի կատարմանը:
-
Որպեսզի օգնեք երեխաներին վստահ լինել, որ իրենք ևս, Հիսուսի նման, կարող են ուսուցանել ավետարանը այդ հասակում, օգնեք նրանց, որ միմյանց ուսուցանեն մի սկզբունք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներին ուսուցանել ինչ-որ բան, որ սովորեցին Քրիստոսի ծնունդի մասին: