Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար


«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ.

Ընտանիքը նայում է լուսանկարների ալբոմը

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը

Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար

«Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար ծրագրի նպատակն է օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և խորապես դարձի գալ դեպի Նրա ավետարանը: Այս միջոցը կարող է օգնել ձեզ հասկանալ սուրբ գրությունները և դրանցում գտնել այն հոգևոր ուժը, որի կարիքն ունեք դուք և ձեր ընտանիքը: Եկեղեցու դասերի ժամանակ դուք կպատրաստվեք կիսվել գաղափարներով և խրախուսել ձեր ընկեր Սրբերին ջանքեր գործադրել Քրիստոսին հետևելու գործում:

Գրի առեք տպավորությունները

«Ի՞նչ եք ուզում», Հիսուսն ասեց նորանց (Հովհաննես 1.38): Դուք կարող եք ինքներդ ձեզ նույն հարցը տալ, քանի որ այն, ինչ կգտնեք Նոր Կտակարանում այս տարի, մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչ եք դուք ցանկանում գտնել: «Որոնեցեք և կգտնեք»՝ սա է Տիրոջ խոստումը (Մատթեոս 7.7): Ուստի տվեք այն հարցերը, որոնք ձեր միտքն են գալիս ուսումնասիրության ժամանակ, ապա ջանասիրաբար փնտրեք պատասխանները: Նոր Կտակարանում դուք կկարդաք Հիսուս Քրիստոսի աշակերտների զորեղ հոգևոր փորձառությունների մասին: Որպես Փրկիչի հավատարիմ աշակերտներ, դուք ևս կարող եք ունենալ ձեր զորեղ հոգևոր փորձառությունները, երբ ընդունեք Փրկիչի հրավերը, որը զետեղված է «Եկ, հետևի՛ր ինձ» վերնագրով այս սուրբ ուղերձում (Ղուկաս 18.22):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ անհատական ուսումնասիրության համար

Որպեսզի իրապես սովորեմ Փրկիչից, ես պիտի ընդունեմ Նրա հրավերը. «Եկ, հետևի՛ր ինձ»:

«Եկ, հետևի՛ր ինձ» Տիրոջ հրավերը կիրառելի է բոլորի համար, անկախ նրանից՝ մենք նոր ենք աշակերտության ճանապարհին, թե քայլում ենք այդ ճանապարհով ամբողջ կյանքում: Սա Նրա հրավերն է երիտասարդ հարուստ տղամարդուն, ով ձգտում էր պահել պատվիրանները (տես Մատթեոս 19.16–22): Այն, ինչ սովորեց նա, և մենք պիտի սովորենք, հետևյալն է՝ լինել աշակերտ նշանակում է մեր ամբողջ հոգով նվիրվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Աշակերտելու մեր գործընթացում մենք առաջադիմում ենք, երբ հայտնաբերում ենք, թե ինչի կարիք ունենք, փոխվում ենք և ձգտում լիարժեք հետևել Նրանց:

Մենք սկսում ենք սովորել Փրկիչից, երբ ձգտում ենք հասկանալ, թե Նա ինչ է ուսուցանել: Օրինակ, ձեր հասկացողությունը ներման մասին ինչպե՞ս է խորանում, երբ ձգտում եք ուսումնասիրել հետևյալը:

Փրկիչի ուսմունքները (տես Մատթեոս 6.14–15, 18.21–35)

Մի օրինակ Նրա կյանքից (տես Ղուկաս 23.33–34)

Սակայն ուսումն ամբողջական չի լինի, մինչև մենք չհետևենք Փրկիչին՝ ապրելով Նրա ուսմունքներով: Դուք ինչպե՞ս կարող եք ավելի ներող դառնալ:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ, փորձեք այս վարժությունը մեկ այլ ավետարանական սկզբունքի հետ, ինչպես օրինակ սերը և խոնարհությունը:

Ես եմ պատասխանատու իմ սեփական կրթության համար։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Որպես ուսումնասիրողներ, ես և դուք պետք է գործենք և լինենք խոսքը կատարողներ, այլ ոչ պարզապես լսողներ, ովքեր միայն գործում են, ինչպես իրենց է ասվում: Արդյո՞ք մենք կատարողներ ենք, ովքեր գործում են և գիտելիք են փնտրում հավատքով, թե՞ սպասում ենք, որ մեզ սովորեցնեն և ասեն ինչ անել: … Ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, ուսանողը բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող վկայությունը։ Հավատքով ուսումնառությունը պահանջում է հոգևոր և ֆիզիկական ջանք, ոչ թե պարզապես գիտելիքների պասիվ ընկալում»:(«Ձգտեք սովորել հավատքով» Ensign, Sept. 2007, 64):

Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն վերցնել սեփական ուսման համար։ Հնարավոր պատասխանները փնտրեք Երեց Բեդնարի հայտարարության մեջ և հետևյալ սուրբ գրություններում․ Հովհաննես 7.17, Ա Թեսաղոնիկեցիս 5.21, Հակոբոս 1.5–6, 22, 2.17, 1 Նեփի 10.17–19, 2 Նեփի 4.15, Ալմա 32.27, Վարդապետություն և Ուխտեր 18.18, 58.26–28, 88.118: Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեք, որ ավելի եռանդուն ուսումնասիրեք ավետարանը:

Ես ինքս պիտի իմանամ ճշմարտությունը։

Հավանաբար, դուք ճանաչում եք մարդկանց, ովքեր երբեք չեն կորցնում հավատը, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում նրանց կյանքում: Նրանք ձեզ կհիշեցնեն Տիրոջ առակի հինգ իմաստուն կույսերի մասին (տես Մատթեոս 25.1–13): Դուք հավանաբար չեք տեսնի ճշմարտության մասին իրենց վկայությունն ուժեղացնելու նրանց եռանդուն ջանքերը: Մենք բոլորս պիտի ջանասիրաբար ձգտենք ուժեղացնել մեր վկայությունը, որովհետև, ինչպես հիմար կույսերը հասկացան, մենք չենք կարող դարձ փոխառնել ուրիշից:

Մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել մեր սեփական վկայությունը և ամրապնդել այն: Գրի առեք ձեր մտքերը, երբ խորհեք հետևյալ սուրբ գրությունների շուրջ. Ղուկաս 11.9–13, Հովհաննես 5.39, Հովհաննես 7.14–17, Գործք 17.10–12, Ա Կորնթացիս 2.9–11, Ալմա 5.45–46: (Տես նաև «Վկայություն», Ավետարանական թեմաներ, topics.lds.org։)

երիտասարդ աղջիկը ճանապարհի եզրին

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձեռք բերի սեփական վկայություն:

Ես ի՞նչ պետք է անեմ, երբ հարցեր ունեմ:

Երբ դուք հոգևոր գիտելիքներ եք փնտրում, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Հետևյալ սկզբունքները կարող են օգնել ձեզ հարցեր ուղղել այնպիսի եղանակներով, որոնք հավատք և վկայություն են կառուցում:

  1. Փնտրեք հասկացողություն աստվածային աղբյուրների միջոցով: Աստված է աղբյուրը ողջ ճշմարտության, և Նա հայտնում է ճշմարտությունը Սուրբ Հոգու, սուրբ գրությունների և Իր մարգարեների ու առաքյալների միջոցով:

  2. Գործեք հավատով։ Եթե պատասխանները չեն գալիս անմիջապես, վստահ եղեք, որ Տերը կհայտնի պատասխանները, երբ ճիշտ ժամանակը գա: Միևնույն ժամանակ, շարունակեք ապրել այն ճշմարտությամբ, որը դուք արդեն գիտեք:

  3. Պահպանեք հավերժական հեռանկար: Փորձեք տեսնել իրերի դրությունն այնպես, ինչպես Տերն է տեսնում դրանք, ոչ ինչպես աշխարհը: Դիտարկեք ձեր հարցերը մեր Երկնային Հոր փրկության ծրագրի համատեքստում:

Ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ դուք ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 13.1–23

Մի հրաշալի եղանակ, որը կօգնի ձեր ընտանիքին պատրաստվել ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի, սերմնացանի առակի վերանայումն է: Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ, նայելով տան շուրջը գտնվող հողին, որպեսզի կարողանա պատկերացում կազմել հողի տեսակների մասին, որ նկարագրված է առակում: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «բարի երկիր» սերմանանեք մեր տանը: (Մատթեոս 13.8):

Գաղատացիս 5.22–23, Փիլիպպեցիս 4.8

«Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոն, ավետարանի ուսումնասիրությունն ու ուսուցումը և ընտանեկան առողջարար միջոցառումները: Որքան էլ արժանի և պատշաճ լինեն այլ պահանջներն ու միջոցառումները, չպիտի թույլ տալ, որ դրանք փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որոնք միայն ծնողները և ընտանիքները կարող են հավուր պատշաճի կատարել» («Առաջին նախագահության նամակ», Liahona, Dec. 1999, 1)։

Նոր տարվա սկիզբը լավ ժամանակ է, որ ընտանեկան խորհուրդ անցկացնեք այն մասին, թե ձեր տունն ինչպես դարձնեք ավետարանի վրա կենտրոնացած վայր: Ի՞նչ գաղափարարներ են ծագում ձեր մտքում, երբ կարդում եք Գաղատացիս 5.22–23-ում և Փիլիպպեցիս 4.8-ում տրված օրհնություններն ու խորհուրդը: Կարող եք պաստառներ պատրաստել և փակցնել տան պատերին, որոնք ձեզ կհիշեցնեն ձեր նպատակների մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք վարդապետությունը։ Վարդապետությունը հավերժական և անփոփոխ ճշմարտություն է: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է, որ «ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը» («Փոքր երեխաներ» Ensign, նոյեմբեր 1986, 17): Երբ դուք ձեր ընտանիքի հետ ուսումնասիրեք սուրբ գրությունները, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կյանքն ավելի նմանեցնել Փրկիչի կյանքին։

Հիսուս Քրիստոս

«Աշխարհի Լույսը», Բրենթ Բորուփ

«Քրիստոսը հեռանում է գերեզմանից»

«Նա հարություն առավ», Դել Փարսոն