Եկ, հետևիր ինձ
Հունվարի 21-27-ը Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային


«Հունվարի 21-27-ը: Հովհաննես1. Մենք գտել ենք Մեսիային», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 21-27-ը: Հովհաննես 1», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Կայարանում կինը կիսվում է ավետարանով

Հունվարի 21-27-ը

Հովհաննես 1

Մենք գտել ենք Մեսիային

Երբ կարդում և խորհում եք Հովհաննես 1-ի շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ձեր կարծիքով, ո՞ր ուղերձները ավելի մեծ արժեք կունենան ձեր և ձեր ընտանիքի համար: Ի՞նչ մտքերով կարող եք կիսվել Եկեղեցու դասերին:

Գրի առեք տպավորությունները

Երբևէ հետաքրքրվել եք` արդյոք դուք կճանաչեի՞ք Նազովրեցի Հիսուսին որպես Աստծո Որդի, եթե ապրեիք Նրա մահկանացու ծառայության ժամանակ: Երկար տարիներ հավատարիմ իսրայելացիները, այդ թվում Անդրեասը, Պետրոսը, Փիլիպպոսը և Նաթանայելը սպասել և աղոթել են խոստացված Մեսիայի Գալուստի համար: Երբ հանդիպեցին Նրան, ինչպե՞ս իմացան, որ Նա այն մեկն էր, ում իրենք փնտրել էին: Նույն ձևով բոլորս սկսում ենք ճանաչել Փրկիչին՝ ընդունելով «եկեք ու տեսեք» հրավերը ինքներս մեզ համար (Հովհաննես 1.39): Նրա մասին մենք կարդում ենք սուրբ գրություններում: Մենք լսում ենք Նրա վարդապետությունը: Մենք հետևում ենք Նրա կյանքի ուղուն: Մենք զգում ենք Նրա Հոգին: Ինչպես Նաթանայելը ճանապարհին բացահայտեց, մենք ևս մեզ համար բացահայտում ենք, որ Փրկիչը ճանաչում է մեզ և ցանկանում է պատրաստել մեզ ստանալ «աւելի մեծ բաներ» (Հովհաննես 1.50):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննեսի ավետարանը

Ո՞վ էր Հովհաննեսը:

Հովհաննեսը Հովհաննես Մկրտիչի աշակերտն էր, իսկ ավելի ուշ դարձավ Հիսուս Քրիստոսի առաջին հետևորդներից և Նրա Տասներկու Առաքյալներից մեկը: Նա գրեց Հովհաննեսի ավետարանը, մի քանի թղթեր և Հայտնության գիրքը: Իր Ավետարանում նա իրեն հիշատակում է որպես մի աշակերտի, «որին Յիսուսը սիրում էր» և «միւս աշակերտը» (Հովհաննես 13.23, 20.3): Ավետարանը քարոզելու Հովհաննեսի եռանդն այնքան ուժեղ էր, որ նա խնդրեց մնալ երկրի վրա, մինչև Փրկիչի Երկրորդ Գալուստը, որպեսզի կարողանար հոգիներ բերել դեպի Քրիստոսը (տես ՎևՈւ 7.1–6):

Տես նաև Աստվածաշնչի բառարան՝ «Հովհաննես» և «Հովհաննեսի ավետարանը»:

Հովհաննես 1․1-5

Հիսուս Քրիստոսը «ի սկզբանե Աստծո մոտ էր»:

Հովհաննեսը սկսեց իր ավետարանը, նկարագրելով աշխատանքը, որը Հիսուսը կատարեց նախքան Իր ծնունդը. «Սկզբումն … (Հիսուս Քրիստոսն) Աստուծոյ մօտ էր»: Ի՞նչ եք սովորսւմ հատվածներ 1–5-ից Փրկիչի և Նրա աշխատանքի մասին: Հնարավոր է, դուք օգտակար համարեք պարզաբանումները Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5-ում (Աստվածաշնչի հավելվածում): Երբ սկսեք ուսումնասիրել Փրկիչի կյանքը, ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք Նրա նախաերկրային կյանքի մասին:

Տես նաև «Հիսուս Քրիստոսն ընտրվել է որպես Փրկիչը», Ավետարանական թեմաներ, topics.lds.org:

Հովհաննես 1․1-18

Հիսուս Քրիստոսի աշակերտները վկայություն են բերում Նրա մասին:

Հովհաննեսը ոգեշնչված փնտրում էր Փրկիչին Հովհաննես Մկրտիչի վկայության պատճառով, ով հռչակել էր, որ Նա «ճշմարտութիւնը … վկայութեան համար եկաւ» (Հովհաննես 1.8–9, 15–18): Հովհաննեսը նույնպես զորեղ վկայություն է բերում Փրկիչի և Նրա առաքելության վերաբերյալ։

Հետաքրքիր կլինի կազմել ճշմարտությունների ցուցակը, որոնք Հովհաննեսը ներառել է Քրիստոսի մասին իր բացիչ վկայության մեջ (հատվածներ 1–18, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–19 (Աստվածաշնչի բառարանում): Ձեր կարծիքով, Հովհաննեսն ինչո՞ւ սկսեց իր ավետարանն այս ճշմարտություններով: Գրի առեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը. ինչո՞վ կկամենայիք կիսվել: Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ ճանաչել և հետևել Փրկիչին: Ո՞վ կարող է օրհնվել՝ լսելով ձեր վկայությունը:

Հովհաննես 1.12

Ի՞նչ է նշանակում «դառնալ Աստծո զավակներ»:

Չնայած մենք բոլորս Աստծո զավակներն ու դուստրերն ենք, սակայն երբ մեղք ենք գործում, օտարանում ու զատվում ենք Նրանից: Հիսուս Քրիստոսը մեզ վերադարձի ճանապարհ է առաջարկում: Իր քավիչ զոհաբերության և ավետարանի ուխտերին մեր հնազանդության շնորհիվ, Նա «մեզ ուժ (է տալիս) դառնալու Աստծո զավակներն (ու դուստրերը)» վերստին: Մենք կրկին ծնվում ենք ու դառնում Աստծո ժառանգներ, արժանի Նրա հավերժական ժառանգությանը և ժառանգներն այն ամենի, ինչ Նա ունի (տես Հռովմայեցիս 8.14–18, Հակոբոս 4.11):

Հովհաննես 1.18

Ինչ-որ մեկը տեսե՞լ է Աստծուն:

Հին Կտակարանը գրանցում է մարդկանց օրինակներ, ովքեր տեսել են Աստծուն (Տես Ծննդոց 32.30, Ելից 33.11, Եսայիա 6.5): Ուրեմն ինչո՞ւ է Հովհաննես Մկրտիչն ասում, որ «Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել»: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը (տես Հովհաննես 1.18, ծանոթագրություն գ) պարզաբանում է, որ Հայր Աստվածը իրոք հայտնվում է մարդկանց, և երբ Նա հայտնվում է, Նա վկայություն է բերում Իր Որդու մասին: Օրինակ, երբ Նա հայտնվեց Ջոզեֆ Սմիթին Սրբազան Պուրակում, ասաց նրան. «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսիր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ-Պատմության 1.17, տես նաև ՎևՈւ 76.23): Կան մի քանի այլ գրանցված օրինակներ, որտեղ մարդիկ տեսել են Հորը տեսիլքում (տես Գործք 7.55–56, Հայտնություն 4.2, 1 Նեփի 1.8, ՎևՈւ 137.1–3) կամ լսել են Նրա ձայնը՝ Որդու մասին վկայություն բերելիս (տես Մատթեոս 3.17, 17.5, 3 Նեփի 11.6–7):

Հովհաննես 1.19-23

Ո՞վ է Եղիասը, և ո՞վ է «այդ մարգարեն»:

Հրեական առաջնորդները ցանկանում էին իմանալ՝ արդյո՞ք Հովհաննես Մկրտիչն իրականացնում էր հնագույն մարգարեությունը մարգարեների մասին, ովքեր մի օր կհայտնվեին մարդկանց մեջ: Նրանք հարցրին նրան, թե արդյոք նա Եղիասն էր, որը հունարեն Elijah, էր. անունը մի մարգարեի, ում մասին մարգարեացել էին, որ վերականգնելու էր բոլոր բաները (տես Մաղաքիա 4.5–6): Նրանք նաև հարցրին, թե արդյոք նա էր «այդ մարգարեն», ինչը կարող էր վերաբերել Երկրորդ Օրինաց 18.15-ում նշված «Մարգարեին»: Հովհաննեսը բացատրում էր, որ ինքը դրանցից ոչ մեկը չէր, այլ այն մարգարեն էր, ով, ըստ Եսայիայի, ճանապարհ կպատրաստեր Տիրոջ գալուստի համար (տես Եսայիա 40.3):

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Եղիաս»։

Նկար
Ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ դուք ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Նկար
սուրբ գրություններ ընթերցող աղջիկ

Ուսումնասիրելով սուրբ գրությունները, մենք կարող ենք ոգեշնչում ստանալ մեր կյանքի համար:

Հովհաննես 1․4-10

Դուք ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին մտովի պատկերացնել այն, ինչ նրանք կարդում են լույսի մասին այս հատվածներում: Դուք կարող եք թույլ տալ ընտանիքի անդամներին հերթով լույս վառել մութ սենյակում և կիսվել, թե Փրկիչն ինչպե՞ս է հանդիսանում իրենց կյանքի Լույսը: Հետո, երբ կարդաք Հովհաննես 1.4–10-ը, ընտանիքի անդամները կարող են լրացուցիչ հասկացողություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի՝ Աշխարհի Լույսի վերաբերյալ Հովհաննեսի վկայության մասին:

Հովհաննես 1.35-46

Ուշադրություն դարձրեք Հովհաննես Մկրտիչի վկայությանը հատված 36-ում: Որո՞նք էին նրա վկայության արդյունքները: (տես հատվածներ 35-46): Ձեր ընտանիքն ի՞նչ է սովորում այս հատվածներում նկարագրված ժողովրդից, թե ինչպես կիսվել ավետարանով։

Հովհաննես 1.45-51

Ի՞նչ արեց Նաթանայելը, որն օգնեց նրան վկայություն ձեռք բերել Փրկիչի մասին: Ինչպե՞ս ենք մենք ձեռք բերել մեր վկայությունները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Լավացնենք մեր ուսուցումը

Կիսվեք առարկայական դասերով: Սուրբ գրությունների ընտանեկան ընթերցանության ժամանակ ընտանիքի անդամներին խնդրեք գտնել առարկաներ, որոնք կօգնեն նրանց հասկանալ իրենց կարդացած սկզբունքները: Օրինակ, նրանք կարող են օգտագործել մոմ Քրիստոսի Լույսը ներկայացնելու համար (տես Հովհաննես 1.4):

Նկար
Հիսուս Քրիստոսը ստեղծում է Երկիրը

Եհովան ստեղծում է Երկիրը, Ուոլթեր Ռեյն

Տպել