Եկ, հետևիր ինձ
Հունվարի 14-20-ը Ղուկաս 2, Մատթեոս 2. Մենք եկանք Նրան երկրպագելու


«Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթեոս 2. Մենք եկանք Նրան երկրպագելու», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 14-20: Ղուկաս 2, Մատթեոս 2», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Մոգերը ճամփորդում են ուղտերով

«Եկեք երկրպագենք նրան», Դանա Մարիո Վուդ

Հունվարի 14-20-ը

Ղուկաս 2, Մատթեոս 2

Մենք եկանք Նրան երկրպագելու

Սկսեք, կարդալով Ղուկաս 2-ը և Մատթեոս 2-ը, և ուշադրություն դարձրեք ցանկացած հոգևոր հուշմանը, որը դուք կստանաք: Այս համառոտ շարադրանքում գտնվող ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր ու էական սկզբունքներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվանից պարզ դարձավ, որ Նա սովորական երեխա չէր: Երկնքում հայտնված նոր աստղը և հրեշտակների բերկրալի հայտարարությունը չէր, որ Հիսուսի մանկությունը առանձնահատուկ դարձրին: Դրան նպաստեց նաև այն փաստը, որ տարբեր ազգերի, մասնագիտության և մշակույթների բազմաթիվ հավատարիմ մարդիկ անմիջապես կապվածություն զգացին Նրա նկատմամբ: Նույնիսկ, նախքան Նա կասեր՝ «եկ, հետևիր ինձ», մարդիկ գալիս էին Նրա մոտ (Ղուկաս 18․22): Իհարկե, ոչ բոլորն էին գալիս Նրա մոտ. շատերը չէին նկատում Նրան, իսկ նախանձ կառավարիչը նույնիսկ ցանկանում էր խլել Նրա կյանքը: Բայց խոնարհ, մաքուր ու նվիրված արդարություն փնտրողները Նրա մեջ գտան այն, ինչ փնտրում էին: Նրանց նվիրումը ոգեշնչում է մեզ, քանի որ «մեծ ուրախութիւնը», որ տրվեց հովիվներին, «բոլոր ժողովրդի» համար էր, և «Փրկիչը Որ է Քրիստոս Տէրը» ծնվեց այդ օրը մեզ բոլորիս համար (տես Ղուկաս 2.10–11):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությանհամար

Ղուկաս 2.1-7

Հիսուս Քրիստոսը ծնվեց համեստ պայմաններում:

Չնայած Հիսուս Քրիստոսը ուներ փառքը Հայր Աստծո մոտ «աշխարհքի լինելուցն առաջ» (Հովհաննես 17.5), Նա պատրաստ էր ծնվել համեստ պայմաններում և ապրել մեզ հետ երկրի վրա: Ի՞նչ եք նկատում Նրա ծննդյան համեստ պայմանների մեջ, երբ կարդում եք Ղուկաս 2.1–7-ը: Փորձեք այս պատմության մեջ գտնել որևէ մանրուք կամ հուշում, որը դուք չեք նկատել նախկինում: Ի՞նչ եք իմանում Փրկիչի մասին Նրա ծննդյան պայմաններից: Այս հասկացողություններն ինչպե՞ս են ազդում Նրա նկատմամբ ունեցած ձեր զգացմունքների վրա։

Տես նաև «Քրիստոսի ծնունդը» տեսանյութը (LDS.org):

Ղուկաս 2.8–38, Մատթեոս 2.1–12

Կան շատ վկայություններ Քրիստոսի ծննդի մասին:

Քրիստոսի ծնունդն ու մանկությունը նշված են հասարակության տարբեր խավերի վկաներով և երկրպագողներով՝ խոնարհ հովիվներ, ովքեր այցելեցին ախոռը, հարուստ մոգերը, ովքեր նվերներ բերեցին Նրա տուն, մի այրի, ով ծառայում էր տաճարում և հավատարիմ աշակերտ, ով անհամբեր սպասում էր Մեսիայի գալուն: Երբ ուսումնասիրում եք նրանց պատմությունները, ի՞նչ եք սովորում Քրիստոսին երկրպագելու և վկայելու եղանակների մասին:

Քրիստոսի վկան

Ես ի՞նչ եմ սովորում երկրպագության և վկայության մասին:

Քրիստոսի վկան

Հովիվներ (Ղուկաս 2.8–20)

Ես ի՞նչ եմ սովորում երկրպագության և վկայության մասին:

Քրիստոսի վկան

Սիմեոն (Ղուկաս 2.25–35)

Ես ի՞նչ եմ սովորում երկրպագության և վկայության մասին:

Քրիստոսի վկան

Աննա (Ղուկաս 2.36–38)

Ես ի՞նչ եմ սովորում երկրպագության և վկայության մասին:

Քրիստոսի վկան

Մոգեր (Մատթեոս 2․1-12

Ես ի՞նչ եմ սովորում երկրպագության և վկայության մասին:

Տես նաև 1 Նեփի 11.13–23, 3 Նեփի 1.5–21, «Հովիվներն իմանում են Քրիստոսի ծննդի մասին» և «Մանուկ Հիսուսին ներկայացնում են տաճարում» (տեսանյութեր, LDS.org):

Մատթեոս 2.13-23

Ծնողները կարող են հայտնություն ստանալ իրենց ընտանիքները պաշտպանելու համար:

