Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»


Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2–4. «Պէտք է ձեզ վերստին ծնուիլ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2-4, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019

Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

Փետրվարի 11-17-ը

Հովհաննես 2–4

«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»

Ուսուցանելուն ձեր նախապատրաստությունը սկսվում է Հովհաննես 2-4 գլուխները կարդալով: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Խրախուսեք երեխաներին կիսվել իրենց սովորածով ու փորձառություններով` հարցնելով նրանց, թե ինչ են արել վերջերս «մարդկանց որսորդ» լինելու համար (Մատթեոս 4.19): Նրանց հետ կարող եք վերանայել անցած շաբաթվա դասը:

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հովհաննես 3․1-10

Ես պիտի մկրտվեմ և հաստատվեմ, որպեսզի վերադառնամ ապրելու Երկնային Հոր հետ։

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, պատրաստվում են կարևոր քայլեր կատարել Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար` մկրտվելով (ծնվելով ջրից) և հաստատվելով (ծնվելով Հոգուց): Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ այս երկու արարողությունների կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Հիսուսի` Նիկոդեմոսին ուսուցանելու պատմությունը: Խոստացեք երեխաներին, որ երբ նրանք մկրտվեն, Երկնային Հայրը կտա նրանց Սուրբ Հոգու պարգևը:

  • Օգտագործեք Հովհաննես 3.5 հատվածը և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի ուսուցանեք, որ մենք պետք է մկրտվենք ու հաստատվենք, որպեսզի կրկին ապրենք Երկնային Հոր հետ:

  • Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են անում իրենց ձեռքերը լվանալու համար: Ցույց տվեք «Մկրտվող աղջիկը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ  104) և օգնեք երեխաներին ձեռքերը ջրով լվանալը համեմատել մկրտության միջոցով հոգեպես մաքրվելուն:

Հովհաննես 3․16

Երկնային Հայրը սիրում է ինձ, դրա համար Նա ինձ Փրկիչ է տվել:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել այս թանկագին ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ավարտել նման նախադասություններ. «Քանի որ ծնողներս սիրում են ինձ, նրանք  …»: Կարդացեք Հովհաննես 3.16: Այնուհետև օգնեք յուրաքանչյուր երեխայի կրկնել Հովհաննես 3.16 հատվածը` փոխարինելով «աշխարհքը» բառը նրա անունով, և թող նրանք լսեն, թե Երկնային Հայրն ինչ է արել նրանց սիրելու պատճառով: Հրավիրեք երեխաներին այնպիսի բաներ նկարել, որոնք կօգնեն նրանց զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ (օրինակ` ընտանիք, բնություն, սուրբ գրություններ և այլն): Խնդրեք նրանց կիսվել միմյանց հետ իրենց նկարներով:

  • Թող երեխաներն ամեն անգամ բարձրացնեն Հիսուսը նկարը, երբ երգեն «Որդի» բառը «Նա ուղարկեց Իր Որդուն» երգում Մանկական երգարան, 34-35:

Հովհաննես 4․5-15

Հիսուս Քրիստոսը իմ «կենդանի ջուրն է»:

Ձեր դասարանի բոլոր երեխաները կարող են պատկերացնել, թե ինչ է նշանակում ծարավ լինել: Ինչպե՞ս կարող եք այդ փորձառությունն օգտագործելով օգնել երեխաներին հասկանալ, թե որքան շատ մենք ունենք Հիսուս Քրիստոսի առաջարկած կենդանի ջրի կարիքը:

Հնարավոր վարժություններ

  • Կարող եք օգտագործել այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրից, որպեսզի պատմեք Հիսուսի և ջրհորի մոտ գտնվող կնոջ պատմությունը: Խնդրեք երեխաներին նորից պատմել պատմությունը:

  • Ցույց տվեք մի բաժակ ջուր և հարցրեք երեխաներին, թե ինչ տեղի կունենար, եթե նրանք շատ ծարավ լինեին, սակայն բաժակը դատարկ լիներ: Համառոտ ամփոփեք Հովհաննես 4.5-15-ը և վկայեք, որ Հիսուս Քրիստոսն ու Իր ավետարանը կյանք են տալիս մեր հոգիներին այնպես, ինչպես ջուրն է կյանք տալիս մեր մարմիններին:

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Հովհաննես 2․1-11

Ես Հիսուսի պես կարող եմ պատվել իմ մորը:

Կանայում տեղի ունեցող հարսանիքի ժամանակ Մարիամն ասաց Հիսուսին, որ գինին վերջացել է: Համաձայն Ջոզեֆ Սմիթի թարգմանության, Հիսուսը պատասխանեց Իր մորը` հարցնելով. «Կին, ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար, ես դա կանեմ» (Հովհաննես 2.4, ծանոթագրություն ա): Հիսուսն օրինակ է, թե ինչպես պետք է երեխաները վարվեն իրենց մայրիկների հետ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 2.1–11 հատվածները և հերթով իրենց բառերով մաս-մաս պատմել այն:

  • Խնդրեք երեխաներին թվարկել այն բաները, որոնց հարցում իրենց մայրիկը, հնարավոր է, օգնության կարիք ունենա: Հրավիրեք նրանց փորձել, թե ինչ կարող են ասել նրան` օգտագործելով Հիսուսի բառերը. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար» (Հովհաննես 2.4, ծանոթագրություն ա):

  • Մայրերից մի քանիսին հրավիրեք այցելել դասին ու կիսվեք, թե ինչ են անում իրենց երեխաները իրենց նկատմամբ հարգանք ցույց տալու համար:

Հիսուսը հարսանեկան արարողության ժամանակ Մարիամի հետ խոսելիս

ասաց Իր մորը. «Կին, ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 2․4 (Հովհաննես 2․4, տողատակի գրառում ա

Հովհաննես 3․1-8

Մկրտվելն ու հաստատվելը նման է նորից ծնվելուն:

Երբ մենք մկրտվում ենք, որը Հիսուսը կոչեց «ջրից ծնվել», ստանում ենք թողություն մեր մեղքերից և կարող ենք «մտնել Աստուծոյ արքայութիւնը» (Հովհաննես 3.5): Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել, որ հասկանան, թե ինչ է նշանակում նորից ծնվել:

Հնարավոր վարժություններ

  • Խառնեք Փրկիչի խոսքերը Հովհաննես 3.3 հատվածում և թույլ տվեք երեխաներին դրանք դնել իրենց ճիշտ տեղերում: Մկրտվելն ու հաստատվելը ինչո՞վ են նման նորից ծնվելուն:

  • Ցույց տվեք նորածին երեխայի և որևէ մկրտվող ու հաստատվող մարդու նկար (տես Ավետարանի պատկերագիրք, էջ  104 և 105): Ինչպե՞ս ենք մենք նորածին երեխայի նմանվում մկրտվելուց և հաստատվելուց հետո (տես Հովհաննես 3․3–5

  • Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց մկրտության մասին հիշողություններով: Մկրտության ուխտը վերհիշելու համար կարդացեք Մոսիա 18.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածները: Ուսուցանեք երեխաներին, որ ամեն շաբաթ հաղորդությունից խոհեմաբար ճաշակելը նորից ծնվելու գործընթացը շարունակելու եղանակ է:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հավատո հանգանակ 1.4-ը:

Հովհաննես 3.16-17

Երկնային Հայրն ինձ սիրում է, դրա համար Նա ուղարկեց Իր Որդուն:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը երկիր ուղարկվեց որպես Երկնային Հոր սիրո արտահայտություն:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց սիրելի նվերը և նվիրողի նկարը: Մի երեխայի խնդրեք կարդալ Հովհաննես 3․16: Ի՞նչ նվեր է մեզ տալիս Երկնային Հայրը: Ինչպե՞ս է այդ նվերը ցույց տալիս Նրա սերը:

  • Խնդրեք երեխաներին փնտրել հետևյալ հարցի պատասխանները. «Ինչո՞ւ Երկնային Հայրը մեզ ուղարկեց Հիսուս Քրիստոսին», մինչ նրանք կերգեն կամ կլսեն «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը Մանկականերգարան34-35:

Հովհաննես 4․6-23

Հիսուս Քրիստոսը մեզ կենդանի ջուր է առաջարկում:

Ինչպես Հիսուսը Սամարացի կնոջն ուսուցանելիս օգտագործեց ջուրը, դուք նույնպես կարող եք ջուր օգտագործել, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչու է մեզ անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խմելու ջուր տվեք և խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես էին զգում, երբ ծարավ էին: Խոսեք այն մասին, թե ինչ զգացին, երբ վերջապես ջուր խմեցին:

  • Ջրհորի մոտ գտնվող կնոջ պատմության մասին ամփոփ նախադասություններ գրեք և խնդրեք երեխաներին անդրադառնալ Հովհաննես 4.6-23 հատվածներին, որպեսզի այդ նախադասությունները ճիշտ հաջորդականությամբ դնեն: Հիսուսը ի՞նչ էր փորձում ուսուցանել կնոջը:

  • Գրատախտակին նկարեք բաժակով ջուր և առվակ կամ գետ: Հրավիրեք երեխաներին թվարկել այնպիսի բաներ, որոնք բաժակով ջրի նման հագեցնում են ծարավը: «Կենդանի ջրի» նման ինչե՞ր կան, որ կարող են մեզ ընդմիշտ հագեցնել:

  • Գրատախտակին գրեք Ինչպե՞ս է ավետարանը նման ջրին: Խնդրեք երեխաներին խորհել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին Հովհաննես 4.6–23 հատվածները կարդալուց հետո:

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին կարող եք հանձնարարել, որ երբ տուն գնան, իրենց ընտանիքի անդամներին խմելու ջուր տան: Այդպես վարելով, նրանք կարող են կիսվել կենդանի ջրի մասին իրենց սովորածով:

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառեք գործնական աշխատանքի էջերը: Մինչ երեխաները կավարտեն գործնական աշխատանքի էջերը, ժամանակը օգտագործեք դասի սկզբունքները վերանայելու համար: