Եկ, հետևիր ինձ
Հունվարի 7-13-ը Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խոսքի պէս լինի ինձ»


«Հունվարի 7-13-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խոսքի պէս լինի ինձ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 7-13-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Մարիամն ու Եղիսաբեթը

Հունվարի 7-13-ը

Մատթեոս 1, Ղուկաս 1

«Թող քո խոսքի պէս լինի ինձ»

Երբ կարդում եք և խորհում Մատթեոս 1-ի և Ղուկաս 1-ի շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ի՞նչ վարդապետական ճշմարտություններ գտաք: Ո՞ր ուղերձներն ավելի մեծ արժեք կունենան ձեր և ձեր ընտանիքի համար: Այս համառոտ շարադրանքում բերված ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ բացահայտել լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք տպավորությունները

Մահկանացու կյանքի հեռանկարից դա անհնար էր: Կույսը չէր կարող հղիանալ: Չէր կարող հղիանալ նաև չբեր կինը, ում ծնելիության տարիքը վաղուց անցել էր: Բայց Աստված ծրագիր ուներ Իր Որդու և Հովհաննես Մկրտիչի ծնունդի համար, ուստի թե՛ Մարիամը, թե՛ Եղիսաբեթը, հակառակ երկրային բոլոր դժվարություններին, մայրացան: Օգտակար կլինի հիշել նրանց հրաշալի փորձառությունները, երբ մենք բախվում ենք որևէ անհնարին բանի հետ: Կարո՞ղ ենք արդյոք հաղթահարել մեր թուլությունները: Կարո՞ղ ենք մենք հուզել մեր ընտանիքի անդամի սիրտը, ով անարձագանք է թողնում մեր քայլերը: Գաբրիելի խոսքերը կարծես ուղղված էին նաև մեզ, երբ նա հիշեցնում էր Մարիամին. «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկասի 1.37): Իսկ Մարիամի պատասխանը կարող է լինել նաև մեր պատասխանը, երբ Աստված հայտնում է Իր կամքը. «Թող քո խօսքի պէս լինի ինձ» (Ղուկաս 1.38):

անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոսի և Ղուկասի ավետարանները

Ովքե՞ր էին Մատթեոսն ու Ղուկասը:

Մատթեոսը հրեա մաքսավոր էր կամ հարկահավաք, ում Հիսուսը կանչեց լինելու Իր Առաքյալներից մեկը (տես Մատթեոսի 10.3, տես նաև Աստվածաշնչի բառարան, «Մաքսավորներ»): Մատթեոսը գրեց իր ավետարանը հիմնականում իր ընկերակից հրեաների համար, հետևաբար նա որոշեց շեշտել Հին Կտարականի մարգարեությունները Մեսիայի մասին, որոնք կատարվել էին Հիսուսի կյանքի ու ծառայության միջոցով:

Ղուկասը հեթանոս (ոչ հրեա) բժիշկ էր, ով ճամփորդում էր Պողոս Առաքյալի հետ: Նա գրեց իր ավետարանը Փրկիչի մահից հետո, հիմնականում, ոչ հրեա լսարանի համար: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ հանդիսանում էր և՛ հեթանոսների, և՛ հրեաների Փրկիչը: Նա գրանցեց ականատեսների պատմությունները Փրկիչի կյանքի մասին և ներառեց ավելի շատ պատմություններ այլ ավետարանների համեմատ՝ ընդգրկելով նաև կանանց:

Տես նաև Աստվածաշնչի բառարան «Ավետարաններ», «Մատթեոս», «Ղուկաս»:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.28–35

Ինչո՞ւ էր կարևոր, որ Փրկիչը ծնվեր մահկանացու մորից և անմահ Հորից:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, որ Հիսուս Քրիստոսի «քավությունը պահանջում էր անձնական զոհաբերություն անմահ էակի կողմից, ով ենթակա չէր մահվան: Սակայն Նա պետք է մահանար և կրկին ետ վերցներ Իր սեփական մարմինը: Փրկիչը միակն էր, ով կարող էր իրագործել սա: Իր մորից Նա ժառանգել էր մեռնելու զորությունը: Իր Հորից Նա ժառանգել էր զորություն մահվան վրա» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34)։

Ղուկաս 1.5-25, 57-80

Աստծո օրհնությունները գալիս են Իր իսկ ժամանակին:

Ինչ էլ որ լիներ պատճառը, Աստծո ժամանակը նշանակում էր, որ Եղիսաբեթի ու Զաքարիայի զավակ ունենալու երազած օրհնությունը եկավ շատ ավելի ուշ, քան նրանք ակնկալում էին: Եթե դուք հայտնվեք այնպիսի իրավիճակում, երբ սպասում եք օրհնության կամ թվում է, թե Աստված չի լսում ձեր աղոթքները, Եղիսաբեթի ու Զաքարիայի պատմությունը կարող է հիշեցնել ձեզ, որ Նա ձեզ չի մոռացել: Նա ծրագիր ունի ձեզ համար, և Նա միշտ պահում է Իր արդարակյաց Սրբերին տված խոստումները: Ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոստացել է. «Որոշ օրհնություններ գալիս են շուտ, մի մասը գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չեն գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են»: (“An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999, 38): Զաքարիան ու Եղիսաբեթը ինչպե՞ս հավատարիմ մնացին: (Տես Ղուկաս 1․5-25, 57-80): Դուք ինքներդ սպասո՞ւմ եք որևէ օրհնության: Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերն ակնկալում ձեզանից, մինչ դուք սպասում եք:

Ուրիշ ի՞նչ ուղերձներ ունի Տերը ձեզ համար այս պատմության մեջ:

Եղիսաբեթն ու Զաքարիան մանուկ Հովհաննեսի հետ

Հավատարմությամբ սպասելով՝ Եղիսաբեթն ու Զաքարիան օրհնվեցին որդով:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–38

Հավատարիմները պատրաստակամ հնազանդվում են Աստծո կամքին:

Ինչպես Մարիամը, մենք ևս երբեմն համարում ենք, որ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար միանգամայն տարբերվում է մեր ծրագրից: Ի՞նչ ենք սովորում Մարիամի կողմից Աստծո կամքն ընդունելու պատմությունից։ Հետևյալ աղյուսակներում գրեք հրեշտակի և Մարիամի հայտարարությունները (տես Ղուկաս 1.26–38), ինչպես նաև այն ուղերձները, որ դուք գտնում եք նրանց հայտարարություններում:

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Հրեշտակի խոսքերը Մարիամին

«Տէրը քեզ հետ է» (հատված 28):

Ուղերձ ինձ համար

Տերը տեղյակ է իմ իրավիճակի և մաքառումների մասին:

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքը

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքը

«Սա ինչպէ՞ս կ’լինի»: (հատված 34):

Ուղերձ ինձ համար

Երբ չեք հասկանում, հարցնելը միանգամայն տեղին է:

Մարիամի արձագանքը

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքը

Ուղերձ ինձ համար

Երբ Մատթեոս 1.18–25-ում կարդում եք Հովսեփի արդարակյաց օրինակի մասին, ի՞նչ եք սովորում Աստծո կամքն ընդունելու վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք սովորել Զաքարիայի և Եղիսաբեթի օրինակից: (տես Ղուկաս 1):

Տես նաև Մոսիա 3.19, Ղուկաս 22.42, Հելաման 10.4–5, Աստվածաշնչի բառարանը, «Գաբրիել»։

Ղուկաս 1.46-55

Մարիամը վկայում է Հիսուս Քրիստոսի առաքելության մասին:

Մարիամի խոսքերը Ղուկաս 1.46–55 հատվածներում կանխագուշակեցին Փրկիչի առաքելության բնութագրերը: Մենք ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Մարիամի հայտարարություններից: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք ձեռք բերում այն օրհնությունների մասին, որոնք Փրկիչն առաջարկում է, համեմատելով այս հատվածները Աննայի խոսքերի հետ Ա Թագավորաց 2.1–10-ում և Հիսուսի Երանիների հետ Մատթեոս 5.4–12-ում: Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ, երբ խորհում եք այս գաղափարների շուրջ:

Ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ դուք ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 1․1-17

Երբ ձեր ընտանիքը կարդում է Հիսուսի տոհմաբանությունը, դուք կարող եք բացատրել, որ այն անցնում է Նրա արքայական տոհմագծով՝ Հովսեփի միջոցով ձգվում է մինչև Դավիթ թագավորը: Այս տոհմագիծը կարևոր է, քանի որ դրա մասին մարգարեացել էին, որ Մեսիան կգա Դավիթի տոհմագծով (տես Երեմիա 23.5–6): Սա լավ հնարավորություն է քննարկել ձեր սեփական ընտանիքի պատմությունը և կիսվել ձեր նախնիների մասին որոշ պատմություններով: Ձեր ընտանիքի պատմության մասին գիտելիքներն ինչպե՞ս կարող են օրհնել ձեր ընտանիքը:

Մատթեոս 1.20, Ղուկաս 1.13, 30

Այս հատվածներում նկարագրված մարդիկ ինչի՞ց էին վախենում: Ի՞նչն է մեր վախի պատճառը: Աստված ինչպե՞ս կարող է խնդրել մեզ՝ «Մի վախեցիր»:

Ղուկաս 1.37

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հավատալ, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ», դուք կարող եք Ղուկաս 1 գլխում միասին գտնել Աստծո կատարած գործերը, որոնք կարելի է անհնարին համարել: Ուրիշ ի՞նչ պատմություններով կարող են նրանք կիսվել սուրբ գրություններից կամ իրենց կյանքից, որոնցում Աստված, կարծես թե, անհնարին գործեր է կատարել: Հետազոտելով Ավետարանի պատկերագիրքը, ուսանողները կարող են օգնել իրենց գաղափարներ մտածել:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառենք սուրբ գրությունները մեր կյանքում: Սուրբ գրության հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիրառել այն իրենց կյանքում (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 21): Օրինակ, ինչպես կարող ենք կիրառել մեր սովորածն այն մասին, թե մարդիկ ինչպե՞ս պատասխանեցին Տիրոջ կանչին Մատթեոս 1 և Ղուկաս 1-ում:

Գաբրիելը հայտնվում է Մարիամին

«Օրհնեալ ես դու կանանց մէջ», Ուոլթեր Ռեյն