Առանց երկնքի օգնության Հովսեփը երբեք չէր կարող կատարել այն, ինչ իրեն խնդրել էին՝ պաշտպանել Հիսուսին Իր մանկության տարիներին: Մոգերի նման նա մի հայտնություն ստացավ, որը նախազգուշացրեց նրան վտանգից: Երբ կարդաք Հովսեփի փորձառության մասին, մտածեք այն ֆիզիկական և հոգևոր վտանգների մասին, որոնց ընտանիքները բախվում են այսօր: Խորհեք փորձառությունների մասին, երբ դուք զգաք Աստծո առաջնորդությունը, ձեզ, ձեր ընտանիքներն ու սիրելիներին պաշտպանելու համար: Կարող եք այս փորձառություններով կիսվել ուրիշների հետ: Ի՞նչ կարող եք անել ապագայում այսպիսի առաջնորդություն ստանալու համար:

Բացի այդ, կարող եք դիտել «Առաջին Սուրբ Ծննդյան ոգին» տեսանյութը (LDS.org), որպեսզի պատկերացնեք, թե Հովսեփն ինչ զգաց, երբ բախվեց Աստծո Որդու մասին հոգ տանելու պատասխանատվության հետ:

Ղուկաս 2.40-52

Նույնիսկ պատանի հասակում Հիսուսը կենտրոնանում էր Իր Հոր կամքը կատարելու վրա:

Երբ Փրկիչը երիտասարդ տղամարդ էր, նա այնպիսի զորությամբ էր ուսուցանում ավետարանը, որ նույնիսկ տաճարի ուսուցիչները զարմացած էին Նրա «իմաստութեան եւ պատասխանների վերայ» (Ղուկաս 2.47): Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին, ով երիտասարդ տղամարդ էր: Ձեր ճանաչած երիտասարդ մարդիկ ինչպե՞ս են փորձում «(Իրենց) Հօր տանը լինե(լ)»։ (Ղուկաս 2.49): Երեխաներն ու երիտասարդներն ինչպե՞ս օգնեցին ձեզ ձեռք բերել խորը հասկացողություն ավետարանի մասին: Ուրիշ ի՞նչ եք սովորում Հիսուսի մանկության օրինակից Ղուկաս 2.40–52-ում և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 3.24–26-ում (Ավետարանի հավելվածում):

Երիտասարդ Հիսուսը ուսուցիչների հետ տաճարում

«Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ»։ (Ղուկասի 2.49):

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը:

Քանի որ շատ «պարզ ու արժեքավոր» ճշմարտություններ դարերի ընթացքում կորսվեցին Աստվածաշնչից (1 Նեփի 13.28, տես նաև Մովսես 1.41), Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կատարել Աստվածաշնչի ոգեշնչված վերանայում, որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Շատ վերանայումներ, որոնք կատարվեցին Մարգարեի կողմից, ներառված են սուրբ գրությունների Վերջին Օրերի Սրբերի հրատարակության հավելվածում: Աստվածաշնչի Թագավոր Ջեյմսի տարբերակի ՎՕՍ հրատարակությունը պարունակում է նաև Մարգարեի վերանայումները: Ջոզեֆ Սմիթի Մատթեոս 24-ի թարգմանությունը, որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, կարելի է գտնել Թանկագին Մարգարիտում: Լրացուցիչ տեղեկությունների համար տես Աստվածաշնչի բառարանը, “Joseph Smith Translation”, “Bible, Inerrancy of,” Gospel Topics, topics.lds.org:

Ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ դուք ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Ղուկաս 2

Հրավիրեք ընտանիքի անդամներին ընտրել Ղուկաս 2-ում նկարագրված որևէ անձի, կարդալ մի քանի հատված այդ մարդու՝ Փրկիչի հետ ունեցած նրա փոխգործակցության մասին և կիսվել նրանց կողմից սովորած որևէ բանով, ինչը մեծացնում է նրանց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Միասին երգեք «Մարիամի օրօրոցայինը» կամ «Սուրբ ծննդյան երգ» Մանկական երգարան, 44–45, 52–53: Այս երգերից ի՞նչ ենք սովորում Փրկիչի ծնունդի մասին:

Ղուկաս 2․49

Ի՞նչ է «Հոր տունը»: (Տես Մովսես 1.39)։ Մենք ի՞նչ ենք սովորում այդ տան մասին այս պատմությունից և այլ գործերից, որոնք Հիսուսը կատարեց և ուսուցանեց Իր կյանքի ընթացքում: Գրի առեք որոշ եղանակներ, որոնցով ձեր ընտանիքը կարող է ներկա լինել Հոր տանը և դրեք դրանք որևէ տարայի մեջ: Գալիք շաբաթվա ընթացքում, երբ ձեր ընտանիքը փնտրի Երկնային Հոր գործը կատարելու եղանակներ, նրանք կարող են ընտրել տարայի մեջ դրված գաղափարներից: Ժամանակ նախատեսեք ձեր փորձառություններով կիսվելու համար:

Ղուկաս 2.52

Ի՞նչ կարող ենք սովորել Ղուկասի 2.52-ից այն մասին, թե Հիսուսն ինչպես էր զարգանում իր կյանքում: Ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են զարգանալ «իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ավելի լավ հասկացողություն ձեռք բերելու համար որպես աղբյուր օգտագործեք հետևյալ ծանոթագրությունները՝ Թեմատիկ ուղեցույց, Բառարան, Սուրբ գրությունների ուղեցույց, և այլ օժանդակ նյութեր, ինչպիսիք են՝ LDS.org և «Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ» (Եկեղեցու Կրթական Համակարգ, 2014):

Մարիամը, Հովսեփը և մանուկ Հիսուսը

Աշխարհի Փրկիչն աշխարհ եկավ համեստ պայմաններում: